Գուրգեն Մելքումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Մելքումյան
Ծնվել է1912
ԾննդավայրԻջևանի շրջան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Վարշավայի ազատագրման համար» մեդալ

Գուրգեն Եսայու Մելքումյան (1912, Իջևանի շրջան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Մելքումյանը ծնվել է 1912 թվականին, Իջևանի շրջանի Լալի գյուղում։ 1935 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը, իսկ 1951 թվականին մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Տեխնիկումում սովորելու տարիներին աշխատել է Երևանի երկաթուղու բանվորների երեկոյան դպրոցում։ Եղել է հայրենի գյուղի յոթնամյա դպրոցի տնօրեն։ 1941-1942 թվականներին եղել է Ադրբեջանական ԽՍՀ Ղազախ քաղաքի մանկատան ուսմասվարը, այնուհետև՝ Իջևանի շրջանի Գետաշենի յոթնամյա դպրոցի տնօրեն[1]։

1942 թվականի օգոստոսին Մելքումյանը զորակոչվել է բանակ։ Մասնակցել է Կովելի,Վարշավայի, Լոձի և Պոզնանի ազատագրմանը, ինչպես և Բեռլինի գրավման մարտերին։ Ռազմաճակատներում թշնամու դեմ ակտիվորեն մարտնչելու համար արժանացել է Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրերի և երկու «Խիզախության համար», «Վարշավայի ազատագրման համար» և «1941-1945 թթ. Հայրենական պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալների[1]։

Պատերազմի ավարտից հետո Մելքումյանը զորացրվել է, նորից նվիրվել է մատաղ սերնդի դաստիարակչական գործին։ Մանկավարժության բնագավառում կատարած երկարամյա և բեղմնավոր աշխատանքի համար արժանացել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրի և այլ պարգևների[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խիզախության համար» մեդալ
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]