Լիբերեց
Լիբերեց (չեխ․՝ Liberec), նախկինում՝ Ռեյխենբերգ (գերմ.՝ Reichenberg), քաղաք Չեխիայի հյուսիսում՝ Նիսա-Լուժիցկա գետի ափին։ Հանդիսանում է Լիբերեցի երկրամասի ու Լիբերեցի շրջանի վարչական կենտրոնը։ 2012 թվականի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 101 983 մարդ։

Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1352 թվականին Reychinberch անվամբ։
1579 թվականին քաղաքում հիմնադրվել է տեքստիլ մանուֆակտուրա, սակայն արդյունաբերության զարգացմանը խանգարել է Երեսնամյա պատերազմը։ 1622 թվականից մինչ 1634 թվականը քաղաքը գտնվել է Ալբրեխտ ֆոն Վալենշտեյնի տիրապետության տակ, ում մահից հետո պատկանել է Գալաս տոհմին։
Յոթնամյա պատերազմի ժամանակ՝ 1757 թվականին, քաղաքից ոչ հեռու տեղի է ունեցել Ռեյխենբերգի ճակատամարտը։
Քաղաքը ծաղկում է ապրել XIX դարի վերջին։ Այդ ժամանակաշրջանին են վերաբերում քաղաքի շատ կառույցներ, այդ թվում՝ քաղաքապետարանի շենքը, Օպերայի շենքը, Հյուսիսային Չեխիայի թանգարանը։ Քաղաքի պատմական կենտրոնից վերև՝ բլուրների վրա, կառուցված է ռոմանտիզմի ոճով շինություն։
XIX—XX դարերում քաղաքում գերակշռում էր գերմանական համայնքը։ Լիբերեցը եղել է Սուդետյան Գերմանիայի կենտրոնը։


Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիբերեցի քաղաքապետարան (1893 թվական, բարձրությունը՝ 65 մետր, նեոռենեսանս)
- Լիբերեցի բերդ (հիմնադրվել է XVI դարում, վերակառուցվել է XVIII դարում)
- Վալդշտեյնի տնակներ (XVII դար)
- Անտոնի Մեծի եկեղեցի (XVI դար)
- Սուրբ Խաչի եկեղեցի բարոկկո ոճով (1695—1698 թվականներ, վերակառուցվել է 1753—1756 թվականներին)
- Յեշտեդի հեռուստաաշտարակ, կառուցվել է Յեշտեդ սարի վրա 1968 թվականին, քաղաքի խորհիդանիշն է ու Չեխիայի ազգային մշակույթի հուշարձաններից մեկը
- Պատկերասրահ
- Հյուսիսային Չեխիայի թանգարան
- Կենդանաբանական այգի — Եվրոպայի ամենահայտնի կենդանաբանական այգիներից մեկը
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | 1869 | 1880 | 1890 | 1900 | 1910 | 1921 | 1930 |
| Բնակչություն | 50 252 | 60 198 | 68 135 | 79 470 | 89 312 | 84 845 | 95 623 |
| Տարի | 1950 | 1961 | 1970 | 1980 | 1991 | 2001 | 2012 |
| Բնակչություն | 69 663 | 78 193 | 84 046 | 95 924 | 101 162 | 99 102 | 101 983 |
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԼԻբերեցը հարևան Յաբլոնեց բնակավայրի հետ կապված է տրամվայի գծով։ Գերմանիայի Ցիտաու քաղաքից Լեհաստանի Պորալյուվ գյուղով անցնելով Լիբերեց կարելի է հասնել ոտքով մեկ օրում կամ գնացքով 27 րոպեում՝ լինելով երեք պետություններում։
Գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիբերեցում գործում է Ազգային գիտական գրադարանը (նոր շենքը կառուցվել է 2000 թվականին) ին։
Մարզական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Լիբերեցում անցկացվել է դահուկային սպորտի աշխարհի առաջնությունը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիբերեց» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
