Jump to content

Մասնակից:Anna Watson Holmes/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նացիստական Գերմանիա, Գերմանիայի անգլերեն համընդհանուր անվանում 1933-1945 թվականներին, երբ Ադոլֆ Հիտլերը և նրա Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը (Nationalsozialistische Deutsche Arbeiter Partei-NSDAP) ղեկավարում էր երկիրը բռնապետության միջոցով։ Հիտլերի կառավարության տարիներին Գերմանիան վերածվել էր ամբողջատիրական (տոտալիտար) պետության, որը վերահսկում էր կյանքի գրեթե բոլոր կողմերը Գլայխշալթունգ օրինական գործընթացի միջոցով: Պետության պաշտոնական անվանումը մինչև 1943 թվական Գերմանական Ռայխ (Deutsches Reich) է եղել, իսկ 1943-1945 թվականներին՝ Մեծ Գերմանական Ռայխ (Großdeutsches Reich): Նացիստական Գերմանիան նաև հայտնի է որպես Երրորդ Ռայխ (Drittes Reich), ինչը նշանակում է «Երրորդ տերություն» կամ «Երրորդ կայսրություն», մինչդեռ առաջին երկուսը Սրբազան hռոմեական կայսրությունն (800-1806) ու Գերմանական կայսրությունն (1871-1918) էին: Նացիստական վարչակարգն ավարտվեց 1945 թվականի մայիսին այն բանից հետո, երբ Հակահիտլերյան միությունը հաղթեց Գերմանիային՝ վերջ դնելով Երկրորդ համաշխարհային պատերազմին Եվրոպայում:

Հիտլերը նշանակվեց Գերմանիայի կանցլեր Վայմարյան հանրապետության ռայխսնախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգի կողմից 1933 թվականի հունվարի 30-ին:  Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունն այդ ժամանակ սկսեց վերացնել քաղաքական բոլոր ընդդիմադիր ուժերը և ամրապնդել իր իշխանությունը: Հինդենբուրգը մահացավ 1934 թվականիի օգոստոսի 2-ին, և Հիտլերը դարձավ Գերմանիայի բռնապետ՝ միացնելով ռայխսկանցլերի և նախագահի պաշտոններն ու իշխանությունը: 1934 թվականի օգոստոսի 19-ին անցկացված համազգային հանրաքվեի արդյունքում Հիտլերը դարձավ Գերմանիայի բացարձակ ֆյուրեր (առաջնորդ): Ամբողջ իշխանությունը կենտրոնացվեց Հիտլերի ձեռքում, և նրա խոսքը գերագույն օրենքի ուժ ձեռք բերեց: Կառավարությունը ոչ թե համակարգված և համագործակցող մարմին էր, այլ իշխանության և Հիտլերի բարյացակամության համար պայքարող ֆրակցիաների մի խումբ: Մեծ ճգնաժամի բուռն շրջանում նացիստները վերականգնեցին տնտեսական կայունությունը և ռազմական մեծ ծախսերի ու խառը տնտեսության միջոցով վերջ դրեցին զանգվածային գործազրկությանը: Ձեռնարկվել էին հասարակական լայնածավալ աշխատանքներ, ինչպես օրինակ՝ ավտոմայրուղիների (Autobahnen) կառուցումը: Տնտեսական կայունության վերականգնման արդյունքում բարձրացավ վարչակարգի համբավը:

Ռասիզմը և հատկապես հակասեմականությունը այդ վարչակարգի բնորոշ գծերից մեկն էին: Նացիստները կարծում էին, որ գերմանական ժողովուրդները պատկանում են տիրակալների ռասային՝ արիական ռասայի ամենամաքուր ճյուղին: Հրեաների և գնչուների հանդեպ խտրականությունն ու հալածանքները մեծ թափ ստացան իշխանության նվաճումից հետո: Համակենտրոնացման առաջին ճամբարները հիմնվեցին 1933 թվականի մարտին: Հրեաները և անցանկալի համարվող այլ անձինք բանտարկվեցին, իսկ լիբերալները, սոցիալիստները և կոմունիստները սպանվեցին, բանտարկվեցին կամ աքսորվեցին: Քրիստոնեական եկեղեցիներն ու քաղաքացիները, որոնք դեմ էին Հիտլերի կառավարմանը, ենթարկվում էին ճնշումների, իսկ բազմաթիվ առաջնորդներ բանտարկվում էին: Կրթությունը կենտրոնացված էր ռասայական վարկածի, ժողովրդագրական քաղաքականության և զինվորական ծառայության համար պիտանի լինելու վրա: Կանայք ունեին կարիերայի և կրթություն ստանալու փոքր հնարավորություն: Հանգիստը և զբոսաշրջիկությունը կազմակերպվում էին «Ուժ ուրախության միջոցով» ծրագրի շրջանակներում, իսկ 1936 թվականին կայացած ամառային օլիմպիական խաղերը ներկայացրին Գերմանիան միջազգային հարթակի վրա: Քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսը արդյունավետորեն օգտագործում էր ֆիլմերը, զանգվածային հավաքները և Հիտլերի հիպնոսային ճարտարախոսությունը հասարակական կարծիքի վրա ազդեցություն թողնելու նպատակով:  Կառավարությունը վերահսկում էր ստեղծագործական ինքնարտահայտումը՝ գովազդելով արվեստի որոշակի տեսակները և արգելելով մյուսները կամ հետ կանգնեցնելով դրանցով զբաղվելու մտադրությունից:

Ռազմական սպառնալիքների միջոցով պատերազմին նախորդող տարիների ընթացքում նացիստական վարչակարգը գերիշխող դիրք էր զբաղեցրել հարևան երկրների նկատմամբ: Նացիստական Գերմանիան անընդհատ տարածքային ավելի ու ավելի ագրեսիվ պահանջներ էր ներկայացնում՝ դրանց չբավարարման դեպքում սպառնալով պատերազմով: Այն գրավեց Ավստրիան և Չեխոսլովակիան համապատասխանաբար 1938 և 1939 թվականներին: Հիտլերը կնքեց չհարձակման մասին պայմանագիր Իոսիֆ Ստալինի հետ և ներխուժեց Լեհաստանի տարածք 1939 թվականի սեպտեմբերին՝ սկիզբ դնելով Երկրորդ համաշխարհային պատերազմին Եվրոպայում: 1941 թվականի սկզբին Գերմանիայի վերահսկողության տակ էր գտնվում Եվրոպայի մեծ մասը: Նվաճված տարածքները վերափոխվեցին ռայխսկոմիսարիատների, և գերմանական նահանգապետություն հիմնվեց Լեհաստանի մնացած հատվածում: Գերմանիան շահագործում էր հումքն ու աշխատուժը ինչպես նվաճված, այնպես էլ իր դաշնակիցների տարածքներում: Հոլոքոստի ժամանակ միլիոնավոր հրեաներ և նացիստական կառավարության կողմից հետապնդվող շատ այլ մարդիկ, որոնց պետությունը համարում էր անցանկալի, բանտարկվեցին, սպանվեցին նացիստական համակենտրոնացման և մահվան ճամբարներում կամ գնդակահարվեցին:  

1941 թվականին Գերմանիայի ներխուժումը Խորհրդային Միության տարածք սկզբնական շրջանում հաջող էր, սակայն Խորհրդային Միության վերականգնումը և ԱՄՆ-ի միանալը պատերազմին նշանակում էր, որ Վերմախտը (զինված ուժեր) կորցրել է գերակայությունը արևելյան ճակատում 1943 թվականին, և 1944 թվականի վերջին նրանց հետ մղեցին դեպի 1939 թվականից առաջ եղած սահմանագիծը: 1944 թվականին մեծ թափ ստացավ Գերմանիայի լայնածավալ օդային ռմբակոծությունը, և Առանցքի ուժերը հետ մղվեցին արևելյան և հարավային Եվրոպայում: Հակահիտլերյան միության Ֆրանսիա ներխուժումից հետո Խորհրդային Միությունը արևելքից և միության մյուս դաշնակիցները արևմուտքից պարտության մատնեցին Գերմանիան: Գերմանիան անձնատուր եղավ 1945 թվականի մայիսին: Հիտլերը չցանկացավ ընդունել իր պարտությունը, ինչը բերեց Գերմանիայի ենթակառուցվածքի քայքայմանը և պատերազմի վերջին ամիսներին՝ անիմաստ զոհերի: Հակահիտլերյան հաղթանակած միությունը սկիզբ դրեց ապանացիստականացման քաղաքականությանը և ողջ մնացած նացիստական շատ առաջնորդներին Նյուրեմբերգյան դատավարության ժամանակ կանգնեցրեց դատարանի առաջ պատերազմական ոճիրների համար:

Պետության պաշտոնական անվանումը 1933-1943 թվականներին եղել է Գերմանական Ռայխ (Deutsches Reich), իսկ 1943-1945 թվականներին Մեծ Գերմանական Ռայխ (Großdeutsches Reich), մինչդեռ անգլերեն տարածված տերմիններն են «Նացիստական Գերմանիան» և «Երրորդ Ռայխը»: Վերջինս, որը նացիստական քարոզչությունն ընդունեց որպես Drittes Reich (Երրորդ Ռայխ), առաջին անգամ օգտագործել է Արթուր Մյոլլեր վան դեն Բրուքը իր Das Dritte Reich գրքում 1923 թվականին: Գրքի համաձայն՝ Սրբազան հռոմեական կայսրությունը (962-1806) առաջին ռայխն է, իսկ Գերմանական կայսրությունը՝ երկրորդ[1]:

Մինչպատերազմյան շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1919-1933 թվականներին Գերմանիան հայտնի էր որպես Վայմարյան հանրապետություն: Այն կիսանախագահական համակարգով հանրապետություն էր: Վայմարյան հանրապետությունը բախվում էր բազմաթիվ խնդիրների, ինչպիսիք են հիպերինֆլյացիան, քաղաքական ծայրահեղականությունը (ներառյալ բռնությունը ձախաթևյան և աջաթևյան կիսառազմականացված կազմակերպության անդամների կողմից), լարված հարաբերությունները Առաջին համաշխարհային պատերազմը հաղթած դաշնակիցների հետ և կոալիցիոն կառավարությունում մասնատված քաղաքական կուսակցությունների կողմից ձեռնարկված ձախողված փորձերի մի շղթան[2]: Լուրջ անհաջողությունները Գերմանիայի տնտեսության համար սկսվեցին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, և դրա պատճառը մասամբ այն էր, որ 1919 թվականի Վերսալյան պայմանագրով Գերմանիան պարտավորվում էր վճարել փոխհատուցումներ: Կառավարությունը փող էր տպում վճարումներն անելու և պետության ռազմատուգանքը վճարելու համար, սակայն դրա արդյունքում առաջացած հիպերինֆլյացիան հանգեցրեց սպառողական ապրանքների գների բարձրացմանը, տնտեսական քաոսի և սննդի պակասի կամ անհավասար բաշխմանը[3]: Երբ 1923 թվականի հունվարին կառավարությունը դադարեց վճարել ռազմատուգանքը, ֆրանսիական զորքերը գրավեցին գերմանական արդյունաբերական տարածքները, այդ թվում՝ Ռուրը: Դրան հետևեցին քաղաքացիական լայնածավալ խռովություններ[4]:

Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունը (ՆՍԳԲԿ, Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei) հիմնվել է 1920 թվականին: Այն վերանվանվեց ու հաջորդեց մեկ տարի առաջ հիմնված Գերմանական բանվորական կուսակցությանը և այն ժամանակ Գերմանիայում ակտիվ ծայրահեղ աջաթևյան քաղաքական մի քանի կուսակցություններից մեկն էր[5]: ՆՍԳԲԿ-ի նախընտրական ծրագիրը ներառում էր Վայմարյան հանրապետության կործանումը, Վերսալյան պայմանագրի պայմանների մերժումը, ծայրահեղ հակասեմականությունը և հակաբոլշևիկությունը[6]: Նրանք խոստանում էին ուժեղ կենտրոնացված կառավարություն, գերմանական ժողովուրդների համար կենսատարածքի (Lebensraum) ընդլայնում, ռասայի վրա հիմնված ազգային համայնքի ստեղծում, ռասայական զտում, ինչը կիրականացվեր ակտիվ ճնշումների ենթարկելով հրեաներին, որոնք զրկվելու էին իրենց քաղաքացիությունից և քաղաքացիական իրավունքներից[7]: Նացիստները առաջարկում էին ազգային և մշակութային տարրերի վերահաստատում՝ հիմնվելով ազգային շարժման (Völkisch) վրա[8]: Կուսակցությունը և հատկապես իր «Գրոհային ջոկատներ» (Sturmabteilung) կիսառազմականացված կազմակերպությունը իրենց քաղաքական դիրքի առաջխաղացման նպատակով դիմում էին ֆիզիկական բռնության` տապալելով հակառակորդ կազմակերպությունների հանդիպումները և հարձակվելով դրանց անդամների վրա (ինչպես նաև հրեաների) փողոցում[9]: Նման ծայրահեղ աջաթևյան զինված խմբավորումները տարածված էին Բավարիայում, և դա հանդուրժում էր Գուստավ Ռիթեր ֆոն Կարի ծայրահեղ աջաթևյան կարեկից կառավարությունը[10]:  

1929 թվականի հոկտեմբերի 24 Միացյալ Նահանգների արժեթղթերի շուկայի փլուզումը սարսափելի ազդեցություն ունեցավ Գերմանիայի վրա[11]: Միլիոնավոր մարդիկ զրկվեցին աշխատանքից, և մի քանի խոշոր բանկեր սնանկացան: Հիտլերը և ՆՍԳԲԿ-ն պատրաստվեցին օգտվել ստեղծված ծանր իրավիճակից իրենց կուսակցության համար աջակցություն ձեռք բերելու նպատակով: Նրանք խոստացան ուժեղացնել տնտեսությունը և մարդկանց ապահովել աշխատանքով[12]: Մեծաքանակ քվեարկողներ որոշեցին, որ ՆՍԳԲԿ-ն կարող է վերականգնել կարգ ու կանոնը, ճնշել քաղաքացիական խռովությունները և բարելավել Գերմանիայի համբավը աշխարհում: 1932 թվականի դաշնային ընտրություններից հետո ՆՍԳԲԿ-ն Ռայխստագի ամենամեծ կուսակցությունն էր՝ ստանալով 230 տեղ, ինչը ուղղակի ընտրության 37,4 տոկոսն է կազմում[13]:

A black and white photo of a man leaning against a desk staring into the camera. His arms are crossed and he is wearing a tie underneath his overcoat. An office can be seen in the background of the photo.
Ադոլֆ Հիտլերը դարձավ Գերմանիայի ղեկավար՝ կրելով ֆյուրեր և ռայխսկանցլեր տիտղոսները (1934 թվական):

Նացիստների կողմից իշխանության զավթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ նացիստները ստացան ուղղակի ընտրության ձայների մեծ մասը 1932 թվականի Ռայխստագի երկու համընդհանուր ընտրությունների ժամանակ, նրանք չունեին ձայների մեծամասնությունը: Հիտլերը գլխավորեց կարճաժամկետ կոալիցիոն կառավարությունը, որը ձևավորվել էր Գերմանական ազգային ժողովրդական կուսակցության հետ[14]: Քաղաքական գործիչների, արդյունաբերողների և գործարար համայնքի ճնշման տակ նախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգը Հիտլերին նշանակեց Գերմանիայի կանցլեր 1933 թվականի հունվարի 30-ին: Այս իրադարձությունը հայտնի է որպես Machtergreifung (իշխանության զավթում)[15]:

1933 թվականի փետրվարի 27-ի գիշերը Ռայխստագի շենքը կրակի էր մատնվել: Մեղավոր ճանաչվեց դանիացի կոմունիստ Մարինուս վան դեր Լյուբեն: Հիտլերը հայտարարեց, որ այդ հրդեհը նշանավորում է կոմունիստների ապստամբության սկիզբը: 1933 փետրվարի 28-ի «Հրդեհի մասին» Ռայխստագի հրամանագիրը (ռայխսնախագահի հրամանագիրը ժողովրդի և պետության պաշտպանության մասին) վերացրեց քաղաքացիական ազատությունների մեծ մասը՝ ներառյալ ժողովների իրավունքները և մամլո ազատությունը: Հրամանագիրը նաև թույլ էր տալիս ոստիկանությանը կալանավորել մարդկանց անորոշ ժամկետով առանց մեղադրանք ներկայացնելու: Օրենսդրությունը ուղեկցվում էր քարոզարշավով, ինչը հանգեցրեց հանրության կողմից տվյալ միջոցների հավանությանը: ՍԱ-ի կողմից կոմունիստների դաժան ճնշումները իրականացվում էին ամբողջ երկրով մեկ, և ձերբակալվեց Գերմանիայի կոմունիստական կուսակցության 4000 անդամ[16]:

1933 թվականի մարտին «Արտակարգ լիազորությունների մասին» օրենքը (փոփոխություն Վայմարյան սահմանադրության մեջ) ընդունվեց Ռայխստագում՝ 444 կողմ և 94 դեմ ձայների համամասնությամբ[17]: Այս փոփոխությունը թույլ էր տալիս Հիտլերին և նրա կաբինետին ընդունել նույնիսկ այնպիսի օրենքներ, որոնք հակասում էին սահմանադրությանը, առանց նախագահի կամ Ռայխստագի համաձայնության[18]: Ուժի մեջ մտնելու համար օրինագիծը պահանջում էր ձայների երկու երրորդը, այդ պատճառով նացիստները կիրառում էին սպառնալիքների մարտավարությունը, ինչպես նաև «Հրդեհի մասին» Ռայխստագի հրամանագրի կետերը՝ թույլ չտալով սոցիալ-դեմոկրատ պատգամավորներին ներկայանալ, մինչդեռ կոմունիստները արդեն օրենքից դուրս էին հայտարարված[19][20]: Մայիսի 10-ին կառավարությունը բռնագրավեց սոցիալ-դեմոկրատների ակտիվները, և նրանք օրենքից դուրս հայտարարվեցին հունիսի 22-ին: Հունիսի 21-ին գրոհային զորքերը ներխուժեցին Գերմանական ազգային ժողովրդական կուսակցության գրասենյակներ (այդ կուսակցությունը նրանց հետ միասին մտնում էր նախորդ կոալիցիայի մեջ). նրանք դադարեցին գոյություն ունենալ հունիսի 29-ին: Քաղաքական մնացած խոշոր կուսակցությունները արժանացան միևնույն բախտին: Օրենքի ընդունմամբ, համաձայն որի՝ ՆՍԳԲԿ-ն Գերմանիայի միակ օրինական կուսակցությունն է, 1933 թվականի հուլիսի 14-ին Գերմանիան դարձավ միակուսակցական պետություն: Նոր կուսակցությունների ձևավորումը նույնպես ճանաչվեց անօրինական, և մնացած բոլոր քաղաքական կուսակցությունները, որոնք դեռ լուծարված չէին, արգելվեցին[21]: Արդյունքում «Արտակարգ լիազորությունների մասին» օրենքը որպես իրավական հիմք կծառայի ՆՍԳԲԿ-ի հաստատած բռնապետության համար[22]: 1933 թվականի նոյեմբերին, 1936 և 1938 թվականների ընտրությունները անցկացվեցին նացիստների վերահսկողության տակ, և ընտրվեցին միայն ՆՍԳԲԿ-ի անդամներ և փոքրաթիվ անկախ թեկնածուներ[23]:

Գերմանիայի նացիֆիկացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
A colour-coded map of Germany in the early 1930s showing the individual German states and independent cities. The largest states of Prussia and Bavaria are coloured in light grey and light blue respectively.
Չնայած գերմանական ավանդական պետությունները պաշտոնապես չէին դադարել գոյություն ունենալուց (բացառությամբ Լյուբեկի 1937 թվականին), նրանց սահմանադրական իրավունքները և ինքնիշխանությունը խախտված ու քայքայված էին և ի վերջո դադարեցին գործել: Երբ Հիտլերը իշխանության եկավ, Պրուսիան արդեն դաշնային կառավարության վերահսկողության տակ էր, ինչը օրինակ ծառայեց այդ գործընթացի համար:

Հիտլերի կաբինետը օգտագործում էր «Հրդեհի մասին» Ռայխստագի հրամանագրի և հետագայում նաև «Արտակարգ լիազորությունների մասին» օրենքի պայմանները Գլայխշալթունգ (համակարգում) գործընթացին սկիզբ դնելու նպատակով, ինչը կյանքի բոլոր կողմերը կդներ կուսակցության վերահսկողության տակ[24]: Նացիստական կառավարության կամ նացիստների գլխավորած կոալիցիաների կողմից չվերահսկվող առանձին վարչատարածքային միավորները ստիպված էին համաձայնել ռայխսկոմիսարների նշանակմանը նրանց քաղաքականությունը կենտրոնական կառավարության քաղաքականությանը համապատասխանեցնելու նպատակով: Այդ կոմիսարները իրավունք ունեին նշանակել և ազատել տեղական կառավարման մարմիններին, դրանց խորհրդարանները, պաշտոնատար անձանց և դատավորներին: Այդպիսով՝ Գերմանիան դե ֆակտո դարձավ ունիտար պետություն, որի վարչատարածքային բոլոր միավորների կառավարությունները ենթարկվում էին ՆՍԳԲԿ-ի վերահսկողության տակ գտնվող կենտրոնական կառավարությանը[25][26]: 1934 թվականի հունվարին վարչատարածքային միավորների խորհրդարանները և ռայխսռատը վերացվեցին[27], և դրանց լիազորությունները փոխանցվեցին կենտրոնական կառավարությանը[26]:

Քաղաքացիական բոլոր կազմակերպություններում, այդ թվում՝ գյուղատնտեսական միություններում, կամավորական կազմակերպություններում և սպորտային ակումբներում, ղեկավարությանը փոխարինեցին նացիստների կողմնակիցները կամ այդ կուսակցության անդամները: Քաղաքացիական այդ կազմակերպությունները կա՛մ ձուլվեցին ՆՍԳԲԿ-ին, կա՛մ վերացան[28]: 1933 թվականին նացիստական կառավարությունը մայիսյան օրը հայտարարեց «Ժողովրդական աշխատանքի օր» և բազմաթիվ արհմիութենական պատվիրակներին հրավիրեց Բեռլին տոնելու: Հաջորդ օրը գրոհային ջոկատները ամբողջ երկրով մեկ ավիրեցին արհմիությունների գրասենյակները: Բոլոր արհմիությունները լուծարվեցին, իսկ նրանց առաջնորդները ձերբակալվեցին[29]: Ապրիլին ընդունված «Մասնագիտական քաղաքացիական ծառայության վերականգնման մասին» օրենքի համաձայն՝ աշխատանքից ազատվեցին բոլոր ուսուցիչները, պրոֆեսորները, դատավորները, հաշտարար դատավորները և կառավարության պաշտոնյաները, որոնք հրեաներ էին կամ որոնց հավատարմությունը կուսակցության հանդեպ կասկածելի էր[30]: Դա նշանակում էր, որ ՆՍԳԲԿ-ի վերահսկողությունից դուրս գտնվող միակ ոչ քաղաքական ինստիտուտը եկեղեցին էր[31]:

Նացիստական վարչակարգը վերացրեց Վայմարյան հանրապետության խորհրդանշանները, այդ թվում՝ սևից, կարմիրից և ոսկեգույնից կազմված եռագույն դրոշը, և ընդունեց վերամշակված խորհրդանշանագիտությունը: Կայսերական նախորդ սև, սպիտակ և կարմիր եռագույնը վերականգնվեց որպես Գերմանիայի երկու պաշտոնական դրոշներից մեկը, երկրորդը՝ կեռխաչն էր՝ ՆՍԳԲԿ-ի դրոշը, որը 1935 թվականին դարձավ ազգային միակ դրոշը: ՆՍԳԲԿ-ի օրհներգը «Հորսթ Վեսելի երգը» ("Horst-Wessel-Lied") դարձավ ազգային երկրորդ օրհներգ[32]:

Գերմանիան դեռևս գտնվում էր տնտեսական ծանր վիճակում. գործազուրկ էր վեց միլիոն մարդ, սարսափելի էր առևտրային հաշվեկշռի պակասուրդը[33]: Պակասուրդային ծախսերը ուղղվեցին հասարակական աշխատանքների ծրագրերի իրականացմանը, որոնք սկսվեցին 1934 թվականին, և մինչև տարվա վերջ ստեղծվեցին լրացուցիչ 1,7 միլիոն աշխատատեղեր[33]: Միջին աշխատավարձի չափը սկսեց աճել[34]:

Իշխանության ամրապնդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍԱ (գրոհային ջոկատները) ղեկավարությունը շարունակում էր ճնշում գործադրել ռազմական և քաղաքական ավելի մեծ իշխանության հասնելու նպատակով: Դրան ի պատասխան՝ Հիտլերը կիրառեց ՍՍ (Schutzstaffel) պահնորդական ջոկատները և գեստապոն՝ ՍԱ ամբողջ ղեկավարությունը մաքրելու նպատակով[35]: Հիտլերի թիրախը ՍԱ շտաբի պետ Էրնստ Ռյոմն և ՍԱ այլ առաջնորդներն էին, որոնք Հիտլերի քաղաքական մի շարք հակառակորդների հետ միասին (Գրեգոր Շթրասեր և նախկին կանցլեր Կուրտ ֆոն Շլայխեր) ձերբակալվեցին և գնդակահարվեցին[36]: 1934 թվականի հունիսի 30-ից հուլիսի 2-ը սպանվեց մոտ 200 մարդ, ինչը հայտնի է «Երկար դանակների գիշեր» անվամբ[37]:

Հինդենբուրգը մահացավ 1934 թվականի օգոստոսի երկուսին: Նախորդ օրը կաբինետը  «Ռայխի պետական բարձրագույն կառավարման մասին» օրենք ընդունեց, որի համաձայն՝ Հինդենբուրգի մահվանից հետո նախագահի պաշտոնը կվերանա, իսկ նրա լիազորությունները կձուլվեն կանցլերի լիազորություններին[38]: Այսպիսով՝ Հիտլերը դարձավ ինչպես պետության, այնպես էլ կառավարության գլուխ, և նրան պաշտոնապես սկսեցին կոչել ֆյուրեր և ռայխսկանցլեր (առաջնորդ և կանցլեր), իսկ հետագայում՝ ուղղակի ֆյուրեր[39]: Այժմ Գերմանիան Հիտլերի գլխավորությամբ դարձավ ամբողջատիրական (տոտալիտար) պետություն:[40] Որպես պետության ղեկավար՝ Հիտլերը դարձավ ռազմական ուժերի գերագույն հրամանատար: Նոր օրենքի հիման վրա փոփոխվեց զինծառայողների հավատարմության երդումը: Այժմ նրանք հավատարմության երդում էին տալու անձամբ Հիտլերին, այլ ոչ թե գերագույն հրամանատարի պաշտոնակատարին կամ պետությանը[41]: Օգոստոսի 19-ին նախագահի և կանցլերի պաշտոնի միաձուլումը հանրաքվեի (պլեբիսցիտ) ժամանակ արժանացավ ընտրազանգվածի 90 %-ի հավանությանը[42]:

A black and white photo of a man wearing a suit and tie. His body is facing to the left while his head is turned towards the right.
Յոզեֆ Գեբելս՝ Ազգային լուսավորության և քարոզչության ռայխսնախարար:

Գերմանացիների մեծ մասը ուրախ էր, որ Վայմարյան ժամանակաշրջանի հակամարտություններն ու փողոցներում բախումները ավարտվել են: Նրանց ծածկել էր քարոզչության հեղեղը, որի աղբյուրը Ազգային լուսավորության և քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսն էր. նա խաղաղություն և առատություն էր խոստանում միավորված և մարքսիստներից ազատ երկրում՝ առանց Վերսալյան պայմանագրի հարկադրանքների[43]:  ՆՍԳԲԿ-ն ձեռք բերեց և օրինականացրեց իշխանությունը իր սկզբնական հեղափոխական գործունեությունների, այնուհետև՝ իրավական մեխանիզմների մտաշահարկման, ոստիկանության լիազորությունների կիրառման և պետական ու դաշնային ինստիտուտները վերահսկողության տակ վերցնելու միջոցով[44][45]: Նացիստական առաջին խոշոր համակենտրոնացման ճամբարը (սկզբնական շրջանում քաղաքական բանտարկյալների համար) բացվեց 1933 թվականին Դախաուում[46]: Մինչև պատերազմի ավարտը ստեղծվեցին տարբեր չափերի և գործառույթների հարյուրավոր ճամբարներ[47]:  

1933 թվականի ապրիլից հաստատվեցին հրեաների կարգավիճակը և իրավունքները սահմանող մի շարք միջոցառումներ[48]: Այդ միջոցառումների գագաթնակետը 1935 թվականի Նյուրեմբերգյան սկզբունքների ընդունումն էր, որոնք զրկեցին նրանց հիմնական իրավունքներից[49]: Նացիստները զրկեցին հրեաներին իրենց ունեցվածքից, ոչ հրեաների հետ ամուսնանալու և աշխատանքի շատ ոլորտներով զբաղվելու իրավունքից (ինչպես՝ իրավունք, բժշկություն կամ կրթություն): Ի վերջո նացիստները հայտարարեցին, որ անցանկալի է հրեաների մնալը Գերմանիայի քաղաքացիների հետ միևնույն հասարակության մեջ[50]:

Ռազմական ուժեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչակարգի առաջին տարիներին Գերմանիան չուներ դաշնակիցներ, իսկ զինված ուժերի հզորությունը շատ էր թուլացել Վերսալյան պայմանագրի պատճառով: Ֆրանսիան, Լեհաստանը, Իտալիան և Խորհրդային Միությունը ունեին իրենց պատճառները Հիտլերի՝ իշխանության գալուն դեմ լինելու համար: Լեհաստանն առաջարկեց Ֆրանսիային կանխարգելիչ պատերազմի մեջ մտնել Գերմանիայի հետ 1933 թվականի մարտին: Ֆաշիստական Իտալիան հակառակվեց Գերմանիայի պահանջներին, որոնք վերաբերում էին Բալկանյան թերակղզուն և Ավստրիային. Բենիտո Մուսոլինիի կարծիքով՝ այդ տարածքները գտնվում էին Իտալիայի ազդեցության տակ[51]:

Արդեն 1933 թվականի փետրվարին Հիտլերը հայտարարեց, որ պետք է սկսվի վերասպառազինություն, թեև սկզբում՝ գաղտնի, քանի որ դրանով խախտվում էր Վերսալյան պայմանագիրը: 1933 թվականի մայիսի 17-ին Հիտլերը Ռայխստագի առջև ելույթ ունեցավ՝ ներկայացնելով աշխարհում խաղաղության հասնելու իր ցանկությունը, և ընդունեց ռազմական զինաթափման վերաբերյալ Ամերիկայի նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտի առաջարկը այն պայմանով, որ Եվրոպայի մյուս պետությունները կանեն նույնը[52]: Երբ Եվրոպայի մյուս տերությունները չընդունեցին այդ առաջարկը, Հիտլերը հոկտեմբերին դուրս բերեց Գերմանիան Զինաթափման համաշխարհային կոնֆերանսից և Ազգերի լիգայից՝ պնդելով, որ զինաթափման մասին պայմանագրի հոդվածները անարդար են, եթե նրանք վերաբերում են միայն Գերմանիային[53]: Նոյեմբերին կայացած հանրաքվեի արդյունքում ընտրազանգվածի 95 տոկոսը աջակցեց Գերմանիայի հեռացմանը[54]:

1934 թվականին Հիտլերն ասաց իր զորապետներին, որ 1942 թվականին արևելքում պետք է պատերազմ սկսվի[55]: Սաարը, որը Առաջին համաշխարհային պատերազմից հետո 15 տարի գտնվում էր Ազգերի Լիգայի վերահսկողության տակ, 1935 թվականի հունվարին քվեարկեց Գերմանիայի կազմի մեջ մտնելու օգտին[56]: 1935 թվականի մարտին Հիտլերը հայտարարեց ռազմաօդային ուժերի ստեղծման մասին, ինչպես նաև հայտնեց, որ Գերմանիայի զինված ուժերի (ռայխսվեր) թիվը կմեծանա մինչև 550,000 մարդ[57]: Բրիտանիան համաձայնվեց, որ Գերմանիան կառուցի ծովային նավատորմ՝ կնքելով անգլո-գերմանական նավատորմային համաձայնագիրը 1935 թվականի հունիսի 18-ին[58]:

Երբ Իտալիայի ներխուժումը Եթովպիա Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարություններում արժանացավ միայն մեղմ բողոքի, Ֆրանսիայի և ԽՍՀՄ-ի միջև կնքված փոխադարձ օգնության պայմանագիրը Հիտլերի համար պատրվակ ծառայեց, որ նա 1936 թվականի մարտի 7-ին հրաման տա բանակին Ռայնլանդի ապառազմականացված տարածք 3000 դասակ ուղարկելու մասին, ինչը խախտում էր Վերսալյան պայմանագիրը[59]: Քանզի տարածքը Գերմանիայի մի մասն էր կազմում, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունները չէին կարծում, որ արժե դիմել պատերազմ սկսելու ռիսկի և փորձել հարկադրել հետևել պայմանագրի պայմաններին[60]: Մարտի 29-ին կայացած միակուսակցական ընտրությունների ժամանակ ՆՍԳԲԿ-ն արժանացավ ձայների 98,9 տոկոսին[60]: 1936 թվականին Հիտլերը ստորագրեց Հակակոմինտերն պակտ Ճապոնիայի հետ և չհարձակման մասին պայմանագիր Մուսոլինիի հետ, ինչը շուտով վերածվեց «Հռոմ-Բեռլին առանցքի»[61]:

Հիտլերը ռազմական օգնություն և օժանդակություն էր ցուցաբերում գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի նացիոնալիստական ուժերին իսպանական քաղաքացիական պատերազմում, որը սկսվեց 1936 թվականի հուլիսին: Գերմանական «Կոնդոր» լեգեոնի մեջ էին մտնում մի շարք ինքնաթիռներ իրենց անձնակազմերով, ինչպես նաև տանկային ստորաբաժանումներ:  Լեգեոնի ինքնաթիռները 1937 թվականին ոչնչացրին Գեrնիկա քաղաքը[62]: 1939 թվականին նացիոնալիստները հաղթանակ տարան և դարձան Նացիստական Գերմանիայի ոչ պաշտոնական դաշնակիցը[63]:

Ավստրիա և Չեխոսլովակիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
(Առաջին նկար) Հիտլերը հայտարարեց Անշլյուսի մասին Վիեննայում՝ Հելդենպլատցում, 1938 թվականի մարտի 15-ին: (Երկրորդ նկար) Էթնիկ գերմանացիները նացիստական ողջույնով ողջունում են գերմանացի զինվորների մուտքը Ժատեց 1938 թվականին:

1938 թվականի փետրվարին Հիտլերը Ավստրիայի կանցլեր Կուրտ Շուշնիգին դիմելիս ընդգծեց սեփական սահմանների անվտանգությունն ապահովելու Գերմանիայի կարիքը: Շուշնիգը մարտի 13-ին ծրագրել էր Ավստրիայի անկախության մասին հանրաքվե (պլեբիսցիտ) անցկացնել, սակայն մարտի 11-ին Հիտլերը Շուշնիգին վերջնագիր ներկայացրեց՝ պահանջելով Ավստրիայի ամբողջ իշխանությունը հանձնել ՆՍԳԲԿ-ին և հակառակվելու դեպքում՝ սպառնալով ներխուժմամբ: Գերմանական զորքերը հաջորդ օրը մտան Ավստրիա, և նրանց ողջյուններով ընդունեց այնտեղի ժողովուրդը[64]:

Չեխոսլավակիայում բնակվում էր գերմանացիների զգալի փոքրամասնություն, որոնք հիմնականում ապրում էին Սուդետենլանդում: Սուդետյան-գերմանական կուսակցության ներսում անջատողական (սեպարատիստական) խմբերի ճնշման տակ Չեխոսլովակիայի կառավարությունը տնտեսական զիջումներ առաջարկեց այդ շրջանին[65]: Հիտլերը որոշեց Ռայխի կազմի մեջ մտցնել ոչ թե միայն Սուդետենլանդը, այլ ամբողջ Չեխոսլովակիան[66]: Նացիստները քարոզչական քարոզարշավ ձեռնարկեցին՝ փորձելով ներխուժման համար աջակցություն սերմանել[67]: Գերմանական զինված ուժերի գլխավոր առաջնորդները դեմ էին այդ ծրագրին, քանի որ Գերմանիան դեռ պատրաստ չէր պատերազմի[68]:

Ճգնաժամը հանգեցրեց նրան, որ պատերազմի սկսեցին պատրաստվել Մեծ Բրիտանիան, Չեխոսլովակիան և Ֆրանսիան (Չեխոսլովակիայի դաշնակիցը): Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբերլեյնը, փորձելով խուսափել պատերազմից, կազմակերպեց մի շարք հանդիպումներ, որոնց արդյունքը 1938 թվականի սեպտեմբերի 29-ին ստորագրված Մյունխենի համաձայնագիրն էր: Չեխոսլովակիայի կառավարությունը ստիպված էր ընդունել Սուդետենալնդի բռնակցումը Գերմանիային: Չեմբերլեյնին դիմավորեցին ողջույններով, երբ նա վայրէջք կատարեց Լոնդոնում՝ նշելով, որ համաձայնագիրը բերեց «խաղաղություն մեր ժամանակների համար»[69]: Համաձայնագիրը ուժի մեջ մնաց վեց ամիս, այնուհետև Հիտլերը գրավեց Չեխիայի մնացած տարածքը 1939 թվականի մարտին[70]:

Նացիստները տիրացան ավստրիական և չեխական ոսկեարժութային ու հումքի պաշարներին, ինչպիսիք են մետաղները, և պատրաստի արտադրանքին, ինպիսիք են զենքն ու ինքնաթիռները, որոնք փոխադրվեցին Գերմանիա: Reichswerke Hermann Göring արդյունաբերական կոնգլոմերատը իր վերահսկողության տակ վերցրեց երկու երկրներում պողպատի և ածխի արտադրության ձեռնարկությունները[71]:

1934 թվականի հունվարին Գերմանիան ստորագրեց չհարձակման մասին պայմանագիր Լեհաստանի հետ[72]: 1939 թվականի մարտին Հիտլերը պահանջեց վերադարձնել Ազատ քաղաք Դանցիգը և Լեհական միջանցքը՝ տարածք, որը բաժանում էր Արևելյան Պրուսիան Գերմանիայի մնացած հատվածից: Բրիտանացիները հայտարարեցին, որ հարձակման դեպքում Լեհաստանին օգնության կգան: Հիտլերը, համոզված, որ Բրիտանիան իրականում քայլեր չի ձեռնարկի, հրամայեց, որ ներխուժման ծրագիրը պատրաստ լինի 1939 թվականի սեպտեմբերի համար[73]: Մայիսի 23-ին Հիտլերը գեներալներին ներկայացրեց իր ամբողջական ծրագիրը, որը ընդգրկում էր ոչ միայն Լեհական միջանցքի գրավումը, այլ  նաև Լեհաստանի հաշվին Գերմանիայի տարածքի ընդլայնումը արևելյան ուղղությամբ: Նա ակնկալում էր, որ այս անգամ նրանց կդիմավորեն դիմադրությամբ[74]:

Գերմանացիները վերահաստատեցին իրենց դաշնակցությունը Իտալիայի հետ և կնքեցին չհարձակման մասին պայմանագրեր Դանիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ, մինչդեռ Ռումինիայի, Նորվեգիայի և Շվեդիայի հետ ձևավորվեցին առևտրական կապեր[75]: Արտաքին գործերի նախարար Իոահիմ ֆոն Ռիբենտրոպը բանակցությունների ժամանակ Խորհրդային Միության հետ կնքեց չհարձակման մասին պայմանագիր՝ Մոլոտով- Ռիբենտրոպ պակտը, որը ստորագրվեց 1939 թվականի օգոստոսին[76]: Պայմանագիրը պարունակում էր նաև գաղտնի դրույթներ, որոնց համաձայն՝ Լեհաստանը և Բալթյան երկրները բաժանվում էին Գերմանիայի և ԽՍՀՄ ազդեցության գոտիների[77]:

Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
(Առաջին նկար) Անիմացիոն քարտեզ, որը ցույց է տալիս Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իրադարձությունների հաջորդականությունը: (Երկրորդ նկար) Գերմանիան և իր դաշնակիցները Առանցքի հաջողությունների գագաթնակետի պահին (1942 թվական):

Արտաքին քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմական շրջանում Գերմանիայի արտաքին քաղաքականությունը ներառում էր դաշնակից կառավարությունների ստեղծում, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկվում էին Բեռլինի կողմից: Նրանք մտադրված էին Իտալիայի և Հունգարիայի պես դաշնակիցներից ստանալ զինվորներ և Վիշի պես դաշնակիցներից ստանալ աշխատողներ և սնունդ[78]: Հունգարիան չորրորդ երկիրն էր, որը միացավ Առանցքին՝ ստորագրելով Բեռլինյան պակտը 1940 թվականի սեպտեմբերի 27-ին: Բուլղարիան ստորագրեց պակտը նոյեմբերի 17-ին: Նավթով ապահովված լինելու համար Գերմանիայի ջանքերը ներառում էին դրա մատակարարման մասին բանակցություն վարելը նոր դաշնակցի՝ Ռումինիայի հետ, որը ստորագրեց պակտը նոյեմբերի 23-ին Սլովակիայի հանրապետության հետ միասին[79][80][81]: Մինչև 1942 թվականի ավարտը Արևելյան ճակատում Ռումինիայից կար 24, Իտալիայից՝ 10 և Հունգարիայից՝ 10 դիվիզիա[82]: Գերմանիան լիակատար վերահսկողության տակ էր վերցրել Ֆրանսիան 1942 թվականին, Իտալիան՝ 1943-ին և Հունգարիան՝ 1944 թվականին: Չնայած Ճապոնիան հզոր դաշնակից էր, հարաբերությունները հեռավոր էին՝ փոքր համակարգման և համագործակցության ցածր մակարդակով: Օրինակ՝ Գերմանիան երկար ժամանակ հրաժարվում էր հայտնել ածխից սինթետիկ նավթ ստանալու բանաձևը[83]:

Պատերազմի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիան ներխուժեց Լեհաստանի տարածք և գրավեց Ազատ քաղաք Դանցիգը 1939 թվականի սեպտեմբերի 1-ին՝ սկիզբ դնելով Երկրորդ համաշխարհային պատերազմին Եվրոպայում[84]: Հետևելով իրենց պայանագրային պարտավորություններին՝ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային երկու օր անց[85]: Լեհաստանը արագ նվաճվեց, երբ Խորհրդային Միությունը հարձակվեց արևելքից սեպտեմբերի 17-ին[86]: Հեյդրիխ Ռայնխարդը` Անվտանգության ոստիկանության (Sicherheitspolizei, SiPo) և Անվտանգության ծառայության (Sicherheitsdienst, SD) ղեկավարը սեպտեմբերի 21-ին հրաման տվեց, որ լեհական հրեաներին հավաքեն և կենտրոնացնեն երկաթուղային լավ ճանապարհներով կապված քաղաքներում: Սկզբնական մտադրությունը նրանց վտարելն էր դեպի արևելք կամ գուցե Մադագասկար[87]: Օգտագործելով նախապես կազմված ցուցակները՝ մինչև 1939 թվականի ավարտը, փորձելով ոչնչացնել լեհերի ազգային ինքնությունը, սպանեցին մոտ 65000 լեհ մտավորական, ազնվական, հոգևորական և ուսուցիչ[88][89]: Խորհրդային ուժերը առաջացան մինչև Ֆինլանդիա Ձմեռային պատերազմի ժամանակ, իսկ գերմանական ուժերը քայլեր էին ձեռնարկում ծովում: Սակայն ռազմական քիչ գործողություն է տեղի ունեցել մինչև մայիս, այդ պատճառով ժամանակահատվածը ստացավ «Տարօրինակ պատերազմ» անվանումը[90]:

Պատերազմի սկզբից դեպի Գերմանիա փոխադրվող ապրանքների բրիտանական շրջափակումը ազդեց երկրի տնտեսության վրա: Գերմանիան հատկապես կախված էր նավթի, ածխի և հացահատիկի արտասահմանյան մատակարարումների վրա[91]: Բեռնարգելքի և շրջափակման շնորհիվ Գերմանիա ներմուծումը կրճատվեց 80 տոկոսով[92]: Շվեդիայից երկաթաքարի փոխադրումը ապահովելու համար Հիտլերը հրամայեց ներխուժել Դանիա և Նորվեգիա: Դա սկվեց ապրիլի 9-ին: Դանիան պարտություն կրեց՝ չդիմանալով նույնիսկ մեկ օր, իսկ Նորվեգիայի մեծ մասը արդեն գրավված էր մինչև ամսվա վերջ[93][94]:  Հունիսի սկզբի դրությամբ Նորվեգիան ամբողջությամբ գտնվում էր Գերմանիայի վերահսկողության տակ[95]:

Եվրոպայի նվաճում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ավագ բազմաթիվ սպաների խորհուրդներին հակառակ՝ Հիտլերը հրամայեց հարձակվել Ֆրանսիայի և Ցածրադիր երկրների (Նիդերլանդներ) վրա: Դա սկսվեց 1940 թվականի մայիսին[96][97]: Նրանք արագորեն գրավեցին Լյուքսեմբուրգը և Նիդերլանդները: Բելգիայում խորամանկ զորաշարժից և Դյունկերկում բրիտանական ու ֆրանսիական շատ զորամասերի հարկադրական տարհանումից հետո[98] Ֆրանսիան նույնպես հանձնվեց Գերմանիային, ինչը տեղի ունեցավ հունիսի 22-ին[99]: Ֆրանսիայում հաղթականի արդյունքում մեծացավ Հիտլերի համբավը և ուժգնացավ պատերազմական տենդը Գերմանիայում[100]:

Խախտելով Հաագայի կոնվենցիայի դրույթները՝ Նիդերլանդներում, Ֆրանսիայում և Բելգիայում արդյունաբերական ձեռնարկություններին հանձնարարված էր սպառազինություն արտադրել Գերմանիայի համար[101]:

Գերմանական զինվորների համաքայլ երթը Հաղթական կամարի մոտ Փարիզում (1940 թվականի հունիսի 14):

Նացիստները ֆրանսիացիներից բռնագրավեցին հազարավոր շոգեքարշներ և երկաթուղային շարժական կազմ, զենքերի պաշարներ և հումք՝ պղինձ, անագ, նավթ և նիկել[102]: Օկուպացիոն բոլոր ծախսերը գանձվում էին Ֆրանսիայից,  Բելգիայից և Նորվեգիայից[103]: Առևտրային արգելքները հանգեցրին պաշարների մեծացմանը, սև շուկաների ձևավորմանը և անվստահությանը ապագայի հանդեպ[104]: Սննդի մատակարարումը անհուսալի էր: Արտադրության ծավալները կրճատվեցին Եվրոպայի մեծ մասում[105]: Գրավված շատ երկրներ անցան սովի միջով[105]:

1940 թվականի հուլիսին Հիտլերի կողմից Մեծ Բրիտանիայի վարչապես Ուինսթոն Չերչիլին ուղղված հաշտություն բոլոր փորձերը ձախողվեցին: Հունիսին ծովակալ Էրիխ Ռեդերը հայտնեց Հիտլերին, որ Բրիտանիա ներխուժելու հաջողության նախապայմանը գերակայությունն է օդում: Այդ պատճառով Հիտլերը հրամայեց անցկացնել օդային մի շարք հարձակումներ Թագավորական ռազմաօդային ուժերի ավիաբազաների և ռադիոլոկացիոն կայանների վրա, ինչպես նաև գիշերային ժամերին` օդային հարձակումներ Մեծ Բրիտանիայի քաղաքների վրա, այդ թվում՝ Լոնդոնի, Փլիմութի և Քովենթրիի վրա: Գերմանական Լյուֆտվաֆեին (ռազմաօդային ուժեր) չհաջողվեց Թագավորական ռազմաօդային ուժերին պարտության մատնել «Բրիտանիայի համար պայքարում»: Եվ հոկտեմբերի վերջին Հիտլերը հասկացավ, որ հասնել գերակայությանը օդում չի հաջողվի: Նա մշտապես հետաձգեց ներխուժման ծրագիրը, որը գերմանական բանակի հրամանատարները երբեք էլ լուրջ չէին ընդունում[106][107][Ն 1][108]: Որոշ պատմաբաններ, այդ թվում՝ Էնդրյու Գորդոնը, կարծում են, որ ներխուժման ծրագրի ձախողման հիմնական պատճառը Թագավորական ռազմածովայի ուժերի գերակայությունն էր, այլ ոչ թե Ռազմաօդային ուժերի գործողությունները:

1941 թվականի փետրվարին գերմանական Աֆրիկյան կորպուսը (Afrika Korps) ժամանեց Լիբիա իտալացիների Հյուսիսաֆրիկյան արշավին աջակցելու համար[109]: Ապրիլի 6-ին Գերմանիան սկսեց իր ներխուժումը Հարավսլավիա և Հունաստան[110][111]: Արդյունքում ամբողջ Հարավսլավիան և Հունսատանի մի մասը բաժանվեցին Գերմանիայի, Հունգարիայի, Իտալիայի և Բուլղարիայի միջև[112][113]:

Ներխուժում Խորհրդային Միություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի հունիսի 22-ին, խախտելով Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, Առանցքի ուժերը 5,5 միլիոնանոց բանակով հարձակվեցին Խրոհրդային Միության վրա: Կենսատարածքի ձեռքբերման մասին Հիտլերի նշված նպատակին ավելացավ լայնամասշտաբ ագրեսիվ «Բարբարոսա» կոդային անվանում ունեցող ռազմական գործողությունը, որի նպատակն էր կործանել Խորհրդային Միությունը և տիրանալ նրանց բնական ռեսուրսներին արևմտյան ուժերի դեմ դրանք հետագայում օգտագործելու համար[114]: Գերմանացիները գտնվում էին զարմացած և անհանգիստ վիճակում, քանի որ շատերն էին մտահոգված այն հարցով, թե որքան ժամանակ է դեռ շարունակվելու պատերազմը, և վստահ չէին, որ Գերմանիան կարող է հաղթանակ տանել՝ երկու ճակատով պատերազմ մղելով[115]:

Մահ և ավերածություն Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ (1942 թվական հոկտեմբեր):

Ներխուժման ընթացքում գրավվեցին հսկայական տարածքներ, ներառյալ՝ Բալթյան երկրները, Բելառուսիան և արևմտյան Ուկրաինան: 1941 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Սմոլենսկի հաջող ճակատամարտից հետո Հիտլերը գերմանական բանակների «Կենտրոն» խմբին հրամայեց դադարեցնել իրենց առաջխաղացումը դեպի Մոսկվա և ժամանակավորապես փոխել տանկային բանակների ուղղությունը  Լենինգրադի և Կիևի շրջափակմանը օգնության հասնելու համար:[116] Այս դադարը կարմիր բանակին թարմ ուժերի մոբիլիզացման հնարավորություն տվեց: Մոսկվայի վրա գրոհը, որը վերսկսվեց 1941 թվականի հոկտեմբերին, աղետալի ավարտ ունեցավ դեկտեմբերին[117]: 1941 թվականի դեկտեմբերի 7-ին Ճապոնիան հարձակվեց Փերլ Հարբորի վրա (Հավայի): Չորս օր անց Գերմանիան պատերազմ հայտարարեց Միացյալ Նահանգներին[118]:

Խորհրդային Միության և Լեհաստանի գրավված տարածքներում կար սննդամթերքի պակաս, քանի որ ընկրկող զորքերը վառել էին բերքը որոշ շրջաններում, իսկ մնացյալի մեծ մասը հետ էր ուղարկվում Ռայխ[119]: Գերմանիայում մթերաբաժինը կրճատվել էր 1942 թվականին: Հերման Գյորինգը, որպես Քառամյա ծրագրի գծով լիզորված անձ, պահանջեց Ֆրանսիայից հացահատիկի, իսկ Նորվեգիայից ձկան ավելի մեծածավալ փոխադրումներ: 1942 թվականին բերքը լավն էր, և սննդի պաշարները Արևմտյան Եվրոպայում բավարար էին[120]:

Ընդհանուր առմամբ Գերմանիան և Եվրոպան գրեթե ամբողջությամբ կախված էին նավթի արտասահմանյան ներմուծումներից[121]: Փորձելով լուծել այդ խնդիրը՝ Գերմանիան 1942 թվականին սկսեց «Բլաու» ռազմագործուղությունը՝ գրոհ Կովկասի նավթահանքերի վրա[122]: Կարմիր բանակը հակագրող կազմակերպեց նոյեմբերի 19-ին և շրջափակեց Առանցքի ուժերը, որոնք ծուղակի մեջ էին ընկել Ստալինգրադում նոյեմբերի 23-ին[123]: Գյորինգը հավաստիցրեց Հիտլերին, որ վեցերորդ բանակին պաշարները կարելի է հասցնել օդով, սակայն դա, ինչպես պարզվեց, անիրագործելի էր[124]: Հիտլերը հրաժարվեց նահանջի առաջարկը, ինչի արդյունքում մահացավ 200,000 գերմանացի և ռումինացի զինվոր: 1943 թվականի հունվարի 31-ին քաղաքում հանձնված 91,000 մարդկանցից միայն 6,000-ը կենդանի մնացին և Գերմանիա վերադարձան պատերազմից հետո[125]:


Բեկումնային պահ և անկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորուստները շարունակում էին աճել Ստալինգրադից հետո, ինչը հանգեցրեց Նացիստական կուսակցության հռչակի կտրուկ անկմանը և ոգևորության նվազմանը[126]: Կուրսկի ճակատամարտի ժամանակ գերմանական ձախողված գրոհից հետո խորհրդային ուժերը շարունակեցին առաջ շարժվել արևմտյան ուղղությամբ 1943 թվականի ամռանը: 1943 թվականի ավարտին գերմանացիները կորցրին արևելյան տարածքային ձեռքբերումների մեծ մասը[127]: 1942 թվականի հոկտեմբերին Եգիպտոսում ֆելդմարշալ Բերնարդ Մոնտգոմերիի առաջնորդությամբ բրիտանական ուժերը պարտության մատնեցին ֆելդմարշալ Էրվին Ռոմելի Աֆրիկյան կորպուսներին[128]: Հակահիտլերյան միությունը ափ իջավ Սիցիլիայում 1943 թվականի հուլիսին և Իտալիայում՝ սեպտեմբերին[129]: Միևնույն ժամանակ Բրիտանիայում տեղակայված ամերիկյան և բրիտանական ռմբակոծիչները սկսեցին գործողությունները Գերմանիայի դեմ: Բազմաթիվ արտագրոհներ միտումնավոր կերպով ունեին քաղաքացիական նպատակակետ՝ ջանալով ոչնչացնել գերմանական ոգևորվածությունը[130]: Գերմանիայի ինքնաթիռային արտադրությունը կորուստներից հետ էր մնում, և առանց օդային պաշտպանության հակառակորդների ռմբային հարվածները նույնիսկ ավելի կործանարար էին: Թիրախ դարձնելով նավթի զտման գործարանները՝ նրանք խեղդեցին Գերմանիայի պատերազմ մղելու բոլոր ջանքերը մինչև 1944 թվականի ավարտ[131]:

1944 թվականի հունիսի 6-ին ամերիկյան, բրիտանական և կանադական ուժերը ճակատ բացեցին Ֆրանսիայում՝ Նորմանդիայում ծովային դեսանտ ափ իջեցնելով[132]: 1944 թվականի հուլիսի 20-ին Հիտլերը ողջ մնաց մահափորձից հետո[133]: Նա հրամայեց դաժանությամբ վրեժխնդիր լինել, ինչի արդյունքում 7000 մարդ ձերբակալվեց, 4900 մարդ ենթարկվեց մահապատժի[134]: Արդենների ռազմական ձախողված գործողությունը (1944 թվականի դեկտեմբերի 16–1945 թվականի հունվարի 25) արևմտյան ճակատում գերմանացիների վերջին խոշոր գրոհն էր, և խորհրդային ուժերը մտան Գերմանիա հունվարի 27-ին[135]: Հիտլերը հրաժարվում էր ընդունել պարտությունը և համառորեն պահանջում էր, որ պատերազմը մղվի մինչև վերջին մարդը, ինչը հանգեցրեց անիմաստ զոհերի և ավերածությունների պատերազմի վերջին ամիսներին[136]: Արդարադատության իր նախարար Օտտո Գեորգ Թիրաքի միջոցով Հիտլերը հրաման տվեց, որ բոլոր նրանք, ովքեր պատրաստ չեն կռվելուն, պետք է դատվեն ռազմադաշտային դատարանով: Հազարավոր մարդկանց դատապարտեցին մահվան[137]: Շատ տարածաշրջաններում մարդիկ հանձնվում էին Հակահիտլերյան միության մոտեցող զորքերին՝ չնայած տեղական առաջնորդների կռվել շարունակելու կոչերին: Հիտլերը հրամայեց ոչնչացնել տրանսպորտային միջոցները, կամուրջները, արդյունաբերությունը և այլ ենթակառուցվածքները, («խանձված հողի» մարտավարություն)  սակայն Սպառազինության նախարար Ալբերտ Շպեերը կանխեց այս հրամանի ամբողջական իրականացումը[136]:

ԱՄՆ բանակի օդային ուժերի կողմից նկարահանված Բեռլինի կենտրոնական հատվածի ավերածությունը 1945 թվականի հուլիսին:

Բեռլինի ճակատամարտի ժամանակ (1945 թվականի ապրիլի 16–1945 թվականի մայիսի 2) Հիտլերը և նրա շտաբը ապրում էին ստորգետնյա Ֆյուրերբունկերում, մինչ մոտենում էր կարմիր բանակը[138]: Ապրիլի 30-ին,  երբ խորհրդային բանակը ռայխսկանցլերի գերատեսչությունից գտնվում էր երկու թաղամասի հեռավորության վրա, Հիտլերը իր ընկերուհի և այդ ժամանակ արդեն կնոջ Եվա Բրաունի հետ ինքնասպանություն գործեց[139]: Մայիսի 2-ին գեներալ Հելմութ Վայդլինգը անվերապահորեն հանձնեց Բեռլինը Խորհրդային Միության գեներալ Վասիլի Չույկովին[140]: Հիտլերին հաջորդեցին ծովակալ Կարլ Դյոնիցը՝ որպես ռայխսնախագահ, և Գեբելսը՝ որպես ռայխսկանցլեր[141]: Գեբելսը և նրա կինը՝ Մագդան, ինքնասպանություն գործեցին իրենց վեց երեխաներին սպանելու հաջորդ օրը[142]: 1945 թվականի մայիսի 4-ից 8-ը ընկած ժամանակահատվածում գերմանական մնացյալ զինված ուժերի մեծ մասը անվերապահորեն հանձնվեց: Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը ստորագրվեց մայիսի 8-ին՝ նշանավորելով նացիստական վարչակարգի և Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը[143]:

Հիտլերի հանդեպ ժողովրդական աջակցությունը գրեթե լիովին անհետացավ, երբ պատերազմը մոտեցավ ավարտին[144]: Մեծացավ ինքնասպանությունների հաճախականությունը (հատկապես այն վայրերում, որտեղ մոտենում էր կարմիր բանակը): Զինվորների և կուսակցության անդամների շարքում ինքնասպանությունը հաճախ համարվում էր հանձնվելու մի պատվարժան և հերոսական այլընտրանք: Մոտեցող խորհրդային զորքերի կոպիտ վարքի մասին սկզբնաղբյուրներից ստացված տեղեկությունը և քարոզչությունը պատճառ դարձան արևելյան ճակատում քաղաքացիների մոտ տագնապի առաջացմանը, հատկապես կանանց, որոնք վախենում էին բռնաբարումից[145]: Ավելի քան հազար մարդ (մոտ 16,000 բնակչությունից) ինքնասպանություն գործեցին Դեմմինում 1945 թվականի մայիսի 1-ին և դրա շրջակայքում, երբ բելառուսական 2-րդ ռազմաճակատը սկզբից ներխուժեց օղեգործարանի տարածք, իսկ այնուհետև գազազած տակնուվրա արեց քաղաքը՝ մասսայականորեն բռնաբարելով կանանց, պատահականության սկզբունքով մահապտժի ենթարկելով քաղաքացիներին և հրդեհելով շենքերը: Մեծ թվով մարդիկ ինքնասպանություններ են գործել շատ այլ վայրերում, այդ թվում՝ Նոյբրանդենբուրգում (600 մարդ), Շտոլպում (1000 մարդ)[146] և Բեռլինում, որտեղ առնվազն 7057 մարդ ինքնասպանություն գործեց 1945 թվականին[147]:

Գերմանիայի կորուստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանացի փախստականները Բեդբուրգում՝  Քլեվեի մոտ (1945 թվականի փետրվարի 19):

Գերմանիայի ընդհանուր զոհերի թիվը կազմում է մոտ 5,5-6,9 միլիոն մարդ[148]: Գերմանացի պատմաբան Ռյուդիգեր Օվերմանսի հետազոտության մեջ գերմանական զոհերի և անհետ կորած զինվորների թիվը 5,3 միլիոն է՝ ներառյալ 900,000 մարդ, որոնք զինվորագրվել էին 1937 թվականի դրությամբ ունեցած սահմաններից դուրս[149][150]: 2014 թվականին Ռիչարդ Օվերի կատարած մոտավոր հաշվարկի համաձայն՝ 353,000 քաղաքացի էր մահացել Հակահիտլերյան միության օդային հարձակումների արդյունքում[151]:  Քաղաքացիների շարքում կային այլ զոհեր՝ 300,000 գերմանացի (այդ թվում՝ հրեաներ), որոնք սպանվեցին նացիստների քաղաքական, ռասայական և կրոնական հալածանքների արդյունքում[152], և 200,000 մարդ, որոնք սպանվեցին նացիստական էվթանազիա ծրագրի արդյունքում: Քաղաքական հատուկ դատարանները (Sondergerichte) մահվան դատապարտեցին գերմանական ընդդիմության 12,000 անդամի, իսկ քաղաքացիական դատարանները դատապարտեցին ևս 40,000 գերմանացու[153]: Տեղի ունեցան նաև գերմանացի կանանց զանգվածային բռնաբարումներ[154]:

Պատերազմի ավարտին Եվրոպան ուներ ավելի քան 40 միլիոն փախստական[155], նրա տնտեսությունը քայքայվել էր, և արդյունաբերական ենթակառուցվածքի 70 տոկոսը ոչնչացվել էր[156]: 12-14 միլիոն էթնիկ գերմանացի կենտրոնական, արևելյան և հարավարևելյան Եվրոպայից փախուստի դիմեց կամ վտարվեց Գերմանիա[157]: Արևմտյան Գերմանիայի կառավարության գնահատականի համաձայն՝ գերմանացիների փախուստի, վտարման և Խորհրդային Միությունում հարկադիր աշխատանքի արդյունքում զոհված քաղաքացիների թիվը 2,2 միլիոն է[158]: Այս թիվը անփոփոխ էր մինչև 1990-ականները, երբ որոշ պատմաբաններ հաստատեցին 500,000-600,000  զոհվածների թիվը[159][160][161]: 2006 թվականին Գերմանիայի կառավարություն վերահաստատեց 2-2,5 միլիոն զոհերի թիվը[Ն 2]:

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքային փոփոխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի և դրան հետևած Վերսալյան պայմանագրի արդյունքում Գերմանիան կորցրել էր Էլզաս-Լոթարինգիան, Հյուսիսային Շլեսվիգը և Մեմելը: Սաարլանդի տարածքը ժամանակավոր դարձավ Ֆրանսիայի պրոտեկտորատ այն պայմանով, որ նրա բնակիչները հետագայում հանրաքվեով որոշելու են՝ որ երկրին են նրանք ուզում միանալ, Լեհաստանը դարձավ առանձին պետություն և ստացավ ելք դեպի ծով Լեհական միջանցքով, որը բաժանում էր Պրուսիան Գերմանիայի մնացած մասին, իսկ Դանցիգը դարձավ ազատ քաղաք[163]:

Գերմանիան վերադաձրեց Սաարլանդի իր վերահսկողությունը 1935 թվականին անցկացված հանրաքվեի միջոցով և Անշլյուսով գրավեց Ավստրիան 1938 թվականին[164]: 1938 թվականին կնքված Մյունխենի համաձայնագրով՝ Գերմանիան վերահսկողության տակ վերցրեց Սուդետենլանդը, և նրանք գրավեցին Չեխոսլովակիայի մնացած մասը վեց ամիս անց[69]: Ծովային ներխուժման սպառնալիքով Լիտվան հանձնեց Մեմելի շրջանը 1939 թվականի մարտին[165]:

1939-1941 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում գերմանական ուժերը ներխուժեցին Լեհաստան, Դանիա, Նորվեգիա, Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Բելգիա, Հարավսլավիա, Հունաստան և Խորհրդային Միություն[99]: Գերմանիան բռնագրավեց հյուսիսային Հարավսլավիայի որոշ հատվածներ 1941 թվականի ապրիլին[112][113], իսկ Մուսոլինին 1943 թվականին Գերմանիային զիջեց Տրիեստը, Հարավային Տիրոլը և Իստրիան[166]:

Գրավված տարածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
54 լեհերի հանրային մահապատիժը  Ռոժկիում (Rożki), Մազովեցյան վոևոդություն (Ռադոմի մոտ): Գերմանացիների կոմից գրավված Լեհաստան (1942 թվական):

