Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei
NSDAP-Logo.svg
Տեսակ կուսակցություն և Q15811108?
Երկիր Գերմանիա
Առաջնորդ Կարլ Հարրեր (1919—1920)
Անտոն Դրեքսլեր (1920—1921)
Ադոլֆ Հիտլեր (1921—1945)
Մարտին Բորման (1945 ապրիլ — մայիս)
Հիմնադիր Anton Drexler
Հիմնադրված 1919 թ. (ինչպես Գերմանական բանվորական կուսակցություն)
1920 թ. (ինչպես ՆՍԳԲԿ)
Լուծարված հոկտեմբերի 10, 1945
Գաղափարախոսություն ազգային սոցիալիզմի,համագերմանիզմ
Քաղակահան հայացք far-right
Շտաբ Մյունխեն, Բրիեներ շտրասսե, 45
Թերթ Völkischer Beobachter
Նախորդ Գերմանիայի աշխատավորական կուսակցություն, Գերմանական ազգային ժողովրդական կուսակցություն և Sudeten German Party
Հաջորդ Նեոնացիզմ, Socialist Reich Party և Black Front
National Socialist German Workers' Party Վիքիպահեստում

Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական բանվորական (Nationalsozialistische Deutsche Arbeiter Partei — NSDAP), ֆաշիստական կուսակցությունն է (1919—1945 թթ.)։

Արտահայտում էր գերմանական մոնոպոլիստական բուրժուազիայի առավել հետադեմ և ռազմատենչ շրջանների շահերը։ Հիմնվել է Մյունխենում (կուսակցության անվան առաջին բառի կարճ՝ «նացի» ձևից են առաջացել «նացիզմ» և «նացիստներ» տերմինները)։ 1921 թ.-ից կուսակցության ֆյուրեր (առաջնորդ) է դարձել Ադոլֆ Հիտլերը (ղեկավարության մեջ էին նաև Հ․ Գյորինգը, Ցո․ Գեբելսը, Ռ․ Հեսսը և ուրիշներ)։

Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությանը բնորոշ էին հակադեմոկրատիզմը, ծայրահեղ հակակոմունիզմը, շովինիզմը և նացիոնալիզմը, անզուսպ ամբոխավարությունը։ Քողարկվելով «նացիոնալիզմ» և «սոցիալիզմ» լոզունգներով, տարածելով մյուս ազգերի նկատմամբ գերմանացիների ունեցած գերազանցության մասին առասպելը՝ նացիստները կարողացան մոլորեցնել և իրենց կողմը գրավել բնակչության զգալի մասը։ Բանվոր դասակարգի պառակտման պայմաններում, տիրող խավերին հաջողվեց իշխանության գլուխ դնել ֆաշիստներին, և 1933 թ.-ին հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա, որի համակարգում Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը դարձավ գլխավոր օղակը, Հիտլերը նշանակվեց ռայխսկանցլեր (տես՝ Ֆաշիզմ1939—1945 թթ.-ի երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական ֆաշիզմի ջախջախումից հետո նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը վերացվեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 210 CC-BY-SA-icon-80x15.png