Երևանի գինու օրեր
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Երևանի գինու օրեր, գինուն նվիրված մեծամասշտաբ փառատոն է Երևանում։ Փառատոնն իրականացվում է ամեն տարի՝ 2017 թվականից ի վեր Երևանի կենտրոնական մի քանի փողոցներում։ 2021թ.-ից միջոցառումը տեղի է ունենալու հունիսի առաջին շաբաթում։ Այն կազմակերպում է ԷվենտՏուրա ընկերությունը[1]։
Նպատակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Փառատոնի նպատակն է խթանել գինու զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը[2]։ Տուրիզմի զարգացումն անմիջական ազդեցություն է ունենում երկրում գործող բիզնեսների առաջխաղացման, հեղինակության ստեղծման և/կամ բարձրացման և այլ գործոնների վրա, ինչպես նաև ապահովում կայուն ֆինանսական ներհոսք[3]։ Միջոցառումն իր դրական ազդեցությունն է ունեցել հայկական գինեգործության, գինու և զբոսաշրջության արդյունքի ճանաչելիության բարձրացման վրա[4][5]։ Այս մասին է փաստում Հայաստանում խաղողի այգիների քանակի (2017[6] և 2018[7] թվականների աճի ցուցանիշները 2016 թ-ի համեմատ[8], երբ դեռ միջոցառումը սկիզբ չէր առել), մթերվող խաղողի[8], նաև գինու արտադրության[9][10] տարեցտարի աճող ցուցանիշները։
Միջոցառման ընթացքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի Գինու օրերին, գինու սիրահար զբոսաշրջիկներն ու տեղացիներն ունեն ընտրության լայն հնարավորություն. ըմպել հայկական էնդեմիկ սորտերից պատրաստված լավագույն գինիները, ըմբոշխնել սպիտակ, կարմիր և վարդագույն գինիների ամբողջ համային սպեկտորը՝ զուգակցելով դրանք իրենց նախընտրած հայկական համեղ ուտեստներով, պանրի տեսականիով և/կամ համաշխարհային խոհանոցի այլ խորտիկներով։
Միջոցառման մուտքն ազատ է։ Սակայն, ներկայացված գինիները համտեսելու համար այցելուները պետք է գնեն հատուկ "գինին վայելելու փաթեթներ": Փաթեթները ներառում են կտորե պատյան, գինու բաժակ՝ ապրանքանշանով, գրքույկ՝ մի քանի կտրոններով, որոնք ներառում են ամբողջական տեղեկատվություն մասնակից գինեգործների մասին[11]։ Այս ամենն ուղեկցվում է բազմաժանր երաժշտությամբ, լավագույն բենդերի, DJ-ների կատարումներով[12]։
Մասնակիցները
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջոցառմանը մասնակցում են հայաստանյան և արցախյան գինեգործներ, ինչպես նաև որպես համադրում մի շարք ռեստորաններ և սրճարաններ, որոնք ներկայացնում են հայկական, իտալական, ճապոնական, մեքսիկական, ֆրանսիական խոհանոցին հատուկ կերակրատեսակներ և քաղցրավենիք[13]։ Հինգ տարիների ընթացքում (2017-2021թթ.) միջոցառումն ունեցել է 117 գինեգործ-մասնակից։ Երևանի Գինու Օրեր 2019-ին մասնակցել են Հովհաննես Թումանյանի թանգարանը, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանը և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը։
Միջոցառումը նաև հյուրընկալում է հայ երաժիշտների, փոքր խմբերի և արտիստների։ Երաժշտական հատվածը լի է բազմաժանր կատարումներով, որոնք տեղի են ունենում փողոցների տարբեր հատվածներում տեղադրված մեծ և մի քանի փոքր բեմերի վրա։
Այցելուները
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի Գինու Օրերը տուրիստական միջոցառում է Հայաստանում։ Բացի տեղացիներից, այն ներառում է այցելուներ հետևյալ երկրներից`
Կանադա, ԱՄՆ, Կոլումբիա, Մեքսիկա, Ավստրալիա, Բելգիա, Գերմանիա, Լեհաստան, Ֆրանսիա, Չեխիա, Հունգարիա, Բուլղարիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Իտալիա, Ավստրիա, Դանիա, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Ֆիլիպիններ, Շվեյցարիա, Սինգապուր, Չինաստան։
Երևանի Գինու Օրերն ունեցել է շուրջ 25,000 այցելու 2017 թվականին[13], մոտ 30,000՝ 2018 թվականին, ավելի քան 30,000 այցելու 2019 թվականին[11] և մոտ 35,000՝ 2021 թվականին։ Այս ցուցանիշները գրավեցին Ֆորբս (անգլ.՝ Forbes) ամսագրի լրագրող Թոմ Մյուլենի[14] ուշադրությունը, որը տպավորիչ հոդված էր հրապարակել հայկական սննդի ու գինու և այցելության վայրերի վերաբերյալ։ Երևանի Գինու Օրերը նրա՝ "Yerevan City In Armenia Is A Jewel For Travel, Food And Wine"[15] հոդվածի հիմնական հիշատակումներից է՝
