Jump to content

Պֆորցհայմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պֆորցհայմ
գերմ.՝ Pforzheim
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքԿարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ
Ներքին բաժանումHohenwart?, Büchenbronn?, Dillweißenstein?, Eutingen an der Enz? և Würm?
Առաջին հիշատակում1067
Մակերես98,07 կմ²
ԲԾՄ273 մետր
Բնակչություն128 992 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ07234 և 07231
Փոստային դասիչ75172–75181
Ավտոմոբիլային կոդPF
Պաշտոնական կայքpforzheim.de(գերմ.)
Պֆորցհայմ (Գերմանիա)##
Պֆորցհայմ (Գերմանիա)

Պֆորցհայմ (գերմ.՝ Pforzheim, ալեմանյան բարբառ՝ Pforze), քաղաք Գերմանիայի հարավային մասում՝ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում, Շտուտգարտից 27 կիլոմետր դեպի արևմուտք, Կարլսռուեից 25 կիլոմետր դեպի արևելք։ Համարվում է Նորդշվարցվալդ մարզի մայրաքաղաքը։ Հռչակվել է որպես ոսկերչության և ժամացույցագործության եվրոպական կենտրոն։ Պֆորցհայմը պատկերավոր կերպով անվանվում է Շվարցվալդի դարպաս կամ Ոսկե քաղաք։ Զբաղեցնում է 98,03 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 119 000, 2021 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ 125.529[2]։ Բնակիչները հաղորդակցվում են գերմաներենի յուրօրինակ խոսվածքով[3][4]։ Բնակչության թվից ելնելով՝ Պֆորցհայմն ունի մեծ քաղաքի (Großstadt) կարգավիճակ։ Համարվում է նաև ազատ քաղաք (Kreisfreie Städte), քաղաքային օկրուգ (Stadtkreis)։ Էնց շրջանի վարչական կենտրոնն է, թեև այդ շրջանի կազմի մեջ չի մտնում։

Պֆորցհայմը մեքսիկացի նշանավոր նկարչուհի Ֆրիդա Կալոյի հոր՝ լուսանկարիչ Կարլ Վիլհելմ (Գիլիերմո) Կալոյի[5], ինչպես նաև դերասանուհի Եվա Վիլմայի հոր՝ Օտտո Ռիֆլե-Կրտսերի ծննդավայրն է[6]։

Քաղաքի ներկայիս տարածքում շուրջ երկու հազար տարի առաջ հին հռոմեացիները բնակավայր են հիմնել։ Իր տարեգրության ընթացքում Պֆորցհայմը երկու անգամ հիմնիվեր ավերվել է. 1789 թվականին՝ հրդեհի, 1945 թվականին՝ դաշնակից զորքերի օդուժի ռմբակոծությունների հետևանքով։

Երկուսուկես դար առաջ մարկգրաֆ Կարլ Ֆրիդրիխ ֆոն Բադենի թույլտվությամբ ֆրանսիացի Ժան Ֆրանսուա Աուտրանն այստեղ կառուցել է զարդերի ու ժամացույցների մանուֆակտուրա, որի գործունեության շնորհիվ Պֆորցհայմը փոքրիկ բնակավայրից վերածվել է խոշոր քաղաքի և ոսկերչության ու ժամագործության աշխարհահռչակ կենտրոնի։ Ներկայումս գերմանական ոսկեղենի ու արծաթեղենի արտադրության 70 % -ը և դրանց արտահանման 80 % ը բաժին է ընկնում պֆորցհայմյան ձեռնարկություններին։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պֆորցհայմի քույր քաղաքներն են[7]՝

