Գինեգործությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Գանձակ» տեսակի գինի

Գինեգործությունը Հայաստանում, գինու արտադրությունը Հայաստանում։ Ըստ գինեգործության համաշխարհային կազմակերպության (OIV)[1] 2007 թվականի տվյալների, հայ գինեգործները արտադրել են 43 հազար հեկտոլիտր գինի։

Հայաստանի տաք կլիման ապահովում է խաղողի քաղցր համը, որից էլ կարելի է պատրաստել բարձրորակ քաղցր գինիներ։ Հայաստանը գինեգործությամբ տարածաշրջանի առաջատար երկիրն է։ Հայաստանում արտադրված գինիները հատկապես աչքի են ընկնում ալկոհոլի բարձր պարունակությամբ[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղողի բերք Երևանում

Հայկական լեռնաշխարհում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Ըստ Աստվածաշնչյան հայտնի պատմության, խաղողագործության և գինեգործության հայրենիքը Հայաստանն է։ Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը բացահայտեց գինու համը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։

Ըստ Աստվածաշնչի, Նոյի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեց Նոյի այծը, ով ուտելով խաղողի վայրի պտուղները հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին:

Aquote1.png Որտեղ հաց էնտեղ կաց, որտեղ գինի, էնտեղ քնի
- Հայկական ժողովրդական ասացվածք
Aquote2.png


Դեռևս հեթանոսական ժամանակներից Հայաստանում կար մի ավանդույթ՝ հազար բույսերից մեռոնի եփման ավանդույթը։ 1-ին դարում Հայոց Տրդատ թագավորի վասալ Պարգև անունով մի մարդ սովորեց հեղուկից սպիրտ թորել։ 66 թվականին Տրդատը թագավորական շքախմբով և ընծաներով, նաև մեռոնով, ուղևորվում է Հռոմի կայսեր Ներոնի մոտ։ Հռոմեացի պատմաբանները պատմում են, որ երբ Ներոնը մեռոն է համտեսում, երջանկանում է։ Գիտնականները Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու կարասներ, խաղողի ածխացած կորիզներ, բազմաթիվ սեպագիր արձանագրություններ, քանդակները և այլ վավերագրեր։ Այդ ամենը վկայում են այն մասին, որ Հայաստանում գինեգործությունը մոտ 6000 տարվա պատմություն ունի[3]:

Աստվածաշնչի Հին Կտակարանում ասվում է, որ Նոյը իջնելով Արարատից[4], տնկեց իր առաջին խաղողի վազը։ Ղևոնդ Ալիշանը նշում է, որ Նոյը խաղող է տնկել Ակոռի գյուղի մոտ Գինեբլուր, Գինեհովիտ, Գինեգետ տեղանքներով մեկ։ Գիտնականների հետազոտությունները և հնագիտական պեղումները վկայում են, որ հայերը մ.թ.ա. մոտ 6-5-րդ հազարամյակներում ընտելացրել են վայրի խաղողը և զբաղվել դրա մշակմամբ։

Խաղողի տնկատարածք Արարատյան դաշտում

Որոշ հնագետներ պարզել են, որ Վայոց ձորի Արենի գյուղի մոտ, դեպի Նորավանքի համալիր տանող կամրջի անմիջական հարևանությամբ պեղվող «Թռչունների քարայրում» հայտնաբերվել են հին քարեդարից մինչև ուշ միջնադարին վերաբերող տարաբնույթ հուշարձաններ, որոնք անշուշտ վկայում են, որ այստեղ ժամանակին բնակություն են հաստատել մարդիկ և զբաղվել խաղողի մշակությամբ[5]:

Aquote1.png Խմես հայոց գինին նեկտար՝ կենաց կանչես օտար լեզվով, քաղես հայոց վարդերն ու հեզ՝ աղջիկ կանչես օտար լեզվով... Aquote2.png


Հայաստանում գինեգործության զարգացման մասին վկայում են նաև հույն պատմիչ Հերոդոտոսի և հույն իմաստասեր Ստրաբոնի աշխատությունները։

1939 թվականին 7-րդ դարի Թեյշեբաինի ուրարտական բերդում (ներկայիս՝ Կարմիր բլուր) ռուս հնագետ Բորիս Պիոտրովսկիի ղեկավարությամբ իրականացված պեղումները բացահայտել են գինու պահեստ և մոտավորապես 500 կավե կճուճ։ Գինու պահեստներ հայտնաբերվել են նաև Էրեբունի քաղաք-ամրոցում, որը կառուցվել է 2800 տարի առաջ։

