Jump to content

Արցախյան գինու փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիանան տաշտում խաղող է ճզմում արցախյան գինու երրորդ փառատոնի ժամանակ[1], Տողի մելիքական ապարանք, Հադրութի շրջան, Արցախ

Արցախյան գինու փառատոն, անցկացվել է 2014 թվականի հոկտեմբերի 18-ից, Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում[2]։ Փառատոնը շարունակական բնույթ է կրել և կազմակերպվել է յուրաքանչյուր տարի սեպտեմբեր ամսվա երրորդ շաբաթ օրը։

Հադրութի մանկապատանեկան կենտրոնի սաների աշխատանքների ցուցադրությունը փառատոնի ժամանակ

Այն նախաձեռնվել էր Արցախի ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կողմից՝ զբոսաշրջության միջոցով Հարավային զբոսաշրջային երթուղու վրա գտնվող համայնքների զարգացումն աշխուժացնելու և Արցախի զբոսաշրջության զարգացմանը նպաստելու համար[3]։ Փառատոնը կոչված էր արցախյան գինեգործության ավանդույթները վերծանելու։ Արցախյան գինու արտադրողների, ինչպես նաև Հայաստանի գինեգործների համար ստեղծվել էր մի հարթակ, որտեղ հնարավորություն էր ընձեռնում կազմակերպել իրենց արտադրության վաճառքը, իրականացնել փորձի փոխանակում, գովազդել նրանց արտադրությունը և այլն։ Ամենամյա փառատոնի ծրագիրը ներառում էր գինեգործության հնագույն և ինքնատիպ ծիսակատարությունը՝ տաշտում գինի ճզմելը, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, Տողի Մելիքական ապարանքի հնագիտական գտածոների ցուցադրություն և գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ներկայացված էին Արցախի 5 շրջանների և Հայաստանի գինիները։ Փառատոնն ավանդաբար ուղեկցվում էր հայկական ազգային երգ ու պարով։ Փառատոնը տարեցտարի վերածվում էր ազգային տոնի[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Տող գյուղում կանցկացվի Արցախյան գինու երրորդ փառատոնը». https://artsakhpress.am/arm/. 8 սեպտեմբերի 16:05. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. Գինու փառատոն Արցախում
  3. «Գինու փառատոն Արցախում». armarlur.com. ՄԱՐՏ 3, 2015Թ. 09:31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. «Տողում կայացել է արցախյան գինու 6-րդ փառատոնը. մասնակցում էին երեք տասնյակից ավելի գինեգործներ (լուսանկարներ)». artsakhpress.am. 21 սեպտեմբերի, 2019, 19:04. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.