Որոշ գրավված տարածքներ միացվեցին Գերմանիային՝ որպես Հիտլերի՝ Մեծ Գերմանական Ռայխ ստեղծելու երկարաժամկետ նպատակի մի մաս: Էլզաս Լոթարինգիայի պես որոշ տարածքների վերահսկողությունը հանձնվեց հարևան Գաուին (վարչատարածքային միավոր): Ռայխսկոմիսարիատներ (գրեթե գաղութատիրական վարչակարգեր) հիմնվեցին գրավված որոշ երկրներում: Գերմանիայի ղեկավարության տակ գտնվող տարածաշրջանների թվում էին Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատը, Օստլանդի ռայխսկոմիսարիատը (ընդգրկում էր Բալթյան երկրները և Բելառուսիան) և Ուկրաինայի ռայխսկոմիսարիատը: Բելգիայի և Ֆրանսիայի գրավված տարածքների վերահսկողությունը հանձնվեց ռազմական վարչությանը Բելգիայում և հյուսիսային Ֆրանսիայում[167]: Բելգիական Յուփեն-Մալմեդին, որը Գերմանիայի մի մասն էր կազմում մինչև 1919 թվական, բռնակցվեց: Լեհաստանի մի մասը միացվեց Ռայխին, և գեներալ-նահանգապետություններ ստեղծվեցին գրավված կենտրոնական Լեհաստանում[168]: Դանիայի, Նորվեգիայի (Նորվեգիայի ռայխսկոմիսարիատ) և Նիդերլանդների (Նիդերլանդների ռայխսկոմիսարիատ) կառավարությունները հանձնվեցին քաղաքացիական վարչություններին, որտեղ հիմնականում աշխատում էին տեղաբնիկները[167][Ն 3]: Հիտլերը մտադրված էր հետագայում այդ տարածքներից շատերը մտցնել Ռայխի կազմի մեջ[169]: Գերմանացիները գրավեցին Ալբանիայի իտալական պրոտեկտորատն ու Չեռնոգորիայում (Մոնտենեգրո) իտալական նահանգապետությունը 1943 թվականին[170] և ստեղծեցին խամաճիկային կառավարություն գրավված Սերբիայում 1941 թվականին[171]:

Հետպատերազմյան փոփոխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի հունիսի 5-ի Բեռլինյան հռչակագրից և հետագայում Հակահիտլերյան միության վերահսկողության խորհրդի ստեղծվելուց հետո միության չորս տերությունները ստանձնեցին Գերմանիայի ժամանակավոր կառավարությունը[172]: 1945 թվականի օգոստոսին Պոտսդամի կոնֆերանսի ժամանակ դաշնակիցները կազմակերպեցին երկրի օկուպացիան և հականացիֆիկացիան: Գերմանիան բաժանվեց չորս գոտիների, որոնցից յուրաքանչյուրը օկուպացված էր դաշնակից տերություններից մեկի կողմից, և նրանք ռազմական փոխհատուցում էին ստանում իրենց գոտիներից: Քանզի արդյունաբերական տարածքների մեծ մասը գտնվում էր արևմտյան գոտիներում, Խորհրդային Միությանը փոխանցվում էին հավելյալ փոխհատուցումներ[173]:  1947 թվականի մայիսի 20-ին վերահսկողության խորհուրդը որոշում կայացրեց Պրուսիայի լուծարման վերաբերյալ[174][175]: Միացյալ Նահանգները սկսեցին օգնություն տրամադրել Գերմանիային «Մարշալի ծրագրով» 1948 թվականին[176]: Օկուպացիան շարունակվեց մինչև 1949 թվական, երբ ստեղծվեցին Արևելյան Գերմանիա և Արևմտյան Գերմանիա պետությունները: 1970 թվականին Գերմանիան հաստատեց իր սահմանագիծը Լեհաստանի հետ՝ կնքելով Վարշավայի պայմանագիրը[177]: Գերմանիան բաժանված մնաց մինչև 1990 թվական, երբ դաշնակիցները հրաժարվեցին գերմանական տարածքների նկատմամբ իրավապահանջներից «Գերմանիային վերաբերող հարցերի վերջնական կարգավորման մասին» պայմանագրով, որով Գերմանիան նաև հրաժարվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կորցրած տարածքների նկատմամբ իրավապահանջներից:

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայնրիխ Հիմլերը, Հիտլերը և Վիկտոր Լյուտցեն  կատարում են նացիստական ողջույնը Նյուրեմբերգի ժողովում (1934 թվականի սեպտեմբեր):

Գաղափարախոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆՍԳԲԿ-ն ծայրահեղ աջաթևյան քաղաքական կուսակցություն էր, որը ծագեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին հաջորդող սոցիալական և ֆինանսական ցնցումների ժամանակ: ՆՍԳԲԿ-ն մնաց փոքր և աննշան՝ ստանալով դաշնային քվեների 2,6% 1928 թվականին, նախքան Մեծ ճգնաժամի սկիզբը 1929 թվականին[178]: Մինչև 1930 թվականը ՆՍԳԲԿ-ն ստացավ ձայների 18,3%՝ դառնալով Ռայխստագի երկրորդ ամենամեծ քաղաքական կուսակցությունը[179]: 1923 թվականին ձախողված «Գարեջրային հեղաշրջումից» հետո բանտում Հիտլերը գրեց «Իմ պայքարը» (Mein Kampf) գիրքը, որտեղ ներկայացվում էր նրա՝ գերմանական հասարակությունը ռասայի վրա հիմված հասարակությանը վրա վերափոխելու ծրագիրը[180]: Նացիստական գաղափարախոսությունը ի մի հավաքեց հակասեմականությունը, ռասայական հիգիենան ու եվգենիկան և պանգերմանիզմի (համագերմանականության) ու տարածքային ծավալապաշտության հետ միասին կապեց դրանք գերմանական ազգերի համար ավելի ընդարձակ կենսատարածք (Lebensraum) ձեռք բերելու նպատակի հետ[181]: Վարչակարգը փորձում էր ձեռք բերել այս նոր տարածքները Լեհաստանի և Խորհրդային Միության վրա հարձակվելու միջոցով և մտադրություն ուներ վտարել կամ սպանել այնտեղ բնակվող հրեաներին և սլավոններին, որոնք դիտվում էին որպես արիական տիրակալների ռասային ստորադաս ազգեր և հրեական բոլշևիզմի դավադրության մի մաս[182][183]: Նացիստական վարչակարգը այն կարծիքին էր, որ միայն Գերմանիան կարող է հաղթել բոլշևիկյան ուժերին և փրկել մարդկությունը «Համաշխարհային հրեականության» ամբողջ աշխարհին տիրանալուց[184]: Նացիստները «ապրելու համար անարժան» էին համարում մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց, գնչուներին, համասեռամոլներին, Եհովայի վկաներին և  հասարակության մեջ իրենց տեղը չգտած մարդկանց[185][186]:

Ազգային շարժման (Völkisch) ազդեցության տակ վարչակարգը դեմ էր մշակութային մոդեռնիզմին և աջակցում էր ինտելեկտուալիզմի գնով ռազմական մեծածավալ ուժերի զարգացմանը[8][187]: Ստեղծարար միտքն ու արվեստը ճնշված էին՝ բացառությամբ քարոզչական նպատակներին ծառայելու դեպքերի[188]: Կուսակցությունը կիրառում էր խորհրդանշաններ, ինչպես՝ Արյան դրոշը (սվաստիկա), և ծիսակատարություններ, ինչպես՝ Նացիստական կուսակցության ժողովները, միասնությունը ամրապնդելու և վարչակարգի համբավը բարձրացնելու համար[189]:

Կառավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիտլերը, Գյորինգը, Գեբելսը և Ռուդոլֆ Հեսսը 1933 թվականի զորահանդեսի ժամանակ:

Հիտլերը կառավարում էր ինքնակալական ձևով՝ հաստատելով «առաջնորդի սկզբունքը» (Führerprinzip), որը բոլոր ենթականերից պահանջում էր բացարձակ հնազանդություն: Կառավարման համակարգը նա դիտարկում էր որպես բուրգ, որի գագաթն ինքն է՝ անսխալական առաջնորդը: Կուսակցական դիրքը չէր որոշվում ընտրությունների արդյուքնում, և պաշտոնին որևէ մեկին նշանակում էր ավելի բարձր պաշտոն զբաղեցնող անձը[190]: Կուսակցությունը օգտագործում էր քարոզչություն Հիտլերի անձի նկատմամբ պաշտամունք ստեղծելու նպատակով[191]: Քերշաուի պես պատմաբաններն ընդգծում էին Հիտլերի՝ հոգեբանորեն ազդելու ճարտասանական հմտությունը[192]: Ռոջեր Գիլը նշում է. «Նրա հուզիչ ելույթները գրավում էին մեծաթիվ գերմանացիների սիրտն ու հոգին. նա, ըստ էության, հիպնոսի էր ենթարկում իր հանդիսատեսին»[193]:

Թեև բարձրաստիճան պաշտոնյաները հաշվետու էին Հիտլերի առջև և հետևում էին նրա քաղաքականությանը, նրանք վայելում էին զգալի ինքնավարություն[194]: Նա ակնկալում էր, որ պաշտոնյաները «աշխատելու են ֆյուրերի ուղղությամբ», նախաձեռնելու են քաղաքականության տարածումն ու քայլեր են ձեռնարկելու կուսակցության նպատակների և Հիտլերի ցանկությունների համաձայն, առանց նրա մասնակցության որոշումներ կայացնելու ամենօրյա գործընթացին[195]: Կառավարությունը ֆրակցիաների անկանոն կուտակում էր, որը ղեկավարվում էր կուսակցության վերնախավի կողմից, այն, իր հերթին, պայքարում էր իշխանություն ձեռք բերելու և ֆյուրերի բարյացակամության համար[196]: Հիտլերը ուներ առաջնորդելու որոշակի ոճ. նա տալիս էր իր ենթականերին հակասական հրամաններ և նշանակում էր պաշտոններում, որտեղ նրանց պարտականությունները և պարտավորությունները համընկնում էին[197]: Նման ձևով նա նպաստում էր անվստահության, մրցակցության և ենթակաների միջև ներքին պայքարի տարածմանը՝ իր սեփական իշխանությունն ամրապնդելու և  ընդարձակելու նպատակով[198]:

1933-1935 թվականների ռայխսշտատհալտերների հաջորդական հրամանագրերը վերացրին լենդերի (վարչատարածքային միավորներ) գոյությունը Գերմանիայում և փոխարինեցին դրանք վարչատարածքային նոր միավորներով՝ գաուներով, որոնք ղեկավարվում էին ՆՍԳԲԿ-ի առաջնորդների կողմից (գաուլայթեր)[199]:  Փոփոխությունը երբեք էլ լիովին չիրականացվեց, քանի ոչ լենդերը օգտագործվում էին որպես միավորներ կառավարական որոշ ճյուղերում, ինչպիսին է կրթությունը: Դա հանգեցրեց բյուրոկրատական խառնաշփոթի, քանի որ մասամբ համընկան իրավական համակարգերն ու նացիստական վարչակարգի վարչատարածքային ոճին հատուկ պատասխանատվությունները[200]:

Հրեա պետական պաշտոնյաները կորցրին իրենց աշխատանքները 1933 թվականին, չկորցրին միայն նրանք, ովքեր զինվորական ծառայություն էին անցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Այդ պաշտոնները զբաղեցրին ՆՍԳԲԿ-ի անդամները կամ այդ կուսակցության կողմնակիցները[201]: Որպես Գլայխշալթունգ գործընթացի մի մաս՝ 1935 թվականին Ռայխի տեղական ինքնակառավարման մասին օրենքը վերացրեց ընտրությունները. քաղաքապետը նշանակվում էր Ներքին գործերի նախարարության կողմից[202]:

Իրավական համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղյուսակ, որը ցույց է տալիս կեղծ գիտության՝ նացիստական Գերմանիայի ռասակայան քաղաքականության մեջ օգտագործվող ռասայական բաժանումները:

1934 թվականի օգոստոսին պետական պաշտոնյաներից և ռազմական ուժերում ծառայող անդամներից պահանջեցին տալ Հիտլերի հանդեպ անվերապահ հնազանդության երդումը: Այս օրենքները դարձան «առաջնորդի սկզբունքի» (Führerprinzip) հիմքը. այն գաղափարը, որ Հիտլերի խոսքը կարևորությամբ գերազանցում է գոյություն ունեցող մյուս բոլոր օրենքներին[203]: Այսպիսով՝ Հիտլերի կողմից հաստատված օրենսդրական բոլոր որոշումները (նույնիսկ սպանություն) դառնում էին օրինական[204]: Բոլոր օրենքները, որոնք առաջարկում էր նախարարների կաբինետը, պետք է ստանային ֆյուրերի տեղակալ Ռուդոլֆ Հեսսի գրասենյակի հավանությունը, իսկ նա կարող էր նաև վետո դնել պետական բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումների վրա[205]: Վայմարյան հանրապետության դատական համակարգի և օրենսգրքի մեծ մասը պահպանվեցին ոչ քաղաքական հանցագործությունների հետ գործ ունենալու նպատակով[206]: Դատարանները շատ ավելի հաճախ էին մահապատժի դատապարտում, քան նացիստների՝ իշխանության գալուց առաջ[206]: Երեք կամ ավելի անգամ օրենքը խախտելու մեջ (նույնիսկ չնչին) մեղավոր ճանաչված մարդկանց կարող էին համարել մոլի օրինախախտ և բանտարկել անորոշ ժամկետով[207]: Մարմնավաճառների և գրպանահատների պես մարդիկ համարվում էին ի ծնե հանցագործներ և վտանգ հասարակության համար: Հազարավոր մարդիկ ձերբակալվեցին և ազատազրկվեցին անորոշ ժամկետով առանց դատավարության[208]:  

Գերմանիայի իրավական համակարգին նացիստական գաղափարախոսությունը հարկադրած չորս իրավաբանների հանդիպումը (ձախից աջ՝ Ռոլանդ Ֆրայզլեր, Ֆրանց Շլեգելբերգեր, Օտտո Գեորգ Թիրաք և Քուրտ Ռոթենբերգեր):

Դատարանի նոր տեսակ՝ ժողովրդական դատարան (Volksgerichtshof) ստեղծվեց 1934 թվականին քաղաքական գործերով զբաղվելու նպատակով[209]: Դատարանը ավելի քան 5000 մարդու դատապարտել է մահվան մինչև իր՝ 1945 թվականի լուծարումը[210]: Մահապատիժ կարող էր նշանակվել այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են՝ կոմունիստ լինելը, ապստամբական բնույթի թռուցիկներ տպելը կամ նույնիսկ կատակներ անելը Հիտլերի կամ այլ պաշտոնայնների մասին[211]: Գեստապոն պատասխանատու էր հետաքննական աշխատանքների համար նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսությունը հարկադրելու նպատակով. նրանք հայտնաբերում և ազատազրկում էին քաղաքական հանցագործներին, հրեաներին և անցանկալի համարվող այլ մարդկանց[212]: Բանտից ազատված քաղաքական հանցագործները հաճախ միանգամից նորից ձերբակալվում էին գեստապոյի կողմից և ուղարկվում էին համակենտրոնացման ճամբարներ[213]:

Նացիստները օգտագործում էին քարոզչությունը ռասիստական քաղաքականության (Rassenschande, ռասսայական պղծում) հայեցակարգը տարածելու համար, ինչը հետապնդում էր ռասսայական օրենքների անհրաժեշտությունը արդարացնելու նպատակը[214]: 1935 թվականի սեպտեմբերին ընդունվեցին Նյուրեմբերգի օրենքները: Այս օրենքները ի սկզբանե արգելում էին սեռական հարաբերությունները և ամուսնությունը արիացիների և հրեաների միջև: Հետագայում օրենքները տարածվեցին նաև «գնչուների, սևամորթների կամ նրանց  ապօրինի շանորդիների» վրա[215]: Օրենքը նաև արգելում էր մինչև 45 տարեկան գերմանացի կանանց աշխատանքը որպես սպասուհի հրեական ընտանիքներում[216]: Ռայխի քաղաքացիության մասին օրենքի համաձայն՝ քաղաքացի կարող էր լինել միայն այն անձը, որն ուներ «գերմանական կամ ազգակից արյուն»[217]: Այսպիսով՝ հրեաները և այլ ոչ արիացիները զրկվեցին գեմանական քաղաքականությունից: Օրենքը նաև թույլ էր տալիս նացիստներին մերժել քաղաքացիություն շնորհելու հարցում նրանց, ովքեր այդ վարչակարգի կողմնակիցները չէին: Նոյեմբերին հրապարակված լրացուցիչ հրամանագրի համաձայն՝ հրեա էր համարվում նա, ում ծնողների ծնողներից առնվազն երեքը հրեա էին, կամ հրեա էին երկուսը, սակայն պահպանվել է հրեաների հավատքը[218]:

Զինված ուժեր և կիսառազմականացված կազմակերպություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանցերվաֆեի (տանկային ուժեր) տանկերի և զրահապատ այլ փոխադրամիջոցների զորասյուն Ստալինգրադի մոտ  (1942 թվական):

1935-1945 թվականներին Գերմանիայի միասնական զինված ուժերը կոչվում էին Վերմախտ (պաշտպանության ուժեր): Սա ներառում էր բանակը (Heer), ռազմածովային ուժերը (Kriegsmarine) և ռազմաօդային ուժերը (Luftwaffe): 1934 թվականին օգոստոսի 2-ից զինված ուժերի անդամներից պահանջվում էր տալ անվերապահ հնազանդության երդումը անմիջականորեն Հիտլերին: Ի տարբերություն նախորդ երդումին, որը նվիրվածություն էր պահանջում պետության սահմանադրությանը և իր իրավապահ հաստատություններին՝ նոր երդումը զինված ուժերի անդամներից պահանջում էր ենթարկվել Հիտլերին նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց կարգադրվում էր անել անօրինական որևէ բան[219]: Հիտլերը հրաման էր արձակել, որի համաձայն՝ բանակը պետք է հանդուրժեր և նույնիսկ ցույց տար լոգիստիկ աջակցություն Այնզացխմբերին (արևելյան Եվրոպայում միլիոնավոր մահերի համար պատասխանատու շարժական մահվան ջոկատներ), երբ դա մարտավարական տեսանկյունից հնարավոր էր[220]: Վերմախտի զորքերը նաև անմիջական մասնակցություն են ունեցել հոլոքոստին՝ գնդակահարելով քաղաքացիներին կամ հակապարտիզանական գործողությունների դիմակի տակ իրականացնելով ցեղասպանություն[221]: Կուսակցության դիրքորոշումն այն էր, որ հրեաները պարտիազանական պայքարի հրահրիչներն են, ինչի պատճառով նրանց պետք է ոչնչացնել[222]: 1941 թվականի հուլիսի 8-ին  Հայդրիխը հայտարարեց, որ արևելյան գրավված տարածքներում բնակվող բոլոր հրեաներին հարկ է համարել պարտիզան, և հրամայեց գնդակահարել 15-45 տարեկան բոլոր հրեա տղամարդկանց[223]: Մինչև օգոստոս սա տարածվեց հրեական ողջ բնակչության վրա[224]:

Չնայած երկիրը ռազմականորեն նախապատրաստելու ջանքերին՝ տնտեսությունը չէր կարող դիմանալ հյուծման երկարատև պատերազմին: Մշակվել էր բլիցկրիգ (կայծակնային պատերազմ) մարտավարության վրա հիմնված ռազմավարություն, որը ներառում էր թշնամու ուժեղ կողմերից խուսափող, համակարգված և սրընթաց գրոհներ: Հարձակումները սկսվեցին հրետանու ռմբակոծությամբ, ինչին հաջորդում էր ցածր բարձրության վրա օդային հարձակումն ու ռմբակոծությունը: Հաջորդ քայլը տանկային գրոհն էր, իսկ վերջում կհայտնվեր հետևակը գրավված տարածքում հաղթանակը ապահովելու համար[225]: Հաղթանակները շարունակվում էին մինչև 1940 թվականի կեսերը, սակայն Բրիտանիան պարտության մատնելու ձախողումը պատերազմում առաջին խոշոր բեկումնային պահն էր: Խորհրդային Միության վրա հարձակում գործելու որոշումը և Ստալինգրադում կրած որոշիչ պարտությունը հանգեցրեց գերմանական բանակի նահանջին և ի վերջո պարտությանը[226]: 1935-1945 թվականների Վերմախտում ծառայած զինվորների ընդհանուր թիվը մոտ 18,2 միլիոն էր, որից 5,3 միլիոնը վախճանվեց[150]:

(Առաջին նկար) ՍԱ-ի անդամները բոյկոտում են հրեական ձեռնարկությունները (1933 թվականի ապրիլի 1): (Երկրորդ նկար) «Լայբշտանդարտ ՍՍ Ադոլֆ Հիտլեր» դիվիզիայի ստուգում Բեռլինում (1938 թվական):

1921 թվականին ստեղծված «Գրոհային ջոկատները» (ՍԱ, Sturmabteilung) ՆՍԳԲԿ-ի առաջին  կիսառազմականացված թևն էր: Նրանց սկզբնական պարտականությունը ժողովների և հավաքների ժամանակ նացիստական առաջնորդներին պաշտպանելն էր[227]: Նրանք նաև մասնակցում էին քաղաքական հակառակորդ կուսակցությունների ուժերի դեմ մղվող փողոցային բախումներին և հրեաների ու ուրիշների դեմ ուղղված դաժան գործողություններին[228]: Էրնստ Ռյոմի առաջնորդության տակ ՍԱ-ն 1934 թվականին ուներ արդեն մոտ կես միլիոն անդամ (4,5 միլիոն պահեստազորայինների հետ միասին) այն ժամանակ, երբ կանոնավոր բանակը Վերսալյան պայմանագրի պատճառով դեռ սահմանափակված էր 100,000 մարդկանցով[229]:

Ռյոմը հույս ուներ ստանձնելու բանակի հրամանատարությունը և միացնելու այն ՍԱ-ին[230]: Հինդենբուրգը և Պաշտպանության նախարար Վերներ ֆոն Բլոմբերգը սպառնում էին պատերազմական դրությամբ, եթե ՍԱ-ի գործողությունները չսահմանափակվեն[231]: Հետևապես իշխանության գալուց հետո մեկ ու կես տարի էլ դեռ չէր անցել, երբ Հիտլերը հրամայեց սպանել ՍԱ առաջնորդներին՝ այդ թվում Ռյոմին: 1934 թվականի այդ «սրբումից» հետո ՍԱ-ն այլևս խոշոր ուժ չէր[37]:

