Սև շուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև շուկա Բարսելոնայում

Սև շուկան (այլ կերպ անվանում են նաև ընդհատակյա տնտեսություն կամ ստվերային տնտեսություն), գաղտնի շուկայական գործարք է, որը ներառում է անօրինականության տարրեր և բնութագրվում է ոչ պատշաճ վարքի, կանոնների դրսևորմամբ։ Օրենքը սահմանում է ապրանքների և ծառայությունների ցանկ, որոնց արտադրությունն ու տարածումը օրենքով արգելված են, բայց սև շուկան շրջանցում է այդ օրենքը։ Արգելված ապրանքների և ծառայությունների արտադրության կամ տարածման մեջ ներգրավված կողմերը հանդիսանում են ապօրինի տնտեսության անդամներ։ Օրինակ՝ թմրանյութերի առևտուրը, մարմնավաճառությունը, անօրինական արտարժույթի գործարքները և մարդկանց թրաֆիքինգը։ Ինչպես նաև հարկային օրենսգրքի խախտումները, եկամտահարկից խուսափումը, համարվում են չհայտարարվագրված տնտեսություն[1]։

Քանի որ հարկերից խուսափելը կամ սև շուկայի մասնակցությունը անօրինական է, մասնակիցները փորձում են թաքցնել իրենց պահվածքը կառավարությունից և կարգավորող մարմններից[2]։ Կանխիկի օգտագործումը նախընտրելի միջոցն է անօրինական գործարքներում, քանի որ կանխիկի օգտագործումը չի

թողնում հետքեր[3]։ Սև շուկաներում գործելու հիմնական մտադրությունները առևտրային մաքսանենգությունն է, հարկերից, օրենքներից խուսափումը։

Սև շուկան առանձնանում է մոխրագույն շուկայից(մոխրագույն շուկայական ապրանքները վաճառվում են արտադրողի կամ նրա լիազորված գործակալի կողմից`վերավաճառողի և արտադրողի միջև կնքված պայմանագրի դրույթներից դուրս) և սպիտակ շուկայից՝ որտեղ առևտուրը իրավական է և պաշտոնական։

Սև փողը անօրինական գործարքներից ստացված եկամուտ է, որը կարելի է լեգիտիմացնել միայն փողերի լվացման որոշակի ձևով։ Սև տնտեսության գաղտնի բնույթի պատճառով հնարավոր չէ որոշել դրա չափը և ծավալը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ առկա են սև շուկայի բազմաթիվ հոմանիշներ`ստորգետնյա, թաքնված, մոխրագույն, ստվերային, ոչ ֆորմալ, գաղտնի անօրինական, չբացահայտված, չհրապարակված, երկրորդային, զուգահեռ[2]։ Չկա մեկ ստորգետնյա տնտեսություն, դրանք բազմաթիվ են։ Շուկայում այդ ստորգետնյա տնտեսություններն ամենուրեք են, ինչպես նաև կենտրոնացված զարգացած կամ զարգացող երկրներում։ Ստորգետնյա գործունեությամբ զբաղվողները շրջանցում են, փախնում կամ հեռանում են արտադրության և փոխանակման մեջ ներգրավված ֆորմալ գործակալներին կառավարող կանոնների, իրավունքների, կանոնակարգերի և կիրառման պատժամիջոցների ինստիտուցիոնալ համակարգերից։ Ընդհանուր առմամբ՝ առանձնացնում են չորս խոշոր ստորգետնյա, ընդհատակյա տնտեսություններ[4]

  • անօրինական տնտեսություն
  • չհայտարարված տնտեսություն
  • չգրանցված տնտեսություն
  • ոչ ֆորմալ տնտեսություն

«Անօրինական տնտեսությունը» բաղկացած է իրավական ակտերի խախտմամբ ձեռնարկվող տնտեսական գործունեության արդյունքում ստացված եկամուտներից։ Անօրինական տնտեսության մասնակիցները զբաղվում են արգելված ապրանքների և ծառայությունների արտադրության և տարածման մեջ, ինչպիսիք են թմրամիջոցները, թրաֆիքինգը, սպառազինությունների թրաֆիքինգը և մարմնավաճառությունը։

