Արցախյան հակամարտության կարգավորման գործընթաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արցախի պատմություն
Արցախի Հանրապետության զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Ազոխի քարայր
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ, Ամարասի վանք
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Աղվանք
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Արցախի թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Ղարաբաղի կուսակալություն
Արցախի ազատագրական պայքար
Ղարաբաղի խանություն
Ելիզավետպոլի նահանգ
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Լեռնային Ղարաբաղ (1918-1920)
Շուշիի ջարդեր
Արցախի բռնակցում, ԼՂԻՄ
Արցախյան շարժում և ազատամարտ
Արցախի Հանրապետություն
Հակամարտության կարգավորման գործընթաց

Արցախ Արցախի պորտալ

Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Ղարաբաղյան շարժման սկզբից հիմնախնդիրն ստացել է միջազգային բնույթ։ ԻԻՀ-ից և Ռուսաստանից բացի՝ 1992 թվականից հակամարտության կարգավորման միջնորդի դեր է ստանձնել նաև ԵԱՀԿ-ն։ 1991 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Բ. Ելցինն ու Ն. Նազարբաևը հանդես են եկել միջնորդական նախաձեռնությամբ։ 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ նախարարների խորհրդի մակարդակով որոշվել է ստեղծել Մինսկի խումբ՝ հակամարտող կողմերի միջև բանակցություններ վարելու և Մինսկի համաժողովի հրավիրումը նախապատրաստելու համար։ 1992 թվականի մայիսի 8-ին Թեհրանում ստորագրվել է ՀՀ և ԱՀ բարձրագույն ղեկավարների ու ԻԻՀ-ի համատեղ կոմյունիկե։ Սակայն տարածաշրջանում ռազմական գործողությունների ուժգնացման, հանդիպմանը ԼՂ ներկայացուցիչների բացակայության պատճառով և Շուշիի ազատագրման հետևանքով ձեռք բերված պայմանավորվածությունները չեն իրականացվել։ 1992 թվականի ամառվանից մինչև 1994 թվականի մայիսը բազմաթիվ փորձեր են արվել զինադադար հաստատելու ուղղությամբ, և այդ առումով, ՌԴ միջնորդությամբ և հակամարտության կողմերի ուղիղ բանակցությունների արդյունքում հաստատված զինադադարը, որը պահպանվում է մինչև օրս (2012), բանակցային գործընթացի խոշոր նվաճումն է։ 1994 թվականի դեկտեմբերի 5-ին Բուդապեշտի գագաթնաժողովում ստեղծվել է Մինսկի խմբի և Մինսկի համաժողովի համանախագահության ինստիտուտը։ 1995 թվականի մարտի 31-ի ԵԱՀԿ ավագների խորհրդի փաստաթղթում առաջին անգամ ԼՂ-ն նշվել է որպես հակամարտության կողմ։ Ի սկզբանե ձևավորվել է հակամարտության կարգավորման 2 մոտեցում՝ փուլային և փաթեթային լուծում։ Փուլային լուծման տրամաբանությունը ենթադրում է համաձայնության ձեռքբերում ԼՂ կարգավիճակին չառնչվող հարցերում։ Մինչև 1995 թվականի վերջը գործընթացում գերիշխել է այդ մոտեցումը, և հակամարտության կողմերը բանակցել են զինված հակամարտության դադարեցման մասին քաղաքական Մեծ համաձայնագրի կնքման շուրջ։ 1995 թվականի վերջին բանակցային գործընթացը փակուղի է մտել, ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշմամբ սկսվել են զուգահեռ, ուղիղ բանակցություններ ՀՀ և ԱՀ նախագահների հատուկ բանագնացների միջև։ 1996 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում փորձ է արվել բանակցությունները դուրս բերել ստեղծված փակուղուց։ Սակայն գագաթնաժողովի գործող նախագահի հայտարարությունը, որով վերահաստատվում էր ԱՀ տարածքային ամբողջականությունը և նախատեսում ԼՂ-ին ամենաբարձր կարգավիճակի շնորհում՝ ԱՀ-ի սահմաններում, ավելի է խորացրել փակուղային իրավիճակը։ ՀՀ դեմ է քվեարկել այդ հայտարարությանը։ Դրանից հետո տեղի են ունեցել դիրքորոշումների կարծրացում, ուղիղ բանակցությունների