Գեռնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեռնիկա (այլ կիրառումներ)
Բնակավայր
բասկ.՝ Gernika-Lumo[1]
Դրոշ Զինանշան
Gernika-Lumo flag.svg Escudo de Gernika Lumo.svg

Arbol de Gernika día.jpg
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Հիմնադրված է1366 թ.
Մակերես8,6 կմ²
ԲԾՄ10±1 մետր
Պաշտոնական լեզուբասկերեն
Բնակչություն17 105 մարդ (2020)[2]
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ94
Փոստային ինդեքսներ48300
Ավտոմոբիլային կոդBI
Պաշտոնական կայքgernika-lumo.net/in_index.asp
##Գեռնիկա (Իսպանիա)
Red pog.png

Գեռնիկա (պաշտոնական ամբողջական անվանումը` Գեռնիկա ի Լունո իսպ.՝ Guernica y Luno, բասկ.՝ Gernika-Lumo), քաղաք Իսպանիայի հյուսիսում, Բասկերի երկրում`Բիսկայա նահանգում։ Զբաղեցնում է 8.6 կմ² տարածք, ունի 16.869 բնակիչ (2016)։ Նահանգի վարչական կենտրոնից հեռավորությունը 33 կմ է։ Գտնվում է Բիլբաոյից հյուսիս-արևելք։

Բասկերի մշակույթի հին կենտրոնն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հիմնադիր Տելյո Ալֆոնսոյի արձանը

Քաղաքը հիմնադրվել է 1366 թվականի ապրիլի 28-ին Տելյո Կաստիլացու կողմից։ Այն բասկերի մշակութային ու պատմական կենտրոնն է։ Ժամանակի ընթացքում քաղաքը ձեռք է բերել բասկյան քաղաքներին բնորոշ ձև` զուգահեռ փողոցներ (Գոենկալ, Ազոկեկալե, Արտեկալե, Բարենկալե) և անկյունագծային փողոց (Սանտա Մարիա փողոց), իսկ ամեն տարածքի վերջում կա եկեղեցի։

Քաղաքի կյանքը խիստ կառուցվածքային է եղել, որի նպատակն է եղել պահպանել գերակշռող միջին խավը։ Այս մոդելը գրեթե չի փոփոխվել մինչև 17-րդ դարի վերջը։

Ոչ մեծ բլրի վրա են գտնվում Ժողովների տունն ու նշանավոր Գեռնիկայի ծառը։ Հին ավանդույթի համաձայն` բասկերը և միջնադարյան Եվրոպայի այլ ժողովուրդներ հավաքներ են կազմակերպել ծառի տակ` քննարկելով համայնքին վերաբերող հարցեր։ Բիսկայան նահանգում վարչական ամեն կենտրոն (մերինդադ) ունեցել է այդ նշանակությամբ իր ծառը, սակայն հարյուրամյակի ընթացքում Գեռնիկայի ծառը յուրահատուկ իմաստ է ստացել։ Այն եղել է Լումոյի մուտքի մոտ` Գեռնիկազարայում` մի փոքր մատուռի հարևանությամբ։

Բիակայան օրենքները շարունակվել են ընդունվել ծառերի տակ մինչև 1876 թվականը, երբ ամեն քաղաք ու գյուղ երկուական ներկայացուցիչ են ուղարկել գլխավոր ժողովին։ Ժողովրդավարության այս հին ձևը նշել են փիլիսոփա փիլիսոփա Ժան-Ժակ Ռուսոն, բանաստեղծ Ուիլյամ Վորդսվորթը, դրամատուրգ Տիրսո դե Մոլինան, իսկ կոմպոզիտոր Խոսե Իպարագիրեն գրել է երաժշտական պիես` «Գեռնիկայի ծառը» (բասկ.՝ Gernikako Arbola) վերնագրով։

Երբ Բիսկայան մարզը մտել է Կաստիլիայի թագավորության կազմի մեջ, Կաստիլիայի թագավորը, այցելելով Գեռնիկա, ծառի տակ հանդիսավոր երդում է տվել պահպանել Բիսկայան թերակղզու օրենքները։ Ֆերդինանդ արքայի երդումը 1476 թվականի հունիսի 30-ին պատկերված է Ֆրանցիսկո դե Մենդիետայի «Արքայական հասարակություն» (անգլ.՝ The Royal audience) կտավում։ 1875 թվականի հուլիսի 3-ին` Կառլիստական պատերազմների ժամանակ գահի հավակնորդ Դոն Կոռլոսը` Հաբսբուրգների դինաստիայից, նույնպես այցելել է Գեռնիկա և երդում տվել։ 19-րդ դարում ծառի տակ կայացել են մասնավոր հավաքներ։