«Չհայտարարված տնտեսությունը» բաղկացած է այն տնտեսական գործողություններից, որոնք շրջանցում կամ խուսափում են հարկային օրենսգրքում ամրագրված ինստիտուցիոնալ կարգավորվող հարկաբյուջետային կանոնները։ Չհայտարարված տնտեսության ամփոփ ցուցանիշը եկամտի գումարն է, որը պետք է ներկայացվի հարկային մարմնին, սակայն այդ մասին չի հաղորդվում։ ԱՄՆ - ում չհայտարարվագրված եկամուտը գնահատվում է 2 տրիլիոն դոլար, որի արդյունքում «հարկային բացը» հասնում է 450-600 մլրդ դոլարի[5]։

«Չգրանցված տնտեսությունը» բաղկացած է այն տնտեսական գործողություններից, որոնք շրջանցում են ինստիտուցիոնալ կանոնները, որոնք սահմանում են պետական վիճակագրական գործակալությունների հաշվետվության պահանջները։ Չգրանցված տնտեսության ամփոփ ցուցանիշը չհայտարարված եկամտի գումարն է, մասնավորապես, այն եկամտի գումարը, որը պետք է գրանցվի ազգային հաշվառման համակարգերում, բայց չի գրանցվել։ Չգրանցված եկամուտը որոշակի խնդիր է անցումային երկրներում, որոնք անցել են սոցիալիստական հաշվառման համակարգից ՄԱԿ-ի ստանդարտ ազգային հաշվառման։ Չգրանցված տնտեսության չափը գնահատելու համար առաջարկվել են նոր մեթոդներ[6]։ Սակայն անցումային երկրների չգրանցված տնտեսությունների չափերի վերաբերյալ դեռևս քիչ

կոնսենսուս կա[7]։

«Ոչ ֆորմալ տնտեսությունը» բաղկացած է այն տնտեսական գործողություններից, որոնք շրջանցում են ծախսերը և բացառվում են օրենքներում ներառված առավելություններն ու իրավունքները, որոնք վերաբերում են գույքի հետ կապված հարաբերություններին, առևտրային լիցենզավորմանը, աշխատանքային պայմանագրերին, ֆինանսական վարկերին և սոցիալական ապահովագրության համակարգերին։ Ոչ ֆորմալ հատվածը որոշվում է որպես տնտեսության մաս, որը չի հարկվում, վերահսկվում կառավարության կողմից։

Գնագոյացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անօրինական կերպով կամ ապօրինաբար ձեռք բերված ապրանքներն ու ծառայությունները կարող են բարձր կամ ցածր փոխարկել օրինական շուկայի գործարքների գները ․

  • Դրանք կարող են ավելի մատչելի լինել, քան օրինական շուկայական գները։ Արտադրողը պարտավոր չէ վճարել արտադրական ծախսերի կամ հարկերի համար։ Սա սովորաբար տեղի է ունենում ընդհատակյա տնտեսության մեջ։ Քրեական հանցագործները գողանում են ապրանքներ և դրանք վաճառում են օրինական շուկայից ցածր, սակայն ստացական, երաշխիք և այլն չեն տրամադրում։
  • Ինչպես նաև դրանք կարող են ավելի թանկ լինել, քան իրավական շուկայական գները։ Օրինակ՝ ապրանքներ, որ դժվար է ձեռք բերել կամ արտադրել, խիստ ռացիոնալ է կամ մատչելի չէ օրինական կերպով։ Օրինակ, եթե ապրանքի փոխանակումը անօրինական է ինչ-որ պետական պատժամիջոցների կիրառմամբ, դա հաճախ նկատելի է որոշ դեղագործական դեղամիջոցներում, դրանց գները կձգտեն բարձրացնել այդ պատժամիջոցների արդյունքում։

Սպառողների խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույնիսկ երբ ընդհատակյա շուկան ավելի ցածր գներ է առաջարկում, սպառողները դեռևս նախընտրում են գնել օրինական շուկայում․

  • նրանք նախընտրում են օրինական մատակարարներին, քանի որ նրանց հետ ավելի հեշտ է կապվել և պատասխանատվության ենթարկել սխալների համար
  • Որոշ իրավասությունների մեջ, օրինակ՝ Միացյալ Նահանգներում, հաճախորդները կարող են մեղադրվել քրեական հանցագործության մեջ, եթե գիտակցաբար մասնակցեն սև տնտեսությանը, նույնիսկ որպես սպառող,
  • Նրանք կարող են բարոյական հակակրանք ունենալ սև մարքեթինգի հանդեպ։

