Նացիստ եվգենիկներ
Նացիստ եվգենիկներ, Նացիստական Գերմանիայի՝ ռասիզմի վրա հիմնված սոցիալական քաղաքականություններից, որը նացիստական գաղափարախոսության կենտրոնում էր դնում արիական ռասայի կատարելագործումն ու գերակայությունը[1]։
Նացիստական ժամանակաշրջանում և դրանից առաջ Գերմանիայում եվգենիկների գործունեությունը նման էր ԱՄՆ֊ի (հատկապես՝ Կալիֆոռնիայի նահանգը) եվգենիկների գործունեությանը, ինչից էլ որոշ չափով ոգեշնչվում էր։ Այնուամենայնիվ, այն ծաղկում ապրեց Ադոլֆ Հիտլերի օրոք, երբ նացիստական գաղափարախոսության հետևորդ մեծահարուստները սկսեցին խոշոր ներդրումներ անել այդ ոլորտում։ Ծրագրերը վերաճեցին՝ հետագայում դառնալով Նացիստական Գերմանիայի ռասայական քաղաքականության հիմքը։
Նացիստ եվգենիկների քաղաքականության ոչնչացման ենթակա թիրախը մասնավոր և պետական հիմնարկներում ապրող մարդիկ էին, որոնց կյանքը բնութագրվում էր որպես «ապրելու անարժան» (գերմ.՝ Lebensunwertes Leben)։ Այդ մարդկանց ցանկում էին դատապարտյալները, դեգեներատները, այլախոհները, բնածին կոգնիտիվ և ֆիզիկական արատներ ունեցող մարդիկ (ներառյալ՝ թուլամիտները, էպիլեպսիկ և շիզոֆրենիկ հիվանդները, ուղեղի կաթված և մկանային տարաճում ունեցողները, ինչպես նաև խուլերն ու համրերը)(գերմ.՝ erbkranken), միասեռականները, ծույլերը, խելագարները և ընդհանրապես թույլ մարդիկ, որոնք պետք է վերացվեին ժառանգականության շղթայից։ Ավելի քան 400.000 մարդ ենթարկվեց հարկադիր ամլացման, իսկ T4 գործողությամբ 70.000֊ից ավելի մարդ սպանվեց էֆտանազիայի միջոցով[2][3][4][5]։
Եվգենիկական շարժման ծագումը ԱՄՆ֊ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդվին Բլեքը գրում է, որ ԱՄՆ֊ում լայն տարածում գտնելուց հետո եվգենիկական շարժումը ներթափանցում է Գերմանիա։ Կալիֆոռնիայի եվգենիկները սկսեցին արտադրել եվգենիկներին և հարկադիր ամլացումը պրոպագանդող գրականություն և այն ուղարկել գերմանացի գիտնականների և բժշկության մասնագետների[6]։ Մինչև 1933 թվականը Կալիֆոռնիա նահանգն արդեն հարկադիր ամլացման էր ենթարկել ավելի շատ մարդկանց, քան մյուս բոլոր նահանգները միասին վերցրած։ Նացիստների կողմից սկսված ամլացման ծրագրի ոգեշնչման աղբյուրը հենց Կալիֆոռնիայի օրինակն էր[7]։
1927 թվականին Բեռլինոմ ստեղծվեց գենետիկական, ինչպես նաև ֆիզիկական և սոցիալական մարդաբանության ուսումնասիրություններով զբաղվող «Կայզեր Վիլհելմի մարդաբանության ինստիտուտը», որը հսկայական ֆինանսավորում էր ստանում ամերիկական «Ռոքֆելլեր հիմնադրամ» բարեգործական կազմակերպությունից[8]։ Կազմակերպության ղեկավարը գերմանացի պրոֆեսոր, մարդաբան և եվգենիկ Յուջի Ֆիշերն էր, ում աշխատանքի շնորհիվ ապահովվում էին նացիստների եվգենիկական քաղաքականության գիտական հիմքերը[9][10]։
1936 թվականին ամերիկացի եվգենիկ հետազոտող Հարրի Լոֆլինին հրավիրում են Հայդելբերգի համալսարան՝ մասնակցելու համալսարանից հրեաների վտարման տարելիցին նվիրված պարգևատրման արարողությանը, որի ընթացքում նրան շնորհելու էին պատվավոր դոկտորի կոչում։ Ֆինանսական վատ դրության պատճառով Լոֆլինին չի հաջողվում ներկա գտնվել արարողությանը, և նա պարգևը ստանում է Ռոքֆելլեր ինստիտուտից։ Հետագայում նա կոլեգաների հետ կիսվել է՝ ասելով, որ «դա խորհրդանշում էր ամերիկացի և գերմանացի գիտնականների միասնական գաղափարը՝ կապված եվգենիկական շարժման էության հետ»[11]։
