Կոլումբոսյան փոխանակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոլումբոսի փոխանակումից)
Jump to navigation Jump to search
Նոր աշխարհի բույսեր (ժամսլաքի ուղղությամբ՝ սկսած վերևի ձախ անկյունից). 1. Եգիպտացորեն (Zea mays), 2. Լոլիկ (Solanum lycopersicum), 3. Կարտոֆիլ (Solanum tuberosum), 4. Վանիլ (Vanilla), 5. Հևեա բրազիլական (Hevea brasiliensis), 6. Կակաո (Theobroma cacao), 7. Ծխախոտ (Nicotiana rustica)
Հին աշխարհի բույսեր (ժամսլաքի ուղղությամբ՝ սկսած վերևի ձախ անկյունից). 1. Ցիտրուսայիններ (Rutaceae), 2. Խնձոր (Malus domestica), 3. Բանան (Musa), 4. Մանգո (Mangifera), 5. Սոխ (Allium), 6. Սուրճ (Coffea), 7. Ցորեն (Triticum spp.), 8. Բրինձ (Oryza sativa)

Կոլումբոսի փոխանակում (անգլ.՝ Columbian exchange, Columbian interchange), բույսերի, կենդանիների, մշակույթի, մարդկանց, տեխնոլոգիաների, հիվանդությունների ու գաղափարների լայնամասշտաբ տեղափոխումներ Ամերիկաների, Արևմտյան Աֆրիկայի ու Հին աշխարհի միջև 15-րդ և 16-րդ դարերում։ Տերմինը վերաբերում է նաև եվրոպական գաղութացմանն ու առևտրին, որ հետևել են Քրիստափոր Կոլումբոսի 1492 թվականի ճանապարհորդությանը[1]։ Ինվազիոն տեսակները, այդ թվում նաև վարակիչ հիվանդությունները եղել են փոխանակման կողմնակի արդյունքներ։ Գյուղատնտեսության բնագավառում տեղի ունեցած փոփոխություններն զգալի ազդեցություն են ունեցել աշխարհի բնակչության վրա։ Կոլումբոսի փոխանակման կարևորագույն ոչ ուղղակի հետևանքները եղել են մշակութային փոխանակումներն ու մարդկանց տեղափոխությունը (ազատ և ստրկացված) մայրցամաքների միջև։

Երկու մայրցամաքների բնակչությունների միջև շփման շնորհիվ տարածվել են տարատեսակ գյուղատնտեսական մշակաբույսեր ու ընտանի կենդանիներ, ինչը նպաստել է երկու կիսագնդերում բնակչության թվաքանակի աճին, չնայած սկզբում հիվանդությունների պատճառով կտրուկ նվազել է Հարավային և Հյուսիսային Ամերիկաների բնիկների թվաքանակը։ Առևտրականները, վերադառնալով Եվրոպա, իրենց հետ բերել են եգիպտացորեն, կարտոֆիլ և լոլիկ, որ դարձել են կարևոր մշակաբույսեր Եվրոպայում մինչև 18-րդ դարը։

Տերմինը 1972 թվականին առաջին անգամ օգտագործել է ամերիկացի պատմաբան Ալֆրեդ Քրոսբին իր «Կոլումբոսի փոխանակում» (անգլ.՝ The Columbian Exchange) գրքում[2]։ Այն արագորեն ընդունվել է այլ պատմաբանների ու լրագրողների կողմից և ստացել լայն տարածում։

Տերմինի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Օսթինում Տեխասի համալսարանից ամերիկացի պատմաբան Ալֆրեդ Քրսբին հրատարակել է «Կոլումբոսի փոխանակում» (ռուս.՝ The Columbian Exchange) գիրքը[2]։ Նույն տասնամյակում նա հրատարակել է հետագա հատորները։ Նրա հիմնական խնդիրը եղել է Հին և Նոր աշխարհների միջև տեղի ունեցած կենսաբանական ու մշակութային փոխանակումների քարտեզագրումը։ Նա ուսումնասիրել է Կոլումբոսի ճանապարհորդությունների ազդեցությունները։ Մասնավորապես մշակաբույսերի, սերմերի ու բույսերի գլոբալ տարածումը Նոր աշխարհից հետ դեպի Հին աշխարհ։ Նրա ուսումնասիրությոնը ազդեցություն է թողել գիտնականների կողմից ժամանակակից այն էկոհամակարգերի բազմազանության ընկալման վրա, որոնք առաջացել են այդ փոխանակումների շնորհիվ[3]։