Այնուամենայնիվ, որոշ դեպքերում սպառողները կարող են ավելի լավ վիճակում լինել սև շուկայի ծառայություններից օգտվելիս, մասնավորապես, երբ կառավարական կանոնները խոչընդոտում են, թե ինչն է այլ կերպ լեգիտիմ մրցունակ ծառայություն։ Օրինակ՝ չլիցենզավորված տաքսի ծառայությունը։ Բալթիմուրում շատ սպառողներ ակտիվորեն նախընտրում են անօրինական տաքսիները՝ պատճառաբանելով, որ դրանք ավելի հասանելի են, հարմարավետ և մատչելի գնային առումով։

Առևտրային ապրանքներ և ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապօրինի դեղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջից և 20-րդ դարի սկզբից շատ երկրներ սկսեցին արգելել պահել կամ օգտագործել որոշ հանգստացնող դեղամիջոցներ, ինչպես Միացյալ Նահանգների թմրամիջոցների դեմ պայքարը։ Շատերը, այնուամենայնիվ, շարունակում են օգտագործել ապօրինի թմրամիջոցներ, և գոյություն ունի սև շուկա, որ մատակարարի դրանք։ Չնայած իրավապահ մարմինների՝ դրանց խափանման ջանքերին, դրանց պահանջարկը մնում է բարձր՝ ապահովելով խոշոր շահույթ կազմակերպված հանցավոր խմբերի համար։ Միավորված ազգերի կազմակերպությունը հաղորդում է, որ ապօրինի թմրանյութերի մանրածախ արժեքը կազմում է 321,6 միլիարդ

դոլար[8]։ Չնայած իրավապահ մարմինները խափանում են ապօրինի թմրամիջոցների մի մասը և հարյուր հազարավոր մեծածախ և մանրածախ վաճառողներին ձերբակալում՝ այդպիսի դեղերի նկատմամբ կայուն պահանջարկը և բարձր շահույթը խթանում են նոր դիստրիբյուտորներին շուկա մտնել՝ առանց մանրածախ գների նվազման։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շատ ակտիվիստներ զուգահեռներ են անցկացնում 1920-ական թթ. Միացյալ Նահանգներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ալկոհոլի արգելման միջև։

Մարմնավաճառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնավաճառությունը անօրինական է կամ խիստ կարգավորվում է աշխարհի շատ երկրներում։ Թեև մարմնավաճառությունը գոյություն ունի ամեն երկրում, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն ավելի շատ ծաղկում է ավելի աղքատ երկրներում, և այն վայրերում, որտեղ մեծ թվով ազաբ, ամուրի տղամարդիկ կան, ինչպես օրինակ, ռազմակայանների շրջանում։ Օրինակ՝ փորձագիտական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարմնավաճառների մատակարարումը կտրուկ աճեց 2008 թվականին Դենվերում և Միննեպոլիսում, երբ այնտեղ տեղի ունեցավ Ժողովրդավարական և Հանրապետական կոնվենցիաները[9]։

Սև շուկայում մարմնավաճառները, ընդհանուր առմամբ, գործում են գաղտնիության որոշ աստիճաններով, երբեմն գները և գործողությունները բանակցում են կոդերով և նուրբ ժեստերի միջոցով։ Գերմանիայում կամ Նիդեռլանդներում, որտեղ մարմնավաճառությունը օրինական է, բայց կարգավորվում է, անօրինական մարմնավաճառներ կան, որոնց ծառայությունները մատչելի են և ավելի հասանելի՝ առանց հաշվի առնելու օրինական պահանջները կամ ընթացակարգերը՝ առողջական վիճակի զննություն, բնակարանային չափանիշները և այլն։ Մյուս երկրներում, ինչպես օրինակ Նիկարագուայում, որտեղ մարմնավաճառությունը օրինական է և կարգավորվում է, հյուրանոցները կարող են պահանջել երկու կողմերին էլ ներկայացնել իրենց ինքնությունը`փորձելով կանխարգելել երեխաների մարմնավաճառության աճը։

Զենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երկրների օրենսդիր մարմինները արգելում կամ սահմանափակում են զենքի անձնական սեփականությունը։ Այս սահմանափակումները կարող են տարբեր լինել՝ փոքր դանակներից մինչև հրազեն կամ ընդհանրապես ըստ դասակարգման (օրինակ՝ տրամաչափ, ատրճանակ, ավտոմատ զենքեր և պայթուցիկներ)։ Սև շուկան մատակարարում է սպառազինության պահանջները, որոնք չեն կարող ձեռք բերել օրինական ճանապարհով, կամ թույլտվություններ ստանալուց և վճարելուց հետո։ Մաքսանենգ ճանապարհով կարելի է զենք ձեռք բերել այն երկրներից, որտեղ զենքի վաճառքն օրինական է կամ գողանալ տեղական զենք արտադրողներից։ Այդպիսի զենքերի գնորդները հիմնականում հանցագործներն են, որոնք դրանք օգտագործում են անօրինական գործունեության համար, կամ զենքի հավաքածու ունեցողները կամ այն քաղաքացիները, որոնք հետաքրքրված են իրենց բնակարանները, ընտանիքները կամ ձեռնարկությունները պաշտպանելու համար։

Անգլիայում և Ուելսում որսորդության համար օգտագործվող զենքի որոշ կատեգորիաներ բնակիչները կարող են ձեռք բերել, սակայն պետք է գրանցվեն տեղական ոստիկանության բաժանմունքում և պահեն փակ պահարաններում։ Բնակչության մեկ այլ հատված, որը ցանկանում է սև շուկայում զենք գնել, այն անհատներն են, ովքեր չեն կարողանում անցնել օրինական պահանջնվող չափորոշիչները՝ օրինակ, որ հոգեկան հիվանդությամբ չեն տառապում կամ նախկինում դատապարտված չեն եղել։

Կենդանիներ և կենդանական ապրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի կենդանիների ապօրինի վաճառքով զբաղվողը հրաժարվում է լուսանկարվել

Շատ զարգացող երկրներում վայրի կենդանիներին բռնում են և վաճառվում՝ որպես ընտանի կենդանի։ Վայրի կենդանիներին որսում և սպանում են իրենց մսի, կաշվի և օրգանների համար, որոշ կենդանիների օրգան-մասեր վաճառվում են՝ ավանդական բժշկության մեջ կիրառման համար։

ԱՄՆ-ի մի շարք նահանգներում օրենքները, որոնք պահանջում են կաթնային պաստերիզացիան, ստեղծում են սև շուկայական իրավիճակներ՝ ներառելով հում կաթի վաճառքն ու տեղափոխումը, և երբեմն հում կաթնային պանրի, որը օրինական է մի շարք ԵՄ երկրներում, սակայն արգելված է ԱՄՆ-ում[10]։

Ալկոհոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմ-րաննինգը ալկոհոլային խմիչքների փոխադրման (մաքսանենգության) ապօրինի բիզնես է, եթե այդպիսի փոխադրումը արգելված է օրենքով։ Մաքսանենգությունը սովորաբար արվում է որոշակի իրավասության շրջանակում՝ շրջանցելու հարկադրանքի կամ արգելման օրենքները։ Ռոմ-րաննինգ տերմինը ավելի տարածված է ջրի վրա կատարվող մաքսանենգության համար, իսկ բութլեգինգը՝ ցամաքային մաքսանենգության համար։ PBS- ի արգելքի համաձայն՝ «բութլեգինգ» տերմինը հայտնի դարձավ, երբ հազարավոր քաղաքացիներ ալկոհոլ էին վաճառում իրենց երկարաճիտ ոտնամանի մեջ դրված տափաշշերից բոլոր խոշոր քաղաքներում և գյուղական վայրերում։ «Ռոմ-րաննինգ» տերմինը, ամենայն հավանականությամբ, սկիզբ է առել ԱՄՆ-ում (1920-1933թթ.), երբ արևմտյան Բահամյան կղզիներում գտնվող Բիմինի նավահանգստից նավերը սկսեցին տեղափոխել էժանագին կարիբյան ռոմ դեպի Ֆլորիդա։ Սակայն ռոմի էժանությունը ցածր շահույթ էր ապահովում, և նրանք շուտով սկսեցին տեղափոխել կանադական վիսկի, ֆրանսիական շամպայն և անգլիական ջին դեպի մեծ քաղաքներ՝ Նյու Յորք, Բոստոն, որտեղ գները ավելի բարձր էին։

Ծխախոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեկուցվել է, որ ԱՄՆ-ի՝ ցածր հարկերով մեկ նահանգից դեպի բարձր հարկերով մեկ այլ նահանգ ծխախոտի մեկ բեռնաատարի տեղափոխումը մաքսանենգ ճանապարհով, կարող է բերել մինչև 2 մլն դոլար շահույթ[11]։ Ցածր հարկերով նահանգները, ընդհանուր առմամբ, ծխախոտի խոշոր արտադրողներն են և հսկայական քննադատության են ենթարկել հարկերի ավելացման իրենց դժկամության համար։ Հյուսիսային Կարոլինան, ի վերջո, համաձայնվեց բարձրացնել իր հարկերը 5 ցենտից մինչև 35 ցենտ յուրաքանչյուր 20 սիգարետանոց տուփի համար, չնայած այն շարունակում է մնալ ազգային միջինից ցածր։ Սակայն Հարավային Կարոլինան մինչ օրս հրաժարվում է հետևել հայցին և բարձրացնել հարկերը յոթ ցենտից յուրաքանչյուր տուփի համար(ամենացածրը ԱՄՆ-ում)։

Փաստում են, որ Մեծ Բրիտանիայում սիգարետի 27% -ը և ծխախոտի 68% -ը ձեռք է բերվում սև շուկայում[12]։

Կենսաբանական օրգաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), անօրինական օրգան առևտուրը տեղի է ունենում այն ժամանակ, երբ օրգանները հանվում են մարմնից՝ առևտրային գործարքների նպատակով. ԱՀԿ-ն արդարացնում է այդ գործողությունները, ասելով՝ «Օրգանների համար վճարումը, ամենայն հավանականությամբ, առավելություն է ստանում ամենաաղքատ և առավել խոցելի խմբերի մոտ, խաթարվում է նվիրատվության գործընթացը և հանգեցնում է շահութաբերության և մարդկանց թրաֆիքինգի»։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ անօրինական օրգանների առևտուրն աճում է, Global Financial Integrity-ի վերջին զեկույցում նշվում է, որ ապօրինի օրգան առևտրի արդյունքում առաջանում է 600 միլիոն դոլարից մինչեւ $ 1,2 միլիարդ շահույթ[13]։

Ռեկետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեկետը մի ծառայություն է, որը խարդախությամբ առաջարկվում է լուծելու մի խնդիր, որն իրականում գոյություն չունի, որը չէր գործադրվի, կամ էլ գոյություն չէր ունենա, եթե ռեկետը չլիներ։ Ռեկետի իրականացումը ռեկետինգ է։ Մասնավորապես, պոտենցիալ խնդիրը կարող է առաջացնել այն նույն կողմը, որը առաջարկում է լուծել այն, թեև այդ փաստը կարող է թաքցնել, այդ ընկերությանը շարունակաբար հովանավորելու կոնկրետ մտադրությամբ։ Մեկ այլ նախատիպ է պաշտպանական ռեկետը, որտեղ մարդը կամ խումբը (օրինակ`հանցավոր խմբավորումը) նշում է խանութի սեփականատիրոջը, որ կարող է պաշտպանել իր խանութը պոտենցիալ վնասից ու սպառնալիքներից՝ մինչդեռ պաշտպանության տակ թաքնված է շորթման գործողություններ։ Ռեկետը հաճախ կապվում է կազմակերպված հանցագործության հետ, ռեկետ տերմինը կիրառվել է 1927 թ. հունիսին Չիկագոյի Գործատուների միության կողմից «Teamsters» միությունում կազմակերպված հանցավորության ազդեցության մասին հայտարարության մեջ։

Հեղինակային իրավունքներով պաշտպանված մեդիա/լրատավամիջոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն երկրներում, որտեղ հեղինակային իրավունքի մասին օրենքը (մասնավորապես Ասիայում և Լատինական Ամերիկայի երկրներում) քիչ կիրառելի է, հաճախ վաճառում են ֆիլմեր, երաժշտական ձայնասկավառակներ և համակարգչային ծրագրեր անգամ երբ դրանք դեռ պաշտոնապես չեն թողարկվել։ Մի քանի հարյուր դոլարով կեղծարարները կարողանում են պատճենել և վաճառել գողացվածը DVD և CD տարբերակներով։