18-րդ դարում քաղաքի կենտրոնում եղել է հրապարակ, որի հարևանությամբ գտնվել են քաղաքապետարանը, հասարակական բանտը, հիվանդանոցը և ծերանոցը։ Քաղաքացիների առօրյա զբաղմունքներից են եղել գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելը, արհեստները և առևտուրը։

Այս շրջանը եղել է տարածքային հարցերի շրջան։ Վեճերը վերջնականապես կարգավորվել են մինչև 1882 թվականը, երբ միացել են երկու համայնքներ` ձևավորելով Գեռիկա-Լումոն։

Արդյունաբերական առաջին ընկերությունները հիմնադրվել են 20-րդ դարի սկզբին։ Դա նպաստել է բնակչության թվաքանակի աճին. 1920 թվականին 4.500 բնակիչ ունեցող քաղաքը 1936 թվականին ունեցել է արդեն 6.000 բնակիչ։

1937 թվականի ապրիլի 26-ին, իտալա-գերմանական ինտերվենցիայի և քաղաքացիական պատերազմի ժամանակ Գեռնիկան ենթարկվել է գերմանական ավիացիայի ռմբակոծմանը։ Գեռնիկայի բարբարոսական ոչնչացումը առաջ է բերել աշխարհի առաջավոր մարդկության վրդովմունքը[3]։ Այդ իրադարձությանն է նվիրված Պաբլո Պիկասոյի «Գեռնիկա» նկարը (1937

Մշակութային հետաքրքրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն Գեռնիկան համարվում է Բիսկայա նահանգի խորհրդարանի նստավայրը, որի գործադիր մարմինը գտնվում է հարևան Բիլբաոյում։

Նախորդ դարերում Լումոն եղել է ավանդական Բիսկայան հավաքների վայրը. Օրդունյան, Գեռնիկան գտնվել են Բիսկայայի լորդի անմիջական վերահսկողության տակ։ Ժամանակի ընթացքում առանձին հավաքների դերը փոխարինվել է Գեռնիկայում միասնական հավաքով, և 1512 թվականին Գեռնիկայի նշանավոր կաղնին դարձել է բասկերի իրավունքների խորհրդանիշը։

Ծառերը միշտ նորացվել են հենց իրենց իսկ սերմերով։ Այդ ծառերից մեկը պահպանվել է մինչև 19-րդ դարը (Հին կաղնի), և այժմ կարելի է տեսնել նրա չոր կոճղը։ Նրա փոխարեն 1860 թվականին տնկված ծառը չորացել է 2004 թվականին և իր հերթին փոխարինվել նորով։ Սակայն նոր կաղնին ևս խնդիր ունի, և այն չեն փոխարինի նորով, մինչև տարածքի հողը չվերականգնվի։

Գեռնիկայի կաղնու մոտ կառուցվել է էրմիտաժ, որը պետք է դառնար հավաքների վայր։ Նրա հարևանությամբ Ժողովների տունն է, որը կառուցվել է 1826 թվականին։

Խաղաղության խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականի ապրիլի 26-ին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում գերմանացիների ռմբակոծության արդյունքում քաղաքը հավասարեցվել է գետնին։ Հիտլերը դրանով իր աջակցությունն էր հայտնում գեներալ Ֆրանկոյին։ Գրեթե չորս ժամ տևած ռմբակոծությունը այդ տակտիկան հետագայում կիրառելու փորձարկություն էր։