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.)DESTATIS, 2024.
  2. Կաղապար:EWQ
  3. Historischer Atlas Baden-Württemberg, Karte VI-13 (trad.: Atlas histórico de Baden-Württemberg).
  4. citar web|url=http://statistik-bw.de/Veroeffentl/Statistische_Berichte/3126_11001.pdf%7Ctítulo=Bevölkerung Արխիվացված 2012-10-17 Wayback Machine und Erwerbstätigkeit 2011|data=|publicado=Statistisches Landesamt Baden-Württemberg|língua=alemão|acessodata=2013-02-16|arquivourl=https://web.archive.org/web/20121017132834/http://statistik-bw.de/Veroeffentl/Statistische_Berichte/3126_11001.pdf%7Carquivodata%3D2012-10-17%7Curlmorta%3Dyes
  5. Mehr als nur Fridas Vater(չաշխատող հղում)Կաղապար:Ligação inativa (trad.: Mais do que simplesmente o pai de Frida)
  6. citar web |url=https://www.imdb.com/name/nm0932797/bio |titulo=Eva Wilma - Biography - IMDB |editor=IMDB
  7. «Partnerstädte». pforzheim.de (գերմաներեն). Pforzheim. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Klaus Kortüm։ Portus – Pforzheim. Untersuchungen zur Archäologie und Geschichte in römischer Zeit. In։ Quellen und Studien zur Geschichte der Stadt Pforzheim. Bd. 3, Thorbecke, Sigmaringen 1995, ISBN 3-7995-7403-4.
  • F. Huttenlocher, H. Dongus։ Die naturräumlichen Einheiten auf Blatt 170 Stuttgart. Bad Godesberg 1967.
  • Stefan Pätzold։ Kleine Geschichte der Stadt Pforzheim. Braun, Karlsruhe 2007, ISBN 978-3-7650-8359-4.
  • Christian Groh։ Geschichte der Stadt Pforzheim. Wartberg-Verlag, Gudensberg-Gleichen 2005, ISBN 3-8313-1514-0.
  • Hans Georg Zier։ Geschichte der Stadt Pforzheim. Theiss, Stuttgart 1982, ISBN 3-8062-0234-6.
  • Das Land Baden-Württemberg. Band V, Stuttgart 1976, S. 437–452.
  • Johann Pflüger։ Geschichte der Stadt Pforzheim. Pforzheim 1989 (Nachdruck der Ausgabe von 1862; Volltext).
  • Hans-Peter Becht (Hrsg.)։ Pforzheim im Mittelalter. Studien zur Geschichte einer landesherrlichen Stadt. Thorbecke, Sigmaringen 1983, ISBN 3-7995-6044-0.
  • Hans-Peter Becht (Hrsg.)։ Pforzheim in der frühen Neuzeit. Thorbecke, Sigmaringen 1989, ISBN 3-7995-6045-9.
  • Hans-Peter Becht (Hrsg.)։ Pforzheim im 19. und 20. Jahrhundert. Thorbecke, Sigmaringen 1996, ISBN 3-7995-6046-7.
  • Hans Peter Becht u. a.։ Die „Chronik der Stadt Pforzheim“ 1891–1939. Verl. Regionalliteratur, Ubstadt-Weiher, 1996, ISBN 3-929366-41-X.
  • Ottmar Sexauer։ Die Mundart von Pforzheim. H. Eichblatt, Leipzig 1927 (zugleich phil. Dissertation Heidelberg 1925).
  • G. Heinz։ Mundart der Pforzemer Seggl. Pforzheim 1984.
  • Robert Künzig u. a.։ Pforzheim, ein Heimatbuch. Biesinger, Neuenbürg 1956.
  • Kurt Schwab։ Straßen- und Kleinbahn in Pforzheim. Kenning, Nordhorn 1997, ISBN 3-927587-64-8.
  • Christoph Timm։ Pforzheim. Kulturdenkmale im Stadtgebiet. Verlag Regionalkultur, Ubstadt-Weiher 2004, ISBN 3-89735-221-4.
  • Folke Damminger։ Pforzheim: Vom römischen vicus zur markgräflichen Residenz. In։ Acta Praehistorica et Archaeologica. Band 34, 2002. S. 241–257.
  • Luigi Monzo։ Plädoyer für herbe Schönheiten. Gastbeitrag im Rahmen der Ausstellung ‚SOS Brutalismus – Rettet die Betonmosnter‘. In։ Pforzheimer Zeitung, 27. Februar 2018, S. 6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Պֆորցհայմ
Տես՝ պֆորցհայմ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պֆորցհայմ» հոդվածին։