Հենրի Ֆրիդլենդերը գրում է, որ չնայած նմանություններին, գերմանական շարժումը, ի տարբերություն ամերիկյանի, ավելի կենտրոնացած էր և միասնական, չէր պարունակում այդքան բազմազան գաղափարներ[12]։
Հիտլերի կարծիքը եվգենիկների վերաբերյալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիտլերը ռասայական մաքրության մասին ուսմունքին ծանոթացել է Լանդսբերգի բանտում պատիժը կրելու տարիներին[13]։
Հիտլերը համոզված էր, որ իր ազգը թուլացել էր և աղտոտվել այլասերվածների և դեգեներատների պատճառով[14]։
1920֊ականներին եվրոպացի գիտնականների շրջանում լայն քննարկվում էր ռասիզմի և մրցակցության գաղափարը, որ 1944 թվականին ստացավ «սոցիալական դարվինիզմ» անվանումը։ Հստակ չէ, թե երբ է Հիտլերը սկսել ուսումնասիրել այս ուսմունքը։ Էվոլյուցիայի մասին տեսությունը, իհարկե, մեծապես ընդունված էր Գերմանիայում, բայց նման ծայրահեղական մոտեցումներ հազվադեպ էին հանդիպում[15]։
Իր երկրորդ գրքում Հիտլերը գովաբանում է սպարտացիների՝ նորածինների նկատմամբ ունեցած ընտրողական վերաբերմունքն ու մոտեցումը՝ հղում անելով Էռնստ Հեկկելին[16]՝ ավելացնելով, որ ազգայնամոլական շարժման առաջին դրսևորումները գալիս էին դեռևս Սպարտայից։
Նացիստ եվգենիկների հաստատությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հադամարի կլինիկան Հադամար քաղաքում գտնվող հոգեբուժարան էր, որ նացիստական կառավարության կողմից օգտագործվում էր որպես T4 գործողության վայր։ Հարթեյմի էֆթանազիոն կենտրոնում նացիստները սպանում էին այն մարդկանց, ում համարում էին անպիտան։ Սպանելու առաջին եղանակը մարդկանց ավտոբուսներով տեղափոխելն էր, երբ շարժիչից արտանետվող գազերը լցվում էին ավտոբուսի սրահ և սպանում ուղևորներին։ Հետագայում ստեղծվեցին նաև գազի սենյակներ, որտեղ հիվանդներին խեղդամահ անելու համար օգտագործվում էր ածխածնի մենօքսիդ։
Նույնականացման կարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հարկադիր ամլացման մասին» օրենքը նաև սահմանում էր մարդկանց գնահատման և դատապարտման ընթացակարգը։ «Կասկածյալները» ուղարկվում էին Գենետիկական առողջության դատարան, որտեղ էլ հաստատվում էր հարկադիր ամլացման մասին որոշումը[17]։
«Գենետիկորեն անառողջ» մարդկանց մասին տեղեկությունները հավաքվում էին հասարակ քաղաքացիների կողմից մատակարարվող առօրյա տեղեկություններից։ Նացիստները մշակել էին ստանդարտ հարցաշար, որի միջոցով ախտորոշման պրոցեսն ավելի հեշտ էր և արդյունավետ[18]։
Առողջապահական կենտրոն տեղեկություններ ուղարկող հաստատությունը շուտով ստանում էր պատասխան՝ զեկուցման տեսքով[19]։
Նացիստ եվգենիկների՝ ամուսնությանը վերաբերող քաղաքականությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականին Նյուրնբերգյան օրենքներն ընդունելուց հետո պարտադիր դարձավ ամուսնացող անձանց՝ ժառանգական հիվանդությունների բացակայությունն ապացուցող հետազոտություններ անցնելը, որպեսզի Արիական ցեղի զտարյունությունը չպղտորվեր։ Ստեղծվեց հատուկ կոմիտե, որը պետք է մանրամասն քններ զույգին՝ համոզվելու համար, որ նրանց ժառանգականության մեջ հիվանդ գեներ չկան[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Peter Longerich (2010 թ․ ապրիլի 15). Holocaust: The Nazi Persecution and Murder of the Jews. Oxford University Press. էջ 30. ISBN 978-0-19-280436-5.
