Եվա Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվա Բրաուն
գերմ.՝ Eva Braun
Eva Braun walking dog.jpg
Ծնվել է փետրվարի 6, 1912({{padleft:1912|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][2]
Ծննդավայր Մյունխեն, Գերմանական կայսրություն, Գերմանական ռայխ[3][4]
Մահացել է ապրիլի 30, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2] (33 տարեկանում)
Մահվան վայր Ֆյուրերբունկեր, Բեռլին, Գերմանական ռայխ[5]
Քաղաքացիություն Flag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
Flag of Germany (3-2 aspect ratio).svg Վայմարյան Հանրապետություն
Flag of the German Reich (1935–1945).svg Նացիստական Գերմանիա
Մայրենի լեզու գերմաներեն
Կրոն Lapsed Catholic
Մասնագիտություն լուսանկարիչ, photo lab technician և մոդել
Աշխատավայր Հենրիխ Հոֆման
Ամուսին Ադոլֆ Հիտլեր
Ծնողներ հայր՝ Ֆրիդրիխ Բրաուն, մայր՝ Ֆրանցիսկա Բրաուն
Eva Braun Վիքիպահեստում

Եվա Աննա Պաուլա Բրաուն (գերմ.՝ Eva Anna Paula Braun) կյանքի վերջին օրը՝ Եվա Հիտլեր (գերմ.՝ Eva Hitler), (ծնվ. 1912 թվականի փետրվարի 6-ին Մյունխենում, մահացել է 1945 թվականի ապրիլի 30-ին Բեռլինում։ 1945 թվականի ապրիլի 29-ից Ադոլֆ Հիտլերի պաշտոնական կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվա Բրաունը ծնվել է 1912 թվականի փետրվարի 6-ին Մյունխենում։ Դպրոցի ուսուցիչ Ֆրիդրիխ «Ֆրից» Բրաունի և նրա կնոջ՝ Ֆրանցիսկի «Ֆաննի» Կատարինա Բրաունի, երկրորդ աղջիկն էր։ Ֆրանցիսկան մինչ ամուսնությունը եղել է դերձակուհի։ Եվայի երկու քույրերն էին Իլզա Բրաունը և Մարգարետ «Գրետել» Բրաունը։ Բոլոր երեք քույրերը կնքված էին և դաստիարակվում էին կաթոլիկ եկեղեցու սովորություններով։ Եվայի հայրը խիստ բնավորություն ուներ։ Նա ժամը 22:00-ին անջատում էր տան լույսը, որպեսզի բոլորը գնան քնելու։

Նրանք համեմատաբար վատ չէին ապրում։ Բրաունների ընտանքին ուներ բնակարան, սպասուհի և ավտոմեքենա։ Այնուամենայնիվ 1921 թվականի ապրիլի Եվայի ծնողները բաժանվեցին, սակայն 1922 թվականի նոյեմբերին կրկին ամուսնացան։ Եվան ավարտել է վանական հիմնական դպրոցը, իսկ հետո Մյունխենի ճեմարանը։ Նա գնացել է մոր հետքերով և դարձել Շվաբիի սպորտային միության անդամ։ Եվան երկար տարիներ զբաղվել է թեթև ատլետիկայով։ Ճեմարանից հետո ուսուցանել է Զիմբախի անգլիական ֆրեյլեյնների համալսարանում, որտեղ ուսումնասիրել է ֆրանսերեն, մեքենագրություն, հաշվապահություն և տնային տնտեսություն։ Ընկերուհիները սիրում էին նրան ուրախ բնավորության համար։

Համալսարանից հետո՝ 1929 թվականին, 17-ամյա Եվան վերադառնում է հայրական տուն, որտեղ Ֆրիդրիխը լուսանկարիչ Հենրիխ Հոֆմանի մոտ գտել էր վաճառողի աշխատանք։ Որոշ ժամանակ այնտեղ աշխատելուց հետո Եվան յուրացրել էր լուսանկարչության արվեստը։ Ադոլֆ Հիտլերի հետ նրա ծանոթությունը տեղի է ունեցել 1929 թվականի հոկտեմբերին՝ նույն լուսանկարչական ստուդիայում, երբ Եվան 17 տարեկան էր, իսկ Հիտլերը՝ 40: Ծանոթության ժամանակ Հիտլերը ներկայացել է որպես Վոլֆ Հերր։ Հիտլերին նա միանգամից դուր է եկել։ Նա փորձում էր հաճախ պատճառներ գտնել Եվային տեսնելու համար։ Չնայած, որ Հիտլերն այդ ժամանակ ապրում էր իր զարմուհու Հելի Ռաուբալի հետ, կեսօրին նա Եվայի հետ գնում էր կինոթատրոն, ռեստորան, օպերա, բայց գիշերներն ու երեկոները պատկանում էին Հելիին։ Եվան գիտեր Հելիի մասին և շատ էր անհանգստանում։

