Ֆերդինանդ Պորշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերդինանդ Պորշե
գերմ.՝ Ferdinand Porsche
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1875(1875-09-03)
ԾննդավայրԼիբերեց, Չեխիա[1]
Մահացել էհունվարի 30, 1951(1951-01-30)[2][3][1][…] (75 տարեկան)
Մահվան վայրՇտուտգարտ, Գերմանիա[1]
ԳերեզմանZell am See
ՔաղաքացիությունEnsign of Austro-Hungarian civil fleet (1869-1918).svg Ավստրո-Հունգարիա, Flag of Austria (1230–1934).svg Գերմանական Ավստրիա, Flag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա[4], Flag of Germany (1935–1945).svg Նացիստական Գերմանիա և Flag of Germany.svg Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունձեռնարկատեր, գյուտարար և automotive engineer
ԱշխատավայրԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Daimler Motors Corporation?, Steyr-Werke?, Lohner-Werke?, Austro-Daimler? և Bela Egger?
Զբաղեցրած պաշտոններկազմակերպության հիմնադիր, co-founder? և ընկերության նախագահ
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՍՍ և Wiener akademische Burschenschaft Bruna Sudetia?
ԵրեխաներFerdinand Anton Ernst Porsche? և Louise Piëch?
Commons-logo.svg Ferdinand Porsche Վիքիպահեստում

Ֆերդինանդ Պորշե (անգլ.՝ Ferdinand Porsche, սեպտեմբերի 3, 1875(1875-09-03), Լիբերեց, Չեխիա[1] - հունվարի 30, 1951(1951-01-30)[2][3][1][…], Շտուտգարտ, Գերմանիա[1]), ավտոմոբիլների և զրահատեխնիկայի գերմանացի կոնստրուկտոր, Porsche ընկերության հիմնադիր: Հայտնի է նաև որպես ավտոմոբիլաշինության պատմության մեջ ամենահայտնի ավտոմոբիլի ստեղծող, որը հայտնի է Volkswagen Käfer անունով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերդինանդ Պորշեն ծնվել է 1875 թվականի սեպտեմբերի 3-ին փոքրիկ Մաֆերսդորֆ քաղաքում (այժմ` Վրատիսլավիցե, Չեխիա), սուդեթյան գերմանացիների ընտանիքում: Ֆերդինանդի հայրը` Անտոն Պորշեն, ուներ վերանորոգման վարպետանոց: Լինելով հմուտ թիթեղագործ` նա վայելում էր տեղի բնակիչների հարգանքը և նույնիսկ ընտրվում է քաղաքապետի պաշտոնում: Ֆերդինանդն ուներ ավագ եղբայր և քույր: Անտոն Պորշեն պատրաստվում էր իր ժառանգորդը դարձնել ավագ որդուն, սակայն վերջինս մահանում է դժբախտ պատահարից, երբ աշխատում էր վարպետանոցում: Դրանից հետո հոր ավագ որդին ու ժառանգորդը դառնում է Ֆերդինանդ Պորշեն:

Հոր վարպետանոցում նա սկսում է աշխատել 15 տարեկանից: Այն ժամանակ նա տարակուսում էր գնա՞լ հոր ճանապարհով, թե՞ ոչ: Սակայն շուտով նրա հետաքրքրությունները փոխվում են, և նա որոշում է ընդունվել տեխնիկական ուսումնարան: Նա առավոտից աշխատում էր հոր արհեստանոցում, իսկ երեկոյան ուսում առնում հարևան Ռայխենբերգի (այժմ` Լիբերեց, Չեխիա) ուսումնարանում:

Ավտոմոբիլների կոնստրուկտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականին Պորշեն էլեկտրամոբիլի հեղափոխական միտք է հղանում: Նրա առաջ ոչ հեշտ խնդիր է ծառանում` նախագծել ավտոմեքենա էլեկտրական շարժիչով, որը հեշտությամբ կտեղաշարժվեր և լավ կվաճառվեր: Ֆերդինանդ Պորշեի բնատուր տաղանդը դրսևորվեց նախագծի շուրջ աշխատելու հենց առաջին շաբաթներից: Օրինակը հաջող ստացվեց: Մեքենան կոմպակտ չափեր ուներ, արագընթաց էր. այն կարող էր շարժվել 19-րդ դարավերջի մեքենաների համար ոչ վատ` 40 կմ/ժ արագությամբ: Մեքենայի զգալի մասն էին կազմում կապարե տարողունակ մարտկոցները: Նրանց ընթացքը մեծ չէր. մեկ լիցքավորումով մեքենան կարող էր գնալ մոտ մեկ ժամ: Մեքենան Լոհներին ներկայացնելուց հետո Պորշեն ստանում է ընկերության գլխավոր կոնստրուկտորի պաշտոնը և անցնում է նախագծի մշակմանը: Ինքնաշարժ մեքենան, որ ստացավ Lohner-Porsche անվանումը, ուներ էլեկտրական երկու շարժիչ` յուրաքանչյուրը 2.5 ձիաուժ հզորությամբ: Բացակայում էր մեխանիկական փոխանցատուփը, իսկ էլեկտրական շարժիչները տեղակայված էին առջևի անիվների անվակունդերում: Մեքենան մաքուր էլեկտրամոբիլ չէր. այն ուներ բենզինային ոչ մեծ շարժիչ, պտտվող գեներատոր: Գեներատորն արտադրում էր հոսանք, որը լիցքավորում էր մարտկոցը, որն էլ իր հերթին սնուցում էր ուժային էլեկտրաշարժիչները: Այդպիսով, այն հիբրիդային ավտոմոբիլի առաջին օրինակն էր, որ բաղկացած էր ներքին այրման շարժիչից, մարտկոցներից և էլեկտրաշարժիչներից: Այս նորամուծությունը 1900 թվականի Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է Գրան պրիի: Լոհները օրինակը շատ հաջող էր համարում և հաճույքով երթևեկում էր Պորշեի էլեկտրամոբիլով, սակայն Ֆերդինանդ Պորշեն ինքը կարծում էր, որ նախագիծը մշակման շատ տեղ ունի:

Lohner-Porsche ավտոմեքենան, 1900

1906 թվականին Պորշեն դառնում է վիեննական ընկերության տեխնիկական տնօրենն ու գլխավոր կոնստրուկտորը, որը թողարկում էր Austro-Daimler մեքենաներ: Նրա ղեկավարությամբ ստեղծվում են Prinz-Heinrich, Sascha, ADM և ADR մոդելները: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռազմական տեխնիկայի մշակման համար Պորշեն, չունենալով հանդերձ բարձրագույն կրթություն, արժանանում է Վիեննայի տեխնիկական համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչման` ստանալով Ծառայությունների համար խաչ:

1926 թվականին Ֆերդինանդ Պորշեն զբաղցնում է շտուտգարդյան Daimler-Benz AG ընկերության գլխավոր ինժեների կոչումը, որտեղ գլխավորում է երկուլիտրանոց շարժիչով մրցարշավային մեքենայի կառուցման աշխատանքները: Պորշեի գլխավորությամբ ստեղծված ամենահայտնի Mercedes-ները սպորտային էին` S և SS:

1930-ական թվականներին Ֆերդինանդ Պորշեն հրավիրվում է ԽՍՀՄ և լինում ավիացիոն ու տանկային գործարաններում: Նրան առաջարկում են կորնստրուկտորական ամբողջ գրասենյակի հետ տեղափոխվել ԽՍՀՄ և աշխատել տանկաշինության, ավիացիոն ու ավտոմոբիլային արդյունաբերությունում: Սակայն նա հրաժարվում է: Ավելի ուշ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, գերմանական ռազմական հետախուզությունը նրանից տվյալներ է պահանջում ռուսական ռազմական արդյունաբերության` սարքավորումների, տեխնոլոգիական գաղտնիքների, մետաղի ձուլման մասին:

1931 թվականի մարտի 6-ին Շտուտգարտում բացվում է Porsche բյուրոն, որը զբաղվում էր բոլոր տեսակի շարժիչների, ինչպես նաև ավտոմեքենաների ու մոտոցիկլետների մշակմամբ:

