Թութակակերպեր
Թութակակերպերի կարգ | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||||
Psittaciformes [[Johann Georg Wagler ]], 1830 |
||||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||||
Տարածվածություն | ||||||||||||||||||||
|
Թութակակերպերի կարգը (լատին․՝ Psittaciformes) թռչունների դասի նորածնավորների ենթադասին պատկանեղ կարգ է, որը ներառում է շուրջ 400 տեսակի թռչուն, որոնք խմբավորվում են 5 ընտանիքներում։
Նկարագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թութակակերպերի մարմնի երկարությունը 9,5 սմ-ից մինչև 1 մ է։ Տեսակների մեծ մասը վառ փետրավորում ունի։ Կտուցը հիմքում լայնանում է։ Հաճախ հիմքի լայնությունը գերազանցում է կտուցի երկարությունը։
Տարածվածությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս կարգին պատկանող թռչունները տարածված են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Բնակվում են արևադարձային և մերձարևադարձային անտառներում, մասամբ նաև բաց տեղանքում և լեռնային շրջաններում։ Հիմնականում ծառաբնակ են։
Սնունդը, էկոլոգիան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թութակակերպերը հիմնականում բուսակեր են, սնվում են բույսերով, սերմերով ու պտուղներով։ Մեծ օգուտ են տալիս բուսական աշխարհին՝ բույսերի սերմերը տարածելով։ Լորիները սնվում են շուրջ 5000 տեսակի ծաղկավոր բույսերի նեկտարով ու ծաղկափոշիով, ինչպես նաև հյութալի պտուղներով՝ իրականացնելով բազմաթիվ բուսատեսակների փոշոտումը։ Կան նաև այգիներն ու ցանքատարածությունները վնասող տեսակներ։ Երբեմն օգտագործում են նաև կենդանական կեր (միջատներ, թրթուրներ, որդեր)։ Կեա թութակը, որը տարածված է Նոր Զելանդիայում, սնվում է նաև լեշով։ Հայտնի են դեպքեր, երբ կեաները հասուն ոչխարներ են խեղդել։
Վարքագիծը, կենսակերպը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակտիվ են ցերեկը։ Միակ գիշերակյաց թութակը կակապոնն է։
թութակակերպերը բույն են դնում ծառի վրա, փչակներում, միջնաբներում, այլ կենդանիների որջերում, որոշները՝ գետնի երեսին։ Ձվերի վրա մեծ մասամբ թխսում է էգը։ Ճտերը ձվից դուրս են գալիս կույր և մերկ։
Թութակները հեշտ են ընտելանում։ Մի շարք տեսակներ բազմանում են ընտանի պայմաններում։ Ընտելացվածներից ամենատարածվածը ալիքավոր թութակն է։
Կարգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում թութակակերպերի կարգը բաժանվում էր երկու ընտանիքի (թութակայիններ և կակադուայիններ), սակայն, հաշվի առնելով թռչունների միջև եղած բազմաթիվ տարբերությունները, ներկայումս առանձնացվում է հինգ ընտանիք՝ նեստորայիններ (2 տեսակ), բվաթութակներ (1 տեսակ՝ կակապո), կակադուայիններ (21 տեսակ), իսկական թութակներ (շուրջ 180 տեսակ), ավստրալիական թութակներ (190 տեսակ)։ Նեստորայինները և բվաթութակները ազգակից ընտանիքներ են, խմբավորվում են մեկ վերնաընտանիքում (բվաթութակայիններ)։ Ազգակից են նաև իսկական և ավստրալիական թութակները, որոնք նույնպես խմբավորվում են մեկ վերնաընտանիքում (իսկական թութակներ)։ Որոշ հետազոտողներ առանձնացնում են նաև արծվաթութակների ընտանիքը (լատին․՝ Psittrichasiidae), որն ընդգրկում է 4 տեսակ (արծվաթութակ, սեյշելյան թութակ, սև թութակ կամ փոքր վազա-թութակ և մեծ վազա-թութակ)։
Բվաթութակայինների վերնաընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բվաթութակայինների վերնաընտանիքը ներառում է երկու վերնաընտանիք՝ նեստորայիններ, բվաթութակներ։
Նեստորայինների ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեստորայինների ընտանիքը (լատ․՝ Nestoridae) ներառում է երկու տեսակի թռչուն` կեա, կակա, որոնք բնակվում են Նոր Զելանդիայում։