Հեղինակային իրավունքի սեփականատերերը և հեղինակային իրավունքի մասին օրենքների կողմնակիցները համարում են, որ այս երևույթը դժվար է դադարեցնել դատարանների միջոցով, քանի որ գործողությունները լայնածավալ տարածվում են՝ շրջանցելով ազգային սահմանները և իրավական համակարգերը։ Քանի որ թվային տեղեկատվությունը կարող է բազմիցս կրկնօրինակվել առանց որակի կորստի և էլեկտրոնային եղանակով փոխանցվել ոչ մի գնով՝ ԶԼՄ-ների արդյունավետ ընդհատակյա շուկայական արժեքը զրոյանում է՝ տարբերվելով ընդհատակյա տնտեսական գործունեության գրեթե բոլոր ձևերից։ Խնդիրը բարդանում է հեղինակային իրավունքի մասին օրենքի կիրարկման նկատմամբ տարածված անտարբերությամբ՝ ինչպես կառավարությունների, այնպես էլ լայն հասարակության կողմից։

Մարդկանց աչքերում մեքենա գողանալը դիտվում է որպես հանցագործություն, սակայն երաժշտության կամ խաղերի չարտոնված պատճենները ստանալը՝ ոչ։

Բացի այդ, ոչ բոլոր մարդիկ են համաձայն «հեղինակային իրավունքի մասին» օրենքի հետ, քանի որ այն արդարացիորեն քրեականացնող մրցակցություն է, որը թույլ է տալիս հեղինակային իրավունքի տիրապետողին արդյունավետորեն մենաշնորհել համապատասխան ոլորտները։ Ավտոմեքենայի գողության հետ համեմատությունը, իրականում նման չէ մեդիա գողությանը։ Ավտոմեքենայի հափշտակումը հանգեցնում է սեփականատիրոջից երկրորդ կողմին սեփականության փոխանցումը։ Մեդիա ծովահենությունը կրկնօրինակման հանցագործություն է՝ առանց ֆիզիկական գույք գողանալու։ Հեղինակային իրավունքի սեփականատերերը, որպես կանոն, մեղադրում են գողության մեջ այն բանի համար, որ շահույթն անցնում է պիրատներին։ Հեղինակային իրավունքի սեփականատերերը նաև փաստում են, որ իրենք հեղինակային իրավունքով պաշտպանված նյութ ստեղծելու համար որոշ աշխատանքներ են կատարել, և նրանք ցանկանում են փոխհատուցել իրենց աշխատանքը։ Շատ արվեստագետներ և ֆիլմարտադրողներ ընդունում են լրատվամիջոցների տարածման մեջ ծովահենության դերը:Ֆայլերի փոխանակման միջոցով նյութի տարածումը հանդիսանում է արվեստագետների համար հրապարակայնության հիմնական աղբյուր և արվում է երկրպագուների հիմքեր ստեղծելու համար, որոնք կկարողանան ավելին տեսնել նրանց կյանքից։

Արժույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամը ինքնին վաճառվում է սև շուկայում։ Դա կարող է տեղի ունենալ մեկ կամ մի քանի պատճառներով.

Կառավարությունը տեղական արժույթը սահմանում է մեկ այլ արժույթի, որը չի արտացոլում իր իսկական շուկայական արժեքը։ Կառավարությունը դժվարացնում է կամ անօրինական է համարում իր քաղաքացիների համար ունենալ շատ արժույթ կամ արտասահմանյան արժույթ։ Կառավարության հարկերը տեղական արժույթը այլ արժույթներով փոխանակելու դեպքում։ Արժույթը կեղծ է։ Փողը ապօրինի կերպով է ձեռք բերվել և փողերի լվացում է պետք, որպեսզի այն կարողանան օգտագործել։ Կառավարությունը կարող է պաշտոնապես սահմանել իր արժույթի փոխարժեքը այլ արժույթների, սովորաբար, ԱՄՆ դոլարի հետ։ Օրինակ՝ այն արտասահմանցի աշխատողները, ովքեր ունեն շատ արժույթ կարող են օգտագործել սև շուկան՝ ավելի լավ փոխարժեքով փոխանակելու համար, քան պաշտոնապես հաստատված փոխարժեքով։ Ֆինանսական անկայունության և ինֆլյացիայի պայմաններում քաղաքացիները կարող են արտարժույթը փոխարինել տեղական արժույթով։