Տերմինը տարածվել է պատմաբանների ու լրագրողների շրջանում։ Այն ամրապնդվել է Քրոսբիի «Էկոլոգիական իմպերիալիզմ։ Եվրոպայի կենսաբանական ընդլայնումը, 900-1900» գրքի շնորհիվ, իսկ Քրոսբիի օրիբինալ ուսումնասիրությունն իր «1493 թվական» գրքում շարունակել է ընդլայնել ու արդիականացնել Չարլզ Մանը[4]։

Ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկերի դարարջանի սարավանդներ Տեքիլեում, որ օգտագործվել են Անդերի համար ավանդական բույսեր աճեցնելու համար, ինչպիսիք են քինոան ու կարտոֆիլը, ինչպես նաև ցորեն, որ ներմուծվել է Եվրոպայից

Մշակաբույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալացիների կողմից վաճառվող կենդանիներ Ճապոնիայում, Նանբանի հատված (1570-1616)

Մի շարք բույսեր, որ աճել են միայն Ամերիկայում, տարածվել են ամբողջ աշխարհում, ներառյալ կարտոֆիլը, եգիպտացորենը, լոլիկը և ծխախոտըը[5]։ Նախքան 1500 թվականը Հարավային Ամերիկայից դուրս կարտոֆիլ չի աճեցվել։ Մինչև 19-րդ դարը այն հանդիպել է գրեթե ամենուր Եվրոպայում և տարածվել Հնդկաստանում ու Հյուսիսային Ամերիկայում։ Արդյունքում կարտոֆիլը դարձել է մարդկանց սննդի կարևոր բաղադրամաս Եվրոպայի մեծ մասում և նպաստել շուրջ 25 %-ով Աֆրիկայի ու Եվրասիայի բնակչության աճին 1700 և 1900 թվականների միջև ընկած ժամանակահատվածում[6]։ Բազմաթիվ եվրապական առաջնորդներ, ներառյալ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը և Ռուսաստանի տիրակալ Եկատերինա II-ը, խրախուսել են կարտոֆիլի աճեցումը[7]։

Եգիպտացորենն ու կասավան, որ պորտուգալացիների կողմից բերվել են Հարավային Ամերիկայից 16-րդ դարում[8], փոխարինել են սորգոյին ու կորեկին որպես Աֆրիկայի կարևորագույն ուտելի մշակաբույսեր[9]։ 16-րդ դարում իսպանական գաղութարարներն Ասիայում տարածել են Հյուսիսային և Հարավային Ամերիկայից բերված մշակավույսեր, ներառյալ եգիպտացորենն ու բաթաթը՝ դրանով իսկ նպաստելով Ասիայի բնակչության թվաքանակի ավելացմանը[10]։ Ընդհանուր առմամբ՝ Հին աշխարհում կարտոֆիլի ու եգիպտացորենի տարածումը նպաստել են սննդի կարոլիականության ու սննդային արժեքի բարձրացմանը՝ համեմատած Եվրասիայում նախկինում տարածված մշակաբույսերի հետ[11], քանի որ դրանց շնորհիվ ստացվել է ավելի բազմազան ու առատ սննդի արտադրություն[12]։

Լոլիկը, որ Նոր աշխարհից Եվրոպա է բերվել Իսպանիայի շնորհիվ, սկզբում բարձր է գնահատվել Իտալիայում հատկապես իր դեկորատիվ արժեքի համար։ 19-րդ դարից սկսած լոլիկի սոուսը դարձել է տիպական նեապոլիտանական խոհանոցի համար, իդկ վերջնական արդյունքում նաև իտալական խոհանոցի համար[13]։ Սուրճը, որ ներմուծվել է Ամերիկա շուրջ 1720 թվականին Աֆրիկայից ու Միջին Արևելքից և շաքարեղեգը, որ ներմուծվել է Հնդկական ենթամայրցամաքից, դարձել են Լատինական Ամերիկայից արտահանվող հիմնական ապրանքներից և աճեցվել ընդարձակածավալ պլանտացիաներում։ Պորտուգալացիների շնորհիվ Հարավային Ամերիկայից Հնդկաստան տարված կարմիր պղպեղն ու կարտոֆիլը դարձել են հնդկական խոհանոցի անբաժանելի մաս[14]։

Բրինձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրինձը նույնպես մեծ տարածում է գտել Կոլումբոսի փոխանակման ժամանակ։ Նոր աշխարհում այդ մշակաբույսի պահանջարկի մեծանալուն զուգահեռ զարգացել են նաև գիտելիքները նրա մշակման վերաբերյալ։ Առավել շատ օգտագործվող երկու տեսակները եղել են՝ Oryza glaberrima և Oryza sativa, որոնց հայրենիքը եղել է Արևմտյան Աֆրիկան և Հարավարևելյան Ասիան համապատասխանաբար։ Նոր աշխարհում ստրկատերերը այդ երկու տեսակների աճեցումը վստահել են Աֆրիկայից բերված ստրուկներին[15]։ Հյուսիսային և Հարավային Կարոլինան եղել է բրնձի աճեցման հիմնական վայրը ստրկատիրության ժամանակներում, իսկ Կարիբյան ծովի կղզիները, ինչպիսիք էին Պուերտո Ռիկոն և Կուբան, հավասարապես եղել են արտադրության խոշորագույն կենտրոնները։ Աֆրիկացի ստրուկները կիսվել են ջրի վերահսկմանը, աղալուն, քամհարմանը և դաշտերում կատարվող ագրարային այլ աշխատանքներին վերաբերող իրենց գիտելիքներով։ Աֆրիկացիների գիտելիքների տարածման շնորհիվ բրինձն արդյունքում դարձել է Նոր աշխարհում տարածված հիմնական սննդամթերքներից[16]։

Մրգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիտրուսային մրգերն ու խաղողը Ամերիկա տարվել են Միջերկրածովյան տարածքներից։ Սկզբում ամեն կերպ փորձ է արվել դրանք հարարեցնել տեղի կլիմային, բայց 19-րդ դարի վերջին դրանք աճեցվել են ավելի հետևողականորեն[17]։

Բանանն Ամերիկա ներմուծվել է պորտուգալացի նավաստիների կողմից, որոնք այն տարել են Արևմտյան Աֆրիկայից 16-րդ դարում աֆրիկացիներին ստրկացնելու ժամանակ։ Մինչև 1880-ական թվականները բանանն օգտագործվել է նվազագույն քանակով։ ԱՄՆ-ում բանանի սպառման աճ չի նկատվել այնքան ժամանակ, մինչև չեն տարածքվել բանանի պլանտացիաները Կարիբյան ծովի ավազանում[18]։ Հետագայում այն տարածվել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում։

Լոլիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում հայտնվելուց միայն երեք դար հետո է լոլիկն ստացել լայն տարածում։ Ծխախոտը, կարտոֆիլը, կարմիր պղպեղը, ֆիզալիսն ու լոլիկը պատկանում են մորմազգիների ընտանիքին և բոլորը որոշակի նմանություն ունեն եվրոպական մորմի հետ, ինչը երևում է անգամ ծաղիկների ու պտուղների ձևից։ Եվրոպական մորմի որոշ տեսակների նման լոլիկն ու կարտոֆիլը կարող են լինել վնասակար կամ նույնիսկ մահացու, եթե այդ բույսերի որոշակի հատվածներն օգտագործվեն սխալ քանակով։ Նոր աշխարհից Իտալիա բերված բույսերից միայն կարտոֆիլի տարածման համար է պահանջվել լոլիկի չափ ժամանակ։ 16-րդ դարի բժիշկները, այդպիսով, հիմք են ունեցել զգուշանալու, որ այդ բնիկ մեքսիկական բույսը եղել է թունավոր և «մելանխոլիկ տրամադրությունների» պատճառ։ 1544 թվականին տոսկանացի բժիշկ և բուսաբան Պիետրո Անդրեա Մատիոլին ենթադրել է, որ լոլիկը կրաող է ուտելի լինել, սակայն չկան վկայություններ այն մասին, որ ինչ-որ մեկը կերել է այն։ 1548 թվականի հոկտեմբերի 31-ին լոլիկին տրվել է այն անվանումը, որով այդ բույսը հայտնի է դարձել Եվրոպայում, երբ Ֆլորենցիայի դուքս Կոզիմո I Մեդիչիի տնային կառավարիչը Մեդիչիի անձնական քարտուղարին գրել է, որ pomi d'oro-ի զամբյուղը «տեղ է հասել անվնաս»։ Այդ ժամանակ pomi d'oro պիտակն օգտագործվել է նաև թզի, սեխի և ցիտրուսային մրգերի համար գիտական աշխատանքներում[19]։