- ↑ «Close-up of Richard Jenne, the last child killed by the head nurse at the Kaufbeuren-Irsee euthanasia facility». United States Holocaust Memorial Museum. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Ian Kershaw, Hitler: A Profile in Power, Chapter VI, first section (London, 1991, rev. 2001)
- ↑ Snyder, S. & D. Mitchell. Cultural Locations of Disability. University of Michigan Press. 2006.
- ↑ Proctor, Robert (1988 թ․ հունվարի 1). Racial Hygiene: Medicine Under the Nazis (անգլերեն). Harvard University Press. ISBN 9780674745780.
- ↑ Edwin Black (2003 թ․ նոյեմբերի 9). «Eugenics and the Nazis -- the California connection». San Francisco Chronicle. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Murphy & Lappé, 1994: p. 18
- ↑ Gretchen E. Schafft, From Racism to Genocide: Anthropology in the Third Reich (Urbana and Chicago: University of Illinois Press, 2004), pp. 48-54.
- ↑ Robert S. Wistrich, Who's Who In Nazi Germany (New York: Routledge, 2001), p. 60.
- ↑ In 1933, Adolf Hitler appointed Fischer rector of Frederick William University of Berlin, now Humboldt University. See: "Rektoratsreden im 19. und 20. Jahrhundert – Online-Bibliographie", der ehemalige Friedrich-Wilhelms-Universität Berlin.
- ↑ Lombardo, Paul A. (2008). Three Generations, No Imbeciles: Eugenics, the Supreme Court, and "Buck v. Bell". JHU Press. էջեր 211–213. ISBN 9780801890109.
- ↑ Friedlander, Henry (2000). The Origins of Nazi Genocide: From Euthanasia to the Final Solution. Univ of North Carolina Press. էջ 13. ISBN 978-0807846759. «Although the German eugenics movement, led until the Weimar years by Alfred Ploetz and Wilhelm Schallmayer, did not differ radically from the American movement, it was more centralized. Unlike in the United States, where federalism and political heterogeneity encouraged diversity even with a single movement, in Germany one society, the German Society for Race Hygiene (Deutsche Gesellschaft fue Rassenhygiene), eventually represented all eugenicists, while one journal, the Archiv fur Rassen- und Gsellschafts Biologie, founded by Ploetz in 1904, remained the primary scientific publication of German Eugenics.»
- ↑ Friedman, Jonathan C. (2011). The Routledge History of the Holocaust. Taylor & Francis. էջ 49. ISBN 978-0-415-77956-2. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Evans, Richard J. (2005). The Third Reich in Power. Penguin Press. էջ 429. ISBN 978-1-59420-074-8. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ O'Mathúna, Dónal P (2006). «Human dignity in the Nazi era: implications for contemporary bioethics». BMC Med Ethics. 7: E2. doi:10.1186/1472-6939-7-2. PMC 1484488. PMID 16536874.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ In 1876 Haeckel had discussed the selective infanticide policy of the Greek city of ancient Sparta.Haeckel, Ernst (1876). «The History of Creation, vol. I». New York: D. Appleton. էջ 170. «Among the Spartans all newly born children were subject to a careful examination or selection. All those that were weak, sickly, or affected with any bodily infirmity, were killed. Only the perfectly healthy and strong children were allowed to live, and they alone afterwards propagated the race.»
- ↑ 17,0 17,1 The Nazi census: identification and control in the Third Reich, By Götz Aly, Karl Heinz Roth, Edwin Black, Assenka Oksiloff, 2004, Temple University Press, p104
- ↑ See IBM and the Holocaust by Edwin Black, 2001, Crown / Random House, pg 93-96 and elsewhere
- ↑ The Nazi census: identification and control in the Third Reich, By Götz Aly, Karl Heinz Roth, Edwin Black, Assenka Oksiloff, 2004, Temple University Press, p104-108