"Yerevan Wine Days—a two-day, free festival focused on showcasing national food and some 200 Armenian wines. The event includes music and traditional dances."[15]
Թարգմանություն՝ «Երևանի Գինու Օրեր - երկօրյա, անվճար փառատոն, որը կենտրոնացած է ազգային սննդի և հայկական մոտ 200 գինիների ցուցադրության վրա։ Միջոցառումը ներառում է երաժշտություն և ավանդական պարեր։»
Միջոցառման անցկացման ժամանակագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջոցառումը անցկացվում է ամեն տարի մայիս ամսվա առաջին ուրբաթ և շաբաթ օրերին։
- 2023թ. - հունիսի 2-ին, 3-ին, 4-ին, Սարյան, Մոսկովյան և Թումանյան փողոցներում. Փառատոնին մասնակցել են ավելի քան 100 գինեգործներ[16].
- 2022թ. - հունիսի 3-ին, 4-ին, 5-ին, Սարյան, Մոսկովյան և Թումանյան փողոցներում
- 2021թ. - հունիսի 4-ին և 5-ին Սարյան, Մոսկովյան և Թումանյան փողոցներում[17]
- 2020թ - Առցանց Երևանի Գինու Օրեր[18]
- 2019 թ. - մայիսի 3-ին և 4-ին Սարյան փողոցից դեպի Մոսկովյան փողոցի համապատասխանաբար Պուշկին-Սպենդիարյան խաչմերուկների հատվածում[19]։ 2019թ. այն նվիրված էր ամենայն հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150 ամյակին[20]։
- 2018 թ. - մայիսի 11-ին և 12-ին Սարյան փողոցի Պուշկին-Թումանյան խաչմերուկների հատվածում[21]։ 2018թ. Երևանի Գինու Օրերը նվիրված էր Էրեբունի-Երևանի 2800 ամյակին[22]։
- 2017 թ. - մայիսի 5-ին և 6-ին Սարյան փողոցի Պուշկին-Թումանյան խաչմերուկների հատվածում[23]։
COVID-19 համավարակի պատճառով Երևանի Գինու օրեր 2020-ը, որը պետք է անցկացվեր մայիսի 1-ին և 2-ին, հետաձգվել է մինչև իրավիճակի հնարավոր կարգավորում։
Խորհրդանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի Գինու Օրեր միջոցառման խորհրդանիշը (լոգոն) հայկական ավանդական գինու կարասն[24] է, որի վրա պատկերված է Ուրարտուի Արգիշտի I թագավորի թողած սեպագիր արձանագրությունը։ Արձանագրությունը հնագիտական վկայությունն է այն բանի, որ Էրեբունի ուրարտական ռազմական ամրոցը հիմնադրվել է մ.թ.ա. 782թ-ին Արգիշտի I թագավորի հրամանով, ժամանակակից Երևանի տեղում։
Այլ միջոցառումներ և փառատոներ Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արենի գինու փառատոն։ Վայրը՝ Արենի գյուղ, Վայոց ձոր[25]
- "Ոսկեհատ" գինու փառատոն։ Վայրը՝ Աշտարակ, Արագածոտնի մարզ[26]
- Խորովածի Համահայկական Փառատոն։ Վայրը՝ Ախթալա, Լոռու մարզ
- Մորուքի Փառատոն։ Վայրը՝ Դիլիջան, Տավուշի մարզ[27]
- Երևանի երաժշտական գիշեր։ Վայրը՝ Շառլ Ազնավուրի հրապարակ, Երևան[28]
- «Երևան ջազ ֆեստ» փառատոն[29]
- Թթի փառատոն։ Վայրը՝ Քարահունջ գյուղ, Գորիս, Սյունիքի մարզ[30]
- Գաթայի փառատոն։ Վայրը՝ Խաչիկ գյուղ, Վայոց ձորի մարզ[31]
- Երևանի Գաստրո Օր։ Վայրը՝ Զաքյան փողոց, Երևան[32]
- Տոլմայի փառատոն։ Վայրը՝ Արմավիր, Արմավիրի մարզ
- «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոն։ Վայրը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն[33]
- «High Fest» միջազգային կատարողական արվեստների փառատոն[34]
- Ֆրեսկո միջազգային կինոփառատոն[35]
- «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն[36]
- «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն[37]
- Արցախյան գինու փառատոն։ Վայրը՝ Տող գյուղ, Արցախ[38]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Calendar, The Events. «ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ – Eventtoura». Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ https://armeniadiscovery.com/en/event/yerevan-wine-days
- ↑ Mathieson, Alister; Wall, Geoffrey (1982). Tourism: Economic, Physical, and Social Impacts (անգլերեն). Longman. ISBN 978-0-582-30061-3.