Սկզբնական շրջանում լոլիկն Իտալիայում աճեցվել է հիմնականում որպես դեկորատիվ բույս։ Օրինակ՝ ֆլորենտացի ազնվական Ջիովան Վետորիո Սոդերինին գրել է, որ դրանք ձեռք են բերվել «միայն իրենց գեղեցկության համար» և աճեցվել են միայն պարտեզներում ու ծաղկանոցներում։ Եվրոպա բերվելուց հետո լոլիկը շուրջ հիսուն տարի աճեցվել է քաղաքային ու քաղաքներից դուսր գտնվող այգիներում և միայն հազվադեպ պատկերվել արվեստի գործերում։ Սակայն 1592 թվականին Մադրիդի մոտ գտնվող Արանխուեսի բուսաբանական այգու (գտնվել է Ֆիլիպ II Հաբսբուրգի հովանու ներքո) գլխավոր պարտիզպանը գրել է, թե «ասում են՝ [լոլիկից] լավ սոուս է ստացվում»։ Չնայած դրան՝ լոլիկը շարունակել է համարվել դեկորատիվ նպատակներով աճեցվող էկզոտիկ բույս, որ հազվադեպ է աճեցվել խոհարարական նպատակներով։ Տոմատի սոուսով մակարոնը հայտնի է դարձել միայն 19-րդ դարի վերջին։ Ներկայում Իտալիայում աճեցվում է 13 000 հա լոլիկ, չնայած կան տարածաշրջաններ, որտեղ լոլիկը քիչ է աճեցվում և քիչ սպառվում[19]։

Ընտանի կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնվածզն Կոլումբոսյան փոխանակման սկզբում կենդանիները տեղափոխվել են հիմնականում մեկ ուղղությամբ՝ ԵՎրոպայից դեպի Նոր աշխարհ, որովհետև Եվրասիայում ավելի շատ կենդանիներ էին ընտելացվել։ Ձիերը, էշերը, ջորիները, խոզերը, կովերը, ոչխարները, այծերը, հավերը, մեծ շներ, կատուներ և մեղուներ արագ ընդունվել են տեղացիների կողմից և օգտագործվել տրանսպորտի, սննդի և այլ նպատակներով[20]: Եվրոպայից Ամերիկա տեղափոխված առաջին կենդանիներից մեկը՝ ձին, փոխել է բազմաթիվ բնիկ ամերիկյան ցեղերի կյանքը։ Լեռնային ցեղերն անցել են քոչվոր կենսակերպի, որը ի տարբերություն երկրագործության, հիմնված էր բիզոնների որսի վրա (ձի հեծած), և շարժվել են դեպի Մեծ հարթավայրեր: Հարթավայրերի ցեղերը ընդլայնել են իրենց տարածքները ձիերի միջոցով, և այդ կենդանիներն այնքան արժեքավոր են համարվել, որ ձիերի երամակները դարձել են հարստության չափման միջոց[21]։

Եվրոպային հատուկ անասունների ներմուծումն Ամերիկա միշտ չէ, որ դրական ազդեցություն է ունեցել շրջակա միջավայրի և մարդկանց վրա։ Կարիբյան ավազանում եվրոպական կենդանիների տարածումը մեծ ազդեցություն է ունեցել տեղական ֆաունայի և անտառային ծածկույթի վրա, ինչպես նաև վնաս է հասցրել մշակաբույսերին, որ բնիկ ժողովուրդներն աճեցնում էին իրենց գոյությունը պաշտպանելու համար[22]։