Շուտով Zundapp ֆիրմայի պատվերով կառուցվում են Volksauto-ի երեք օրինակներ, որոնք դառնում են հանրահայտ Volkswagen Käfer-ի` «Բզեզի» (գերմ.՝ Käfer) նախատիպը: Պատմաբաններն ու կենսագիրները վկայում են, որ եթե նույնիսկ Պորշեն ստեղծած լիներ միայն այս նախագիծը, ապա կմտներ համաշխարհային ավտոմոբիլաշինության պատմության մեջ:

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ընթացքում Porsche ընկերությունը ստեղծում է ամենագնացներ, ամֆիբիաներ` Volkswagen Käfer-ի հիմքի վրա, և ռազմական մեքենաներ` «Tiger (P)» ծանր տանկը, հակատանկային ինքնագնաց հրետանային տեղակայանք «Ֆերդինանդը» և գերծանր «Maus» (գերմ.՝ բառացի` մուկ) տանկը[5]:

1943 թվականի վերջին դաշնային ավիացիայի հարձակման ժամանակ ոչնչանում է ընկերության ողջ արխիվը: Հաջորդ տարվա սկզբին փրկված տեխնիկան և փաստաթղթերը տեղափոխվում են ավստրիական Գմյունդ (Ստորին Ավստրիա) քաղաք և պահվում տեղի սղոցարանի շենքում: Հենց այստեղ էլ Ֆերդինանդ Պորշեն և նրա 36-ամյա որդին` Ֆերդինանդ Անտոն Էռնստը, լսում են պատերազմի ավարտի մասին լուրը:

Հետպատերազմյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերդինանդ Պորշեն 1940 թվականին

1945 թվականի դեկտեմբերին Ֆերդինանդ Պորշեին ու նրա որդուն ձերբակալում են ֆրանսիական արդարադատության նախարարության հարուցած քրեական գործով: Համարյա 20 ամիս Ֆերդինանդն անցկացնում է բանտում (որդուն բաց են թողնում 1946 թվականի մարտին): Միայն 1947 թվականի օգոստոսի 1-ին պրոֆեսորի վրայից հանում են մեղադրանքը` մեկ տարի ֆրանսիական օկուպացված տարածքից դուրս չգալու պայմանով: Այս հանգամանքը, ինչպես նաև լրջորեն վնասված առողջությունը Ֆերդինանդին ստիպում են թողնել ընկերության ղեկավարումը և սահմանափակվել որդու ու նրա ընկերների խորհրդատուն լինելով:

Ավստրիայի ազատագրումից հետո նրա կառավարությունը կալանք է դնում Պորշեի գերմանական ողջ ունեցվածքի և բանկային հաշիվների վրա, այդ թվում` Porsche ընկերության կապիտալի: Պետք էր արագ հովանավորներ գտնել: Այդ դերն իրենց վրա են վերցնում երկու գերմանացիներ, ովքեր Ցյուրիխում ղեկավարում են գովազդային ընկերություն` Ֆոն Ցենգերը և Բլանկը:

Ընկերության վերադարձը Գերմանիա կայանում է 1949 թվականին: Արտադրությունը շարունակվում է արհեստանոցներում, որոնք վարձակալվել էին Շտուտգարտի Ցուֆենհաուզեն թաղամասում թափքաշինությամբ զբաղվող Reutter ընկերությունից: 1951 թվականի հունվարի 30-ին կաթված տարած Պորշեն մահանում է: Ընկերության լիարժեք տնօրինումն անցնում է նրա որդուն:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիական փոքրիկ Գմյունդ քաղաքում, որտեղ պահպանվել են ամրոցային դարպասները, հին դղյակը, և որը շրջապատված է Ալպերով, բացվել է անսովոր մի թանգարան: Հելմուտ Պֆայհոֆերի մասնավոր թանգարանում հավաքված է Porsche ավտոմեքենաների հիանալի տեսականի: Այս քաղաքում է կառուցվել առաջին Porsche մեքենան, որ հավաքել է ընկերության հիմնադիր Ֆերդինանդ Պորշեն[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Czech National Authority Database
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. Piëch F. Auto. BiographieHoffmann und Campe, 2002. — P. 19. — ISBN 3-455-09336-1
  5. После модернизации в конце 1943 — начале 1944 года САУ получила название "Элефант"
  6. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-25-ին։ Վերցված է 2017-12-01 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]