Միայն 1931 թվականին՝ Հելիի ինքնասպանությունից հետո, Եվան վերջնականապես դարձավ Ադոլֆի սիրուհին։[6] Հիտլերի հսկողության ներքո նա սկսեց ինքնակրթվել։ Սկսեց հետևել իր կազմվածքին և սկսեց զբաղվել մարմնամարզությամբ։ Իմանալով Հիտլերի թուլությունը մեծ կրծքերով կանանց նկատմամբ, Եվան սկզբում իր կրծքկալի մեջ թաշկինակներ էր դնում։

1932 թվականի նոյեմբերի 1-ին Եվան փորձում է կզակին կրակելով ինքնասպան լինել, սակայն վախից չի կարողացել իրագործել որոշումը։ 1935 թվականի մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը կրկին փորձել է դեղահաբերի միջոցով ինքնասպան լինել, բայց ժամանակին վերադարձած Իլզան բժիշկ է կանչել և փրկել քրոջը։

1935 թվականին Հիտլերը Եվային համար Մյունխենի Բոգենհաուզեն արվարձանում տուն է գնում, որտեղ նա ապրում էր իր կրտսեր քրոջ՝ Գրետելի հետ, մինչև 1936 թվականը։ Նույն թվականին Հիտլերը Եվային դարձնում է իր անձնական քարտուղարուհին։

1936 թվականից մինչև 1945 թվականը Եվա Բրաունը ժամանակի մեծ մասն անցկացնում էր Բերգխոֆում՝ Ադոլֆ Հիտլերի Բավարական Ալպերում գտնվող բնակավայրում։

1945 թվականի մարտի 7-ից Հիտլերի բնակվել է Բեռլինի ֆյուրերբունկերում։

Հիտլերի և Եվա Բրաունի ամուսնական արարողությունը տեղի է ունեցել 1945 թվականի ապրիլի 28-ից 29-ին։ Հարսանիքի վկաներն էին Յոզեֆ Գեբելսն ու Մարտին Բորմանը։[7]

Հիտլերի հետ կյանքի տասներեք տարիներն անցել են հարմարավետության մեջ, սակայն լիակատար մեկուսացման պայմաններում։ Եվան լրջորեն հետաքրքրվում էր գունային լուսանկարչությամբ և ֆիլմերի նկարահանմամբ։ Այսօր Հիտլերի հայտնի լուսանկարների մեծ մասը նրա աշխատանքներն են։

1945 թվականի ապրիլի 30-ին ամուսինները ինքնասպանություն են գործում։ Նրանց մարմինները հրկիզվել են Բեռլինի ռեյխսկանցելերիայի բակում, սակայն այրվել են ոչ ամբողջությամբ և ընկել են սովետական կառավարության ձեռքը։ Ամուսինների և Գեբելսների ընտանիքի մնացորդները վերջնականապես ոչնչացվել են 1970 թվականին՝ սովետական զորքերի կողմից։ Մինչ այդ նրանք գտնվում էին Մագդենբուրգի մոտակայքում գտնվող՝ Ռատենների գաղտնի գերեզմանատանը։[8][9]

Եվա Բրաունը հատուկ քաղաքական դեր չէր խաղում։ Ալբերտ Շպեերի հիշողություններով Հիտլերը գիտակցաբար հեռու էր պահում նրան նացիստական բարձրաստիճան գործիչների հետ հանդիպումներից։ Ֆյուրերի մշտական կողակցի մասին չէր հայտարարվում։ Գերմանացիների կարծիքով նա ամուսնացած չէր և Հիտլերի հասցեին բազմաթիվ աղջիկներից նամակներ էին գալիս, ովքեր երազում էին ամուսնանալ նրա հետ։ Եվան այնպիսի աննկատելի կերպար էր, որ 1944 թվականի հունիսին բրիտանական հետախուզությունը նրան դեռ համարում էր Հիտլերի քարտուղարուհիներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]