Պիտայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Hylocereus undatus տեսակի պիտայա Թայվանի շուկայում
Stenocereus queretaroensis տեսակի պիտայա, կեղևազրկված և պատրաստ օգտագործելու

Պիտայա կամ պիտահայա, Hylocereus և Stenocereus խմբի կակտուսների մի քանի տեսակի պտուղների ընդհանուր անվանումը։ Այս պտղի անգլերեն կիրառելի անունն է «dragon fruit» («վիշապի միրգ»)[1][2]։

Այս տեսակի բույսերը փաթաթվող էպիֆիտային լիանանման կակտուսներ են, որոնք տարածված են Մեքսիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Դրանցից շատերին բնորոշ են գիշերը բացվող խոշոր հոտավետ սպիտակ ծաղիկները։ Ներկայումս այս բույսերը արդյունաբերական կերպով մշակվում են Հարավարևելյան Ասիայի շատ երկրներում, ինչպես՝ Վիետնամ, Թաիլանդ, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա,Շրի Լանկա, Մալայզիա, Ճապոնիայում (Օկինավա կղզի), Չինաստանում, Թայվանում, նաև ԱՄՆ-ում (Հավայի), Իսրայելում, հյուսիսային Ավստրալիայում[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1553 թվականին Պեդրո Սիեսա դե Լեոնի «Պերուի ժամանակագրություն» գրքում տրվել է պիտայայի առաջին նկարագրությունը․

Aquote1.png Առավել մեծ հովիտներն ու լանջերը (Արմա նահանգի) նման են այգիների, դրանք, համապատասխանաբար, բնակեցված և լի են տարբեր պտղատու ծառերով, որոնցից մեկը շատ համեղ է, մանուշակագույն, կոչվում է Պիտաայա։ Այս միրգն ունի մի յուրահատկություն, որ նույնիսկ մեկ հատ ուտելով՝ միզելու ցանկություն է առաջանում, իսկ մեզը դառնում է արնագույն[4]։ Aquote2.png

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտայա միրգ տվող կակտուսների դաշտ, Լյանցզյան, Ֆուցզյան, Թայվան

Hylocereus-ը կարող է ապրել չափավոր տեղումներով չոր արևադարձային կլիմայի պայմաններում։

Պտուղները փաթաթվում են ծաղկելուց 30-50 օր հետո, երբեմն մեկ տարում դիտվում է 5-6 բերքատու շրջան։ Վիետնամի որոշ ագարակներում ամեն տարի մեկ հեկտարից արտադրում են մինչև 30 տոննա պիտայա[5][6]։

Մակաբույծներ և հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելորդ խոնավությունը կամ անձրևային տեղումները կարող են պատճառ հանդիսանալ, որ ծաղիկները սկսեն շուտ թափվել, իսկ պտուղները՝ փտել։ Հաճախ թռչունները կտցահարում են չհասած պտուղները։ Xanthomonas campestris բակտերիաներն առաջացնում են ցողունի փտում։ Dothiorella սնկերը կարող են պտղի վրա առաջացնել շագանակագույն հետքեր, բայց այդ հիվանդությունը հազվադեպ է հանդիպում։

Պտուղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցր պիտայան սովորաբար պատկանում է հետևյալ երեք տեսակներից մեկին՝ հարթ կեղևով, տերևանման պալարավոր ծածկույթով․

  • Hylocereus undatus (կարմիր պիտայա) - ունի կարմրավարդագույն պտուղ և սպիտակ միջուկ։
  • Hylocereus costaricensis (կոստա-ռիկյան պիտայա, կոչվում է նաև Hylocereus polyrhizus) - ունի կարմիր կեղևով պտուղ և կարմիր միջուկ։
  • Hylocereus megalanthus (դեղին պիտայա, ավելի վաղ պատկանում էր Selenicereus-ին) - ունի դեղին կեղևով պտուղ և սպիտակ միջուկ։

Պտուղը 150-600 գրամ է, առանձին տեսակներ կարող են կշռել մինչև մեկ կիլոգրամ[7]։ Միջուկն օգտագործվում է սննդի մեջ հում վիճակով, ունի քաղցր համ և պարունակում է քիչ կալորիաներ։ Հազվադեպ է հնչում կարծիք, որ պիտայան համեղ չէ, թեև համը կարող է ոչ այնքան դուրեկան թվալ։ Խորհուրդ է տրվում պիտայան ուտել մի փոքր սառեցրած վիճակով և չհամադրել այն սուր համ ունեցող ճաշատեսակների հետ։ Պիտայայից կարելի է պատրաստել հյութ կամ գինի կամ օգտագործել այլ խմիչքներին համ տալու նպատակով[8]։ Ծաղիկները ևս ուտելի են, դրանցից կարելի թեյ պատրաստել[9]։