Մապուչեները (Արաուկանիա) արագորեն հարմարվել են ձիերի իսպանացիներից վերցված ձիերն օգտագործելուն՝ բարելավելով իրենց ռազմական հնարավորությունները, քանի որ Արաուկոյի պատերազմը շարունակվում էր իսպանացիների ու մապուչեների միջև[23][24]։ Իսպանացիների գալուց առաջ մապուչեսներն ունեցել են լամաներ։ Ոչխարների ներմուծումից հետո որոշակի մրցակցություն է եղել այդ երկու տնային կենդանիների միջև: Ըստ վկայությունների՝ 17-րդ դարի կեսերինայդ երկու տեսակները գոյակցել են, բայց ոչխարներն ավելի շատ են եղել, քան լամաները։ Վերջիններիս թվաքանակը նվազագույնին է հասել 18-րդ դարի վերջին, երբ միայն Մարիքինայի մապուչեներն ու Անգոլի մոտի հյուքեններն էին պահում այդ կենդանիներից[25]։ Չիլոեի արշիպելագում իսպանացիների կողմից խոզերի ներմուծումը հաջող է եղել, քանի որ նրանք օգտվել են կակղամորթների և ջրիմուռների առատությունից, որ բերում էին մեծ մակընթացությունները[25]։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց հետ անմիջական կապ ունեցող բնիկ օրգանիզմների հետկոլումբոսյան փոխանակումներ
Օրգանիզմ Հին աշխարհից դեպի Նոր աշխարհ Նոր աշխարհից դեպի Հին աշխարհ
Ընտանի կենդանիներ
  • կատու (ընտանի, մի քանի վայրի տեսակներ արդեն եղել են)
  • կով (օգտագործվել է մսի, կաթի, գութան քաշելու և այլնի համար)
  • հավ
  • ավանակ
  • այծ (Հին աշխարհի այծեր, որ եղել են Capra տեսակի, տարբերվել են Նոր աշխարհի լեռնային այծերից, որ եղել են Oreamnos տեսակի)
  • սագ (Նոր աշխարհում գոյություն են ունեցել սագի տեսակներ, սակայն գյուղացիները ցանկացել են պահել նաև սագեր ոչ միայն միս, այլ նաև ձու ստանալու համար)
  • խայտահավ
  • մեղրատու մեղու (եվրոպական մեղրատու մեղու, վայրի և ընտանի այլ տեսակներ արդեն եղել են)
  • ձի
  • ճագար (ընտանի)
  • խոզ
  • ոչխար (միայն ընտանի, վայրի մեծաեղջյուր ոչխարը չի հանդիպել Միսիսիպիի գետից արևելք և չի հայտնաբերվել մինչև փոխանակման մեծ մասի ավարտը)
  • ջրային գոմեշ
Մշակաբույսեր
Մշակելի սնկեր
Վարակիչ հիվանդություններ

Ուշ շրջանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսրը, որ ցամաքով, օդով կամ ջրով տեղափոխվել են նախքան 1492 թվականը, կոչվում են արխեոֆիտներ, իսկ դրանից հետո Եվրոպա ներմուծված բույսերը՝ նեոֆիտներ։ Ոչ կանխամտածված կերպով ներմուծվել են նաև ինվազիոն բույսեր և հարուցիչներ, ինչպիսիք են մոլախոտերի օշան (Salsola spp.) և խրփուկ սովորական (Avena fatua) տեսակները։ Մտածված կերպով ներմուծված որոշ բույսեր, ինչպիսին է kudzu vine բույսը, որ 1894 թվականին Ճապոնիայից տարվել է ԱՄՆ՝ նպաստելու համար հողի էրոզան կարգավորելուն, հետագայում ճանաչվել է ինվազիոն բույս նոր պայմաններում։

