Jump to content

Լանդսբերգի բանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լանդսբերգի բանտ
բանտ Խմբագրել Wikidata
Ստեղծում1910 Խմբագրել Wikidata
Նշանակալի անձGünther Joël, Ջոն Վուդս, Friedrich Wetzel Խմբագրել Wikidata
ԵրկիրԳերմանիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորՎերին Բավարիա
 Լեխի Լանդսբերգ
  Լեխի Լանդսբերգ Խմբագրել Wikidata
Կոորդինատներ48°3′15″N 10°52′0″E Խմբագրել Wikidata
Պաշտոնական բացման ամսաթիվը1910 Խմբագրել Wikidata
Ժառանգության կարգավիճակԲավարիայի ճարտարապետության հուշարձան Խմբագրել Wikidata
Քարտեզ
Բանտի մուտքը
Նացիստական հանցագործի մահապատիժը

Լանդսբերգի բանտ (Լանդսբերգի ուղղիչ հաստատություն, գերմ.՝ Justizvollzugsanstalt Landsberg), ուղղիչ հաստատությունը գտնվում է Բավարիայի Լեխի Լանդսբերգ կոմունայում։ Բանտը հայտնի է նրանով, որ այնտեղ դատապարտված են եղել Ադոլֆ Հիտլերը և նացիստական բազմաթիվ հանցագործներ։

Բանտը կառուցվել է 1910 թվականին և նախատելված է եղել հանցագործներին պահելու համար։ 1924 թվականին՝ գարեջրային հեղաշրջումից հետո Լանդսբերգի բանտում դատապարտվել են Ադոլֆ Հիտլերը, Ռուդոլֆ Հեսսը և Շտրասսեր Գրեգորը։ Հիտլերն իր պատիժը կրում էր հարմարավետ պայմաններում, բանտախուցը մաքրվում էր այլ բանտարկյալների կողմից, նրան պարբերաբար այցելում էին այցելուներ[1]։ Դատապարտման ժամանակ Հիտլերը շարադրեց իր «Իմ պայքարը» գիրքը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակիցների հաղթանակից հետո Լանդսբերգի բանտը վերանվանվել է № 1 պատերազմական հանցագործների բանտ։ Ամերիկյան օկուպացիոն իշխանությունների հսկողության ներքո գտնվող նացիստները, ովքեր մեղադրվել են պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ դատապարտվել են հենց այստեղ։ Ընդհանուր առմամբ բանտարկյալների թիվը գերազանցել է մեկ ու կես հազարը[2]։ 1945-1951 թվականներին բանտարկվածներից 284-ը ենթարկվել է մահապատժի[2][3], որոնց թվում էր Օսվալդ Պոլը, Օտո Օլենդորֆը, Կարլ Գեբհարդտը, Կարլ Բրանդտը։ Այնզացգրուպի գործընթացի հետևանքով վերջին ձերբակալվածները ազատ են արձակվել 1958 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Fest, J. Hitler. — Houghton Mifflin Harcourt, 2002. — P. 199-200. — 856 p. ISBN 9780156027540
  2. 1 2 «The Landsberg prison for war criminals». Bürgervereinigung Landsberg im 20. Jahrhundert e.V. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
  3. Lane, Charles (4 июня 2005). «The Paradoxes of a Death Penalty Stance». Washington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանդսբերգի բանտ» հոդվածին։