Պահնորդական ջոկատը (ՍՍ, Schutzstaffel), որը սկզբնական շրջանում ՍԱ-ի հովանու ներքո գոյություն ունեցող թիկնապահային մի փոքր զորամաս էր, դարձավ Նացիստական Գերմանիայի ամենախոշոր և ամենահզոր գնդերից մեկը[232]: 1929 թվականից ՍՍ ռայխսֆյուրեր Հայնրիխ Հիմլերի ղեկավարության ներքո ՍՍ-ն ուներ ավելի քան քառորդ միլիոն անդամ մինչև 1938 թվական[233]: Սկզբում Հիմլերը ՍՍ-ը պատկերացնում էր որպես մի էլիտար պահակախումբ՝ Հիտլերրի պաշտպանական վերջին գիծը[234]: ՍՍ զորքերը (Waffen-SS)` ՍՍ-ի ռազմական ճյուղը, փոխակերպվեցին երկրորդ բանակի: Այն կախված էր կանոնավոր բանակից  ծանր սպառազինության և տեխնիկայի տեսանկյունից, իսկ զորամասերի մեծ մասը գտնվում էր Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարության (OKW) վերահսկողության տակ[235][236][237]: Մինչև 1942 թվականի վերջ սկզբնապես առկա խիստ ընտրությունը և ռասսայական անհրաժեշտ պայմանները այլևս չէին գործում: Հաշվի առնելով նորակոչիկների հավաքագրումն ու զինվորահավաքը, որոնք հետապնդում էին միայն էքսպանսիայի նպատակները՝ մինչև 1943 թվականը ՍՍ զորքերը այլևս չէին կարող համարվել էլիտար ռազմական ուժ:

ՍՍ կազմավորումները գործում էին պատերազմական ոճիրներ քաղաքացիների և դաշնակից զինծառայողների դեմ[238]: 1935 թվականից ՍՍ-ը գլխավորեց հրեաների հալածանքները. նրանց հավաքում և քշում էին դեպի գետոներ և համակենտրոնացման ճամբարներ[239]: Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումով ՍՍ Այնզացխմբերի զորամասերը գնում էին բանակի հետևից դեպի Լեհաստան և Խորհրդային Միություն, որտեղ 1941-1945 թվականներին նրանք սպանեցին ավելի քան երկու միլիոն մարդ, այդ թվում՝ 1,3 միլիոն հրեա[240]: Այնզացխմբերի անդամների մեկ երրորդը ձևավորված էր ՍՍ զորքերի անձնակազմից[241][242]: «Մեռած գլուխ» ՍՍ ջոկատները (SS-Totenkopfverbände) ղեկավարում էին համակենտրոնացման ճամբարները և մահվան ճամբարները, որտեղ միլիոնավոր մարդիկ էին սպանվել[243][244]: Մինչև 60,000 ՍՍ զորքերի անդամներ էին ծառայում ճամբարներում[245]:

1931 թվականին Հիմլերը ստեղծեց ՍՍ հետախուզական ծառայություն, որը հայտնի դարձավ որպես Անվտանգության ծառայության (Sicherheitsdienst), իր տեղակալ Հայդրիխի գլխավորությամբ[246]: Այս կազմակերպության առջև դրված էր կոմունիստներին և քաղաքական այլ հակառակորդներին հայտնաբերելու և ձերբակալելու խնդիրը[247][248]:Հիմլերը սկիզբ դրեց զուգահեռ տնտեսության համակարգին, որը կգործեր ՍՍ Վարչատնտեսական գլխավոր գրասենյակի հովանու ներքո: Այս ընկերությունը ուներ բնակարանային կորպորացիաներ, գործարաններ և հրատարակչություններ[249][250]:

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայխի տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԻԳ Ֆարբեն սինթետիկ նավթի կառուցվող գործարան Բունա Վերկեում (1941): Այս գործարանը Աուշվից համակենտրոնացման ճամբարի համալիրի մի մասն էր:

Տնտեսական ամենահրատապ խնդիրը, որին սկզբում բախվեցին նացիստները, ազգային 30%-ին հավասար գործազրկության մակարդակն էր[251]: Ռայխսբանկի նախագահ և Էկոնոմիկայի նախարար տնտեսագետ Յալմար Շախտը 1933 թվականի մայիսին ստեղծեց դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման սխեմա: Կապիտալ ծրագրերը ֆինանսավորվում են պարտատոմսերի թողարկմամբ, որոնք կոչվում էին ՄԵՖՈ մուրհակներ: Երբ  արժեթղթերը ներկայացվեցին վճարման, Ռայխսբանկը փող տպեց: Հիտլերը և նրա տնտեսագետների խումբը ակնկալում էին, որ գալիք տարածքային ընդլայնումը միջոցներ կապահովի աճող պետական պարտքը մարելու համար[252]: Շախտի վարչությունը հասավ գործազրկության մակարդակի արագ նվազեցմանը, որն ամենամեծն էր՝ ի համեմատություն Մեծ ճգնաժամի ընթացքում մյուս բոլոր երկրների[251]: Տնտեսության վերականգնումը անհամաչափ էր, և այն ուղեկցվում էր աշխատանքային ժամերի կրճատմամբ ու առաջին անհրաժեշտության առարկաների անկայուն հասանելիությամբ, ինչը հանգեցրեց այդ վարչակարգով հիասթափությանը արդեն 1934 թվականին[253]:  

1933 թվականի հոկտեմբերին «Յունկերս» ինքնաթիռաշինական գործարանը սեփականազրկվեց: Ինքնաթիռների այլ արտադրողների հետ համատեղ և Ավիացիայի նախարար Գյորինգի գլխավորությամբ արտադրությունը ծաղկեց: 1932 թվականին տարեկան 100 միավոր արտադրանք թողարկող 3200 մարդկանցից այդ արդյունաբերությունը մոտ 10 տարի անց աճեց մինչև քառորդ միլիոն աշխատող, որոնք արտադրում էին տարեկան ավելի քան 10,000 տեխնիկապես կատարելագործված ինքնաթիռներ[254]:

Ստեղծվել էր մի չափազանց բարդ բյուրոկրատիա հումքի և պատրաստի ապրանքի ներմուծումը վերահսկելու համար, որի նպատակն էր վերացնել արտասահմանյան մրցակցությունը գերմանական շուկայում և բարելավել երկրի վճարային հաշվեկշիռը: Նացիստները խրախուսում էին նավթի և տեքստիլի պես նյութերի սինթետիկ փոխարինիչների մշակումը[255]: Քանզի շուկան գերհագեցում էր ապրում, իսկ նավթի գները ցածր էին, 1933 թվականին նացիստական կառավարությունը շահույթի բաշխմանը մասնակցության պայմանագիր կնքեց ԻԳ Ֆարբենի հետ՝ երաշխավորելով նրանց 5% շահույթ Լոյնայում սինթետիկ նավթի գործարան ներդրած կապիտալից: Այդ գումարը գերազանցող ցանկացած շահույթ փոխանցվում է Ռայխին: Մինչև 1936 թվական Ֆարբեն զղջաց գործարքը կնքելու համար, քանի որ մինչ այդ գերշահույթ էր ստացվում[256][257]։ Փորձելով ապահովել նավթի բավարար մատակարարումը պատերազմի ժամանակ՝ Գերմանիան վախեցրեց Ռումինիան և ստիպեց ստորագրել առևտրային համաձայնագիր 1939 թվականի մարտին:


Պակասուրդի հաշվին ֆինանսավորվող հասարակական աշխատանքների խոշոր նախագծերը ներառում էին մայրուղիների (Autobahnen) ցանցի կառուցումը և նախորդ իշխանության կողմից նախաձեռնած գյուղատնտեսության և բնակարանային պայմանների բարելավման նախագծերի ֆինանսավորման ապահովումը[258]: Շինարարության ոլորտը խթանելու համար մասնավոր ձեռնարկություններին առաջարկվում էին վարկեր, իսկ տների ձեռքբերման և վերանորոգման համար տրամադրվում էին լրավճարներ[259]: Այն պայմանով, որ կինը կլքի աշխատաշուկան, արիական ծագում ունեցող երիտասարդ զույգերը, որոնք պատրաստվում էին ամուսնանալ, կարող էին ստանալ մինչև 1000 ռայխսմարկ հասնող վարկ, իսկ վճարման ենթակա գումարը յուրաքանչյուր ծնված երեխայի համար կրճատվեց 25 տոկոսով[260]: Մինչև 1937 թվականը կնոջ՝ տանից դուրս գործազուրկ լինելու պայմանը վերացավ հմուտ աշխատողների պակասի պատճառով[261]:

Մեքենաների լայնատարած սեփականատիրությունը պատկերացնելով որպես նոր Գերմանիայի մի մաս՝ Հիտլերը կարգադրեց դիզայներ Ֆերդինանդ Պորշին նախագծել «Ուժ ուրախության միջոցով» մեքենան (KdF-wagen). այն պետք է դառնար այնպիսի մի մեքենա, որը բոլորը կկարողանային իրենց թույլ տալ: 1939 թվականի փետրվարի 17-ին Բեռլինում ցուցադրվեց դրա նախատիպը ավտոմոբիլների միջազգային ցուցահանդեսի ժամանակ: Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումով գործարանը փոխակերպվեց և սկսեց արտադրել ռազմական փոխադրամիջոցներ: Ոչ մեկը չվաճառվեց մինչև պատերազմի ավարտը, երբ փոխադրամիջոցը սկսեց կոչվել Ֆոլցվագեն (ժողովրդի մեքենա)[262]:

(ձախից) Հիտլեր, Ռոբերտ Լեյ՝ Գերմանական աշխատանքային ճակատի ղեկավար, Ֆերդինանդ Պորշ՝ սպառազինության գործարար և Հերման Գյորինգ՝ Քառամյա ծրագրի ղեկավար (1942):

1933 թվականին, երբ նացիստները եկան իշխանության, գործացուրկ էր վեց միլիոն մարդ, իսկ 1937 թվականին նրանց քանակը մեկ միլիոնից պակաս էր[263]: Սա մասամբ պայմանավորված էր աշխատաշուկայից կանանց հեռացմամբ[264]: 1933 թվականից 1938 թվականը ընկած ժամանակահատվածում իրական աշխատավարձը կրճատվեց 25 տոկոսով[251]: 1933 թվականի մայիսին արհմիությունների լուծարումից հետո նրանց ֆոնդերը բռնագանձվեցին, իսկ ղեկավարությունը ձերբակալվեց[265], այդ թվում նրանք, ովքեր փորձում էին համագործակցել ՆՍԳԲԿ-ի հետ: «Գերմանական աշխատանքային ճակատ» նոր կազմակերպությունը ստեղծվեց և հանձնվեց ՆՍԳԲԿ-ի պետական պաշտոնյա Ռոբերտ Լեյի վերահսկուղությանը[265]: 1933 թվականին միջինում աշխատանքային շաբաթը 43 ժամ էր, իսկ մինչև 1939 թվականը այն դարձավ 47 ժամ[266]:

Մինչև 1934 թվականի սկիզբը շեշտը սկսեց դրվել վերասպառազինման վրա: Մինչ 1935 թվականը ռազմական ծախսերը կազմում էին ապրանքների և ծառայությունների պետական գնումների 73 տոկոսը[267]: 1936 թվականի հոկտեմբերի 18-ին Հիտլերը Քառամյա ծրագրի գծով լիզորված անձ նշանակեց Գյորինգին: Այդ ծրագիրը կոչված էր արագացնելու վերասպառազինումը[268]: Ի հավելումն մետաղաձուլական գործարաններ, սինթետիկ կաուչուկի և այլ գործարաններ արագորեն կառուցելու կոչերի՝ Գյորինգը աշխատավարձերի և գների նկատմամբ վերահսկողություն սահմանեց և սահմանափակեց բաժնետոմսային շահաբաժնի տրամադրումը[251]: Չնայած աճող պակասուրդին՝  վերասպառազինման վրա մեծ գումարներ էին ծախսվում[269]: Ռազմածովային և ռազմաօդային ուժերի մեծացման վերաբերյալ 1938 թվականի վերջին  բացահայտված ծրագրերը անհնար էր ի կատար ածել, քանի որ Գերմանիան չուներ ֆինանսներ և նյութական ռեսուրսներ նախատեսվածը կառուցելու համար, ինչպես նաև հարկավոր վառելիք, որը պահանջվում է դրանց աշխատանքի համար[270]: 1935 թվականին պարտադիր զինվորական ծառայության ներմուծությամբ Ռայխսվերը (Գերմանիայի զինված ուժեր), որը Վերսալյան պայմանագրի պայմանների համաձայն՝ պետք է ունենար առավելագույնը 100,000 զինվոր,  Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին մեծացավ մինչև 750,000 փաստացի ծառայող և մեկ միլիոն պահեստազորային զինվոր[271]: Մինչև 1939 թվականի հունվարը գործազուրկների թիվն արդեն 301,800 էր և մինչև սեպտեմբեր կրճատվեց մինչև 77,500 մարդ[272]:

Պատերազմական տարիների տնտեսություն և հարկադիր աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսթարբայթերի (աշխատող արևելքից) կրծքանշանով կին Աուշվիցի ԻԳ Ֆարբեն գործարանում:

Նացիստների ռազմական տնտեսությունը խառը տնտեսություն էր, որը համակցում էր ազատ շուկան և կենտրոնացված պլանավորումը: Պատմաբան Ռիչարդ Օվերիի նկարագրությամբ՝ այն գտնվում էր Խորհրդային Միության վարչահրամայական տնտեսության և Միացյալ Նահանգների կապիտալիստական համակարգի մեջտեղում[273]:

1942 թվականին Սպառազինության նախարար Ֆրից Տոդթի մահից հետո Հիտլերը այդ պաշտոնում նշանակեց Ալբերտ Շպեերին[274]: Պատերազմի տարիներին Սպառողական ապրանքի օրաբաժնով տրամադրումը հանգեցրեց անձնական խնայողությունների, միջոցների  աճին, որոնք, իրենց հերթին, տրամադրվեցին կառավարությանը ռազմական գործողություններին աջակցելու նպատակով[275]: 1944 թվականին պատերազմի վրա ծախսվում էր  համախառն ներքին արդյունքի 75 տոկոսը, մինչդեռ Խորհրդային Միությունում այն 60 տոկոս էր, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 55[276]: Շպեերը բարելավեց արտադրությունը պլանավորման և վերահսկողության կենտրոնացման, սպառողական նշանակության ապրանքների արտադրության կրճատման և հարկադիր աշխատանքի և ստրկության միջոցով[277][278]: Պատերազմական տարիների տնտեսությունը մեծապես կախված էր ստրկական լայնածավալ աշխատանքից: Գերմանիան իր երկիր բերեց և ստրկացրեց մոտ 12 միլիոն մարդ Եվրոպայի 20 երկրներից՝ գործարաններում և ֆերմաներում աշխատեցնելու նպատակով: Նրանց մոտ 75 տոկոսը արևելյան Եվրոպայից էր[279]: Շատերը դաշնակիցների ռմբակոծություններից տուժածներն էին, քանի որ նրանք վատ էին պաշտպանված ռազմաօդային հարձակումներից: Կյանքի վատ պայմանները հանգեցրին հիվանդությունների, վնասվածքների և մահացության բարձր ցուցանիշների, ինչպես նաև նենգադուլի և հանցավոր գործունեության[280]: Պատերազմական տարիների տնտեսությունը նաև հենվում էր խոշոր թալանների վրա՝ սկզբում պետության կողմից հրեա քաղաքացիների ունեցվածքի բռնագրավման, իսկ այնուհետև գրավված տարածքներում ռեսուրսների հափշտակման միջոցով[281]:

Գերմանիա բերված օտարերկրյա աշխատավորներին բաժանում էին չորս կատեգորիաների՝ գաղթյալ բանվորներ (գաստարբայտեր), ռազմական կալանավորներ, քաղաքացիական աշխատավորներ և արևելյան աշխատավորներ: Խմբերից յուրաքանչյուրը ենթարվում էր տարբեր կանոնների: Նացիստները արգելում էին գերմանացիներին սեռական հարաբերություններ ունենալ օտարերկրյա աշխատավորների հետ[282][283]:

Արդեն 1944 թվականին ավելի քան կես միլիոն կին էր ծառայում Գերմանիայի օգնական ուժերում[284]: Վարձու աշխատող կանանց թիվը 1939-1944 թվականներին աճեց ընդամենը 1,8 տոկոսով (271.000)[285]: Սպառողական ապրանքների արտադրության կրճատման պատճառով կանայք լքեցին այդ ոլորտը և սկսեցին աշխատել ռազմական տնտեսությունում: Նրանք նաև զբաղեցրին այն աշխատատեղերը, որոնք նախկինում պատկանում էին տղամարդկանց, հատկապես ֆերմաներում և ընտանեկան խանութներում[286]:

Դաշնակիցների շատ ծանր ռազմավարական ռմբակոծությունների նպատակակետերն էին զտման գործարանները, որոնք արտադրում էին սինթետիկ նավթ և բենզին, ինչպես նաև գերմանական տրանսպորտային համակարգը, հատկապես վագոնների տեսակավորման կայանները և ջրանցքները[287]: Ռազմական արդյունաբերությունը սկսեց փլուզվել 1944 թվականի սեպտեմբերին: Մինչև նոյեմբեր վառելիքային ածուխը այլևս չէր հասնում իր նպատակակետին, և նոր սպառազինության արտադրությունը դարձավ անհնար[288]: Օվերին պնդում է, որ ռմբակոծությունը թուլացրեց Գերմանիայի ռազմական տնտեսությունը և ստիպեց նրան իր արդյունաբերության և աշխատուժի մոտավորապես քառորդը ուղղել հակաօդային պաշտպանության վրա, ինչը հավանաբար կրճատեց պատերազմը[289]:

Գրավված տարածքների ֆինանսական շահագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանական ավարը Էլինգենի (Բավարիա) Շլոսքիրխեում (Դղյակի եկեղեցի, Schlosskirche) (1945 թվականի ապրիլ):

Պատերազմի ընթացքում նացիստները բավականաչափ ավար են տարել Եվրոպայի գրավված տարածքներից: Պատմաբան և ռազմական թղթակից Ուիլյամ Լ. Շիրերը գրում է. «(Նացիստների) ավարի ամբողջական ծավալները երբեք էլ հայտնի չեն դառնա: Ճշգրիտ հաշվարկ կատարելը վեր է մարդկային ուժերից»[290]: Գրավված երկրների ազգային բանկերից բռնագրավվում էին ոսկեարժութային պաշարները, իսկ oկուպացիոն մեծ ծախսերի միջոցները սովորաբար գանձվում էին: Պատերազմի ավարտին այդ ծախսերը, նացիստների հաշվարկի համաձայն, կազմում էին 60 միլիարդ ռայխսմարկ, և միայն Ֆրանսիան վճարեց 31.5 միլիարդը: Ֆրանսիայի բանկը ստիպված էր Գերմանիային տրամադրել 4,5 միլիարդ ռայխսմարկ «վարկ», մինչդեռ ևս 500,000 ռայխսմարկ նացիստները ստացան Վիշի Ֆրանսիայից տարատեսակ վճարումների և զանազան տուրքերի տեսքով: Նացիստները նույն կերպ շահագործում էին գրավված այլ ժողովուրդներին: Պատերազմից հետո ԱՄՆ-ի կողմից իրականացված ռազմավարական ռմբակոծությունների ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ Գերմանիան գրավված Եվրոպայից բռնագանձեց 104 միլիարդ ռայխսմարկ օկուպացիոն ծախսերի և այլ տրանսֆերների (անհատույց վճար) տեսքով, այդ թվում՝ Բելգիայի և Նիդերլանդների համախառն ներքին արդյունքի երկու երրորդը[290]:

Նացիստների ավարը ներառում է արվեստի գործերի մասնավոր և պետական հավաքածուներ, գտածոներ, թանկարժեք մետաղներ, գրքեր և անձնական իրեր: Մասնավորապես Հիտլերը և Գյորինգը հետաքրքրված էին գրավված Եվրոպայից արվեստի թալանված գանձերի ձեռքբերմամբ[291]: Հիտլերը ծրագրում էր օգտագործել արվեստի գողացած գործերը նախատեսված «Առաջնորդի թանգարանի» (Führermuseum) սրահները լցնելու համար[292], իսկ Գյորինգը դա անում էր իր անձնական հավաքածուի համար: Գերմանիայի վեց ամիս տևած ներխուժման ընթացքում Գյորինգը օկուպացված գրեթե ամբողջ Լեհաստանից տարավ արվեստի գործերը և մեծացրեց իր հավաքածուն, որը գնահատվում էր 50 միլիոն ռայխսմարկ[291]: 1940 թվականին ստեղծվեց Ռայխսլայթեր Ռոզենբերգի օպերատիվ խումբը, որի նպատակն էր գողանալ արվեստի գործերը և մշակույի թի հետ առնչվող առարկաները մասնավոր և պետական հավաքածուներից, գրադարաններից և թանգարաններից ողջ Եվրոպայով մեկ: Ֆրանսիան կրեց նացիստական կողոպուտի ամենածանր հարվածը: Ֆրանսիայից Գերմանիա ուղարկվեց արվեստի գլուխգործոցներով, կահույքով և գողացված այլ առարկաներով բեռնված մոտ 26,000  վագոն[293]: 1941 թվականին Ռոզենբերգը Ֆրանսիայից գողացված գանձերը գնահատեց մոտ 1 միլիարդ ռայխսմարկ[294]: Ի հավելումն այդ ամենի՝ զինվորները թալանում կամ գնում էին տարատեսակ ապրանքներ, ինչպես օրինակ՝ սնունդ կամ հագուստ, (այն, ինչ Գերմանիայում ավելի ու ավելի բարդ էր դառնում ձեռք բերելը) տուն ուղարկելու նպատակով[295]:

Տանում էին նաև ապրանքներ և հումք: Պատերազմի ընթացքում մոտավոր հաշվարկով հացահատիկի 9.000.000 տոննա է (8.900.000 «երկար» տոննա (կայսերական համակարգ), 9.900.000 «կարճ» տոննա (ԱՄՆ)) բռնագրավվել, ներառյալ վարսակի 75 տոկոսը: Դեռ ավելին՝ տիրացել են երկրի նավթի արտադրության 80 և պողպատի արտադրության 74 տոկոսին: Այս ամենի գինը կազմում է մոտավորապես 184.5 միլիարդ ֆրանկ: Լեհաստանում հումքի կողոպուտը նացիստները սկսել էին նույնսիկ մինչև Գերմանիայի ներխուժման ավարտը[296]:

