Տոլմայի փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոլմայի փառատոն
Տեսակfood festival?
Ժամանակաշրջան2011
Հաճախականությունամենամյա
Երկիր Հայաստան
ԹեմատիկաՀայկական խոհանոց, տոլմա
 Dolma Festivals Վիքիպահեստում
Տոլմայի փառատոնը Մուսալեռում, 2015

Տոլմայի փառատոն, ազգային խոհանոցի ամենամյա համահայկական փառատոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնը հիմնադրվել և առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության» կողմից։ Փառատոնի նպատակն է ապահովել հայկական ավանդական ուտեստի՝ տոլմայի ժողովրդականացումն ու հայկական մշակույթի՝ հայկական խոհանոցի ոչ նյութական արժեքների ամրապնդումը[1]։

Նկատի ունենալով այն, որ տոլմայի փառատոնի անցկացումը համընկնում է «Ոսկե ծիրան» փառատոնի անցկացման հետ, ինչպես նաև կինոփառատոնի հյուրերի ներկայությունը ազգային խոհանոցի փառատոնին, կարելի է հանդիպել այն պնդմանը, որ առաջինն անցկացվում է Երևանի կինոփառատոնի շրջանակներում[2]։ 2011 թվականին՝ փառատոնի ժամանակ, Հայաստանի 20 լավագույն խոհարարներ պայքարում էին հնագույն ուտեստի ամենայուրօրինակ տարբերակ ճանաչվելու համար։ Ներկայացվեցին տոլմայի բազմաթիվ տարբերակներ, որոնք պատրաստված էին ինչպես հին բաղադրատոմսերով, այնպես էլ նոր։ Կինոքննադատ Օլգա Շերվուդը, ներկա գտնվելով 2011 թվականին, փառատոնում հայտարարեց[3].

««Ոսկե ծիրան» ես ամեն տարի գալիս եմ, սա իմ սիրելի փառատոնն է։ Բայց այս տոնին մեզ առաջին անգամ բերեցին։ Սա հրաշալի է, այստեղ շատ հետաքրքիր է։ Ես երբեք չեմ կերել հավով, ձկով տոլմա»

2012 թվականին փառատոնին մասնակցեց 20 տաղավար՝ յուրաքանչյուրում երեք - չորս մարդ։ Փառատոնի ժյուրիի և այցելուների դատին իրենց տոլման ներկայացրեցին խոհարարներ և մասնավոր անձինք։ Վերջում փառատոնի ժյուրին որոշեց, թե ով է պատրաստել լավագույն տոլմա և հաղթողին հանձնեցին կավե գավաթը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кари Амирханян (=). «В Армении стартовал второй Фестиваль толмы». Кулинарные новости. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. Екатерина Визгалова (2012 թ․ հուլիսի 8). «9-ый МКФ "Золотой Абрикос" в Армении. Открытие». Кино-Театр.Ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  3. «В Армавирской области Армении прошел фестиваль толмы». МТРК «Мир». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  4. «Пройдет фестиваль долмы». n-idea.am. 2012 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]