Մի մայրցամաքից մյուսը տեղափոխվել են նաև սնկեր, ինչպիսին է գերմանական թեղու հիվանդության համար պատասխանատու սունկը, որ ոչնչացրել է ամերիկյան թեղիները Հյուսիսային Ամերիկայի անտառներում ու քաղաքներում, որտեղ դրանք տնկվել էին փողոցներում։ Որոշ ինվազիոն տեսակներ դարձել են էկոհամակարգային ու տնտեսական լուրջ վտանգ Նոր աշխարհի պայմաններում հայտնվելուց հետո[26][27]։ Օգտակար (թեև հավանաբար ոչ կանխամտածված) ներմուծում է Saccharomyces eubayanus խմորիչը, որի շնորհիվ ստեղծվել է թեթև գարեջուրը, որը, ինչպես ներկայում համարվում է, ստեղծվել է Պատագոնիայում[28]։ Ուրիշները օվկիանոսը հատել են հակառակ ուղղությամբ՝ հայտնվելով Եվրոպայում և նույնիսկ փոխել պատմության ընթացքը. 1840-ական թվականներին ֆիտոֆտորա ինֆեստանսը վնասել է կարտոֆիլի բերքը Եվրոպայի մի քանի երկրներում և ամբողջովին ոչնչացրել բերքը Իռլանդիայում, ինչի արդյունքում միլիոնավոր մարդիկ սովի են մատնվել ու մահացել Իռլանդիայի կարտոֆիլայի սովի տարիներին։