Կեան (լատ․՝ Nestor notabilis) մինչև 48 սմ երկարությումբ և մինչև 1 կգ քաշով թութակ է, որն իրանվանումը ստացել է արձակած բարձր ձայների համար (ձայնը հնչում է «կեա»)։ Տարածված է Նոր Զելանդիայի Հարավային կղզիներում, բնակվում է անտառներում, մարգագետիններում, հանդիպում է նաև բարձրալեռնային շրջաններում։ Ամենակեր է, սնվում է միջատներով ու թրթուրներով, որդերով, երբեմն՝ նեկտարով ու պտուղներով։ Ձմռանը սնվում է նաև լեշով։ Հետաքրքրասեր և հեշտությամբ ընտելացեղ թութակ է, հաջողությամբ բնակվում է ընտանի պայմաններում։ Ապրում է մինչև 50 տարի։
Կական (լատ․՝ Nestor meridionalis) կամ նորզելանդական կական մինչև 46 սմ երկարությամբ և մինչև 600 գ քաշով թութակ է, որը տարածված է Նոր Զելանդիայի երկու խոշոր՝ Հյուսիսային և Հարավային կղզիներում, բնակվում է լեռնային անտառներում։ Օրվա մեծ մասը թաքնվում է ծառերի սաղարթում, հազվադեպ է իջնում գետնին։ Ակտիվ է մթնշաղին։ Սնվում է պղուղներով, ընձյուղներով, սերմերով, ծաղիկներով, նեկտարներով ու անողնաշարավորներով։ Բույն է դնում ծառերի փչակներում, ածում 4 ձու, որոնց վրա թխսում է էգը, իսկ արուն կերակրում է նրան։ Ունի երկու ենթատեսակ։
Բվաթութակների ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բվաթութակների ընտանիքը (լատ․՝ Stringopidae) ներառում է միայն մեկ տեսակ՝ բվաթութակ։
Բվաթութակը կամ կակապոն (լատ․՝ Stringops haproptila) աշխարհի հնագույն թռչուններից մեկը համարվող այս թութակը տարածված է Նոր Զելանդիայում։ Մարմնի երկարությունը մինչև 60 սմ է, քաշը՝ մինչև 4 կգ։ Կակապոն չթռչող գիշերային թութակ է։ Ժամանակին տարածված էր Նոր Զելանդիայի երկու խոշոր՝ Հյուսիսային և Հարավային կղզիներում, իսկ այժմ՝ միայն Հարավային կզղում։ Բնակվում է անտառներում, խոնավ տեղերում։ Ցերեկը թաքնվում է բնում, գիշերը դուրս է գալիս սնվելու։ Սնվում է պտուղներով, տերևներով ու ընձյուղներով։ Թեև թռչել չգիտի, սակայն կարող է ճարպկորեն մագլցել ծառերի գագաթը, որտեղից ներքև իջնել բացված թևերի օգնությամբ։ Բույն է դնում փտած ծառերի ու կոճղերի մեջ, ժայռերի ճեղքերում։ Կակապոն խելացի և բարեսիտ թութակ է, հեշտությամբ ընտելանում է։
Իսկական թութակների վերնաընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսկական թութակների վերնաընտանիքը ներառում է երկու ընտանիք՝ իսկական և ավստրալիական թութակների ընտքնիքներ։
Իսկական թութակների ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսկական թութակների ընտանիքը (լատ․՝ Psittacidae) ներառում է շուրջ 180 տեսակի թռչուն, որոնք տարածված են Աերիկայում, Աֆրիկայում, և Ասիայի հարավում։ Մարմնի երկարությունը մինչև 100 սմ է, քաշը՝ մինչև 1,5 կգ։ Առավել մեծաքանակ են ամերիկյան թութակները, որոնք բաժանվում են երկարապոչ և կարճապոչ տեսակների։ Այս ընտանիքի դասակարգումը լիարժեք չէ։ Նշանավոր ներկայացուցիչներից են արաները, ամազոնները, արատինգաները, ժակոն և այլն։
Իսական թութակների ներկայացուցիչ վանական-թութակը (լատ․՝ Myiopsitta monacus) միակն է թոջթակների մեջ, որ բույն է դնում ոչ թե փչակների մեջ կամ թաքստոցներում, այլ ծառերի ճյուղերին։ Վանական-թութակի մի քանի զույգեր միասնի կառուցում են մինչև 3 մ տրամագծով և մինչև 2 կգ քաշով բույն։ Շինարարությունը կարող է տևել մինչև 3 ամիս։ Բազմաբնակարան բույնը կարող է օգտագործվել մի քանի տարի։ Մինչև 30 սմ երկարությամբ այս թռչունները ապրում են մինչև 15 տարի։
Ավստրալիական թութակների ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիական թութակների ընտանիքը (Psittaculidae) ներառում է շուրջ 190 տեսակի թռչուն, որոնք տարածված են Ավստրալիայում և հարակից կղզիներում։ Նշանավոր ներկայացուցիչներն են լորիները, լորիկետները, ռոզելաները, ալիքավոր թութակը, թագավորական թութակը, հրթիռապոչ թութակները և այլն։