- ↑ https://www.armstat.am/file/article/sv_04_17a_431.pdf
- ↑ https://www.armstat.am/file/article/sv_07_17a_431.pdf
- ↑ https://www.armstat.am/file/article/29_gt_2017.pdf
- ↑ https://www.armstat.am/file/article/29_gt_2018.pdf
- ↑ 8,0 8,1 https://www.armstat.am/file/article/29-gt_2016.pdf
- ↑ LLC, Helix Consulting. «Գինու արտադրության ծավալներն աճել են, օղունը՝ նվազել». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ https://www.armstat.am/file/article/bnexen_10_2018.pdf
- ↑ 11,0 11,1 Vardanyan, Aram (2020 թ․ հունվարի 21). «Yerevan Wine Days: How to Experience Yerevan's Biggest Street Festival». Absolute Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Global, AIST. «Yerevan Wine Days». armeniadiscovery.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
- ↑ 13,0 13,1 «What Did I Miss on Yerevan Wine Days 2018?». armenia.travel (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Tom Mullen». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
- ↑ 15,0 15,1 Mullen, Tom (2019 թ․ նոյեմբերի 4). «Yerevan City In Armenia Is A Jewel For Travel, Food And Wine». Forbes.
- ↑ «Пленительный аромат армянского вина. В Ереване проходит фестиваль YereWineDays» (ռուսերեն). NEWS.am — новость. Վերցված է 2023 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «- Festivar». festivar.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Yerevan Wine Days-ն այս տարի կանցկացվի առցանց». 2020 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Global, AIST. «Yerevan Wine Days». armeniadiscovery.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Այսօր մեծ լոռեցու ծննդյան 150-ամյակն է». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Пашинян, Рубен. «АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ - «Yerevan wine days» — праздник армянского вина!». armeniatourism.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ ««Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության հրապարակում՝ գալահամերգով». www.yerevan.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «YEREVAN WINE DAYS». RepatArmenia (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Can Ancient Techniques Make Modern Wine Better?». Smithsonian Magazine (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
- ↑ ««Արենի» գինու փառատոն. հարց ու պատասխան». newsarmenia.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ ««Ոսկեհատ» գինու փառատոն. տպավորությունների «հրավառություն» և գինի ընտրելու գաղտնիքներ». 2019 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Beard festival to be held in Armenia». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Մեր քաղաքի երաժշտական տոնը. Yerevan Music Night 2018». EL.am (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Yerevan Jazz Festival 2018 Welcomes You In Armenia». Gardman Tour.
- ↑ «Սյունեցիներն ու հյուրերը թութ ու թթի օղի համտեսեցին. «Թթի փառատոն» Գորիսում (ֆոտո)». news.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Հայերեն». myarmenia.si.edu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Երևանի Գաստրո Օր». Հայաստանի հյուրանոցների տեղեկատու | Հյուրանոցներ, հանգստյան տներ, առողջարաններ Հայաստանում (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
- ↑ ««Գութան» փառատոնը մեծ տոն կնվիրի ազգային-ավանդական երգ ու պարի սիրահարներին». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Արթուր Ղուկասյան. «Մարդը, եթե նույնիսկ նա հանճար է, մենակ չի կարող ոչինչ անել»». www.culturepartnership.eu. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
- ↑ ««ՖՐԵՍԿՈ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ | Պաշտոնական կայք». www.fresco.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ». yerevanfestival.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Golden Apricot». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Տողում կայացել է արցախյան գինու 6-րդ փառատոնը. մասնակցում էին երեք տասնյակից ավելի գինեգործներ (լուսանկարներ)». artsakhpress.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.