«Բարբարոսա» ռազմական գործողությունից հետո թալանվել է նաև Խորհրդային Միությունը: Միայն 1943 թվականին Գերմանիա է ուղարկվել 9.000.000 տոննա հացահատիկ, 2.000.000 տոննա (2.000.000 «երկար» տոննա, 2.200.000 «կարճ» տոննա) անասնակեր, 3.000.000 տոննա (3.000.000 «երկար» տոննա, 3.300.000 «կարճ» տոննա) կարտոֆիլ և 662.000 (652.000 «երկար» տոննա, 730.000 «կարճ» տոննա) միս: Գերմանական օկուպացիայի ընթացքում տարվել է 12 միլիոն խոզ և 13 միլիոն ոչխար: Այս կողոպուտը գնահատվում է 4 միլիարդ ռայխսմարրկ: Արևմտյան Եվրոպայի գրավված երկրների համեմատությամբ այս փոքր գումարը կարելի է վերագրել ծանր մարտերին արևելյան ճակատում[297]:

Ռասիստական քաղաքականություն և եվգենիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասիզմ և հակասեմականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասայականությունն ու հակասեմականությունը ՆՍԳԲԿ-ի և նացիստական վարչակարգի հիմնական սկզբունքներից էին: Նացիստական Գերմանիայի ռասիստական քաղաքականությունը հիմնված էր տիրակալների վերադաս ռասայի գոյության նրանց համոզմունքի վրա: Նացիստները պնդում էին, որ գոյություն ունի ռասայական հակամարտություն արիական տիրակալների ռասայի և ստորադաս ռասայի՝ հատկապես հրեաների միջև, որոնց համարում էին հասարակության մեջ ներթափանցած և արիացիներին շահագործելու և ճնշելու համար պատասխանատու խառը ռասա[298]:

Հրեաների հալածանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նացիստները բոյկոտում են հրեական ձեռնարկությունները (1933 թվականի ապրիլ): Պաստառների վրա գրված է՝ «Գերմանացինե՛ր, պաշտպանվե՛ք: Մի՛ գնեք հրեաներին»:

Խտրականությունը հրեաների հանդեպ սկսվեց իշխանության զավթումից անմիջապես հետո: Հրեական ձեռնարկությունների և սինագոգների վրա ՍԱ անդամների մեկամսյա հարձակումներից հետո 1933 թվականի ապրիլի 1-ին Հիտլերը համազգային բոյկոտ հայտարարեց հրեական ձեռնարկություններին[299]:  Ապրիլի 7-ին ընդունված «Մասնագիտական քաղաքացիական ծառայության վերականգնման մասին» օրենքը ստիպեց ոչ արիական բոլոր քաղաքացիական ծառայողներին լքել իրավաբանական մասնագիտությունն ու պետական ծառայությունը[300]: Նմանատիպ օրենսդրությունը շուտով զրկեց այլ հրեա մասնագետներին աշխատելու իրավունքից, իսկ ապրիլի 11-ին հրապարակվեց հրամանգիր, որի համաձայն՝ կամայական անձ, որն ուներ նույնիսկ մեկ հրեա ծնող, պապ կամ տատ համարվում էր ոչ արիացի[301]: Մշակութային կյանքից հրեական ազդեցությունը վերացնելուն ուղղված արշավի շրջանակներում Նացիոնալ-սոցիալիստական ուսանողական լիգայի անդամները գրադարաններից հեռացրին բոլոր այն գրքերը, որոնք համարվում էին ոչ գերմանական, և մայիսի 10-ին անցկացվեց գրքերի համազգային այրումը[302]:

Վարչակարգը կիրառում էր բռնություն և տնտեսական ճնշումներ հրեաների՝ կամավոր կերպով երկիրը լքելը խթանելու համար[303]: Հրեական ձեռնարկությունները զրկվեցին շուկային և պետական պայմանագրերին հասանելիությունից և գովազդելու հնարավորությունից: Քաղաքացիները հետապնդումների և դաժան հարձակումների էին ենթարկվում[304]: Շատ քաղաքներ հրեաների մուտքը արգելող ցուցանակներ տեղադրեցին[305]:

1938 թվականի նոյեմբերին մի երիտասարդ հրեա հարցազրույց պահանջեց Փարիզում Գերմանիայի դեսպանի հետ և հանդիպեց պատվիրակության քարտուղարին, ում կրակելով սպանեց՝ ի նշան Գերմանիայում իր ընտանիքի հանդեպ վերաբերմունքի: Այս միջադեպը առիթ ծառայեց հրեաների ջարդի համար, որը հրահրեց ՆՍԳԲԿ-ն 1938 թվականի նոյեմբրի 9-ին: ՍԱ անդամները վնասեցին և ավիրեցին սինագոգները և հրեաների ունեցվածքը ամբողջ Գերմանիայով մեկ: Առնվազն 91 գերմանացի հրեա սպանվեց այս ջարդի ընթացքում, որը հետագայում կոչվեց Բյուրեղապակյա գիշեր` (Kristallnacht) Ջարդված ապակու գիշեր[306][307]: Մոտակա ամիսներին լրացուցիչ սահմանափակումներ դրվեցին հրեաների վրա. նրանց արգելված էր ունենալ սեփական բիզնես կամ աշխատել մանրածախ խանութներում, մեքենա վարել, գնալ կինոթատրոն, այցելել գրադարան կամ զենք կրել, իսկ հրեա երեխաներին հեռացրին դպրոցներից: Հրեական համայնքը տուգանվեց 1 միլիարդ մարկով Բյուրեղապակյա գիշերվա վնասների փոխհատուցման նպատակով: Նրանց ասվեց, որ ապահովագրական ցանկացած հատուցումները կբռնագանձվեն[308]: Մինչև 1939 թվականը Գերմանիայի 437,000 հրեաներից մոտ 250,000-ը արտագաղթեց Միացյալ Նահանգներ, Արգենտինա, Մեծ Բրիտանիա, Պաղեստին և այլ երկրներ[309][310]: Շատերը որոշեցին մնալ մայրցամաքային Եվրոպայում: Պաղեստին արտագաղթողներին թույլատրվում էր տեղափոխվել այնտեղ իրենց ունեցվածքով՝ ըստ Հաավարայի համաձայնագրի պայմանների, բայց նրանք, ովքեր տեղափոխվում էին այլ երկրներ ստիպված էին, ըստ էության, թողնել իրենց ողջ ունեցվածքը, որը բռնագրավվեց կառավարության կողմից[310]:  

Գնչուների հալածանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեաների պես գնչուները նույնպես ենթարկվում էին հետապնդումների վարչակարգի գոյության առաջին իսկ օրերից: Գնչուներին արգելված էր ամուսնանալ գերմանական ծագում ունեցող մարդկանց հետ: 1935 թվականից նրանց քշում էին համակենտրոնացման ճամբարներ: Շատերին սպանեցին[185][186]: Լեհաստան ներխուժումից հետո 2500 գնչուներ և սինտիներ վտարվեցին Գերմանիայից դեպի գեներալ-նահանգապետություններ, որտեղ նրանց բանտարկեցին աշխատանքային ճամբարներում: Ողջ մնացածներին հավանաբար բնաջնջեցին Բելժեցում, Սոբիբորում և Տրեբլինկայում: 1941 թվականի վերջին ևս 5000 սինտի և Ավստրիայի Լալլերիի մարդկանց վտարեցին Լոդզիական գետո, որտեղ կեսը ենթադրաբար մահացավ: Գետոյից ողջ մնացած գնչուներին հետագայում տեղափոխեցին Խելմնո մահվան ճամբար 1942 թվականի սկզբին[311]

Նացիստները մտադրված էին Գերմանիայից վտարել բոլոր գնչուներին և այդ նպատակով բանտարկեցին նրանց գնչուների ճամբարում (Zigeunerlager): Հիմլերը հրամայեց վտարել նրանց Գերմանիայից 1942 թվականի դեկտեմբերին, և կար ընդամենը մի քանի բացառություն: Աուշվից համակենտրոնացման ճամբար ուղարկվեց ընդհանուր առմամբ 23,000 գնչու, որից 19,000 մահացավ: Գերմանիայից դուրս գնչուներին հաճախ օգտագործում էին հարկադիր աշխատանքի համար, չնայած շատերին սպանեցին: Բալթյան երկրներում և Խորհրդային Միությունում 30,000 գնչու սպանվեց ՍՍ-ի, գերմանական բանակի և Այնզացխմբերի կողմից: Օկուպացված Սերբիայում սպանվեց 1000-12,000 գնչու, մինչդեռ Խորվաթիայի անկախ պետության տարածքում ապրող բոլոր 25,000 գնչուներին սպանեցին: Պատերազմի ավարտին հաշվարկների համաձայն՝ սպանվածների ընդհանուր թիվը 220,000 էր, ինչը հավասար է Եվրոպայում գնչուների բնակչության մոտ 25 տոկոսին[311]:

Հալածվող այլ խմբեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նացիստական կուսակցության Ռասայական քաղաքականության գրասենյակի պաստառ. «60.000 ռայխսմարկ: Այսքան գումար է վճարում համայնքը ժառանգական հիվանդություն ունեցող այս մարդու կյանքի ընթացքում: Հարգելի՛ քաղաքացիներ, սա նաև ձեր փողն է»:

«Т-4» գործողությունը ֆիզիկական և մտավոր արատ ունեցող մարդկանց և հոգեբուժարանների հիվանդների համակարգված սպանության ծրագիր էր, որը հիմնականում ի կատար է ածվել 1939-1941 թվականներին և շարունակվել  մինչև պատերազմի ավարտը: Սկզբնական շրջանում այդ մարդկանց սպանում էին Այնզացխմբերն ու այլք: Մինչև 1940 թվականի սկիզբ օգտագործվում էին գազային խցիկներն ու գազվագնները (հատուկ մեքենաներ), որոնցում կիրառվում էր ածխածնի մոնօքսիդ[312][313]: 1933 թվականի հուլիսի 14-ին հաստատված «Ժառանգական հիվանդություններով սերունդների ծնունդը կանխելու մասին» օրենքի համաձայն՝ ավելի քան 400,000 անձ ենթարկվեց հարկադիր ստերջացման[314]: Կեսից ավելին մտավոր ցածր կարողությունների տեր համարվող մարդիկ էին: Այդ շարքին էին պատկանում ոչ միայն նրանք, ովքեր ինտելեկտի մակարդակը գնահատող թեստերից ցածր միավորներ էին ստանում, այլ նաև նրանք, ովքեր խնայողությանը, սեռական վարքագծին և մաքրասիրությանը վերաբերող հարցերում շեղվում էին ընդունված ստանդարտներից: Զոհերի հիմնական մասը պատկանում էր անապահով խմբերին՝ անառակ կանայք, աղքատներ, անտուններ և հանցագործներ[315]: Այլ խմբերին, որոնց հալածում էին և սպանում, պատկանում էին Եհովայի վկաները, համասեռամոլները, հասարակության մեջ իրենց տեղը չգտած մարդիկ և քաղաքական ու կրոնական ընդդիմության անդամները[186][316]:

«Օսթ» գլխավոր պլան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան ճակատում Գերմանիայի պատերազմը հիմնված էր Հիտլերի այն հին տեսակետի վրա, որ հրեաները գերմանական ժողովրդի մեծ թշնամին են, և կենսատարածք է անհրաժեշտ Գերմանիայի ընդարձակման համար: Հիտլերը իր ուշադրությունը սևեռեց արևելյան Եվրոպայի վրա՝ նպատակ ունենալով գրավել Լեհաստանը և Խորհրդային Միությունը[182][183]: 1939 թվականին Լեհաստանի գրավումից հետո գեներալ-նահագապետություններում բնակվող բոլոր հրեաներին ուղարկեցին գետո, իսկ ֆիզիկապես ուժեղները պարտավոր էին կատարել հարկադիր աշխատանք[317]: 1941 թվականին Հիտլերը որոշեց լիովին բնաջնջել լեհերին. 15-20 տարիների ընթացքում գեներալ-նահանգապետությունները պետք է մաքրվեին էթնիկ լեհերից և վերաբնակեցվեին գերմանացի բնակիչներով[318]: Նացիստները մտադրված էին գրավված երկրների քաղաքացիներից ստեղծել 14 միլիոն ստրուկներից կազմված աշխատուժ, որի մի մասը դարձավ մոտ  3,8-4 միլիոն այնտեղ մնացած լեհ[319][320][183]:

«Օսթ» գլխավոր պլանը նախատեսում էր գրավված արևելյան Եվրոպայի և Խորհրդային Միության բնակիչներին աքսորել Սիբիր՝ ստրկական աշխատանքի կամ սպանելու նպատակով: Որոշելու համար, թե ում է պետք սպանել, Հիմլերը կազմեց Ֆոլկսլիստ (գերմանացիների ցուցակ)՝ այն մարդկանց դասակարգման համակարգ, որոնք համարվում էին գերմանական արյուն ունեցողներ[321]: Նա հրամայեց, որ գերմանական ծագում ունեցող այն մարդկանց, որոնք հրաժարվում էին էթնիկ գերմանացիների կարգին դասվելուց, պետք է ուղարկեն համակենտրոնացման ճամբարներ, իսկ երեխաներին նրանցից տանեն կամ նրանց պետք է հանձնարարավի հարկադիր աշխատանք[322][323]: Այս ծրագրի մի մասն էր կազմում նաև արիական-նորդական դիմագծեր և ենթադրաբար գերմանական ծագում ունեցող երեխաների առևանգումը[324]: Հետապնդվում էր Խորհրդային Միության նվաճումից հետո «Օսթ» գլխավոր ծրագրի իրականացման նպատակը, բայց ներխուժման ձախողումից հետո Հիտլերը ստիպված էր դիտարկել այլ տարբերակներ[325][326]: Առաջարկներից մեկը հրեաների մասսայական հարկադիր աքսորումն էր Լեհաստան, Պաղեստին կամ Մադագասկար[317]:

Հրեաներին բնաջնջելուց բացի՝ նացիստները ծրագրում էին 30 միլիոնով կրճատել գրավված տարածքների բնակչությունը սովամահության միջոցով «Սովի պլան» ծրագրի շրջանակներում: Սննդի պաշարները տրվելու էին Գերմանիայի բանակին և գերմանական քաղաքացիներին: Քաղաքները հիմնովին քանդվելու էին, իսկ այդ տարածքը կա՛մ նորից կվերածվեր անտառի, կա՛մ կվերաբնակեցվեր գերմանական գաղութաբնակներով[327]: «Սովի» և «Օսթ» ծրագրերը միասին կհանգեցնեին Խորհրդային Միությունում 80 միլիոն մարդկանաց սովամահությանը[328]: Մասամբ ի կատար ածված այս ծրագրերը հանգեցրին դեմոցիդի, ինչի արդյունքում նախնական հաշվարկով մահացավ 19,3 միլիոն քաղաքացի և ռազմագերի[329]: Պատերազմի ընթացքում Խորհրդային Միության զոհերի թիվը 27 միլիոն էր, որից մոտ 9 միլիոնը պատերազմի արդյունքում մահացածներն են[330]: Խորհրդային Միության բնակչության յուրաքանչյուր չորրորդը սպանվեց կամ վնասվածք ստացավ[331]:

Հոլոքոստ և հրեական հարցի վերջնական լուծում

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ բանակի կողմից ազատագրված Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարի դիակիզարանի մոտ դիակներով լցված սայլ (1945):

1941 թվականի դեկտեմբերին Մոսկվայի վրա ձախողված հարձակմանը մոտ ժամանակաշրջանում Հիտլերը որոշում կայացրեց Եվրոպայում բնակվող հրեաների անհապաղ բնաջնջման մասին[332]: Մինչ Լեհաստանի և Խորհրդային Միության գրավված տարածքներում շարունակվում էր հրեա քաղաքացիների սպանությունը, Եվրոպայի հրեական ողջ բնակչության (11 միլիոն մարդ) բնաջնջման մասին ծրագրեր էին մշակվում 1942 թվականի հունվարի 20-ին կայացած Վանզեի կոնֆերանսի ժամանակ[333]: Նրանցից ոմանց կհասցնեն մահվան աշխատանքի միջոցով, իսկ մյուսներին կսպանեն հրեական հարցի վերջնական լուծման մասին ծրագրի իրականացման ընթացքում: Սկզբնական շրջանում մարդիկ սպանվում էին Այնզացխմբերի գնդակահարող ջոկատների կողմից, այնուհետև՝ գազային խցիկների և գազվագնների միջոցով, սակայն այս մեթոդները հարմար չէին ռազմական այս մասշտաբի գործողությունների համար[334][335]: Մինչև 1942 թվականը գազային խցիկներով զինված մահվան ճամբարներ տեղակայվեցին Աուշվիցում, Խելմնոյում, Սոբիբորում, Տրեբլինկայում և այլ տեղերում[336]: Սպանված հրեաների ընդհանուր թիվը 5,5-6 միլիոն է[244], այդ թվում՝ մեկ միլիոն երեխա[337]:

Աքսորում գտնվող Լեհաստանի կառավարությունից և Վարշավայի լեհական առաջնորդներից դաշնակիցները սպանությունների մասին ստացան տեղեկություն, որը գլխավորապես հիմնված էր Լեհական ընդհատակյա պետության հետախուզական տվյալների վրա[338][339]: Գերմանիայի քաղաքացիներին հասանելի էր տեղեկությունը տեղի ունեցող իրադարձությունների մասին, քանի որ գրավված տարածքներից վերադարձող զինվորները հայտնում էին այն, ինչ տեսել էին և արել[340]: Պատմաբան Ռիչարդ Ջ. Էվանսը նշում է, որ Գերմանիայի քաղաքացիների մեծ մասը բացասաբար էր վերաբերվում ցեղասպանությանը[341][Ն 4]:

Էթնիկ լեհերի բռնաճնշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհերին նացիստները համարում էին ունտերմենշ (կիսամարդ) ոչ արիացիներ, և Լեհաստանի օկուպացիայի ընթացքում սպանվեց 2,7 միլիոն էթնիկ լեհ[343]: Լեհ քաղաքացիներին ուղարկում էին հարկադիր աշխատանքի գերմանական արդյունաբերության ոլորտներ, նրանք ենթարկվում էին կալանքների, գերմանացի գաղութաբնակների համար տարածքը ազատելու նպատակով՝ զանգվածային արտաքսումների և մահապատիժների: Գերմանիայի իշխանությունները հետևողական ջանքեր էին գործադրում լեհական մշակույթը և ազգային ինքնությունը ոչնչացնելու համար: AB-Aktion (Հանդարտեցնող արտակարգ ռազմական գործողություն) ժամանակ համալսարանների շատ պրոֆեսորներ և լեհական շատ մտավորականներ ձերբակալվեցին, ուղարկվեցին համակենտրոնացման ճամբարներ կամ ենթարկվեցին մահապատժի: Պատերազմի ժամանակ Լեհաստանը նախնական հաշվարկով կորցրեց իր բժիշկների և ատամնաբույժների 39-45%, իրավաբանների 26-57%, ուսուցիչների 15-30%, գիտնականների և համալսարանի պրոֆեսորների 30-40%, հոգևորականների 18-28%[344]:

Խորհրդային պատերազմի գերիներին նկատմամբ վատ վերաբերմունք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդային ռազմագերիները Մաութխազենում:

Նացիստները գերեվարեցին խորհրդային 5,75 միլիոն ռազմագերի (ավելին, քան դաշնակիցների բոլոր տերություններից միասին): Նրանցից սպանեցին մոտ 3.3 միլիոն մարդու[345], ընդ որում 2.8 միլիոնը սպանվեց 1941 հունիսից 1942 հունվար ընկած ժամանակահատվածում[346]: Ռազմագերիներից շատերը սովամահ եղան կամ դիմեցին հաննիբալիզմի (մարդակերություն) այն ժամանակ, երբ նրանց պահում էին բացօթյա փարախներում Աուշվիցում կամ որևէ այլ տեղ[347]:

1942 թվականից խորհրդային ռազմագերիներին համարում էին հարկադիր աշխատանքի աղբյուր, ինչի պատճառով նրանց ավելի լավ էին վերաբերվում, որպեսզի նրանք կարողանան աշխատել[348]: Մինչև 1944 թվականի դեկտեմբերը 750.000 խորհրդային ռազմագերի էր աշխատում, այդ թվում՝ գերմանական ռազմական գործարաններում, (խախտելով Հաագայի և Ժնևյան կոնվենցիաները) հանքերում և ֆերմաներում[349]:

Հասարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին հաստատված հակասեմական օրենսդրությունը հանգեցրեց հրեա բոլոր ուսուցիչների, պրոֆեսորների և պաշտոնյաների հեռացմանը կրթական համակարգից: Ուսուցիչների մեծ մասը պարտավոր էր պատկանել Ուսուցիչների նացիոնալ-սոցիալիստական միությանը, (Nationalsozialistischer Lehrerbund, NSLB) իսկ համալսարանների պրոֆեսորները պետք է միանային Գերմանացի դոցենտների նացիոնալ-սոցիալիստական միությանը (Nationalsozialistischer Deutscher Dozentenbund)[350][351]: Ուսուցիչները պետք է հավատարմության և հնազանդության երդում տային Հիտլերին, իսկ կուսակցության իդեալներին չհամապատասխանողերի մասին հաճախ տեղեկացնում էին ուսանողները ու գործընկերները, և նրանց հեռացնում էին աշխատանքից[352][353]: Աշխատավարձերի վճարման ֆինանսավորման պակասը հանգեցրեց նրան, որ շատ ուսուցիչներ թողեցին այս մասնագիտությունը: Դասարաններում աշակերտների թիվը 1927-ից 1938 թվականը 37-ից դարձավ 43 ուսուցիչների պակասի հետևանքով[354]:

Ներքին գործերի նախարար Վիլհելմ Ֆրիկը, Գիտության, դաստիարակության և ազգային կրթության ռայխսնախարար Բերնարդ Ռուստը և այլ մարմիններ տալիս էին հաճախակի և հակասական կարգադրություններ, որոնք վերաբերում էին դասերի բովանդակությանը և ընդունելի դասագրքերին տարրական և միջնակարգ դպրոցներում[355]: Վարչակարգի համար անընդունելի համարվող դասագրքերը հեռացվում էին դպրոցական գրադարաններից: 1934 թվականի հունվարին պարտադիր դարձավ նացիոնալ-սոցիալիստական ոգով ուսուցումը[356]: Որպես կուսակցության էլիտայի ապագա անդամ ընտրված աշակերտները սովորում  էին 12 տարեկանից Ադոլֆ Հիտլերի դպրոցներում տարրական կրթության և Ազգային-քաղաքական կրթական հաստատություններում միջնակարգ կրթության համար: Ռազմական էլիտար կոչումների ապագա տերերի նացիոնալ-սոցիալիստական մանրակրկիտ ուսուցումը անցնում էր «Միաբանական ամրոցներում»[357]:

