Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
Surb Hovanes Mkrtich Church, Kond.JPG
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք[1]
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան Երևան
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետԲաղդասար Արզումանյան
Արեգ Իսրայելյան
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1710
Կոորդինատներ: 40°11′7.4040000999934″ հս․ լ. 44°30′13.438800099989″ ավ. ե. / 40.185390000027773283° հս․. լ. 44.50373300002777199° ավ. ե. / 40.185390000027773283; 44.50373300002777199[1]

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցու տաճար Երևանում։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնդի բարձունքին՝ մեծ երկրաշարժից քանդված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710 թվականին կառուցվել է Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին՝ հին Երևանի մեծահարուստ Մելիք Աղամալի աջակցությամբ։ Եկեղեցին ուշ միջնադարյան մյուս՝ Զորավոր և Կաթողիկե եկեղեցիների նման եռանավ բազիլիկ է։ Ուղղանկյուն պարագիծ ունեցող հատակագծում ներգրավված են աղոթասրահն ու արևելյան կողմի ավագ խորանը։

Ճարտարապետ Ռ. Իսրայելյանը 1973 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին է ներկայացրել եկեղեցու վերակառուցման նախագիծը, որը հավանության է արժանացել։ Սակայն նույն տարում հեղինակը վախճանվել է։ 10 տարի անց հեղինակի որդին՝ ճարտարապետ Ա. Իսրայելյանը, հոր մտահղացումն իրագործել է։ Աշխատանքային նախագիծը մշակել են հանրապետության վաստակավոր ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը և ինժեներ-կոնստրուկտոր Ավետիք Թեքնեջյանը։ 1980-ականներին ինժեներ-շինարար Միքայել Հովհաննիսյանի անմիջական ղեկավարությամբ եկեղեցին վերակառուցվել է։ Գմբեթը, արտաքին պատերը երեսպատվել են տուֆով։ Մեծածավալ աշխատանք է կատարվել եկեղեցու ներսում, ավագ խորանի բեմապատը զարդարվել է գեղաքանդակ հորինվածքներով։ Արևմտյան կողմից երգչախմբի համար կառուցվել է վերնատուն, հատակը մարմարապատվել է։ 2000 թվականին եկեղեցուն կից ստեղծվել է «Հովհաննես Կոզեռն» կրթամշակութային կենտրոնը։

Սբ. Հովհաննես Մկրտիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ քրիստոնեական մատենագրության Սբ. Հովհաննես Մկրտիչը վերջին մարգարեն էր, ով կանխատեսել էր Հիսուս Քրիստոսի գալուստը: Նա մեր տիրոջ ճանապարհը հարթող և Հորդանան գետում նրան մկրտող մարգարեն էր: Նա էր, որ տեսնելով Հիսուսի վրա աղավնակերպ Սուրբ Հոգու էջքը` հասկացավ, որ եկել էր երկար սպասված Մեսիան: Այս գերնպատակների իրագործման համար էր կատարվել հրաշքը և նրա մայրը` ամուլ Եղիսաբեթը, ծերության հասակում հղիանալով, որդի էր ունեցել: Զարմացել և պապանձվել էր զառամյալ հայրը` համեստ, աստվածավախ քահանա Զաքարիան, երբ Գաբրիել հրեշտակապետը հայտնել էր նրան հայրանալու ու որդի ունենալու լուրը` նախապես ծանուցելով նրա երկրային ողջ գործունեությունը:

Սբ. Հովհաննես Մկրտիչն ապրել է խստաբարո ճգնավորի կյանքով և արդեն 30 տարեկան հասակում հռչակվել որպես Աստծո մարգարե: Հրեաստանի բոլոր կողմերից մարդիկ գալիս էին ունկդրելու նրա կրակոտ քարոզները, որոնք ապաշխարության մկրտության` մեղքերի թողության համար էին, որը Քրիստոսի բերած փրկարար շնորհը ընդունելու նախապայմանն էր` «Ապաշխարհեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»:

Քրիստոնեական տոնացույցում Սբ. Հովհաննես Մկրտչին միանգամից չորս տոն է նվիրված. ծննդյան տոնը` հունվարի 15-ին, Գլխատման հիշատակի օրը (զատկին հաջորդող շաբաթ օրը), Գրիգոր Լուսավորչի կողմից Հովհաննես Մկրտչի մասունքները Հայաստան բերելու առթիվ տոնը (շարժական է և նշվում է Ս. Էջմիածնի տոնի հինգշաբթի օրը ) և « Հովհաննես-Կարապետի ու Հոբի» - հիշատակի տոնը (վերափոխման տոնին հաջորդող 3-րդ շաբաթվա հինգշաբթի օրը):

Սբ. Հովհաննես Մկրտիչն ունեցել է հինգ անուն` Առաքյալ, Մարգարե, Մարտիրոս, Ավետիս և Կարապետ: Այսպիսով` նա «յոթնանուն» սուրբ է և դժվար չէ նկատել, որ բոլոր այդ անուններն արտահայտությունն են նրա երկրային ողջ գործունեության:

Միջնադարյան Հայաստանում տարածված ավանդության համաձայն` նահատակված Սբ. Հովհաննես-Կարապետի մասունքները (մարմինը, իսկ գլուխը հասել էր Արցախ և թաղվել այնտեղ) Գրիգոր Լուսավորիչը ջորու վրա բարձած Կեսարիայից բերելով` ամփոփում է Տարոն աշխարհի Մշո դաշտում ու թաղման վայրում սրբավայր կառուցում, որը հայտնի է Մշո Սբ.Կարապետի վանք անունով: Ժողովուրդն անմիջապես ուխտատեղի է դարձնում այն: Ամենամասսայական տոնակատարություններն այստեղ կազմակերպվում էին հատկապես Վարդավառին, որը հաճախ վեր էր ածվում գերազանցապես Սբ.Կարապետին նվիրված տոնի «Շողակն արարատյան» պաշտոնաթերթ, 2011թ. փետրվար, Ա, թիվ 3:

Հայաստանի զանազան վայրերում ընդունված էր յոթ տարի, յոթ ամիս, յոթ շաբաթ կամ յոթ օր պաս պահել, որից հետո այցելելով Մշո Սբ.Կարապետի վանք` երկրպագում էին սրբի գերեզմանին ու խնդրում իրենց փափագը կատարել.

Սուրբ Կարապետ եմ գնացել,

Պառկուկ եմ, մեջն եմ մնացել,

Սերս եմ առեր, չեմ իմացեր,

Ումուտատուր Սբ.Կարապետ:

Սբ.Կարապետն ունեցել էր նաև ռազմական, հերոսական էություն: Վաղ միջնադարում Մամիկոնյան նախարարական տան տղամարդիկ ուխտի էին գնում Մշո Սբ. Կարապետի վանք` ստանալու նրա աջակցությունն ընդդեմ հայոց աշխարհի թշնամիների: Հետագա դարերում այդպես էին վարվում նաև ֆիդայիները: Մարտի գնալուց առաջ նրանց մաղթում էին` «Մշո սուլթան Սբ.Կարապետ թող լինի ձեզ պահապան…»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Garni.jpg ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.6/74