ԱՄՆ դոլարը համարվում է համեմատաբար կայուն և ապահով արժույթ և հաճախ արտերկրում օգտագործվում է որպես երկրորդ արժույթ։ 2012 թվականին ԱՄՆ-ի բոլոր արժույթների մոտավորապես 37% -ը՝ 340 միլիարդ դոլլար շրջանառվում էր արտասահմանում։ Արտերկրում գտնվող արտարժույթի ուսումնասիրությունը ենթադրում է, որ ներկայումս արտերկրում ԱՄՆ դոլարի միայն 25%-ն է։ Տեղական արժույթի համատարած փոխարինումը ամերիկյան դոլարով, որը հայտնի է որպես դե-ֆակտո դոլարիզացիա, նկատվում է անցումային երկրներում, ինչպիսիք են Կամբոջան և որոշ լատինաամերիկյան երկրներ։ Էկվադորը, թողել է իր տեղական արժույթը և այժմ օգտագործոմ է ԱՄՆ դոլար, մի գործընթաց, որը հայտնի է որպես դե յուրե դոլարայնացում։ Տես նաև 1970-ականների և 1980-ական թվականների Գանայի օրինակը։

ԱՄՆ - ի արժույթը համարվում է համեմատաբար կայուն արժեքային պահուստ և հարմար է ինչպես անօրինական գործարքների, այնպես էլ չհայտարարված եկամուտների համար թե′ ԱՄՆ –ում, թե′ արտերկրում[14]։

Վերջերս կրիպտոարժութները, ինչպես օրինակ՝ բիթքոինը, օգտագործվում են որպես սև շուկայի գործարքների փոխանակման գործիք։ Կրիպտոարժութները, երբեմն գերազանցում են կենտրոնացված արժույթին՝ անանուն բնույթով և ինտերնետի միջոցով վաճառվելու ունակությամբ։

Պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երկրներում սև շուկաները ծաղկում են պատերազմների ժամանակ։ Պետությունները, որոնք ընդգրկված են ընդհանուր պատերազմում կամ այլ լայնամասշտաբ պատերազմներում, հաճախ կարևորագույն ռեսուրսների օգտագործումը սահմանափակում են, որոնք անհրաժեշտ են պատերազմի արդյունքների համար, ինչպիսիք են՝ պարենը, վառելիքը, կաուչուկը, մետաղները և այլն։ Շատ դեպքերում սև շուկան է սկսում ռացիոնալ ապրանքների մատակարարումը`գերիշխող գներով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շատ երկրներում համատարած խրախուսվում էր սև շուկայում գործունեությունը։ Պատերազմի ժամանակ գոյություն ունեցող սև շուկայի մի աղբյուր էր մսամթերքը, ֆերմերները հայտարարում էին սննդի նախարարությանը, որ ավելի քիչ ընտանի կենդանիներ են ծննդաբերում, քան իրականում կար։

Մյուսը՝ մատակարարումն էր ԱՄՆ-ից դեպի Բրիտանիա, որը նախատեսված էր միայն բրիտանական հողի վրա տեղակայված ԱՄՆ բանակի համար, բայց խորացավ տեղական բրիտանական սև շուկայում։

Օրինակ՝ 1945 թ. Փետրվարի 17-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անդամները հայտարարեցին, որ «Արևելյան Անգլիայի ամբողջ հնդկահավի մսի արտադրությունը գնացել էր սև շուկա», և հետապնդումներով փորձում էին դադարեցնել «արտահոսքը »։ Ասում էին, որ այդպիսի սննդամթերքի պաշտոնական գները այնքան ցածր էին, որ արտադրողները հաճախ իրենց ապրանքները վաճառում էին սև շուկայում ավելի բարձր գներով։