Դրանից բացի, կանխամտածված կամ պատահական կերպով մի մայրցամաքից մյուսն են տեղափոխվել նաև մի շարք կենդանիներ։ Դրանց թվում են, օրինակ, գորշ առնետները, անձրևաորդերը (ամենայն հավանականությամբ բացակայել են նախակոլումբոսյան Նոր աշխարհի մի մասում), զեբրային խեցեմորթները, որ Նոր աշխարհ են հասել նավերի միջոցով[29]։ Ոչ բնիկ կենդանիների ազատ արձակված պոպուլյացիաները ծաղկում են ապրել Հին ու Նոր աշխարհներում և հաճախ բացասական ազդեցություն ունեցել տեղական տեսակների վրա։ Նոր աշխարհում տարածվել են վայրենացծ եվրոպական կատուները, խոզերը, ձիերն ու խոշոր եղջերավոր անասունները, իսկ Python bivittatus-ը և սովորական իգուանան խնդիրներ են ստեղծել Ֆլորիդայում։ Հին աշխարհում արևելյան գորշ սկյուռի հատկապես մեծ գաղութ է ձևավորվել Մեծ Բրիտանիայում, իսկ ենոտների ամերիկյան ջրարջերի պոպուլյացիաներ ներկայում հանդիպում են Գերմանիայի որոշ շրջաններում, Կովկասում և Ճապոնիայում։ Մորթու ֆերմաներից փախած ճահճակուղբերն ու ամերիկյան ջրաքիսները նույնպես ձևավորել են մեծ պոպուլյացիաներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nunn Nathan, Qian Nancy (2010)։ «The Columbian Exchange: A History of Disease, Food, and Ideas»։ Journal of Economic Perspectives 24 (2): 163–188։ JSTOR 25703506։ doi:10.1257/jep.24.2.163 
  2. 2,0 2,1 Gambino Megan (October 4, 2011)։ «Alfred W. Crosby on the Columbian Exchange»։ Smithsonian Magazine։ Վերցված է October 19, 2018 
  3. Carney Judith (2001)։ Black Rice: The African Origins of Rice Cultivation in the Americas։ United States of America: Harvard University Press։ էջեր 4–5 
  4. de Vorsey Louis (2001)։ «The Tragedy of the Columbian Exchange»։ in McIlwraith Thomas F, Muller Edward K։ North America: The Historical Geography of a Changing Continent։ Lanham, MD: Rowman & Littlefield։ էջ 27։ «Thanks to…Crosby's work, the term 'Columbian exchange' is now widely used…» 
  5. Ley Willy (December 1965)։ The Healthfull Aromatick Herbe։ For Your Information։ Galaxy Science Fiction: 88–98 
  6. Nathan Nunn, Nancy Qian (2011)։ «The Potato's Contribution to Population and Urbanization: Evidence from a Historical Experiment»։ Quarterly Journal of Economics 2: 593–650 
  7. Crosby Alfred (2003)։ The Columbian Exchange: Biological and Cultural Consequences of 1492։ Westport, Connecticut: Praeger։ էջ 184 
  8. "Super-Sized Cassava Plants May Help Fight Hunger In Africa" Archived December 8, 2013, at the Wayback Machine., The Ohio State University
  9. "Maize Streak Virus-Resistant Transgenic Maize: an African solution to an African Problem", Scitizen, August 7, 2007
  10. "China's Population: Readings and Maps", Columbia University, East Asian Curriculum Project
  11. Nathan Nunn, Nancy Qian (2010)։ «The Columbian Exchange: A History of Disease, Food and Ideas»։ Journal of Economic Perspectives 2: 163–88, 167 
  12. Crosby Alfred W. (2003)։ The Columbian Exchange: Biological and Cultural Consequences of 1492։ Praeger։ էջ 177 
  13. Riley, Gillian, ed. (2007)։ «Tomato»։ The Oxford Companion to Italian Food։ Oxford University Press։ էջեր 529–530։ ISBN 978-0-19-860617-8 
  14. Collingham Lizzie (2006)։ «Vindaloo: the Portuguese and the chilli pepper»։ Curry: A Tale of Cooks and Conquerors։ Oxford: Oxford University Press։ էջեր 47–73։ ISBN 978-0-19-988381-3 
  15. Carney Judith A. (2001)։ «African Rice in the Columbian Exchange»։ The Journal of African History 42 (3): 377–396։ JSTOR 3647168 
  16. Carney Judith (2001)։ Black Rice: The African Origins of Rice Cultivation in the Americas։ United States of America: Harvard University Press։ էջեր 4–5 
  17. McNeill J.R.։ «The Columbian Exchange»։ NCpedia։ State Library of North Carolina։ Վերցված է 23 October 2018 
  18. Gibson Arthur։ «Bananas & Plantains»։ University of California, Los Angeles։ Արխիվացված է օրիգինալից November 10, 2012-ին 
  19. 19,0 19,1 A History of the Tomato in Italy Pomodoro!, David Gentilcore (New York, NY: Columbia University Press, 2010).
  20. Michael Francis, John, ed. (2006)։ «Columbian Exchange—Livestock»։ Iberia and the Americas: Culture, Politics, and History: a Multidisciplinary Encyclopedia։ ABC-CLIO։ էջեր 303–308։ ISBN 978-1-85109-421-9 
  21. Կոլումբոսյան փոխանակման շնորհիվ ձին երկրորդ անգամ է ներմուծվել Ամերիկա, որովհետև այդտեղ այն ոչնչացել էր Եվրոպայում ձիու ժամանակակից տեսակի ի հայտ գալուց առաջ։
  22. Palmié Stephan (2011)։ The Caribbean: A History of the Region and Its Peoples.։ Chicago: University of Chicago Press։ ISBN 9780226645087 
  23. Dillehay Tom D. (2014)։ «Archaeological Material Manifestations»։ in Dillehay Tom։ The Teleoscopic Polity։ Springer։ էջեր 101–121։ ISBN 978-3-319-03128-6 
  24. Bengoa José (2003)։ Historia de los antiguos mapuches del sur (Spanish)։ Santiago: Catalonia։ էջեր 250–251։ ISBN 978-956-8303-02-0 
  25. 25,0 25,1 Torrejón Fernando, Cisternas Marco, Araneda Alberto (2004)։ «Efectos ambientales de la colonización española desde el río Maullín al archipiélago de Chiloé, sur de Chile» [Environmental effects of the Spanish colonization from de Maullín river to the Chiloé archipelago, southern Chile]։ Revista Chilena de Historia Natural (Spanish) 77: 661–677։ doi:10.4067/s0716-078x2004000400009 
  26. Simberloff, Daniel (2000)։ «Introduced Species: The Threat to Biodiversity & What Can Be Done»։ American Institute of Biological Sciences: Bringing Biology to Informed Decision Making. 
  27. Fernández Pérez, Joaquin and Ignacio González Tascón (eds.) (1991). La agricultura viajera. Barcelona, Spain: Lunwerg Editores, S. A.
  28. Elusive Lager Yeast Found in Patagonia, Discovery News, August 23, 2011
  29. Hoddle M. S.։ «Quagga & Zebra Mussels»։ Center for Invasive Species Research, University of California, Riverside։ Վերցված է June 29, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]