Սովորական իգուանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սովորական իգուանա
Green iguana on branch.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ընտանիք Իգուանանմաններ
Ցեղ Իգուանաներ
Տեսակ Սովորական իգուանա
Լատիներեն անվանում
Iguana iguana
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնական արեալ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Սովորական իգուանա կամ կանաչ իգուանա (լատ.՝ Iguana iguana), իգուանանմանների ընտանիքին պատկանող բուսակեր խոշոր մողես է, որը վարում է ցերեկային կենսակերպ։ Բնակվում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում: Առաջնային բնական արեալը ընդգրկում է Մեքսիկայից հարավ՝ դեպի Բրազիլիա և Պարագվայ ընկած զգալի տարածքները, ինչպես նաև Կարիբյան ծովի կղզիները։ Բացի այդ, որոշ պոպուլյացիաներ, որոնց նախնիները ընտանի կենդանիներն էին, ձևավորվել են ԱՄՆ-ի որոշ տարածքներում՝ Ֆլորիդայի հարավում (ներառյալ Ֆլորիդա-Քեյս կղզին), Հավայան կղզիներում և Տեխասի Ռիո-Գրանդե գետի հովտում։

Հասուն առանձնյակների մարմնի երկարությունը՝ քթից մինչև պոչի ծայրը, սովորաբար չի գերազանցում 1,5 մետրը, թեպետ պատմության մեջ հայտնի են առանձնյակներ, որոնք ունեցել են 2 մ-ից ավել երկարություն և 8 կգ քաշ[3]: Շնորհիվ վառ գունավորման, հանգիստ բնավորության և հաշտակեցության, սովորական իգուանաները հաճախ դառնում են ընտանի կենդանիներ։ Բայց և այնպես, նրանց խնամակալելը պահանջում է ճիշտ և մաքուր խնամք․ պահանջների մեջ են՝ հատուկ սարքավորված տերարիում՝ մեծ տարածքով, նորմալ խոնավության, ջերմաստիճանի և լուսավորման առկայություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պերուի քրոնիկա» գրքի առաջին մասը

1553 թվականին իգուանաները առաջին անգամ հիշատակվում են գրականության մեջ՝ Պեդրո Սյես դե Լեոնայի «Պերուի քրոնիկա» գրքում․

Aquote1.png Դուրս գալով Կարտախենայի Անտիոչա քաղաքից, երբ մենք այն բնակեցրեցինք, կապիտան Խորխե Ռոբլեդոն և այլք հայտնաբերեցին այնքան ձուկ, որ մենք փայտերով էինք սպանում նրանց: Գետի հենց ափին ծառերի վրա ապրում է կենդանի, որին անվանում են իգուանա (yguana), որը նման է օձի․ եթե զուգահեռներ անց կացնենք, ապա նա շատ նման է Իսպանիայի մեծ մողեսներին, բացի այն, որ իգուանան ունի մեծ գլուխ և ավելի գիշատիչ է, պոչը երկար է, սակայն գույնով և արտաքին տեսքով շատ նման է: Կաշին հանելով, միսը եփելուց կամ տապակելուց հետո, այն նույնպիսի համեղ սնունդ է, ինչպիսին ճագարի միսը, ըստ իս ավելի համեղ են էգերը, նրանք ունեն շատ ձվեր, այդ պատճառով նրանցից ստացվում է լավ սնունդ: Նրանք ովքեր երբևէ չեն տեսել նրանց, կփախչեն նրանցից՝ ահ ու սարսափ առաջացնող տեսքի պատճառով, ոչ մի կերպ չենթադրելով, որ նրանց կարելի է ուտել: Որոշել թե դա միս է թե ձուկ, ոչ ոք ճգրիտ չի կարող, քանի որ մենք տեսել ենք, թե ինչպես են նրանք ծառից ցատկում ջրի մեջ և այնտեղ իրենց լավ են զգում, նույնկերպ՝ ցամաքում, որտեղ ընդհանրապես գետեր չկան, նրանք այնտեղ էլ իրենց լավ են զգում:[4] Aquote2.png


