Jump to content

Ամլացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամլացում
Ընդհանուր տեղեկություններ
Բեղմնականխման ձևը/տեսակըԱմլացում
Մարդկությանը հայտնի էՀնագույն ժամանակներից
Ձախողման ցուցանիշը (առաջին տարում)
Ճիշտ կիրառման դեպքում1%-ից ցածր%[1]
Տիպական կիրառման դեպքում1%-ից ցածր%[1]
Կիրառում
Duration effectԵրկարաժամկետ
Դարձելիություն (պտղաբերության վերականգնում)Բարդ է և թանկ, հնարավոր է վազէկտոմիայի և արգանդափողերի կապման դարձելիություն
ՀուշումՎազէկտոմիայից հետո պահանջվում է կատարել սերմնահեղուկի 3 հետազոտություն
Կլինիկական նշաններԲացակայում է
Առավելություններ և թերություններ
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանությունԲացակայում է
ԱռավելություններՆԱՊ-ը երկարաժամկետ բեղմնականխման մեթոդ է, որը տեղադրելուց հետո չի պահանջում հետագա գործողություններ
ՌիսկերՎիրահատական և հետվիրահատական բարդություններ

Ամլացում, բժշկական միջամտության որևէ եղանակով անձին միտումնավոր կերպով վերարտադրվելու ունակությունից զրկելն է։ Ամլացումն իրականացվում է թե՛ վիրահատական և թե՛ ոչ վիրահատական մեթոդներով, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։ Ամլացումն իրականացվում է մշտական արդյունք ձեռք բերելու ակնկալիքով. սովորաբար այն դժվար դարձելի կամ անդարձելի մեթոդ է։

Կանանց ամլացումը մեծ մասամբ իրականացվում է զարգացող երկրներում, մինչդեռ տղամարդկանց ամլացումը կամ վազէկտոմիան հիմնականում հատուկ է արդյունաբերական երկրներին։ Աշխարհում ամլացման ցուցանիշներում մեծ է կանանց ամլացման չափաբաժինը, սակայն մեթոդի ընտրության դրդապատճառները տարբեր են՝ ժողովրդագրական գործոններով պայմանավորված։ Սովորաբար, ամլացման մասին խոսելիս առաջին հերթին կենտրոնանում ենք մարդու նկատմամբ դրա ֆիզիկական ազդեցության վրա, այդուհանդերձ այն կարող է ազդել նաև մարդու հոգեկան առողջության, ընտանիքի և ընդհանրապես համայնքի վրա։

Վիրաբուժական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրաբուժական ամլացման մեթոդներից են՝

Արգանդափողի կապում. բարդ վիրահատություն է, որի ընթացքում վիրաբույժը հատում է արգանդափողերն, ապա կապում դրանք՝ կանխելով ձվաբջիջների (պտղաձվերի) անցումն արգանդի խոռոչ։

Վիրահատական միջամտություն, որի ընթացքում տղամարդու սերմածորաններ|սերմնատար ծորանները հատվում ու կապվում (փակվում) են այնպես, որ սպերման չկարողանա անցնել սերմնատար ծորաններ (սերմնաժայթքում) և կանխվի բեղմնավորումը։

  • Հիստերեկտոմիա. վիրահատության միջոցով հեռացվում է արգանդը՝ ընդմիշտ կանխելով հղիությունը և որոշ հիվանդություններ, ինչպես օրինակ՝ արգանդի քաղցքեղը։
  • Ամորձատում (կրտում). վիրահատության միջոցով հեռացվում են տղամարդու ամորձիները։ Այս մեթոդը հիմնականում կիրառվում է կենդանիների ամլացման դեպքում և շատ հազվադեպ՝ մարդկանց։ Նախկինում այս մեթոդը կիրառել են նաև տղա երեխաների համար այլ նպատակներով, որոնց մասին կարելի է ծանոթանալ հետևյալ հոդվածներում՝ Կաստրատ և Ներքինի։

Միջլուսանցքային

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջլուսանցքային միջամտություններն իրականացվում են կնոջ վերարդադրողական ուղիներ ներթափանցելու միջոցով։ Միջամտության ընթացքում կատետրի օգնությամբ արգանդափողերում (ֆալոպյան փողեր) տեղադրվում է նյութ, որն աստիճանաբար խցանում է դրանք տվյալ հատվածում։ Նմանատիպ գործողությունները սովորաբար անվանում են ոչ-վիրաբուժական, քանի որ դրանք իրականացվում են օգտագործելով մարմնի բնական բացվածքը, և հետևաբար վիրահատական կտրվածք անելու անհրաժեշտություն չի առաջանում։

Չկա այնպիսի «ամլացնող հաբ», որը կարող է մշտապես զրկել վերարտադրվելու կարողությունից, չնայած հայտնի են խաբեության դեպքեր, երբ կեղծ դեղամիջոցների, ինչպիսին է պրոգեստերեքսին, վերագրել են նմանատիպ ազդեցություններ։

Ազդեցությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր է հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն է ունենում մարդու վրա ամլացումը, քանի որ այն բեղմնականխման տարածված մեթոդ է։ Ծննդաբերությունից հետո որոշ ժամանակ անց արգանդափողերի կապում տարած կանանց շրջանում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն կամ չի ազդել կամ դրականորեն է ազդել սեռական հետաքրքրությունների և սեռական հաճույքի վրա[2]։ Համանման արդյունք է արձանագրվել նաև վազեկտոմիա տարած տղամարդկանց շրջանում։ Վազէկտոմինան չի ունեցել բացասական ազդեցություն տղամարդկանց բավարարվածության վրա, և որպես արդյունք չեն նկատվել էական փոփոխություններ զույգերի հարաբերություններում, և չի նվազել ամուսինների բավարարվածությունը[3]։ Համաձայն Ջոն Հոպկինսի բժշկական կենտրոնի տվյալների՝ արգանդափողերի կապումը 1000 կանանցից մեկից էլ քիչ դեպքում է լուրջ խնդիրիների պատճառ դառնում։ Չնայած արգանդափողերի կապումը արդյունավետ միջամտություն է, այնուամենայնիվ, 200 կանանցից մեկը կարող է ունենալ հղիություն։ Արգանդափողերի կապման հավանական վտանգներից են՝ արնահոսությունը մաշկի վրա արված կտրվածքից կամ արյունահոսությունը որովայնի խոռոչում, վարակը, որովայնի խոռոչի այլ օրգանների վնասվածքները, անզգայացման կողմնակի ազդեցությունը, արտարգանդային հղիությունը (ձվաբջիջը բեղմնավորվում է արգանդից դուրս) և արգանդափողերի թերի խցանումը, որը հանգեցնում է հղիության[4]։ Վազէկտոմիայի հնարավոր վտանգներից են՝ հետվիրաբուժական երկարատև ցավերը, արնահոսությունը և կապտուկները, վիրահատության ժամանակ արտահոսած սերմնահեղուկի հետևանքով առաջացած (սովորաբար թույլ) բորբոքային ռեակցիան՝ սերմնահեղուկի գրանուլոման, և վարակը։ Բացի այդ, սպերման տեղափոխող սերմնածորանի երկու ծայրերը կտրված հատվածում կարող են կպչել միմյանց և զարգանալ՝ վերականգնելով անցանելիությունը, ինչը կարող է հանգեցնել չպլանավորած հղիության[5]։

Դժվար կլինի գնահատել ամլացման հոգեբանական ազդեցությունը, քանի որ նրանց մոտ, ովքեր ի վերջո որոշել են ամլացում իրականացնել, կարող է հոգեբանական որևէ տարր առավել գերակշռող լինել։ Ամլացման և հոգեբանական խնդիրները փոխկապակցված են։ Եթե անձը այդ քայլին է դիմում հարկադրաբար կամ առանց լիարժեք գիտակցելու մեթոդի էությունը և դրա հետևանքները, ապա ավելի հավանական է, որ նա հետագայում կունենա հոգեբանական խնդիրներ։ Քանի որ ամլացումը հիմնականում անդարձելի միջամտություն է, հետևաբար դրա հիմնական հոգեբանական դրսևորումը իրականացված վիրահատության մասին զղջալն է, իսկ զղջալու հիմնական պատճառը՝ կրկին երեխաներ ունենալու ցանկությունը[6]։

Այն երկրներում, ուր ավելի արմատացած է ավանադական հայրիշխանական համակարգը, կնոջ ամլացումը տարբեր պատճառներով կարող է ամուսնու կողմից վիրավորական վարքագծի առիթ հանդիսանալ[7]։ Ամլացումը կարող է անվստահություն սերմանել ամուսինների միջև, եթե ամուսինը միջամտությունից հետո սկսի կասկածել կնոջն անհավատարմության մեջ։ Ավելին, ամուսինը կարող է զայրանալ և ագրեսիվ վարքագիծ դրսևորել, եթե կինն ամլացման որոշումը կայացրել է առանց իր հետ խորհրդակցելու։ Եթե կինն ամլացումից հետո նորից է ամուսնանում, նրա նոր ամուսնուն կարող է դուր չգալ այն հանգամանքը, որ կինն ի վիճակի չէ իրեն երեխաներ պարգևել, ինչն իր հերթին ամուսնական վեճերի պատճառ կարող է դառնալ։ Թույլ, ոչ ինքնուրույն կանանց համար կան շատ այլ բացասական հետևանքներ։ Այդուհանդերձ, ժամանակակից շատ մշակույթներում, ուր ձևավորվել են կայուն հարաբերություններ, ամլացումից հետո չնչին փոփոխություններ են նկատվում ամուսնական հարաբերություններում։ Նման հասարակություններում կանայք ավելի ուժեղ են, և քիչ հավանական է, որ տղամարդիկ կպարտադրեն նրանց իրենց անձնական ընտրությունը։ Սեռական կյանքը մնում են միանգամայն անփոփոխ, ամուսնական հարաբերությունները չեն տուժում, քանի դեռ ամլացման մասին որոշումը զույգերը կայացնում են համատեղ[8]։

