Հաագայի կոնվենցիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հաագայի Կոոնվենցիաներ,

  1. Պատերազմի օրենքների ու սովորույթների մասին միջազգային կոնվենցիաներ՝ ընդունված Հաագայի խաղաղության 1-ին (1899) միավորած 2-րդ (1907) կոնֆերանսներում։ Առաջին կոնֆերանսում (27 պետությունների մասնակցությամբ 110 պատվիրակություն) ընդունվել է երեք կոնվենցիա՝ միջազգային ընդհարումների խաղաղ կարգավորման, ցամաքային պատերազմի օրենքների ու սովորույթների, 1864-ի օգոստոսի 10-ի Ժնևյան կոնվենցիայի սկզբունքները ծովային պատերազմում կիրառելու մասին, ինչպես նաև երեք դեկլարացիա՝ օդապարիկներից կամ նման այլ նոր միջոցներով արկերի և պայթուցիկ նյութերի նետումը 5 տարի ժամկետով արգելելու, խեղդող կամ վնասակար գազեր պարունակող արկեր չկիրառելուն մարդու օրգանիզմում հեշտությամբ շրջվող ու տափակող գնդակներ չկիրառելու մասին։ Հատկապես կարևոր նշանակություն ունեցավ միջազգային բախումների խաղաղ լուծման մասին կոնվենցիան։ Հաագայի 2-րդ կոնֆերանսում (44 պետությունների մասնակցությամբ) ընդունվել է 13 կոնվենցիա՝ միջազգային ընդհարումները խաղաղ կարգավորելու, ռազմական գործողություններ սկսելու, ցամաքային պատերազմի օրենքների ու սովորույթների, ցամաքային պատերազմի դեպքում չեզոք տերությունների ու անձանց իրավունքների ու պարտավորությունների, պատերազմական գործողությունների սկզբում հակառակորդի առևտրական նավերի դրության, առևտրական նավերը ռազմական նավերի վերածելու մասին ևն։ ԽՍՀՄ ճանաչել է Հաագայի կոնվենցիաները այնքանով, որքանով չեն հակասում ՄԱԿ-ի կանոնադրությանը։
  2. Միջազգային մասնավոր իրավունքի մասին կոնվենցիաներ (1902— 1905, 1951, 1956), որոնց գործողությունը, նվազ կարևոր լինելու պատճառով, դադարել է։ ՍՍՀՄ-ը այդ կոնվենցիաներին մասնակից չէ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 39 CC-BY-SA-icon-80x15.png