Կակադուայինների ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կակադուայինների ընտանիքը (լատ․՝ Cacatuidae) ներառում է 21 տեսակի թռչուն, որոնք տարածված են Ավստրալիայում, Նոր Գվինեայում, Խաղաղ օվկիանոսի և Հարավարևելյան Ասիայի մի շարք կղզիներում։ Կակադուների միջին մեծության և խոշոր թռչուններ են, մարմնի երկարությունը 30-80 ս է, քաշը՝ 300-1200 գ։ Ունեն երկար և զանգվածեղ կտուց։ Գլխի վրա ունեն երկար փետրափնջիկ, որը կարող է հովհարաձև բացվել։ Երբեմն գրգռված թռչունը կարող է ցուցադրել ցցված փետրափնջիկը։ Էգերն ավելի մանր են և փետրավորմամբ արուներից չեն տարբերվում։ Տեսակների շուրջ կեսը բնակվում է Ավստրալիայում։ Բնակվում են անտառներում, տափաստաններում, նույնիսկ անապատներում, վարում են քոչվոր կյանք։ Թռչում են ոչ այնքան լավ, սակայնգերազանց մագլցում են ծառերը։ Բնադրման շրջանում զույգեր են կազմում, իսկ տարվա մյուս ժամանակահատվածում ապրում են երամներով։ Կյանքի տևողությունը 90 տարի է։ Հեշտ ընտելացող թռչուններ են, հաճախ են պահվում որպես ընտանի կենդանիներ։ Առավել տարածված տեսակներն են վարդագույն կակադուն և կորելան։ Ամենամեծը սև կակադուն է, որի մարմնի երկարությունը մինչև 80 սմ է։ Կորելան ընտանի թութակների մեջ տարածվածությամբ երկրորդն է ալիքավոր թութակից հետո։
Արծվաթութակների ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ հետազոտողներ առանձնացնում են նաև արծվաթութակների ընտանիքը (լատին․՝ Psittrichasiidae), որն ընդգրկում է 4 տեսակի թութակ՝ արծվաթութակ, սեյշելյան թութակ, սև թութակ կամ փոքր վազա-թութակ և մեծ վազա-թութակ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կեա (Nestor notabilis)
-
Կակա կամ Նոր Զելանդական կակա (Nestor meridionalis)
-
Բվաթութակ կամ կակապո (Strigops habroptila)
-
Սև կակադու կամ արմավենային կակադու (Probosciger aterrimus)
-
Վարդագույն կակադու կամ գալա (Eolophus roseicapilla)
-
Կորելա (Nymphicus hollandicus)
-
Մեծ դեղնափուփուլ կակադու (Cacatua galerita)
-
Վանական-թութակ (Myiopsitta monachus)
-
Ճնճղուկային թութակ (Forpus passerinus)
-
Կարմրադեմ թութակ (Hapalopsittaca pyrrhops)
-
Արեգակնաթութակ կամ արեգակնային արատինգա (Aratinga solstitialis)
-
Հակինթային արա (Anodorhynchus hyacinthinus)
-
Դեղնավիզ ամազոն (Amazona auropalliata)
-
Ոսկեթութակ կամ գուարուբա (Guaruba guarouba)
-
կապտականաչ արա կամ կանաչաթև արա (Ara chloropterus)
-
Երկանգույն արա (Cyanopsitta spixii)
-
Ժակո կամ աֆրիկյան մոխրագույն թութակ (Psittacus erithacus)
-
Կարմիր արա (Scarlet macao)
-
Դիմակավոր անբաժան (Agapornis personata)
-
Ծիածանային լորիկետ (Trichoglossus moluccanus)
-
Ֆիլիպինյան կախ ընկնող թութակ (Loriculus stigmatus)
-
Եռագույն լորի (Lorius lory)
-
Դքսուհի լորիկետ (Charmosyna Margarethae)
-
Ալիքավոր թութակ (Melopsittacus undulatus)
-
Եղջերավոր թութակ (Eunymphicus cornutus)
-
Մեծակտուց թութակ (Tanygnathus megalorynchos)
-
Պճնագեղ թութակ (Neophema elegans)
-
Դեղնադեմ գաճաճ թութակ (Nasiterna Pusio)
-
Նորզելանդական կակարիկի (Cyanoramphus novaezelandiae)
-
Ռոզելա (Platycercus eximius)
-
Արքայական թութակ (Alisterus scapularis)
-
Ազնվական թութակ (Eclectus roratus)
-
Կապտագագաթ հրթիռապոչ թութակ (Prioniturus discurus)
-
Արծվաթութակ (Psittrichas fulgidus)
-
Մեծ վազա-թութակ (Coracopsis vasa)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենդանիների հանրագիտարան, գիրք երկրորդ, էջ 48-53
- https://en.wikipedia.org/wiki/Parrot
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թութակակերպեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թութակակերպեր» հոդվածին։ |
|