Մադագասկարյան նախագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նախագիծ «Մադագասկար» (Madagaskarplan), Երրորդ ռեյխում մշակված ծրագիր (որպես բրիտանական Ուգանդական նախագծի շարունակություն), ըստ որի նախատեսվում էր հրեաների տեղահանումը Եվրոպայից և նրանց բնակեցումը Մադագասկար կղզում։

LocationMadagascar.svg

Առաջին անգամ Եվրոպայի «մաքրման» մասին խոսել է դեռևս 1885 թ.-ին Պաուլ դե Լագարդը, որը ենթադրում էր հրեաների բռնի վերաբնակեցումը Մադագասկար կղզում։ 1920-ական թթ.-ին նրա առաջարկությունը քննարկում էին այնպիսի հակասեմական տրամադրված գործիչներ, ինչպես Արնոլդ Լիզը։ 1940 թ.-ի ամռանը Ֆրանսիայի հետ զինադադարը գերմանացիներին հնարավորություն տվեց պարտված տերությունից պահանջել իրենց տրամադրել Մադագասկարը՝ այնտեղ յուրատեսակ «սուպերգետտո» ստեղծելու նպատակով։

Մադագասկարական նախագծի գլխավոր նախաձեռնողը դիվանագետ Ֆրանց Ռադեմախերն էր։ Նա առաջարկում էր ստիպել պարտված Ֆրանսիային տալ իր համաձայնությունը հրեաներին Մադագասկար տեղահանելու համար։ Ըստ Ռադեմախերի՝ այս ծրագրի առավելությունն այն էր, որ հրեաները վերածվում էին գերիների, ինչը հնարավորություն էր ստեղծում անհրաժեշտության դեպքում շանտաժի ենթարկել նրանց ճակատագրով մտահոգ ԱՄՆ-ի հրեական շրջանակներին։

Ռադեմախերի նախաձեռնությունը քննարկվում էր ռեյխի վերնախավում ողջ ամառվա ընթացքում։ Քննարկմանը մասնակցում էին Ադոլֆ Հիտլերը, Հենրիխ Հիմլերը, Ռեյնհարդ Հեյդրիխը, Յոահիմ Ռիբենտրոպը, ինչպես նաև Բենիտո Մուսոլինին։ Նախագիծը վերջնական տեսքի բերելու աշխատանքները հանձնարարվեց գեստապոյի աշխատակից Ադոլֆ Էյխմանին։ Օգոստոսի 15-ի նախագծով նա առաջարկում էր քառամյա պլանի քաղաքականությանը համապատասխան՝ տարեկան մեկ միլիոն եվրոպացի հրեա վերաբնակեցնել Մադագասկարում։ Գաղութների կառավարումը Էյխմանը մտադիր էր հանձնել ՍՍ-ին։

Բրիտանիայի համար ձգված մարտերը վտանգի տակ դրեցին նախագծի իրականացումը։ Գերմանական ղեկավարությանը պարզ էր դառնում, որ մոտավոր ժամանակները Կրիգսմարինեն զբաղված է լինելու ռազմական գործողություններով, այլ ոչ թե հրեաներին Աֆրիկա տեղափոխելով։ Դաշնակիցների «Մադագասկարական օպերացիա»-ն օրակարգից դուրս բերեց Ռադեմախերի առաջարկությունը, որն առանց այդ էլ կորցրել էր իր արդիականությունը «հրեական հարցի վերջնական որոշման» պատճառով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

The Nazis & the Jews: The Madagascar Plan

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուգանդական նախագիծ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brechtken, Magnus։ Madagaskar für die Juden։ Antisemitische Idee und politische Praxis 1885—1945. Wissenschaftsverlag, Oldenbourg, Germany, 1998. ISBN 348656384X, 9783486563849.
  • Browning, Christopher R.։ The Origins of the Final Solution, University of Nebraska Press, Lincoln, and Yad Vashem, Jerusalem, 2004 ISBN 0-8032-1327-1.
  • Ainsztein, R. Jewish Resistance in Nazi-Occupied Eastern Europe, Elek Books Limited, London, 1974.
  • (en) Browning, Christopher R.։ The Origins of the Final Solution, University of Nebraska Press, Lincoln, and Yad Vashem, Jerusalem, 2004 ISBN 0-8032-1327-1