Տիգրան Կարապետյան (պետական գործիչ)
Տիգրան Կարապետյան | |
Կուսակցություն՝ | «Իմ քայլը» |
---|---|
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | 1981, փետրվարի 10 |
Ծննդավայր | Գորիս |
Հայր | Գոռ |
Տիգրան Կարապետյան (փետրվարի 10, 1981[1], Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։
Կենսագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1981 թվականի փետրվարի 10-ին Գորիսում։ 2002 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 2006 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան[2]։ 2003-2006 թվականներին աշխատել է «Գորիսի գամմա» ՓԲԸ-ում՝ որպես ապրանքագետ, 2006-2008 թվականներին որպես փոխտնօրեն, 2008-2019 թվականներին՝ գործադիր տնօրեն։ 2005-2008 թվականնեին եղել է Գորիսի ավագանու անդամ։ 2011 թվականից դարձել է Սյունիքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու տղա, մեկ աղջիկ։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1395&lang=eng
- ↑ «Parliament Monitoring - Կարապետյան Տիգրան Գոռի». parliamentmonitoring.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.