դադարեցում և փաստացի հետընթաց։ Ստեղծված իրավիճակը հանգեցրել է ԼՂ-ի կողմից փուլային կարգավորման գաղափարի բացարձակ մերժմանը և ՀՀ-ում քաղաքական ճգնաժամի, որի հետևանքով 1998 թվականի փետրվարի 4-ին ՀՀ-ում տեղի է ունեցել իշխանափոխություն։ ՀՀ նոր ղեկավարությունը որդեգրել է հակամարտության կարգավորման փաթեթային կամ համապարփակ մոտեցում և առանց նախապայմանի բանակցությունները վերսկսելու դիրքորոշում։ Մինսկի խմբի համանախագահները 1998 թվականի սեպտեմբերյան այցի ժամանակ ներկայացրել են «ընդհանուր պետության» գաղափարը, որը վերջնականորեն ձևակերպվել է նոյեմբերին ներկայացված պաշտոն, առաջարկում։ Փաստաթղթում չեն ներառվել «ինքնավարություն» ու «Լիսաբոնի սկզբունքներ» ձևակերպումները, այլ ամփոփվել են ինքնորոշման բոլոր նախատիպերի կիրառելի տարրերը, և փորձ է արվել գտնել միջին տարբերակ, որը չի նախասահմանում ԼՂ կարգավիճակը, այլ կողմերին հնարավորություն է տալիս համաձայնության գալու վերջինիս շուրջ՝ բանակցությունների միջոցով՝ ԼՂ-ն դիտելով ԱՀ-ի հետմիևնույն հարթության վրա։ ԱՀ-ն մերժել է այդ փաստաթուղթը, որով փակուղային վիճակը շարունակվել է։ 1998 թվականի դեկտեմբերին Փարիզում ՀՀ խորհրդարան, և ԼՂ կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ ԵԽՀՎ շրջանակներում տեղի են ունեցել ԼՂ հիմնախնդրի շուրջ լսումներ, որոնցով հնարավորութուն է ընձեռվել միջնորդավորված կերպով եվրահամայնքին ներկայացնելու ԼՂ հիմնախնդիրն ամբողջությամբ և ՀՀ-ի մոտեցումներն ու մեկնաբանությունները։ 1999-2007 թվականներին ԼՂ հակամարտության կարգավորման համար Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում, ժև այլնում, Տալթայում, Սադարակում (Նախիջևան), Սանկտ Պետերբուրգում, Քի Վեստում, Ղավոսում, Ստամբուլում, Բուխարեստում, Մինսկում և այլ քաղաքներում տեղի են ունեցել ՀՀ և ԱՀ նախագահներ Ռ. Քոչարյանի և Հ. Ալիևի (2004 թվականից՝ Հլհամ Ալիևի) հանդիպումներ։ 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում, ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարներն ու ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգնականը ՀՀ և ԱՀ նախագահների քննարկմանն են ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար (Մադրիդյան) սկզբունքների նախնական տարբերակը՝ խաղաղության համապարփակ համաձայնագիր մշակելու համար։ 2008 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգում ՀՀ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Հլհամ Ալիևը համաձայնության են եկել բանակցությունների հիմքում դնել Մադրիդյան սկզբունքները։ Նոյեմբերի 2-ին ՌՂ նախագահ Ղ. Մեդվեդևի միջնորդությամբ ու նախաձեռնությամբ վերսկսվել է բանակցային գործընթացը, և ՌՂ, ՀՀ ու ԱՀ նախագահներն ստորագրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին Մայնդորֆյան հռչակագիրը։ 2009 թվականի հուլիսի 10-ին Իտալիայի Լակվիլա քաղաքում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Դ. Մեդվեդևը, Ղարաբաղյաև հակամարտության կարգավորման գործընթացը Ղարաբաղյան շարժման սկզբից հիմնախնդիրն ստացել է միջազգային բնույթ։ ԻԻՀ-ից և Ռուսաստանից բացի՝ 1992 թվականից հակամարտության կարգավորման միջնորդի դեր է ստանձնել նաև ԵԱՀԿ-ն։ 1991 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Բ. Ելցինն ու Ն. Նազարբաևը հանդես են եկել միջնորդ, նախաձեռնությամբ։ 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ նախարարների խորհրդի մակարդակով որոշվել է ստեղծել Մինսկի խումբ՝ հակամարտող կողմերի միջև բանակցություններ վարելու և Մինսկի համաժողովի հրավիրումը նախապատրաստելու համար։ 1992 թվականի մայիսի 8-ին Թեհրանում ստորագրվել է ՀՀ և