Ապանացիստականացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկացի սերժանտը հեռացնում է Ադոլֆ Հիտլերի անունը կրող փողոցային նշանը (Կրեֆելդ, 1945թ․)

Ապանացիստականացում, դենացիֆիկացում (գերմ.՝ Entnazifizierung), Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Դաշնակցային ուժերի նախաձեռնած միջոցառումների համալիր՝ Գերմանիայի և Ավստրիայի պետական, հասարակական–քաղաքական և տնտեսական կյանքը (հասարակություն, մշակույթ, մամուլ, տնտեսություն, դատական համակարգ և քաղաքականություն) ֆաշիստական տիրապետության հետևանքներից և նացիստական գաղափարախոսությունից մաքրագործելու համար։

Պոտսդամի կոնֆերանսի (1945 թվական) և Գերմանիայի վերահսկողության խորհրդի որոշումներով նախատեսվում էր ոչնչացնել նացիոնալ–սոցիալիստական (ֆաշիստական) կուսակցությունը, արձակել նացիստական հիմնարկությունները, այն հաշվով, որ դրանք ոչ մի կերպ և ոչ մի դեպքում չվերականգնվեն, արգելել նացիստական գործունեությունն ու պրոպագանդան, դատական պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործներին և ակտիվ նացիստներին, կարևոր պաշտոններից հեռացնել նացիստներին, վերացնել ֆաշիստական օրենսդրությունը և այլն։

1958 թվականին Արևմտյան Գերմանիայում (ԳՖՀ) Կոնրադ Ադենաուերի կառավարությունը պաշտոնապես չեղյալ հայտարարվեց նացիոնալ–սոցիալիստական կասակցության արգելման վերաբերյալ դաշնակցային օրենքը։ Շատ նացիստներ մտան նացիոնալ–դեմոկրատական և նեոնացիստական կազմակերպությունների մեջ։ Միևնույն ժամանակ, Արևելյան Գերմանիայում ապանացիստականացումը համարվում էր հասարակության սոցիալիստական վերափոխման կարևորագույն բաղկացուցիչը և անցկացվում էր առավել խիստ ռեժիմով։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 502
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապանացիստականացում» հոդվածին։