1987 թվականին նշվել է ռմբակոծության 50-րդ տարին. քաղաքում Նահատակ քաղաքների միջազգային կազմակերպության նախնական համաժողովն է կազմակերպվել, ինչից հետո համաժողովը շարունակվել է Մադրիդում, ուր ներկա են եղել աշխարհի շատ քաղաքների ներկայացուցիչներ։ Այդ ժամանակից ի վեր Գեռնիկա-Լումոն այդ միավորման անդամ է։ 1988 թվականին բասկ քանդակագործ Էդուարդո Չիլիդան հուշարձան է կառուցել, որի կողքին 1990 թվականին տեղադրվել է բրիտանացի քանդակագործ Գենրի Մուրի քանդակը։ Այս երկու քանդակներն էլ խորհրդանշում են Գեռնիկան` որպես խաղաղության քաղաք։

Աշխարհի խորհրդանիշ շարժման շրջանակներում Գեռնիկան բարեկամացել է այլ քաղաքների հետ։ Այդ կարգավիճակը ներառում է համագործակցություն մշակույթի, կրթության և արդյունաբերության ոլորտներում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն
2001 15 433 մարդ [4]
2002 15 452 մարդ [5]
2004 15 571 մարդ [6]
2005 15 855 մարդ [7]
2006 15 959 մարդ [8]
Տարի Բնակչություն
2007 16 171 մարդ [9]
2008 16 255 մարդ [10]
2009 16 244 մարդ [11]
2010 16 295 մարդ [12]
2011 16 442 մարդ [13]
Տարի Բնակչություն
2012 16 812 մարդ [14]
2013 16 863 մարդ [15]
2014 16 797 մարդ [16]
2015 16 763 մարդ [17]
2016 16 869 մարդ [18]
Տարի Բնակչություն
2017 16 915 մարդ [19]
2018 16 972 մարդ [20][21]
2019 17 016 մարդ [22]
2020 17 105 մարդ [2]


Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Relación de Municipios y sus Códigos por ProvinciasNational Statistics Institute, 2019.
  2. 2,0 2,1 Instituto Nacional de Estadística III // Municipal Register of Spain 2020 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2020. — Iss. 340. — P. 125898. — ISSN 0212-033X
  3. http://www.historylearningsite.co.uk/modern-world-history-1918-to-1980/the-spanish-civil-war/guernica/
  4. Instituto Nacional de Estadística III // 2001 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 5. — P. 642. — ISSN 0212-033X
  5. Instituto Nacional de Estadística III // 2002 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 311. — P. 45846. — ISSN 0212-033X
  6. Instituto Nacional de Estadística III // 2004 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2004. — Iss. 314. — P. 42356. — ISSN 0212-033X
  7. Instituto Nacional de Estadística III // 2005 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2005. — Iss. 287. — P. 39422. — ISSN 0212-033X
  8. Instituto Nacional de Estadística III // 2006 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2006. — Iss. 312. — P. 46628. — ISSN 0212-033X
  9. III // Padrón municipal de España 2007 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2007. — Iss. 311. — P. 53566. — ISSN 0212-033X
  10. Instituto Nacional de Estadística III // 2008 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2008. — Iss. 312. — P. 52072. — ISSN 0212-033X
  11. Instituto Nacional de Estadística 2009 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2009. — Iss. 309. — P. 109453. — ISSN 0212-033X
  12. Instituto Nacional de Estadística III // 2010 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2010. — Iss. 311. — P. 106195. — ISSN 0212-033X
  13. Instituto Nacional de Estadística III // 2011 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2011. — Iss. 303. — P. 138416. — ISSN 0212-033X
  14. Instituto Nacional de Estadística III // 2012 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2012. — Iss. 313. — ISSN 0212-033X
  15. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2013 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2013. — Iss. 311. — ISSN 0212-033X
  16. Instituto Nacional de Estadística III // Municipal Register of Spain 2014 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2014. — Iss. 308. — ISSN 0212-033X
  17. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2015 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2015. — Iss. 301. — ISSN 0212-033X
  18. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2016 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2016. — Iss. 304. — ISSN 0212-033X
  19. Instituto Nacional de Estadística III // Municipal Register of Spain 2017 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2017. — Iss. 316. — ISSN 0212-033X
  20. Instituto Nacional de Estadística III // Municipal Register of Spain 2018 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2018. — Iss. 314. — P. 130903. — ISSN 0212-033X
  21. Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de eneroNational Statistics Institute.
  22. Instituto Nacional de Estadística III // Municipal Register of Spain 2019 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2019. — Iss. 311. — P. 141278. — ISSN 0212-033X
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 18 CC-BY-SA-icon-80x15.png