Խորովածի փառատոն (Ախթալա)
| Խորովածի փառատոն | |
|---|---|
| Ժամանակաշրջան | 2009 - |
| Հաճախականություն | ամենամյա |
| Վայր | Ախթալա |
| Առաջինը | 2009[1] |
Ախթալայի խորովածի փառատոն, խորովածի համահայկական ամենամյա փառատոն, որը 2009 թվականից ավանդաբար անց է կացվում Ախթալա քաղաքում, Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում[2]։ 2018 թվականից փառատոնը անց է կցվում Ախթալայի մարզադաշտում։ Փառատոնը կազմակերպում են «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը, Ախթալայի քաղաքապետարանը և Լոռու մարզպետարանը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2009 թվականին։ Նպատակը հայ խոհարարական ավանդույթների զարգացումը և Ախթալայի ու տարածաշրջանի զբոսաշրջության խթանումն է։ Խորովածի տոնին մասնակցում են հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ռեստորանների և սրճարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ խոհարարներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից[4]։ 2017 թվականին կազմակերպիչներն Ախթալան հռչակեցին խորովածի համաշխարհային մայրաքաղաք[5]։
Փառատոնի ծրագրի շրջանակներում անց են կացվում խոհարարական մրցույթներ, պատրաստվում են տարբեր մսամթերքներից խորովածներ, այս ամենը ուղեկցվում է ազգային երգ ու պարով։