Ամլացման տարածում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդագրական բարձր ցուցանիշներ ունեցող երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, կարող է իրականացվել ծնելիության աճի դադարեցմանն ուղղված, հարկադիր ամլացման կամ ամլացումը խթանելու քաղաքականություններ[9]։ Մինչ նշված երկու երկրներում էլ ծնելիության ցուցանիշներն անկում են ապրում, մտավախություն կա, որ ծնելիությունը այնքան է նվազել, որ մարդկային ռեսուրսները չեն բավականացնի աշխատուժը լրացնելու համար[9]։ Գոյություն ունի նաև տղա երեխայի նախապատվության խնդիր. պտղի սեռը որոշող տեխնիկայի կատարելագործման պայմաններում ամուսինները կարող են դիմել աբորտի, երբ հայտնի է դառնում, որ իրենց ապագա երեխան իգական սեռի է։ Դա բերում է սեռերի հարաբերակցության համամասնության խախտման, ինչն էլ, անցնելով սահմանագիծը, կարող է բացասական հետևանքներ ունենալ[9]։

2014 թվականի մայիսին Առողջապահության միջազգային կազմակերպությունը (ԱՀԿ), ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻԳՀԳ), «ՄԱԿ-կանայք» կառույցը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագիրը (ՄԱՁԻԱՀ)]], ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՄԱՄՀ)հանդես եկան հարկադիր, բռնի կամ կամքին հակառակ որևէ այլ ձևով իրականացվող ամլացումը բացառելու մասին համատեղ միջգերատեսչական զեկույցով։ Զեկույցում ներկայացվում են բնակչության այն առանձին խմբերը, որոնք ամլացման են ենթարկվում՝ սեփական կամքին հակառակ[10]։

  • Compulsory sterilization
  • Eugenics
  • Male contraceptive
  • Vas-occlusive contraception

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Trussell, James (2011). «Contraceptive efficacy». In Hatcher, Robert A.; Trussell, James; Nelson, Anita L.; Cates, Willard Jr.; Kowal, Deborah; Policar, Michael S. (eds.) (eds.). Contraceptive technology (20th revised ed.). New York: Ardent Media. էջեր 779–863. ISBN 978-1-59708-004-0. ISSN 0091-9721. OCLC 781956734. {{cite book}}: |editor6-first= has generic name (օգնություն) Table 26–1 = Table 3–2 Percentage of women experiencing an unintended pregnancy during the first year of typical use and the first year of perfect use of contraception, and the percentage continuing use at the end of the first year. United States. Արխիվացված 2017-02-15 Wayback Machine
  2. Costello, Caroline et al. 2002. "The Effect of Interval Tubal Sterilization on Sexual Interest and Pleasure". The American College of Obstetricians and Gynecologists. 100(3): 511-517.
  3. Hofmeyr, Doreen G. and Abraham P. Greeff. 2002. "The Influence of a Vasectomy on the Marital Relationship and Sexual Satisfaction of the Married Man". Journal of Sex and Marital Therapy. 28:339-351.
  4. "Tubal Ligation". Johns Hopkins Medicine.
  5. "Vasectomy". Johns Hopkins Medicine.
  6. Zite, Nikki and Sonya Borrero. 2011. "Female Sterilisation in the United States". The European Journal of Contraception and Reproductive Health Care. 16: 336-340.
  7. Rao, Vijayendra. "Wife-Beating in a Rural South India Community." Social Science and Medicine. 44.8 (1997): 1169-1181.
  8. [1] Philliber, S. G.; Philliber, W. W. (1985). "Social and psychological perspectives on voluntary sterilization: A review". Studies in family planning 16 (1): 1–29. [2]
  9. 9,0 9,1 9,2 STOLC, Phyllis E W. Seeking Zero Growth: Population Policy in China and India. Graduate Journal of Asia-Pacific Studies. 6.2 (2008): 10-32.
  10. Eliminating forced, coercive and otherwise involuntary sterilization, An interagency statement, World Health Organization, May 2014.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Cat's sterilization (video)
  • Vasectomy Information —The website of newsgroup alt.support.vasectomy.
  • All About Vasectomy & Finding a Doctor. Latest advances, videos etc
  • My Vasectomy in Words and Pictures —One man's personal experience.
  • Vasectomy Reversal Resource
  • Female Sterilization Options - /mk.nkl/cvas1.html Is Vasectomy the Right Method For Me?] and * * * Is Female Sterilization the Right Method For Me?
  • No-Scalpel Vasectomy: The NSV Book
  • Video: The NSV Procedure (graphic)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամլացում» հոդվածին։