Հիտլերյան ողջույնը դպրոցում (1934). երեխաներին ներշնչում և սովորեցնում էին փոքր տարիքից:

Տարրական և միջնակարգ կրթության կենտրոնում ռասայական կենսաբանությունն էր, ժողովրդագրական քաղաքականությունը, մշակույթը, աշխարհագրությունն ու ֆիզկուլտուրան:[358] Առարկաների մեծամասնության, այդ թվում՝ կենսաբանության, աշխարհագրության և նույնիսկ թվաբանության ուսումնական ծրագիրը ենթարկվեց փոփոխությունների, որպեսզի շեշտը դրվի ռասաների վրա[359]: Ռազմական կրթությունը դարձավ ֆիզիկական դաստիարակության կենտրոնական բաղադրիչը, իսկ ֆիզիկան կողմնորոշված էր դեպի ռազմական նշանակության առարկաները, ինպիսին էին ձգաբանությունը (բալիստիկ) և աերոդինամիկան[360][361]: Աշակերտները պետք է դիտեին բոլոր ֆիլմերը, որոնք նախապատրաստված էին Ազգային լուսավորության և քարոզչության ռայխսնախարարության դպրոցական բաժանմունքի կողմից[356]:

Բարձր պաշտոններին նշանակումները համալսարաններում իշխանության համար պայքարի առարկա էին դարձել Կրթության նախարարության, համալսարանների խորհուրդների և Ուսանողական նացիոնալ-սոցիալիստական գերմանական լիգայի միջև[362]: Չնայած լիգայի և տարբեր նախարարությունների կողմից գործադրվող ճնշմանը՝ համալսարանների պրոֆեսորների մեծամասնությունը փոփոխության չէին ենթարկում իրենց դասախոսությունները կամ ուսումնական ծրագրեը նացիստական ժամանակաշրջանում[363]: Սա հատկապես վերաբերում է այն համալսարաններին, որոնք գնտվում էին գլխավորապես կաթոլիկ շրջաններում[364]: Գերմանական համալսարաններում ընդունելությունը կրճատվեց 104,000-ից 41,000 1931-1939 թվականներին, մինչդեռ ընդունելությունը բժշկական ուսումնարաններում կտրուկ աճեց, քանի որ հրեա բժիշկները ստիպված էին թողնել այս մասնագիտությունը, ինչի պատճառով այդ ոլորտի շրջանավարտները ունեին աշխատանքային լավ հեռանկարներ[365]: 1934 թվականից ուսանողները պետք է գնային հաճախակի և երկարատև ռազմական դասընթացների, որոնք անցկացնում էր ՍԱ-ն[366]: Առաջին կուրսի ուսանողները պետք է 6 ամիս ծառայեին աշխատանքային ճամբարներում Ռայխի աշխատանքային ծառայության համար, իսկ լրացուցիչ 10 շաբաթ տևող ծառայություն էր պահանջվում երկրորդ կուրսի ուսանողներից[367]:

Կանանց և ընտանիքի դեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանայք նացիստական սոցիալական քաղաքականության հիմնաքարն էին: Նացիստները դեմ էին ֆեմինիստական շարժմանը՝ պնդելով, որ այն ստեղծում է հրեական մտավորականություն, և փոխարենը սատարում էին հայրիշխանական հասարակությունը, որում գերմանացի կինը կընդունի, որ «իր աշխարհը իր ամուսինն է, իր ընտանիքը, իր երեխաները և իր տունը»[264]: Ֆեմինիստական խմբավորումները փակվեցին կամ միացան Կանանանց նացիոնալ-սոցիալիստական լիգային, որը համակարգում էր տարբեր խմբերը ամբողջ երկրով մեկ՝ մայրությանն ու տնային գործերին նպաստելու նպատակով: Կազմակերպվում էին երեխաներին պահելու և դաստիարակելու, կարի և խոհարարության դասընթացներ: Նշանավոր ֆեմինիստներ, այդ թվում՝ Անիտա Աուգսպրուգը, Լիդա Գուսատավա Հայմանը և Հելեն Շտյոկերը, ստիպված էին ապրել աքսորում[368]: Լիգան հրատարակեց NS-Frauen-Warte, որը Նացիստական Գերմանիայում ՆՍԳԲԿ-ի կողմից հաստատված կանանց միակ ամսագիրն էր[369]: Չնայած քարոզչական որոշ կողմերին՝ այն գլխավորապես կանանց սովորական ամսագիր էր[370]:

Գովելի էր, երբ կանայք լքում էին աշխատանքը, իսկ ռասայական պահանջներին համապատասխանող կանանց կողմից մեծ ընտանիքների ստեղծումը խրախուսվում էր քարոզչական արշավների միջոցով: Որպես «Գերմանացի կնոջ պատվո խաչ» (Ehrenkreuz der Deutschen Mutter) հայնտի շքանշան էր շնորհվում չորս երեխա լույս աշխարհ բերելու համար, արծաթե՝ վեց երեխա և ոսկե՝ ութ կամ ավել: Բազմազավակ ընտանիքները սուբսիդիաներ (լրավճար) էին ստանում ծախսերը հոգալու համար: Չնայած նրան, որ այս միջոցառումները հանգեցրին ծնելիության մակարդակի բարձրացմանը՝ 1935-1940 թվականներին 5 տոկոսով նվազեց չորս և ավել երեխա ունեցող ընտանիքների թիվը[371]: Աշխատաշուկայից կանանց հեռացումը չունեցավ նախատեսվող էֆեկտը՝ աշխատատեղերի ազատումը տղամարդկանց համար, քանի որ կանայք հիմնականում աշխատում էին որպես տնային սպասուհիներ, ջուլհակներ կամ սննդի արդյունաբերության և խմիչքի արտադրության ոլորտներում. նման աշխատանքները հետաքրքրություն չէին առաջացնում տղամարդկանց մոտ[372]: Պատերազմին նախապատրաստվելու շրջանում նացիստական փիլիսոփայությունը թույլ չէր տալիս, որ մեծ թվով կանայք աշխատեին  ռազմական գործարաններում, ինչի հետևանքով աշխատանքի ներգրավվեցին օտարազգի աշխատողներ: Պատերազմի բռնկումից հետո լայնորեն օգտագործվում էր ստրկական աշխատուժը[373]: 1943 թվականի հունվարին Հիտլերը հրամանագիր ստորագրեց, որը պահանջում էր մինչև 50 տարեկան բոլոր կանանցից ներկայանալ և աշխատանք ստանալ պատերազմին աջակցելու համար[374]: Այնուհետև կանանց ուղարկեցին աշխատելու գյուղատնտեսական և արդյունաբերական ոլորտներում, և մինչև 1944 թվականի սեպտեմբեր 14,9 միլիոն կին էր աշխատում ռազմամթերքի արտադրության ոլորտում[375]:

Նացիստական առաջնորդները հավանություն էին տալիս այն տեսակետին, որ կնոջ բնավորությանը խորթ է ռացիոնալ և տեսական աշխատանքը, և հետ էին կանգնեցնում կանանց բարձրագույն կրթություն ստանալու մտքից[376]: 1933 թվականի ապրիլին ընդունված օրենքը սահմանափակում էր համալսարան ընդունվող կանանց թիվը տղամարդկանց 10 տոկոսի չափով[377]: Դրա արդյունքում միջնակարգ դպրոց ընդունվող աղջիկների թիվը 1926-1937 թվականներին 437,000-ից դարձավ 205,000: Միջնակարգ դպրոցից հետո կրթությունը շարունակող կանանց թիվը 1933-1938 թվականներին 128,000-ից նվազեց մինչև 51,000: Սակայն, երբ պատերազմի ընթացքում պահանջվեց, որ տղամարդիկ զինվորական ծառայության անցեն զինված ուժերում, կանայք զբաղեցրին միջնակարգ դպրոցին հաջորդող կրթական տեղերի կեսը մինչև 1944 թվականը[378]:  

Գերմանացի աղջիկների լիգայի (Bund Deutscher Mädel) երիտասարդ կանայք մարմնամարզություն անելիս (1941 թվական):

Ակնկալվում էր, որ կանայք պետք է լինեն ուժեղ, առողջ և կենսախինդ[379]: Ամրակազմ գյուղացի կինը, որը հող էր մշակում և լույս աշխարհ էր բերում առողջ երեխաների, համարվում էր իդեալական: Կանանց ամրակազմ և դրսում աշխատելու հետևանքով թուխ լինելը գովասանքի էր արժանանում[380]: Նացիստական արժեքների ներշնչման համար ստեղծվեցին կազմակերպություններ: 1939 թվականի մարտի 25-ից Հիտլերյուգենդին անդամակցությունը պարտադիր դարձավ 10-ից մեծ բոլոր երեխաների համար[381]: Հիտլերյուգենդի մաս կազմող Երիտասարդ աղջիկների լիգան (Jungmädelbund) նախատեսված էր 10-14 տարեկան աղջիկների համար, իսկ Գերմանացի աղջիկների լիգան 14-18 տարեկան երիտասարդ կանանց համար էր: Գերմանացի աղջիկների լիգայի գործունեության կենտրոնում ֆիզիկական դաստիարակությունն էր՝ վազք, ցատկ ըստ հեռավորության, օդում գլուխկոնծի տալը, լարախաղացություն, համաքայլ գնալը և լող[382]:

Նացիստական վարչակարգը առաջ էր քաշում վարքի լիբերալ կոդեքս սեռական հարցերում և կարեկցում էր ոչ ամուսնացած կանանց, որոնք երեխա ունեին[383]: Պատերազմի տարիներին ժամանակի ընթացքում աճեց այլասերությունը, և հաճախ ամուրի տղամարդիկ կապի մեջ էին լինում միաժամանակ մի քանի կնոջ հետ: Զինվորների կանայք հաճախ ունեին արտամուսնական կապեր: Սեռական հարաբերությունները երբեմն օգտագործվում էին որպես միջոց օտարազգի աշխատողներից ավելի լավ աշխատանք ձեռք բերելու համար[384]: Գրքույկները գերմանացի կանանց կարգադրում էին խուսափել  օտարազգի աշխատողների հետ սեռական հարաբերություններից, քանի որ դա վտանգավոր էր իրենց արյան համար:[385]

Հիտլերի հավանությունը ստանալով՝ Հիմլերը մտադրված էր անել այնպես էր, որ Նացիստական նոր վարչակարգի հասարակությունը անարգանքի չենթարկի ապօրինի զավակներին և հատկապես նրանց, ում հայրը ՍՍ-ի անդամ է, որոնց արյան մաքրությունը հաստատված է[386]: Նա հույս ուներ, որ ՍՍ յուրաքանչյուր ընտանիք կունենա 4-6 երեխա[386]: «Լեբենսբորն» (կյանքի աղբյուր) միությունը, որը հիմնել էր Հիմլերը 1935 թվականին, բացեց մայրության մի շարք տներ միայնակ հղի մայրերի համար[387]: Նրանց ընդունելուց առաջ ստուգվում էր երկու ծնողների ռասայական համապատասխանությունը: Իսկ երեխաներին հաճախ որդեգրում էին ՍՍ ընտանիքները[387]: Այդ տները հասանելի էին նաև ՍՍ և ՆՍԳԲԿ անդամների կանանց համար, որոնք արագորեն զբաղեցրին առկա տեղերի կեսից ավելին[388]:

Նացիստական վարչակարգի ժամանակ խստացվեցին աբորտներն արգելող (բացի բժշկական պատճառներից) արդեն գոյություն ունեցող օրենքները: Աբորտների թիվը 1930-ականների սկզբից մինչև տասնամյակի ավարտը կրճատվեց՝ տարեկան 35,000-ից հասնելով մոտ 2000-ի՝ չնայած 1935 թվականին եվգենիկ պատճառներով աբորտը թույլատրող օրենքի ընդունմանը[389]:

Առողջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
1936 թվականի ամառային օլիմպիական խաղերի առթիվ Բեռլինի փողոցներում տեղադրվեցին իդելալական մարմին պատկերող արձաններ:

Նացիստական Գերմանիան ուներ հակածխախոտային ուժեղ շարժում, քանի որ 1939 թվականին Ֆրանց Հ. Մյուլլերի նորարարական հետազոտությունը ցույց տվեց, որ գոյություն ունի պատճառահետևանքային կապ ծխելու և թոքերի քացկեղի միջև[390]:  Ռայխի առողջապահական ծառայությունը միջոցներ ձեռնարկեց ծխելու մակարդակը իջեցնելու նպատակով՝ դասախոսություններ և գրքույկներ տպագրելով[391]: Ծխելը արգելվեց շատ աշխատավայրերում, գնացքի մեջ և արգելվեց զինված ուժերում ծառայողական պարտականություն կատարող անձանց[392]: Կառավարության գործակալությունները աշխատում էին քաղցկեղածին այլ նյութերը` ինչպես ասբեստը և պեստիցիդը, (վնասատուասպան նյութ) վերահսկելու ուղղությամբ[393]: Հասարակական առողջապահության արշավի շրջանակներում մաքրվեցին ջրի պաշարները, սպառողական ապրանքներից դուրս հանվեցին կապարն ու սնդիկը, իսկ կանանց խորհուրդ տրվեց կանոնավոր կերպով հետազոտվել կրծքի քաղցկեղի հայտնաբերման համար[394]:

Առկա էին առողջության պետական ապահովագրության ծրագրեր, սակայն 1933 թվականից հրեաները զրկված էին պահովագրման հնարավորությունից: 1933 թվականին հրեա բժիշկներին արգելվեց բուժել պետական ապահովագրություն ունեցող հիվանդներին: 1937 թվականին հրեա բժիշկներին արգելվեց բուժել ոչ հրեա հիվանդներին, իսկ 1938 թվականից նրանք լիովին զրկվեցին բուժելու իրավունքից[395]:

Բժշկական փորձեր (շատերը կեղծ գիտական) էին կատարվում համակենտրոնացման ճամբարի հիվանդների վրա[396]: Բժշկական փորձեր կատարող ամենատխրահռչակ բժիշկը ՍՍ Հաուփթշտուրմֆյուրեր (կիսառազմականացված կազմակերպության անդամների կոչում SS-Hauptsturmführer) բժիշկ Յոզեֆ Մենգելեն էր՝ Աուշվիցի ճամբարի բժիշկ[397]: Նրա զոհերից շատերը մահացան կամ միտումնավոր կերպով սպանվեցին[398]: Համակենտրոնացման ճամբարների հիվանդներին կարող էին գնել դեղագործական կազմակերպությունները դեղերի թեստավորման և այլ փորձեր կատարելու նպատակով[399]:  

Միջավայրապաշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստական հասարակությունը ուներ կենդանիների իրավունքները պաշտպանող ստորաբաժանումներ, և շատ մարդկանց դուր էին գալիս կենդանաբանական այգին և վայրի բնությունը[400]: Կառավարությունը մի շարք միջոցներ ձեռնարկեց կենդանիների և շրջակա միջավայրի պաշտպանությունը երաշխավորելու ուղղությամբ: 1933 թվականին նացիստները կենդանիներին պաշտպանող խիստ օրենքներ ընդունեցին, ինչը նաև իր ազդեցությունն ունեցավ բժշկական հետազոտությունների համար թույլատրելի սահմանների վրա[401]: Այս օրենքը միայն մասամբ կիրառվեց, և չնայած վիվիսեկցիայի (կենդանահերձում) արգելմանը՝ ներքին գործերի նախարարությունը պատրաստակամությամբ տալիս էր կենդանիների վրա փորձեր կատարելու թույլտվությունը[402]:

Ռայխի անտառատնտեսության ծառայությունը Գյորինգի ղեկավարությամբ հրահանգեց, որ անտառապահները տնկեն տարատեսակ ծառեր վայրի կենդանիների համար համապատասխան կենսամիջավայր ապահովելու նպատակով, և 1933 թվականին կենդանիների պաշտպանության մասին նոր ակտը դարձավ օրենք[403]: 1935 թվականին վարչակարգը հաստատեց «Բնության պաշտպանության մասին» Ռայխի ակտը բնական լանդշաֆտները չափազանց մեծ տնտեսական զարգացումից պաշտպանելու նպատակով: Այն թույլ տվեց որսարգելանոցներ ստեղծելու նպատակով մասնավոր սեփականության տակ գտնվող տարածքի բռնագրավումը  և օգնություն ցուցաբերեց հեռահար ծրագրերին[404]: Օդի աղտոտումը կանխելու նպատակով գործադրվեցին աննշան ջանքեր, սակայն արդեն գոյություն ունեցող օրենսդրության կիրառումը չնչին էր պատերազմի բռնկումից հետո[405]:

Եկեղեցիների ճնշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ նացիսները եկան իշխանության 1933 թվականին, Գերմանիայի բնակչության մոտ 67 տոկոսը բողոքական էր, 33 տոկոսը՝ կաթոլիկ, իսկ հրեաները 1 տոկոսից էլ քիչ էին:[406][407] 1939 թվականի մարդահամարի համաձայն՝ բնակչության 54 տոկոսը իրեն համարում էր բողոքական, 40 տոկոսը՝ կաթոլիկ, 3,5 տոկոսը՝ գոթգլաուբիյ (Աստծուն հավատացող Gottgläubig) և 1,5 տոկոսը՝ ոչ մի կրոնին չպատկանող[408]:

Գլայխշալթունգ գործընթացի շրջանակներում Հիտլերը փորձում էր Գերմանիայում գոյություն ունեցող 28 տարածաշրջանային բողոքական եկեղեցիների հիման վրա ստեղծել Ռայխի միասնական բողոքական եկեղեցի[409], ինչի վերջնական նպատակը Գերմանիայի եկեղեցիների վերացումն էր[410]: Նացիստների կողմնակից Լյուդվիգ Մյուլերը նշանակվեց ռայխսեպիսկոպոս, իսկ նացիստների կողմնակից «Գերմանացի քրիստոնյաներ» խմբավորումը ստացավ նոր եկեղեցիների նկատմամբ վերահսկողությունը[411]: Նրանք դեմ էին Հին Կտակարանին իր հրեական ծագման պատճառով և պահանջում էին, որ կրոնափոխ եղած հրեաներին հեռացնեն իրենց եկեղեցիներից[412]: Ի պատասխան դրա՝  հոգևորական Մարտին Նիմյոլերը հիմնեց Խոստովանական եկեղեցի, որի որոշ հոգևորականներ դիմադրում էին նացիստական վարչակարգին[413][414]: Երբ 1935 թվականին Խոստովանական եկեղեցու սինոդը բողոք արտահայտեց կրոնի նկատմամբ նացիստական քաղաքականության վերաբերյալ, ձերբակալվեց 700 հոգևորական: Մյուլերը լքեց իր պաշտոնը, և Հիտլերը նշանակեց Հանս Կերլին եկեղեցու գործերի նախարար՝ բողոքականությունը վերահսկելու ուղղությամբ ջանքեր գործադրելը շարունակելու նպատակով: 1936 թվականին Խոստովանական եկեղեցու ներկայացուցիչը իր բողոքն արտահայտեց Հիտլերին կրոնական հալածանքների և մարդու իրավունքների ոտնահարման պատճառով[413]: Հարյուրավոր հոգևորականներ ձերբակալվեցին[415]: Եկեղեցին շարունակում էր դիմադրել, և 1937 թվականի սկզբին Հիտլերը կորցրեց բողաքական եկեղեցիները միավորելու հույսը[413]: Նիմյոլերը ձերբակալվեց 1937 թվականի հուլիսի 1-ին և հաջորդող 7 տարիների մեծ մասը անցկացրեց Զաքսենհաուսեն համակենտրոնացման ճամբարում և Դախաուում[416]: Աստվածաբանական համալսարանները փակվեցին, և բողոքական այլ դավանություններին պատկանող հոգևորականներն ու աստվածաբաները նույնպես ձերբակալվեցին[413]:

Բանտարկյալների խրճիթները Դախաու համակենտրոնացման ճամբարում, որտեղ նացիստները հիմնեցին վարչակարգի դեմ հոգևորականների համար նախատեսված խրճիթներ 1940 թվականին:[417]

Նացիստների իշխանության գալուն հետևեցին Գերմանիայում կաթոլիկ եկեղեցու հալածանքները[418]: Հիտլերը արագ էր գործում քաղաքական կաթոլիկությունը վերացնելու ուղղությամբ՝ հավաքելով դրան հավասար Բավարիայի ազգային կուսակցության և Կաթոլիկ կենտրոն կուսակցության գործիչերին, որոնք ոչ նացիստական մյուս քաղաքական կուսակցությունների հետ միասին դադարեցին գոյություն ունենալ մինչև հուլիս[419]: Ռայխի կոնկորդատ պայմանագիրը Վատիկանի հետ կնքվել է 1933 թվականին, մինչդեռ Գերմանիայում շարունակվում էին հալածանքները եկեղեցու դեմ[314]: Պայմանագիրը պահանջում էր, որ վարչակարգը հարգի կաթոլիկ հաստատությունների անկախությունը, և արգելում էր հոգևորականներին ներգրավվել քաղաքականության մեջ[420]: Հիտլերը սովորաբար անտեսում էր Կոնկորդատը՝ փակելով կաթոլիկ բոլոր այն հաստատությունները, որոնց գործունեությունը խիստ կրոնական չէր: Թիրախ էին դարձել հոգևորականությունը, միանձնուհիները, աշխարհիկ առաջնորդները: Հազարավոր ձերբակալություններ կատարվեցին հաջորդող տարիների ընթացքում հաճախ դրամական միջոցների մաքսանենգության կամ անբարոյականության կեղծ մեղադրանքներով[421]: 1934 թվականի «Երկար դանակների գիշերվա» սպանությունների ընթացքում թիրախ էր դարձել կաթոլիկ մի քանի առաջնորդ[422][423][424]:Կաթոլիկ երիտասարդական խմբերի մեծ մասը հրաժարվեց լուծարվել, և Հիտլերյուգենդի առաջնորդ Բալդուր ֆոն Շիրախը դրդեց անդամներին փողոցներում հարձակվել կաթոլիկ տղաների վրա[425]: Քարոզչական արշավները պնդում էին, որ եկեղեցին կոռումպացված է, հավաքույթների վրա դրվեցին սահմանափակումներ, իսկ կաթոլիկ հրատարակությունները բախվեցին գրաքննության: Կաթոլիկ դպրոցներից պահանջվում էր պակասեցնել կրոնական ուսուցումը, իսկ պետական շենքերից հեռացվեցին խաչելությունները[426][427]:


  1. Several historians, including Andrew Gordon, believe the primary reason for the failure of the invasion plan was due to the superiority of the Royal Navy, not the actions of the RAF.
  2. On 29 November 2006, State Secretary in the Federal Ministry of the Interior Christoph Bergner said the reason the statistics do not match is because Haar only includes people who were directly killed. The figure of 2 to 2.5 million also includes people who died of disease, hunger, cold, air raids and other causes. Koldehoff 2006. The German Red Cross still maintains that the death toll from the expulsions is 2.2 million. [162]
  3. More such districts, such as the Reichskommissariat Moskowien (Moscow), Reichskommissariat Kaukasus (Caucasus) and Reichskommissariat Turkestan (Turkestan) were proposed in the event that these areas were brought under German rule.
  4. "Nevertheless, the available evidence suggests that, on the whole, ordinary Germans did not approve. Goebbel's propaganda campaigns carried out in the second half of 1941 and again in 1943 had failed to convert them". [342]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lauryssens, 1999, էջ 102
  2. Childers, 2017, էջեր 22–23, 35, 48, 124–130, 152, 168–169, 203–204, 225–226
  3. Evans, 2003, էջեր 103–108
  4. Evans, 2003, էջեր 186–187
  5. Evans, 2003, էջեր 170–171
  6. Goldhagen, 1996, էջ 85
  7. Evans, 2003, էջեր 179–180
  8. 8,0 8,1 Kershaw, 2008, էջ 81
  9. Evans, 2003, էջեր 180–181
  10. Evans, 2003, էջեր 181, 189
  11. Childers, 2017, էջ 103
  12. Shirer, 1960, էջեր 136–137
  13. Goldhagen, 1996, էջ 87
  14. Evans, 2003, էջեր 293, 302
  15. Shirer, 1960, էջեր 183–184
  16. Evans, 2003, էջեր 329–334
  17. Evans, 2003, էջ 354
  18. Evans, 2003, էջ 351
  19. Shirer, 1960, էջ 196
  20. Evans, 2003, էջ 336
  21. Shirer, 1960, էջ 201
  22. Shirer, 1960, էջ 199
  23. Evans, 2005, էջեր 109, 637
  24. McNab, 2009, էջ 14
  25. Bracher, 1970, էջեր 281–87
  26. 26,0 26,1 Shirer, 1960, էջ 200
  27. Evans, 2005, էջ 109
  28. Koonz, 2003, էջ 73
  29. Shirer, 1960, էջ 202
  30. Shirer, 1960, էջ 268
  31. Evans, 2005, էջ 14
  32. Cuomo, 1995, էջ 231
  33. 33,0 33,1 McNab, 2009, էջ 54
  34. McNab, 2009, էջ 56
  35. Kershaw, 2008, էջեր 309–314
  36. Evans, 2005, էջեր 31–34
  37. 37,0 37,1 Kershaw, 2008, էջեր 306–313
  38. Overy, 2005, էջ 63
  39. Evans, 2005, էջ 44
  40. Shirer, 1960, էջեր 226–227
  41. Kershaw, 2008, էջ 317
  42. Shirer, 1960, էջ 230
  43. Kershaw, 2001, էջեր 50–59
  44. Hildebrand, 1984, էջեր 20–21
  45. Childers, 2017, էջ 248
  46. Evans, 2003, էջ 344
  47. Evans, 2008, map, p. 366
  48. Walk, 1996, էջեր 1–128
  49. Friedländer, 2009, էջեր 44–53
  50. Childers, 2017, էջեր 351–356
  51. Shirer, 1960, էջ 209
  52. Shirer, 1960, էջեր 209–210
  53. Evans, 2005, էջ 618
  54. Shirer, 1960, էջեր 210–212
  55. Evans, 2005, էջեր 338–339
  56. Evans, 2005, էջ 623
  57. Kitchen, 2006, էջ 271
  58. Evans, 2005, էջ 629
  59. Evans, 2005, էջ 633
  60. 60,0 60,1 Evans, 2005, էջեր 632–637
  61. Evans, 2005, էջ 641
  62. Shirer, 1960, էջ 297
  63. Steiner, 2011, էջեր 181–251
  64. Evans, 2005, էջեր 646–652
  65. Evans, 2005, էջ 667
  66. Kershaw, 2008, էջ 417
  67. Kershaw, 2008, էջ 419
  68. Evans, 2005, էջեր 668–669
  69. 69,0 69,1 Evans, 2005, էջեր 671–674
  70. Evans, 2005, էջ 683
  71. Mazower, 2008, էջեր 264–265
  72. Weinberg, 2010, էջ 60
  73. Evans, 2005, էջեր 689–690
  74. Kershaw, 2008, էջ 486
  75. Evans, 2005, էջ 691
  76. Kershaw, 2008, էջ 496
  77. Snyder, 2010, էջ 116
  78. Mazower, 2008, chapter 9
  79. Evans, 2008, էջ 151
  80. Kershaw, 2008, էջ 584
  81. Shirer, 1960, էջ 803
  82. Weinberg, 2005, էջ 414
  83. Martin, 2005, էջ 279–80
  84. Evans, 2005, էջեր 699–701
  85. Beevor, 2012, էջեր 22, 27–28
  86. Beevor, 2012, էջ 32
  87. Longerich, 2010, էջեր 148–149
  88. Longerich, 2010, էջ 144
  89. Evans, 2008, էջ 15
  90. Beevor, 2012, էջ 40
  91. Mazower, 2008, էջ 260
  92. Tooze, 2006, էջ 332
  93. Beevor, 2012, էջեր 73–76
  94. Evans, 2005, էջ 120
  95. Shirer, 1960, էջ 709
  96. Beevor, 2012, էջեր 70–71, 79
  97. Shirer, 1960, էջ 715–719
  98. Shirer, 1960, էջեր 731–738
  99. 99,0 99,1 Shirer, 1960, էջեր 696–730
  100. Kershaw, 2008, էջ 562
  101. Mazower, 2008, էջ 265
  102. Evans, 2008, էջեր 333–334
  103. Mazower, 2008, էջ 271
  104. Mazower, 2008, էջեր 272, 279
  105. 105,0 105,1 Mazower, 2008, էջ 262
  106. Shirer, 1960, էջեր 753, 774–782
  107. Kershaw, 2000b, էջեր 301–303, 309–310
  108. Harding, 2006
  109. Evans, 2008, էջ 149
  110. Evans, 2008, էջ 153
  111. Shirer, 1960, էջեր 815–816
  112. 112,0 112,1 Tomasevich, 1975, էջ 52–53
  113. 113,0 113,1 Richter, 1998, էջ 616
  114. Evans, 2008, էջեր 160–161
  115. Evans, 2008, էջեր 189–190
  116. Stolfi, 1982, էջեր 32–34, 36–38
  117. Stolfi, 1982, էջեր 45–46
  118. Shirer, 1960, էջեր 900–901
  119. Evans, 2008, էջ 43
  120. Mazower, 2008, էջեր 284–287
  121. Mazower, 2008, էջ 290
  122. Glantz, 1995, էջեր 108–110
  123. Melvin, 2010, էջեր 282, 285
  124. Evans, 2008, էջեր 413, 416–417
  125. Evans, 2008, էջեր 419–420
  126. Kershaw, 2011, էջ 208
  127. Shirer, 1960, էջ 1007
  128. Evans, 2008, էջ 467
  129. Evans, 2008, էջ 471
  130. Evans, 2008, էջեր 438–441
  131. Evans, 2008, էջ 461
  132. Beevor, 2012, էջեր 576–578
  133. Beevor, 2012, էջեր 604–605
  134. Shirer, 1960, էջ 1072
  135. Shirer, 1960, էջեր 1090–1097
  136. 136,0 136,1 Kershaw, 2008, էջեր 910–912
  137. Kershaw, 2011, էջեր 224–225
  138. Shirer, 1960, էջ 1108
  139. Kershaw, 2008, էջեր 954–955
  140. Beevor, 2002, էջ 386
  141. Shirer, 1960, էջ 1126
  142. Beevor, 2002, էջ 381
  143. Beevor, 2002, էջեր 400–403
  144. Evans, 2008, էջ 714
  145. Kershaw, 2011, էջեր 355–357
  146. Lakotta, 2005, էջեր 218–221
  147. Goeschel, 2009, էջ 165
  148. Hubert, 1998, էջ 272
  149. Bundesarchiv, "Euthanasie" im Nationalsozialismus
  150. 150,0 150,1 Overmans, 2000, էջ Bd. 46
  151. Overy, 2014, էջեր 306–307
  152. Germany Reports, 1961, էջ 62
  153. Hoffmann, 1996, էջ xiii
  154. Beevor, 2002, էջեր 31–32, 409–412
  155. Time, 9 July 1979
  156. Pilisuk, Rountree, էջ 136
  157. Douglas, 2012, էջ 1
  158. Die deutschen Vertreibungsverluste, 1939/50, էջեր 38, 46
  159. Overmans, 1994, էջեր 51–63
  160. Haar, 2009, էջեր 363–381
  161. Hahn, Hahnova, էջեր 659–726
  162. Kammerer & Kammerer 2005, p. 12.
  163. Evans, 2003, էջ 62
  164. Evans, 2005, էջեր 623, 646–652
  165. Shirer, 1960, էջեր 461–462
  166. Shirer, 1960, էջ 1005
  167. 167,0 167,1 Evans, 2008, էջ 373
  168. Longerich, 2010, էջ 147
  169. Umbreit, 2003, էջ 26
  170. Shirer, 1960, էջ 1006
  171. Shirer, 1960, էջեր 824, 841
  172. Berlin Declaration, 1945
  173. Hitchcock, 2004, էջեր 19–25
  174. Boczek, 2005, էջ 134
  175. Clark, 2006, էջ xii
  176. Hitchcock, 2004, էջ 145
  177. Smith, Davis, էջեր 289–290
  178. Evans, 2005, էջեր 6–9
  179. Kershaw, 2008, էջ 204
  180. Kershaw, 2008, էջեր 146–147
  181. Evans, 2008, էջ 7
  182. 182,0 182,1 Bendersky, 2007, էջ 161
  183. 183,0 183,1 183,2 Gellately, 1996, էջեր 270–274
  184. Bytwerk, 1998
  185. 185,0 185,1 Longerich, 2010, էջ 49
  186. 186,0 186,1 186,2 Evans, 2008, էջ 759
  187. Evans, 2005, էջեր 7, 443
  188. Evans, 2005, էջեր 210–211
  189. Evans, 2005, էջեր 121–122
  190. Kershaw, 2008, էջեր 170, 172, 181
  191. Evans, 2005, էջ 400
  192. Kershaw, 2008, էջեր 105–106
  193. Gill, 2006, էջ 259
  194. Kershaw, 2001, էջ 253
  195. Kershaw, 2008, էջեր 320–321
  196. McElligott, Kirk, էջ 6
  197. Speer, 1971, էջ 281
  198. Manvell, Fraenkel, էջ 29
  199. Evans, 2005, էջեր 48–49
  200. Freeman, 1995, էջ 6
  201. Evans, 2005, էջեր 14–15, 49
  202. Evans, 2005, էջ 49
  203. Evans, 2005, էջեր 43–44
  204. Evans, 2005, էջ 45
  205. Evans, 2005, էջ 46
  206. 206,0 206,1 Evans, 2005, էջ 75
  207. Evans, 2005, էջ 76
  208. Evans, 2005, էջեր 79–80
  209. Evans, 2005, էջեր 68, 70
  210. Evans, 2008, էջ 514
  211. Evans, 2005, էջ 72
  212. Weale, 2012, էջ 154
  213. Evans, 2005, էջ 73
  214. Evans, 2005, էջեր 539, 551
  215. Gellately, 2001, էջ 216
  216. Kershaw, 2008, էջ 346
  217. Evans, 2005, էջ 544
  218. Kershaw, 2008, էջ 347
  219. Evans, 2005, էջեր 43–45
  220. Longerich, 2010, էջ 146
  221. Longerich, 2010, էջեր 242–247
  222. Kershaw, 2000b, էջ 467
  223. Longerich, 2010, էջ 198
  224. Longerich, 2010, էջ 207
  225. Constable, 1988, էջեր 139, 154
  226. Evans, 2008, էջեր 760–761
  227. Weale, 2012, էջեր 15–16
  228. Weale, 2012, էջեր 70, 166
  229. Weale, 2012, էջ 88
  230. Kershaw, 2008, էջ 306
  231. Tooze, 2006, էջ 67
  232. Weale, 2012, էջեր 1, 26–29
  233. Longerich, 2012, էջեր 113, 255
  234. Longerich, 2012, էջեր 122–123
  235. Wegner, 1990, էջեր 307, 313, 325, 327–331
  236. Stein, 2002, էջեր 18, 23, 287
  237. Weale, 2012, էջ 195
  238. Stein, 2002, էջեր 75–76, 276–280
  239. Longerich, 2012, էջ 215
  240. Kershaw, 2008, էջեր 518–519
  241. Bartrop, Jacobs, էջ 1424
  242. Rhodes, 2002, էջ 257
  243. Weale, 2012, էջ 116
  244. 244,0 244,1 Evans, 2008, էջ 318
  245. Wiederschein, 2015
  246. Longerich, 2012, էջ 125
  247. Longerich, 2012, էջեր 212–213
  248. Weale, 2012, էջ 411
  249. Sereny, 1996, էջեր 323, 329
  250. Evans, 2008, էջ 343
  251. 251,0 251,1 251,2 251,3 DeLong, 1997
  252. Evans, 2005, էջ 345
  253. Tooze, 2006, էջ 97
  254. Tooze, 2006, էջեր 125–127
  255. Tooze, 2006, էջ 131
  256. Tooze, 2006, էջեր 308–309
  257. Tooze, 2006, էջեր 106, 117–118
  258. Evans, 2005, էջեր 322–326, 329
  259. Evans, 2005, էջ 320
  260. Evans, 2005, էջեր 330–331
  261. Evans, 2005, էջ 166
  262. Evans, 2005, էջեր 327–328, 338
  263. Evans, 2005, էջեր 328, 333
  264. 264,0 264,1 Evans, 2005, էջ 331
  265. 265,0 265,1 Kershaw, 2008, էջ 289
  266. McNab, 2009, էջեր 54, 71
  267. Tooze, 2006, էջեր 61–62
  268. Evans, 2005, էջեր 357–360
  269. Evans, 2005, էջ 360
  270. Tooze, 2006, էջ 294
  271. Evans, 2005, էջեր 141–142
  272. McNab, 2009, էջ 59
  273. Overy, 2006, էջ 252
  274. Speer, 1971, էջեր 263–264
  275. Tooze, 2006, էջեր 354–356
  276. Evans, 2008, էջ 333
  277. Speer, 1971, էջ 337
  278. Fest, 1999, էջեր 142–44, 146–50
  279. Beyer & Schneider
  280. Panayi, 2005, էջեր 490, 495
  281. Hamblet, 2008, էջեր 267–268
  282. Nazi forced labour, 1942
  283. Special treatment, 1942
  284. USHMM, Women in the Third Reich
  285. Evans, 2008, էջ 361
  286. Evans, 2008, էջեր 358–359
  287. Davis, 1995
  288. Speer, 1971, էջեր 524–527
  289. Overy, 2006, էջեր 128–130
  290. 290,0 290,1 Shirer, 1960, էջ 943
  291. 291,0 291,1 Shirer, 1960, էջ 945
  292. Spotts, 2002, էջեր 377–378
  293. Manvell, 2011, էջեր 283–285
  294. Shirer, 1960, էջ 946
  295. Evans, 2008, էջ 334
  296. Shirer, 1960, էջ 944
  297. Shirer, 1960, էջեր 943–944
  298. Longerich, 2010, էջեր 30–32
  299. Shirer, 1960, էջ 203
  300. Majer, 2003, էջ 92
  301. Majer, 2003, էջ 60
  302. Longerich, 2010, էջեր 38–39
  303. Longerich, 2010, էջեր 67–69
  304. Longerich, 2010, էջ 41
  305. Shirer, 1960, էջ 233
  306. Kitchen, 2006, էջ 273
  307. Longerich, 2010, էջ 112–113
  308. Longerich, 2010, էջ 117
  309. Longerich, 2010, էջ 127
  310. 310,0 310,1 Evans, 2005, էջեր 555–558
  311. 311,0 311,1 USHMM, Genocide of European Roma
  312. Longerich, 2010, էջեր 138–141
  313. Evans, 2008, էջեր 75–76
  314. 314,0 314,1 Kershaw, 2008, էջ 295
  315. Longerich, 2010, էջեր 47–48
  316. Niewyk, Nicosia, էջ 45
  317. 317,0 317,1 Kershaw, 2000a, էջ 111
  318. Berghahn, 1999, էջ 32
  319. Powszechna PWN, 2004, էջ 267
  320. Heinemann et al., 2006
  321. Overy, 2005, էջ 544
  322. Nicholas, 2006, էջ 247
  323. Lukas, 2001, էջ 113
  324. Sereny, 1999
  325. Snyder, 2010, էջ 416
  326. Kershaw, 2008, էջ 683
  327. Snyder, 2010, էջեր 162–163, 416
  328. Dorland, 2009, էջ 6
  329. Rummel, 1994, table, p. 112
  330. Hosking, 2006, էջ 242
  331. Smith, 1994, էջ 204
  332. Longerich, Chapter 17, 2003
  333. Longerich, 2012, էջեր 555–556
  334. Evans, 2008, էջեր 256–257
  335. Browning, 2005, էջեր 188–190
  336. Longerich, 2010, էջեր 279–280
  337. USHMM, Children during the Holocaust
  338. Fleming, 2014, էջեր 31–32, 35–36
  339. Evans, 2008, էջեր 559–560
  340. Evans, 2008, էջեր 555–556, 560
  341. Evans, 2008, էջեր 560–561
  342. Evans 2008, p. 561.
  343. Materski, Szarota, էջ 9
  344. Wrobel, 1999
  345. Shirer, 1960, էջ 952
  346. Goldhagen, 1996, էջ 290
  347. Evans, 2008, էջեր 295–296
  348. Shirer, 1960, էջ 954
  349. Shirer, 1960, էջեր 951, 954
  350. Nakosteen, 1965, էջ 386
  351. Pine, 2011, էջեր 14–15, 27
  352. Shirer, 1960, էջ 249
  353. Evans, 2005, էջ 270
  354. Evans, 2005, էջ 269
  355. Evans, 2005, էջեր 263–264, 270
  356. 356,0 356,1 Evans, 2005, էջ 264
  357. Shirer, 1960, էջ 255
  358. Pine, 2011, էջեր 13–40
  359. Evans, 2005, էջեր 263–265
  360. Farago, 1972, էջ 65
  361. Evans, 2005, էջ 265
  362. Evans, 2005, էջ 292
  363. Evans, 2005, էջեր 302–303
  364. Evans, 2005, էջ 305
  365. Evans, 2005, էջեր 295–297
  366. Evans, 2005, էջ 293
  367. Evans, 2005, էջ 299
  368. Evans, 2005, էջեր 516–517
  369. Heidelberg University Library
  370. Rupp, 1978, էջ 45
  371. Evans, 2005, էջեր 518–519
  372. Evans, 2005, էջեր 332–333
  373. Evans, 2005, էջ 369
  374. Kershaw, 2008, էջ 749
  375. McNab, 2009, էջ 164
  376. Stephenson, 2001, էջ 70
  377. Evans, 2005, էջ 297
  378. Pauley, 2003, էջեր 119–137
  379. Overy, 2005, էջ 248
  380. Rupp, 1978, էջեր 45–46
  381. Evans, 2005, էջ 272
  382. Grunberger, 1971, էջ 278
  383. Biddiscombe, 2001, էջեր 612, 633
  384. Biddiscombe, 2001, էջ 612
  385. Rupp, 1978, էջեր 124–125
  386. 386,0 386,1 Longerich, 2012, էջ 370
  387. 387,0 387,1 Longerich, 2012, էջ 371
  388. Evans, 2005, էջ 521
  389. Evans, 2005, էջ 515
  390. Proctor, 1999, էջ 196
  391. Proctor, 1999, էջ 198
  392. Proctor, 1999, էջ 203
  393. Evans, 2005, էջ 319
  394. Proctor, 1999, էջ 40
  395. Busse, Riesberg, էջ 20
  396. Evans, 2008, էջ 611
  397. Evans, 2008, էջ 608
  398. Evans, 2008, էջեր 609–661
  399. Evans, 2008, էջ 612
  400. DeGregori, 2002, էջ 153
  401. Hanauske-Abel, 1996, էջ 10
  402. Uekötter, 2006, էջ 56
  403. Closmann, 2005, էջեր 30–32
  404. Closmann, 2005, էջեր 18, 30
  405. Uekötter, 2005, էջեր 113, 118
  406. Evans, 2005, էջ 222
  407. USHMM, The German Churches and the Nazi State
  408. Ericksen, Heschel, էջ 10
  409. Shirer, 1960, էջ 237
  410. Shirer, 1960, էջ 240
  411. Shirer, 1960, էջեր 234–238
  412. Evans, 2005, էջեր 220–230
  413. 413,0 413,1 413,2 413,3 Berben, 1975, էջ 140
  414. Kershaw, 2008, էջեր 295–297
  415. Shirer, 1960, էջեր 238–239
  416. Shirer, 1960, էջ 239
  417. Berben, 1975, էջեր 276–277
  418. Kershaw, 2008, էջ 332
  419. Kershaw, 2008, էջ 290
  420. Evans, 2005, էջեր 234–235
  421. Shirer, 1960, էջեր 234–235
  422. Kershaw, 2008, էջ 315
  423. Lewis, 2000, էջ 45
  424. Conway, 2001, էջ 92
  425. Evans, 2005, էջեր 226, 237
  426. Gill, 1994, էջ 57
  427. Evans, 2005, էջեր 239–240

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]