Տիրսո դե Մոլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիրսո դե Մոլինա
իսպ.՝ Tirso de Molina
Tirso de molina.jpg
Ծնվել էոչ ուշ քան մարտի 29, 1579, մարտի 24, 1583(1583-03-24)[1], 1583[2][3] կամ 1570[4][4][5]
ԾննդավայրՄադրիդ, Կաստիլիա և Լեոն[6]
Վախճանվել էմոտ փետրվարի 20, 1648(1648-02-20)[6] կամ մարտի 12, 1647(1647-03-12)[1]
Վախճանի վայրԱլմասան, Կաստիլիա և Լեոն
ԳերեզմանԱլմասան
Գրական անունTirso de Molina և Gabriel Téllez
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, գրող, ֆրաիլես և պատմաբան
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրթությունԱլկալայի համալսարան
Գիտական աստիճանաստվածաբանության դոկտոր
Ժանրերպոեզիա, թատրոն և կատակերգություն
Գրական ուղղություններբարոկկո
Изображение автографа
Commons-logo.svg Tirso de Molina Վիքիպահեստում

Գաբրիել Տիրսո դե Մոլինա, (իսպ.՝ Tirso de Molina, իսկական անունը՝ Գաբրիել Տելես (իսպ.՝ Gabriel Téllez, ոչ ուշ քան մարտի 29, 1579, մարտի 24, 1583(1583-03-24)[1], 1583[2][3] կամ 1570[4][4][5], Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[6] - մոտ փետրվարի 20, 1648(1648-02-20)[6] կամ մարտի 12, 1647(1647-03-12)[1], Ալմասան, Կաստիլիա և Լեոն), իսպանացի դրամատուրգ։ Սովորել է Ալկալա դե Էնարեսի համալսարանում։ Բարձր պաշտոններ է վարել մերսենարյան միաբանությունում, որի պատմագիրն է դարձել 1632 թվականներից։ Առաջին գիրքը՝ «Տոլեդյան վիլլաներ» (1621-1624), ժանրային առումով մոտ է հովվերգական վեպին։ 1627-1636 թվականներին Տիրսո դե Մոլինան հրատարակել է պիեսների 5 ժողովածու։ Երրորդ գրքի առաջաբանում նշել է, որ ինքը հեղինակ է 400 պիեսի (պահպանվել է շուրջ 90)։ Գրել է պատմական, աստվածաշնչային և սրբախոսական թեմաներով պիեսներ, կրոնափիլիսոփայական դրամաներ, ինչպես նաև կատակերգություններ։ Տիրսո դե Մոլինան զարգացրել է Լ․ Ֆ․ դե Վեգա Կարպիոյի Վերածննդի դրամայի սկզբունքները։ Միաժամանակ, նրա ստեղծագործության մեջ, որ արդեն բարոկկոյի դարաշրջանին էր պատկանում, արտահայտվել է մարդկային բնության հանդեպ հումանիստական հավատի կորուստը և հիասթափությունը սիրուց։ Տիրսո դե Մոլինաի պիեսներում մարմնավորվել է ամենայն ինչի անստույգ, թատերական և խաբուսիկ լինելու գաղափարը։ Նրա առավել նշանավոր դրաման է «Սևիլյան աղմկարարը կամ Քարե հյուրը» (1619-1920․հրտատակվել է 1630, որտեղ համաշխարհային գրականության մեջ առաջին անգամ մշակվել է Դոն ժուանի մասին ավանդազրույցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 19 CC BY-SA icon 80x15.png