Որպես միրգ օգտագործելիս պիտայան սովորաբար բաժանում են երկու ուղղահայաց հավասար մասերի։ Դրանից հետո կարելի է այն մասերի բաժանել (այնպես, ինչպես կտրում են դդումը) կամ գդալով դատարկել միջուկը[7]։ Թեև պիտայայի սերմերը հարուստ են արժեքավոր սննդանյութերով, լավ չծամելու դեպքում սովորաբար դրանք չեն մարսվում[10]։ Կեղևը ուտելի չէ, կարող է պարունակել նաև պեստիցիդներ։

Մեծ քանակությամբ կարմիր միջուկով պիտայա ուտելու դեպքում (օրինակ կոստա-ռիկյան) կարող է առաջանալ արյունամիզություն[11]։

Պիտայայի միջուկը պարունակում է շատ փոքրիկ սև սերմեր։ Եռացնելու դեպքում հոտը կորչում է։

Պիտայան արտաքինից կարող է լինել կարմիր կամ դեղին։ Դեղին պիտայան ավելի թանկարժեք է, որովհետև այն հազվադեպ են աճեցնում։ Կարմիր պիտայան ունի սպիտակ կամ կարմիր միջուկ։ Կարմիր միջուկով մրգերն ավելի դժվար է աճեցնել, այդ պատճառով ավելի քիչ են հասանելի։ Կարմիր միջուկով պտղի համն ավելի հագեցած է, քան սպիտակ միջուկովինը։

Սեղմելու դեպքում պիտայան հեշտությամբ վնասվում է, հետևաբար, դժվար է այն փոխադրել։ Պտղի համը կարելի է համեմատել կիվիի, իսկ կառուցվածքը՝ թզի հետ, բայց բույրն այդքան հագեցած չէ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hylocereus undatus (dragon fruit)»։ CABI։ 3 January 2018։ Վերցված է 19 April 2018 
  2. 2,0 2,1 Morton JF (1987)։ «Strawberry pear; In: Fruits of warm climates»։ Center for New Crops & Plant Products, Purdue University, Department of Horticulture and Landscape Architecture, West Lafayette, Indiana։ էջեր 347–8։ Արխիվացված օրիգինալից 5 May 2016-ին։ Վերցված է 8 April 2016 
  3. «Dragon fruit»։ National Library Board, Singapore Government։ 2017։ Արխիվացված օրիգինալից 21 November 2016-ին։ Վերցված է 19 March 2017 
  4. «Сьеса де Леон, Педро. Хроника Перу. Часть Первая. Глава XVIII. — Киев, 2008 (пер. А. Скромницкий)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-09-ին 
  5. Jacobs (1999)
  6. «Dragon Fruit - Amorentia Sweet Dragon Fruit» (en-US)։ Վերցված է 2018-06-05 
  7. 7,0 7,1 GG (2006)
  8. Small Ernest (2011)։ Top 100 Exotic Food Plants (անգլերեն)։ CRC Press։ էջ 105։ ISBN 9781439856888։ Արխիվացված օրիգինալից 18 November 2017-ին։ Վերցված է 29 July 2017 
  9. K Lim T. (2012)։ Edible Medicinal and Non-Medicinal Plants: Volume 1, Fruits (անգլերեն)։ Springer Science & Business Media։ էջ 641։ ISBN 9789048186617։ Արխիվացված օրիգինալից 18 November 2017-ին։ Վերցված է 29 July 2017 
  10. Ariffin AA, Bakar J, Tan CP, Rahman RA, Karim R, Loi CC (2008). "Essential fatty acids of pitaya (dragon fruit) seed oil". Food Chemistry. 114 (2): 561–564. doi:10.1016/j.foodchem.2008.09.108
  11. MMR (2008)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Agricultura Sensitiva (AS) [2008]: El cultivo de Pitaya y su posicionamiento en el mercado. Retrieved 2008-JAN-19.
  • Ariffin, Abdul Azis; Bakar, Jamilah; Tan, Chin Ping; Rahman, Russly Abdul; Karim, Roselina & Loi, Chia Chun [2008]: Essential fatty acids of pitaya (dragon fruit) seed oil. Food Chemistry (in press) doi:10.1016/j.foodchem.2008.09.108
  • Felger, Richard & Moser, Mary B. (1985): People of the desert and sea: ethnobotany of the Seri Indians. University of Arizona Press, Tucson
  • Greenhouse Girl (GG) (2006): Dragon Fruit. Version of 2006-JUL-17. Retrieved 2007-JUN-16.
  • Jacobs, Dimitri (1999): Pitaya (Hylocereus undatus), a Potential New Crop for Australia. Australian New Crops Newsletter 11: 16.3. HTML fulltext
  • Lauri, Bob (2000): Ocean Oasis Field Guide — Stenocereus gummosus. Retrieved 2007-OCT-01.
  • Villalobos, Soraya; Vargas, Orlando & Melo, Sandra (2007): Uso, manejo y conservacion de «yosú», Stenocereus griseus (Cactaceae) en la Alta Guajira colombiana [Usage, Management and Conservation of yosú, Stenocereus griseus (Cactaceae), in the Upper Guajira, Colombia]. [Spanish with English abstract] Acta Biologica Colombiana 12(1): 99-112. PDF fulltext