Կառլիստական պատերազմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կառլիստյան պատերազմներ (իսպ.՝ guerras carlistas), դինաստիական պատերազմներ իսպանական Բուրբոնների երկու ճյուղերի միջև 1833-1840 թվականներին և 1872-1876 թվականներին։

Առաջին Կառլիստյան պատերազմը սկսվել է 1833 թվականի հոկտեմբերի 4-ին, Ֆերդինանդ VII թագավորի մահից հետո, երբ կառլիստները՝ բացարձակապետության կողմնակից ազնվականները, Կառլոս IV-ի որդի Դոն Կառլոս Ավագի (հանդես է եկել Կառլոս V անվամբ) գլխավորությամբ ապստամբեցին Իզաբել II-ի օրոք գահի խնամակալուհի Մարիա Կրիստինայի դեմ։ Հիմնականում պարտիզանական պատերազմ մղող կառլիստները, 1837 թվականին 14 հազար զորքով Մադրիդը գրավելու անհաջող փորձից հետո, 1839-1840 թվականներին դադարեցրին դիմադրությունը։

1872 թվականին կառլիստները սկսեցին երկրորդ Կառլիստյան պատերազմը՝ փորձելով գահ բարձրացնել Կառլոս V-ի թոռանը՝ Կառլոս Կրտսերին (Կառլոս VII անվամբ)։ Վատիկանի և եվրոպական մի քանի երկրների հետադիմական շրջանների աջակցությամբ նրանք սկզբում գրավեցին Կատալոնիայի և Վալենսիայի զգալի մասը, սակայն մի շարք պարտություններից հետո, 1876 թվականին զենքը վայր դրեցին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 325 CC-BY-SA-icon-80x15.png