Նորավանքի մոտակայքում ևս հայտնաբերվել են միջնադարյան գինեգործական կենտրոններ։ 2011 թվականին Հայաստանի Հանրապետության Արենի համալիրում, պեղումների ընթացքում հայտնաբերված աշխարհի հնագույն գինեգործական հնձանը որը 6000 տարեկան է[6][7][8][9].:

Aquote1.png Հայկական գինու առանձնահատկությունն այն է, որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով Aquote2.png


Գինեգործությունը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղողի մթերում

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում գինեգործության զարգացման մեջ էական դեր է խաղացել խերեսային տեսակի գինու արտադրությունը, որը հիմնել են գինեգործության և խաղողագործության ոլորտի գիտնականներ Ն. Ն. Պրոստոսերդովը և Ռ. Լ. Աֆրիկյանը։ 1931 թվականին նրանք բացահայտեցին խերեսային յուրօրինակ խմորիչներ, որոնք անվանեցին cheresiensis armeniensis[10]: Հայաստանում խերեսային գինիները պատրաստվել են Ոսկեհատ (Խարջի) և Չիլար խաղողի տեսակներից։ Առաջին հայկական խերեսային տեսակի գինին՝«Աշտարակ»-ը, թողարկել է Աշտարակի գինու գործարանը, որի բաժանմունքները գտնվում էին Օշականում և Ոսկեվազ գյուղում[11]:

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում` 1940-1985 թվականներին, գինու արտադրությունը աճեց ավելի քան 9 անգամ: 1980-ական թվականների տվյալների համաձայն, Հայաստանում արտադրվում էր տարեկան 210 հազար տոննա խաղող, որից տարեկան մոտ 150 միլիոն լիտր գինի էր ստացվում:

Գինու արտադրանքի մեծ մասը արտահանվում էր Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն[12] և խորհրդային այլ երկրներ: Այդ շրջանում Հայաստանում գինի արտադրելու պետական մենաշնորհը պատկանում էր «Արարատ տրեստ» կազմակերպությանը։

Խորհրդային Միության փլուզումից հետո գինու արտադրության մոտ 38 պետական գործարան սկսեց մասնավորեցման գործընթաց։ «Արարատ տրեստը» երեք հազար տեսակի գինի ուներ, որոշները՝ մի քանի դար հնության։ գինին առաջ, ինչպես հիմա, պահվում է կաղնուց պատրաստված տակառներում, սակայն շատ գյուղերում, որտեղ գինու արտադրություն կա, այն պահվում է կավե կճուճներում՝ կարասներում։ Ըստ փորձագետների՝ հայկական կաղնին, շնորհիվ իր վարդագույն երանգի, գինուն հաղորդում է բնական վանիլինի, շոկոլադի և չրերի համ՝ նպաստելով գինու յուրահատուկ փունջի ստեղծմանը։

Գինու փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արենիի գինու փառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արենիի գինու գործարանը

Արենին գյուղ է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում։ Այն հատկապես հայտնի է Հայաստանյան մասշտաբով, իր բարձր որակի գինիներով[13]: Ամեն տարի այս գյուղում կազմակերպվում են գինու փառատոններ, որը սովորաբար տեղի է ունենում աշնանը։ Փառատոնի շրջանակներում մասնակիցները հյուրերին հյուրասիրում են գյուղում արտադրված լավագույն գինիները։ Փառատոնը բացվում է լավագույն գինեգործների շքերթով և շարունակվում բազմաթիվ այլ միջոցառումներով՝ գինու հանրային և մասնագիտական համտեսում, երկրի լավագույն ռեստորանների ավանդական ուտեստների ցուցահանդես, երաժշտություն, պար, խաղեր, թատերական ներկայացումներ և ծրագրեր՝ սիրված արվեստագետների մասնակցությամբ և մրցույթներ, օրինակ՝ «Հայաստանը քո աչքերով», «Գինու լավագույն պիտակ», «Լավագույն գինի արտադրող» և «Լավագույն տնական գինի»:

Արցախի գինու փառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Արցախում գինու փառատոն անցկացվել է 2014 թվականի հոկտեմբերի 18-ին Հադրութի շրջանի Տող գյուղում[14]: Փառատոնի նպատակը Արցախի զբոսաշրջության և գինեգործության զարգացումն էր։

Փառատոնի նախաձեռնողը եղել է Արցախի Հանրապետության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը, որի խոսնակները կարևորել են Արցախում գինեգործության զարգացումը։

