Նորվեգիայի ռայխսկոմիսարիատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Նորվեգիայի ռայխսկոմիսարիատ
գերմ.՝ Reichskommissariat Norwegen
նորվ.՝ Rikskommissariat i Norge
 Նորվեգիա
 Իսլանդիա
Նորվեգիա 
Flag of the NSDAP (1920–1945).svg Reichsadler der Deutsches Reich (1933–1945).svg
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Reichskommissariat Norwegen (1942).svg
(1942 թվական)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Օսլո
Լեզու Նորվեգերեն
Գերմանիա
Ազգություն Նորվեգացիներ
Իշխանություն
Կառավարիչ օկուպացված ռեժիմ

Նորվեգիայի ռայխսկոմիսարիատ (գերմ.՝ Reichskommissariat für die besetzten norwegischen Gebiete), գերմանական օկուպացիոն վերահսկողության տակ գտնվող կոմիսարիատ Հյուսիսային Եվրոպայում:

Ռեյխկոմիսարիատը ստեղծվել է այն բանից հետո, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը ռազմակալեցին ամբողջ Նորվեգիան և երկրի նախագահը փախուստի դիմեց: Բռնատիրական պետությունը կարճ կյանք է ունեցել. այն հիմնադրվել է 1940 թվականի ապրիլի 24-ին և անկում ապրել 1945 թվականի մայիսի 9-ին՝ Գերմանիայի կապիտուլյացումից հետո[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացի զինվոր Կիրկենեսում

Գերմանացիների ռազմական ներխուժումը Նորվեգիա անսպասելի չէր: Պատերազմական գործողությունների սկսվելուց առաջ Նորվեգիայի կառավարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Նորվեգիան սպասում է Գերմանիայի հարձակմանը:

Գերմանական ներխուժումը սկսվեց 1940 թվականի ապրիլի 8-ի գիշերը, լույս 9-ին: Ներխուժելով Նորվեգիա Գերմանիայի ֆյուրեր Հիտլեր Ադոլֆը ցանկանում էր առաջ բերել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ագրեսիան:

Նորվեգիան գրավելով Հիտլերը նպատակ ուներ

  • Տիրապետել Հյուսիսային ծովի արևելյան ավազանին և զբաղեցնել Նորվեգիայի նավահանգիստները, որոնք ունեին ռազմավարական կարևոր նշանակություն
  • Տիրանալ Շվեդիայի երկաթե հանքաքարի արտադրության ոլորտներին, որոնք փոխադրվում էին աշխարհի տարբեր ծայրեր նորվեգական Նարվիկ նավահանգստի միջոցով:
  • Հանդիպել բրիտանական և ֆրանսկանա դիմադրությանը և շարունակել Երրորդ Ռայխի քարոզչությունը:

1940 թվականի ապրիլի 9-ին դիմելով «բլիցկրիգի» կամ ինչպես ընդունված էր համարել կայծակնային պատերազմի, գերմանական օդային և ծովային ուժերը հարձակվեցին Նորվեգիայի վրա: Ռազմակալելով Օսլոն նրանք սկսեցին իրականացնել նաև ցամաքային հարձակումներ դեպի երկրի տարբեր շրջաններ:

Նորվեգիայի ազգային բանակը հակահարված տվեց թշնամուն, սակայն ապարդյուն: Չնայած նրան, որ ռազմական դիմադրությունը Նորվեգիայում չուներ մեծ ռազմական հաջողություն, այն ուներ զգալի քաղաքական ազդեցություն, որը թույլ էր տալիս Նորվեգիայի կառավարությանը, այդ թվում թագավորական ընտանիքին, թողնել Նորվեգիան և ձևավորել վտարանդի կառավարություն:

Գերմանացիները Օսլոն օգտագործում էին Նորվեգիայի մյուս քաղաքները ռմբակոծելու համար: Այն նաև գերմանացիների կարևորագույն հենակետն էր հյուսիսային երկրներում: Գերմանացիները թագավորի սպանության մի շարք փորձեր կատարեցին, սակայն դրանք չպսակվեցին հաջողությամբ:

Նորվեգիայի ռազմագործողությունը լուրջ վնասներ հասցրեց զարգացող պետությանը: Մայիսի 2-ին դադարեց ռազմական դիմադրությունը Հարավային Նորվեգիայում: Երկիրը բոլոր կողմերից շրջափակված էր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cf. French Prime Minister Paul Reynaud's memoirs In the Thick of the Fight (1955) and The Secret Papers of the French General Staff (1940)