Արկադի Վոլսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկադի Վոլսկի
Ծնվել է մայիսի 15, 1932({{padleft:1932|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:15|2|0}})
Ծննդավայր Q955474?
Մահացել է սեպտեմբերի 9, 2006({{padleft:2006|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:9|2|0}}) (74 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրթություն Q4315005?
Մասնագիտություն ճարտարագետ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ պետական մրցանակ, Հոկտեմբերյան Հեղափոխության շքանշան, «Հայրենիքին վաստակների համար» II աստիքանի շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան, «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Անդամություն Կենտրոնական կոմիտե

Արկադի Իվանովիչ Վոլսկի (1932, մայիսի 15, գ. Դոբրուշե, Բելոռուսական ԽՍՀ, Գոմելի մարզ - 2006, սեպտեմբերի 9, Մոսկվա), ԽՍՀՄ, Ռուսատանի Դաշնության քաղաքական, պետական գործիչ։

Ավարտել է Մոսկվայի պողպատի և ձուլվածքների ինստիտուտը (1955)։ 1980-88-ին տարբեր պաշտոններ է վարել ԽՄԿԿ Կենտկոմի ապարատում. եղել է ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարի օգնական` տնտեսական հարցերի գծով։ 1988-89-ին` ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության ներկայացուցիչը ԼՂԻՄ-ում, 1989-ի հունվարից` ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ։ Վոլսկին հայանպաստ քաղաքականություն է վարել ԼՂԻՄ-ում, նպաստել մարզի տնտեսության զարգացմանը։

Եղել է ԽՍՀՄ ժողպատգամավոր (1989-91, Ստեփանակերտի ընտրատարածքից), մաժամանակ ԽՍՀՄ ԳԽ պաշտպանության և պետական անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 622։