Եղիսաբեթ Պատկանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պատկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | 1862 մարտի 6 |
|---|---|
| Ծննդավայր | Թիֆլիս |
| Վախճանվել է | մարտի 4, 1942 (տարիքը 79) |
| Մահվան վայր | Թբիլիսի |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարչուհի |
| Ժանր | դիմանկար նատյուրմորտ |
| Հայր | Հովհաննես Պատկանյան |
| Ազգականներ | Գաբրիել Պատկանյան |
Եղիսաբեթ Հովհաննեսի Պատկանյան (մարտի 6, 1862, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մարտի 4, 1942, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղիսաբեթ Պատկանյանը ծնվել է Թիֆլիսում գեղանկարիչ Հովհաննես Պատկանյանի ընտանիքում։ Եղիսաբեթի առաջին ուսուցիչը եղել է հայրը։ 1880-ական թվականներին սովորել է Պետերբուրգի Ալեքսանդրյան իգական ուսումնարանում։ Հոր հետ նկարազարդել է Վարշավայի և Գորու հայկական եկեղեցիները։ 1900 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան։ Դասավանդել է գեղանկարչություն։ Հետագայում տեղափոխվել է Թիֆլիս և դասավանդել հայկական և ռուսական դպրոցներում։
Ստեղծագործել է դիմանկարի և նատյուրմորտի ժանրերում, ձևավորել է գրքեր։ Հայտնի են նրա «Վարդեր» (1914), «Արագածը Լենինականից», «Շուշան Աթաբեկյանի դիմանկարը», «Եֆիմյա Կագրամանի Պատկանյանի դիմանկարը», «Նադեժդա Թոմասի (Թոմասյան) դիմանկարը», «Հայկական տառեր» (1899, Թիֆլիս, գրաֆիկա) և այլ կտավներ[1]։
Ստեղծագործություններից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]