ԱՀ բարձրագույն ղեկավարների ու ԻԻՀ-ի համատեղ կոմյունիկե։ Սակայն տարածաշրջանում ռազմական գործողությունների ուժգնացման, հանդիպմանը ԼՂ ներկայացուցիչների բացակայության պատճառով և Շուշիի ազատագրման հետևանքով ձեռք բերված պայմանավորվածությունները չեն իրականացվել։ 1992 թվականի ամառվանից մինչև 1994 թվականի մայիսը բազմաթիվ փորձեր են արվել զինադադար հաստատելու ուղղությամբ, և այդ առումով, ՌԴ միջնորդությամբ և հակամարտության կողմերի ուղիղ բանակցությունների արդյունքում հաստատված զինադադարը, որը պահպանվում է մինչև օրս (2012), բանակցային գործընթացի խոշոր նվաճումն է։ 1994 թվականի դեկտեմբերի 5-ին Բուդապեշտի գագաթնաժողովում ստեղծվել է Մինսկի խմբի և Մինսկի համաժողովի համանախագահության ինստիտուտը։ 1995 թվականի մարտի 31-ի ԵԱՀԿ ավագների խորհրդի փաստաթղթում առաջին անգամ ԼՂ-ն նշվել է որպես հակամարտության կողմ։ Ի սկզբանե ձևավորվել է հակամարտության կարգավորման 2 մոտեցում՝ փուլային և փաթեթային լուծում։ Փուլային լուծման տրամաբանությունը ենթադրում է համաձայնության ձեռքբերում ԼՂ կարգավիճակին չառնչվող հարցերում։ Մինչև 1995 թվականի վերջը գործընթացում գերիշխել է այդ մոտեցումը, և հակամարտության կողմերը բանակցել են զինված հակամարտության դադարեցման մասին քաղաքական Մեծ համաձայնագրի կնքման շուրջ։ 1995 թվականի վերջին բանակցային գործընթացը փակուղի է մտել, ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշմամբ սկսվել են զուգահեռ, ուղիղ բանակցություններ ՀՀ և ԱՀ նախագահների հատուկ բանագնացների միջև։ 1996 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում փորձ է արվել բանակցությունները դուրս բերել ստեղծված փակուղուց։ Սակայն գագաթնաժողովի գործող նախագահի հայտարարությունը, որով վերահաստատվում էր ԱՀ տարածքային ամբողջականությունը և նախատեսում ԼՂ-ին ամենաբարձր կարգավիճակի շնորհում՝ ԱՀ-ի սահմաններում, ավելի է խորացրել փակուղային իրավիճակը։ ՀՀ դեմ է քվեարկել այդ հայտարարությանը։ Դրանից հետո տեղի են ունեցել դիրքորոշումների կարծրացում, ուղիղ բանակցությունների դադարեցում և փաստացի հետընթաց։ Ստեղծված իրավիճակը հանգեցրել է ԼՂ-ի կողմից փուլային կարգավորման գաղափարի բացարձակ մերժմանը և ՀՀ-ում քաղաքական ճգնաժամի, որի հետևանքով 1998 թվականի փետրվար 4-ին ՀՀ-ում տեղի է ունեցել իշխանափոխություն։ ՀՀ նոր ղեկավարությունը որդեգրել է հակամարտության կարգավորման փաթեթային կամ համապարփակ մոտեցում և առանց նախապայմանի բանակցությունները վերսկսելու դիրքորոշում։ Մինսկի խմբի համանախագահները 1998 թվականի սեպտեմբերյան այցի ժամանակ ներկայացրել են «ընդհանուր պետության» գաղափարը, որը վերջնականորեն ձևակերպվել է նոյեմբերին ներկայացված պաշտոն, առաջարկում։ Փաստաթղթում չեն ներառվել «ինքնավարություն» ու «Լիսաբոնի սկզբունքներ» ձևակերպումները, այլ ամփոփվել են ինքնորոշման բոլոր նախատիպերի կիրառելի տարրերը, և փորձ է արվել գտնել միջին տարբերակ, որը չի նախասահմանում ԼՂ կարգավիճակը, այլ կողմերին հնարավորություն է տալիս համաձայնության գալու վերջինիս շուրջ՝ բանակցությունների միջոցով՝ ԼՂ-ն դիտելով ԱՀ-ի հետմիևնույն հարթության վրա։ ԱՀ-ն մերժել է այդ փաստաթուղթը, որով փակուղային վիճակը շարունակվել է։ 1998 թվականի դեկտեմբերին Փարիզում ՀՀ խորհրդարան, և ԼՂ կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ ԵԽՀՎ շրջանակներում տեղի են ունեցել ԼՂ հիմնախնդրի շուրջ լսումներ, որոնցով հնարավորութուն է ընձեռվել միջնորդավորված կերպով եվրահամայնքին ներկայացնելու ԼՂ հիմնախնդիրն ամբողջությամբ և ՀՀ-ի մոտեցումներն ու մեկնաբանությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png