Արենի գինու փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Արենի» գինու փառատոն
Areni Wine Festival 3.jpg
Տեսակփառատոն
Ժամանակաշրջան2009 -
Հաճախականությունամենամյա
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վայրգյուղ Արենի
Առաջինը2009
armenianwinefestival.am
Areni Wine Festival Վիքիպահեստում

Արենի գինու փառատոն, գինու ամենամյա համահայկական փառատոնը, որն ավանդաբար անց է կացվում հոկտեմբերի առաջին շաբաթ օրը Արենի գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնն առաջին անգամ կայացել է 2009 թվականին։ Այն կազմակերպում է «Արենի գինու փառատոն» հիմնադրամը։ Արենի գյուղի տարածքում գտնվող քարանձավում 2010 թվականին հայտնաբերվեց աշխարհի ամենահին գինեգործարանը, ինչն էլ ավելի մեծացրեց փառատոնի կարևորությունը[1]։

Ժամանակի ընթացքում փառատոնն այնքան հայտնի դարձավ, որ մեծ հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում[2]։ Փառատոնի նպատակը գյուղական տուրիզմի զարգացումը, հարուստ պատմության, մշակույթի, երկրի ազգային առանձնահատկությունների, Արենիում և շրջակա գյուղերում տուրիզմի զարգացման հեռանկարները ներկայացնելն է[3]։

Փառատոնի շրջանականերում կայացող իրադարձություններին մասնակցում են ինչպես բազմաթիվ հյուրեր և տուրիստներ, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Փառատոնի ծրագրում մշտապես ներառված են լինում գինու պատրաստումը, գինու համտեսը, հյուրասիրությունը և վաճառքը, գյուղատնտեսական այլ մթերքների համտեսը և վաճառքը[4][5]։

Իր անցկացման 11 տարիների ընթացքում[6] փառատոնը համախմբել է թե տնական գինիների՝ պատրաստված Արենի գյուղի և հարակից շրջանների բնակիչների կողմից, թե արտադրական գինիների:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Meg Sullivan (2011-01-10)։ «Chemical analysis confirms discovery of oldest wine-making equipment ever found»։ UCLA Newsroom։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 2013-04-12  копия
  2. «6 октября в Армении пройдет фестиваль вина «Арени»»։ tert.am։ 2012-09-20։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 2013-04-12 
  3. «Традиционный фестиваль вина пройдет в армянском Арени 6 октября»։ Новости-Армения։ 2012-09-20։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 2013-04-12 
  4. Рубен Грдзелян (2009-10-20)։ «Фестиваль вина в Арени»։ Голос Армении։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 2013-04-12 
  5. «Всенародный праздник вина в Армении»։ Мир вина։ 2011-11-07։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 2013-04-12 
  6. ««Արենի գինու փառատոնը»՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ»։ www.acba.am։ Վերցված է 2019-10-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]