Փերլ-Հարբոր
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | ԱՄՆ | |
Տեղագրություն | ԱՄՆ Հավայի հարավարևելյան կղզիներ | |
Վարչատարածքային բաժանում | Հավայի | |
Ջրատարածություն | Խաղաղ օվկիանոս | |
Տիպ | նավահանգիստ | |
Փերլ-Հարբոր (англ. Pearl-Harbor — «Մարգարտյա նավահանգիստ»), նավահանգիստ Օահու(Հավայի) կղզում: Նավահանգստի մեծ մասը զբաղեցնում է ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան ռազմածովային ուժերի նավատորմի կենտրոնական բազան:
1941 թվականի դեկտեմբերի 7-ին Ճապոնիան հարձակում գործեց Փերլ-Հարբորի վրա, ինչը և ԱՄՆ-ի՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի մեջ ներքաշվելու պատրվակ ծառայեց:
Փերլ-Հարբորը մինչև 1941 թվականը[խմբագրել | խմբագրել կոդը]
1875 թվին ԱՄՆ-ի և Հավայիի Թագավորության միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր, ըստ որի ԱՄՆ-ի նավատորմը թույլտվություն էր ստանում Փերլ-Հարբոր մուտք գործելու: Փոխարենը՝ Հավայիի Թագավորությունը ստանում էր ԱՄՆ-ում շաքարավազ ներմուծելու հատուկ պայմաններ: Ավելի ուշ, 1898 թվականի Իսպանա-Ամերիկյան պատերազմի արդյունքում ԱՄՆ-ը վերջնականապես գրավեցին Հավային:
Աննեքսիայից հետո նավահանգիստը ընդլայնվել է, որը հնարավորություն է տվել ընդունել ավելի շատ նավեր: 1908 թվականին Փերլ-Հարբորում կառուցվել է նաև նավաշինարան:
Փերլ-Հարբորը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս Փերլ-Հարբորը ԱՄՆ-ում ամենամեծ ռազմածովային բազան է Խաղաղ օվկիանոսում ։ Այստեղ է գտնվում նաև Խաղաղ օվկիանոսյան նավատորմի գլխավոր շտաբը։ Նավահանգստի մոտ գտնվող նավաշինարաներում աշխատում է 12000 մարդ։ Ի հիշատակ զոհված Ամերիկացի ծովայիների , կանգնեցվեց հուշարձան խորտակված «Արիզոնա» գծանավի տեղում ։ Հաջորդ հուշարձանը կանգնած է Փերլ-Հարբորի նավակայարանում , դա «Միսսուրի» գծանավն է , որտեղ 1945 թ. Սեպտեմբերի 2-ին ստորագրվեց Ճապոնիայի կապիտուլացիայի պայմանագիրը։