Վիետնամի պատերազմի ընթացքում, զինվորները պետք է ծախսեին ռազմական վճարման սերտեֆիկատները աղախնի ծառայության և սեռական ժամանցի համար՝ դրանով իսկ աջակցելով իրենց գործընկերներին ու նրանց ընտանիքներին։ Եթե վիետնամցի քաղաքացին ցանկանար ինչ-որ բան ձեռք բերել, որը դժվար էր ճարել, նա կստանար այն կրկնակի գնով՝ զինվորներից մեկից, ով ամսական ռացիոնալ քարտ ուներ և օգտվում էր ռազմական խանութներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Edgar L. Feige (1989)։ The Underground Economies:Tax Evasion and Information Distortion.։ Cambridge University Press։
  2. 2,0 2,1 Feige, Edgar L. (2009)։ «Defining And Estimating Underground And Informal Economies: The New Institutional Economics Approach»։ World Development
  3. [http:// Feige, Edgar L. (2012)։ «New Estimates of U.S. Currency Abroad, the Domestic Money Supply and the Unreported Economy»։Crime, Law and Social Change։]
  4. Edgar L. (2016)։«The Meaning and Measurement of Unobserved Economies: What do we really know about the "Shadow Economy"?.»։Journal of Tax Administration (30/1)։(չաշխատող հղում)
  5. Edgar Edgar L. & Cebula, Richard (January 2011,Retrieved 2012-03-05.)։ «America's Underground Economy: Measuring the Size, Growth and Determinants of Income Tax Evasion in the U.S.»։
  6. Measuring the Non-Observed Economy A Handbook։ Paris France.։ 2002։(չաշխատող հղում)
  7. Feige, Edgar L.; Urban, Ivica (2008)։ «Measuring underground (unobserved, non-observed, unrecorded) economies in transition countries: Can we trust GDP? Journal of Comparative Economics.»։ Journal of Comparative Economics.
  8. «World Drug Report» (2006-07-20. Retrieved 2012-03-05). «United Nations Office on Drugs and Crime».
  9. Cunningham, S.; Kendall, T. D. (2011). «Men in transit and prostitution: using political conventions as a natural experiment. B.E.». Journal of Economic Analysis & Policy.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. KRISTIN TICE STUDEMAN (JANUARY 7, 2016 12:00). «Inside the World of Black Market Cheese».
  11. Horiwitz, Sari (2004 թ․ հունիսի 8). «Cigarette Smuggling Linked to Terrorism». The Washington Post.
  12. «Illegal Cigarettes Partnership Must Address All Aspects of Black Market». 2009 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին – via Scottish Grocers' Federation.
  13. Ambagtsheer, F.; Weimar, W. (2011). «Why Prohibition of Organ Trade Is Not Effective and How the Declaration of Istanbul Can Move Forward». A Criminological Perspective.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. Feige, Edgar L. & Cebula, Richard (January 2011). «Measuring the Size, Growth and Determinants of Income Tax Evasion in the U.S». America's underground Economy.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Breusch, Trevor. "Estimating the Underground Economy using MIMIC Models" (PDF). Ideas.repec.
  • Cebula, R (2014). "Where Has the Currency Gone? And Why? The Underground Economy and Personal Income Tax Evasion in the US, 1970-2008" (PDF). Review of Economic Analysis, Rimini Centre for Economic Analysis. 6 (1): 36–52.
  • Feige, Edgar L. (1989). The Underground Economies: Tax Evasion and Information Distortion. Cambridge: Cambridge University Press. p. 378. ISBN 0-521-26230-5.
  • Feige, Edgar L. (2009). "Defining And Estimating Underground And Informal Economies: The New Institutional Economics Approach". World Development. Elsevier,. 18 (7): 989–1002. doi:10.1016/0305-750x(90)90081-8.
  • Feige, Edgar L (2016). "Reflections on the meaning and measurement of Unobserved Economies: What do we really know about the "Shadow Economy"?". Journal of Tax Administration Vol. 2 (1). SSRN 2728060 Freely accessible.
  • Feige, Edgar L. (2016). "Professor Schneider's Shadow Economy: What do we really Know? A Rejoinder". Journal of Tax Administration. 2 (2).
  • Roodhouse, Mark. Black Market Britain: 1939–1955 (2013) doi:10.1093/acprof:oso/9780199588459.001.0001 online