Սոցիալական դարվինիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական դարվինիզմ, գաղափարական հոսանք 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի բուրժուական հասարակագիտության մեջ, որը հասարակական կյանքը բացատրում էր գոյության պայքարի և բնական ընտրության կենսաբանական օրենքներով։ Սոցիալական դարվինիզմը Չարլզ Դարվինի էվոլյուցիոն ուսմունքի որոշ դրույթներ կենսաբանությունից փոխադրում է սոցիոլոգիա, հասարակական օրինաչափությունները հանգեցնելով կենսաբանականին։ Սոցիալական բախումները դիտում է հակամարտ սոցիալական հարաբերություններից դուրս և հայտարարում «բնական», հավերժ ու անլուծելի։

Սոցիալական դարվինիզմի նախակարապետը համարվում է Թոմաս Ռոբերտ Մալթուսը, իսկ անմիջական հիմնադիրը՝ Հերբերտ Սփենսերը։ Ուսմունքին հետևել են գաղափարական և քաղաքական տարբեր կողմնորոշում ունեցող սոցիոլոգներ։ Սոցիալական դարվինիզմի որոշ իմաստով հիմնավորել է կենսաբանականի և սոցիալականի կապը, ընդգծել հասարակական զարգացման հակասականությունը, հիմք դրել սովորույթների և սոցիալական նորմաների սոցիոլոգիական ուսումնասիրությանը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 22 CC-BY-SA-icon-80x15.png