Փառատոնի ծրագիրն ներառում է գինեգործության հնագույն եւ ինքնատիպ ծիսակատարությունը, որը սկսում է՝ գինի ճզմելով, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրությամբ, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառքով, Տողի Մելիքական ապարանքի հնագիտական գտածոների ցուցադրություն և իհարկե գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ներկայացված են լինելու Արցախի 5 շրջանների և Հայաստանի գինիները։

Հայկական գինուն արտահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գինու արտահանումը ըստ երկրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկրվող պետություն 2011 թ. 2012 թ. 2013 թ.
Բելառուս Բելառուս
խաղողի գինի 11,7 18
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
խաղողի գինի 0,3 3,8 0,1
մրգային գինի 12,9 1,1 19,8
Չեխիա Չեխիա
խաղողի գինի 6,8 13,1
մրգային գինի 3 7,2
Ֆրանսիա Ֆրանսիա
խաղողի գինի 9,1 19,9 7,6
մրգային գինի 3,9 4,8 8,4
Վրաստան Վրաստան
խաղողի գինի 11,6 20,8 27,8
մրգային գինի 1,1 0,7 1,2
Գերմանիա Գերմանիա
խաղողի գինի 1,4 6,2 1,8
մրգային գինի 80,2 71,8 47,6
Հունաստան Հունաստան
մրգային գինի 5,4
Իսրայել Իսրայել
մրգային գինի 26,9
Իտալիա Իտալիա
խաղողի գինի 0,3 5,7
Ղազախստան Ղազախստան
խաղողի գինի 3,4
մրգային գինի 10,7 26
Լիտվա Լիտվա
խաղողի գինի 17,4 31,9 24,4
մրգային գինի 23,8 56,1 63,5
Լեհաստան Լեհաստան
խաղողի գինի 4,4 5,5 5,2
մրգային գինի 3,5 8,4 9,1
Ռուսաստան Ռուսաստան
խաղողի գինի 582,7 962,6 1228,6
մրգային գինի 494,9 655,7 828,2
Ուկրաինա Ուկրաինա
խաղողի գինի 4,5 7,9
մրգային գինի 42,6 31,3 31
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
խաղողի գինի 55,6 46,8 21,6
մրգային գինի 187,1 135,5 136,8

Խաղողագործության կենտրոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական խաղողի վաճառման կետ ճանապարհին
գինու տակառներ
Քարտեզ Մարզ Բնակչություն Տարածք Գինեգործության կենտրոն
Vayots Dzor.svg Վայոց ձորի մարզ 52 324 21,74 Եղեգնաձոր
Արենի
Tavush.svg Տավուշի մարզ 128 609 2 704 Իջևան
Դիլիջան
Kotayk.svg Կոտայքի մարզ 254 397 2 100 Հրազդան
Աբովյան
Եղվարդ
Բյուրեղավան
Aragatsotn.svg Արագածոտնի մարզ 132 925 2 755 Աշտարակ
Ապարան
Shirak.svg Շիրակի մարզ 251 941 2 681 Գյումրի

Փոստային նամականիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. OIV-ի պաշտոնական հոդվածը 2007 թվականի աշխարհի երկրների արդյունքների մասին
  2. «Ապրանքանշանային բառարան», Ի. Ա. Պուգաչև — Մ. : Գոստորգիզդատ, 1956—1961, Գինի ԽՍՀՄ-ում 50-ականներին — Գինեգործությունը Հայաստանում
  3. Գինին մարդկությանը հայտնի ամենահին ըմպելիքներից է / Գինում մասին
  4. Հայկական գինեգործության ավանդույթները և պատմությունները
  5. Հայաստանի ժամանակակից ծաղողագործության պատմությունը
  6. Գինեգործության և հնագիտության զարգացումը Հայաստանում
  7. Հնագույն խաղողագործական առարկաների որոնումներ Հայաստանի տարածքում
  8. Գինեգործությունը Հայաստանում
  9. Հնագույն իրերի հայտնաբերումը Հայաստանի տարածքում
  10. Н.И. Бурьян, Л.В. Тюрина “Микробиология виноделия”, Москва, Пищевая Промышленность, 1979г.
  11. Խերեսային գինին Հայաստանում"
  12. Գինեգործությունը Հայաստանում — Գինու ծագումը — Գինեգործությունը — Գինին աշխարհում — կայք գինու պատմության մասին
  13. Արենի գինու փառատոնի մասին
  14. Արցախի գինու փառատոնի ընտրված վայրը և տարբեր տեղեկություններ
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են