Դասակարգում և անվանակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական իգուանան գիտականորեն նկարագրվել է շվեդ բժիշկ և բնագետ Կարլ Լինեյի «Բնության համակարգ» գրքի 1758 թվականի 10-րդ հրատարակությունում[5]: Հետագա տարիներին առանձնացվել է նաև 17 տեսակ և ենթատեսակ, որոնք վերաբերվում էին սովորական իգուանային, սակայն բոլորը, բացառությամբ կարիբյան կանաչ իգուանայի, ներկայումս չեն ընդունվում[5]:

2000-ականների առաջին կեսին ամերիկյան Յուտա Հովտի Համալսարանի (անգլ.՝ Utah Valley University) աշխատակիցների կողմից կատարվել է սովորական իգուանայի ծագման ֆիլոգենետիկական հետազոտություն՝ կիրառելով կենդանիների կորիզային և միտոքոնդրիումային ԴՆԹ-ների համեմատական անալիզ, որը կատարվել է 17 երկրներում։ Անալիզը ցույց տվեց, որ տեսակը առաջացել է Հարավային Ամերիկայում, որտեղից տարածվել է դեպի Կենտրոնական Ամերիկա և Կարիբյան կղզիներ։ Չնայած գունավորման խայտաբղետության և այլ ձևաբանական առանձնահատկությունների, գիտնականները չեն հայտնաբերել յուրահատուկ շղթայակցված (հապլոտիպ) միտոքոնդրիումային ԴՆԹ-ներ, սակայն ցույց են տվել Կենտրոնական և Հարավային պոպուլյացիաների ծագման հստակ տարբերությունը[6]:

«Իգուանա» անվանումը ի սկզբանե սերում է տաինոյի (ազգ, որը բնակվում էր Կարիբյան ավազանում, որը ոչնչացել է կոնկիստադորների ժամանումից հետո) լեզվի iwana բառից։ Իսպանացիները մողեսի անվանումը փոխեցին ըստ իրենց հայեցողության՝ դարձնելով iguana, այնուհետև իսպանական բառից դարձավ գիտական տերմին և այդ կերպ տարածվեց եվրոպական լեզուներում[7][8]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարնջա-կարմրավուն առանձնյակ

Ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչն է․ հասուն իգուանայի երկարությունը կազմում է 1,5 մ՝ 7 կգ քաշի պայմաններում, թեև Հարավային Ամերիկայի անտառներում որոշ առանձնյակներ կարող են ունենալ 2 մետր երկարություն և 8 կգ քաշ[3]: Ընդհակառակը, Կյուրասաո կղզու նման կիսաչոր վայրերում մողեսների չափը 30 %-ով փոքր է, քան այն կենդանիներինը, որոնք բնակվում են մայրցամաքում[9]: Ծնվելուց հետո ձագերը տատանվում են 17-ից 25 սմ-ի սահմաններում և ունենում են 12 գ քաշ[3]: Չնայած իր անվանը, իգուանայի գունավորումը ոչ միշտ է կանաչ, և մեծ մասամբ կախված է տարիքից և բնակության միջավայրից։ Արեալի հարավում, ինչպես օրինակ Պերուում, իգուանաները ունեն կապտավուն երանգ՝ սև բծերով[10]: Բոնայրա, Կյուրասաո, Արուբա և Գրենադա կղզիներում նրանց գույնը տատանվում է կանաչից մինչև բաց մանուշակագույն, սև և նույնիսկ վարդագույն։ Կոստա Ռիկայի արևմուտքում սովորական իգուաննները կարմիր են, իսկ ավելի հյուսիսային տարածքներում, ինչպես օրինակ Մեքսիկայում, նարնջագույն[3][10]: Սալվադորում երիտասարդ առանձնյակները հաճախ ունենում են վառ կապույտ տեսք, սակայն նրանց գունավորումը զգալի փոխվում է, երբ մողեսը մեծանում է[3]:

Մարմինը բարակ է, պոչը շատ երկար է և կողքերից սեղմված, մեջքը և պոչը երկայնակի սապատով են, կոկորդի վրա մեծ, կողքերից սեղմված պարկ կա (զգալի դեր է կատարում ջերմակարգավորման մեջ, ինչպես նաև արուների ամուսնական վարքում[3][11])։ Թաթերը կարճ են և ունեն բաց ճանկեր, որի միջոցով մողեսը հեշտությամբ տեղաշարժվում է ծառային բուսականության մեջ։ Գլուխը քառանիստ է, պատված է վահանիկներով, մարմինը՝ թեփուկներով, որոնք դասավորված են լայնակի շարքերով։ Մատները երկար են, առանց մաշկաթաղանթի, առջևի և հետին ոտքերի վրա հնգական[12][13]: Զանգվածեղ փշոտ սապատը իգուանային տալիս է թշնամիներից պաշտպանվելու լրացուցիչ միջոց[10]: Ճկուն պոչի շնորհիվ կենդանին ոչ միայն լողում է, այլ նաև ունակ է կատարել ուժեղ հարվածներ։ Ինչպես և մի շարք այլ մողեսների մոտ, կենդանին կարող է պոչը կարող է թողնել գիշատչի ատամներում կամ ճանկերում, և ժամանակի ընթացքում աճեցնել նորը[14]:

Կանաչ իգուանայի սեռը կարելի է որոշել հետազոտելով հետին թաթերի ստորին հատվածը։ Արուների մոտ այդ մասում լավ զարգացած են ծակոտիներ, և հոտ են արտազատում, որոնք հաճախ պատվում են մոմաշերտով։ Բացի այդ, արուների մոտ փշոտ թեփուկները պոչի շրջանում ավելի երկար են և լայնացած, քան էգերի մոտ[3]:

Զգայական օրգաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուխը խոշոր պլանով

Լավ լուսավորման պայմաններում կանաչ իգուանան օժտված է գերազանց տեսողությամբ, որի միջոցով մեծ տարածության վրա տարբերակում է առարկաները և շարժը։ Բայց մութն ընկնելուն պես մողեսի տեսողությունը զգալի վատանում է․ այդ մասին վկայում են կենդանու ցանցաթաղանթում քիչ քանակությամբ ցուպիկների առկայությունը, որոնք պատասխանատու են մթնշաղային պայմաններում տեսողության համար։ Սրվակների և կրկնակի սրվականման բջիջների առկայությունը զգալի կերպով լավացնում են պատկերի մաքրությունը, ինչպես նաև թույլ են տալիս ընկալել ոչ միայն մարդուն բնորոշ գույները, այլ նաև ուլտրամանուշակագույն ճառագայթները[15]: Վերջին հանգամանքը կարևոր դեր է խաղում «արևային լոգանքներ»ի ժամանակ վիտամին D-ի անհրաժեշտ քանակի կարգավորման մեջ[3][16]: Եթե իգուանային կտրուկ տեղափոխենք լուսավորված սենյակից մութ սենյակ, ապա նա իրեն անհանգիստ կզգա և կփորձի փախչել[17]:

Գանգի գագաթի մոխրագույն անցքը «պատուհան» է, որտեղով լույսը անցնում է երրորդ աչք

Ինչպես և այլ մողեսները, իգուանայի մոտ պահպանվել է «երրորդ կոպը», որը կոչվում է գագաթնային աչք և տեղակայված է գլխի գագաթին։ Այն գտնվում է գանգի գագաթնային և ճակատային հատվածների միացման տեղի հատուկ անցքում և պատված է թեփուկով, որի կենտրոնական մասը թափանցիկ է։ Այս ռուդիմենտար լուսազգաց օրգանը կենդանուն հասել է իր հեռավոր նախնիներից և ներկա պահին այն չի կարող պատկերներ ստանալ, թեպետ ունի թերզարգացած ակնաբյուրեղ և ցանցաթաղանթ[15]: Նրա ֆունկցիաները քիչ հասկանալի են, սակայն, հավանաբար, այն մասնակցում է օրգանիզմի օրական ռիթմերին (ցերեկ - գիշեր հերթափոխ) և օգնում է կենդանուն կողմնորոշվել տարածության մեջ։

Արուն՝ վառ արտահայտված կոկորդային պարկով

Լսողությունը իգուանայի մոտ սուր է և կարող է ընկալել թույլ ազդանշանները, սակայն նրա դիապազոնը քիչ է համընկնում մարդու հետ․ եթե մարդիկ առավել լավ ընկալում են 2-5 կՀց բարձրությամբ ձայներ, ապա մողեսները 0,5-3 կՀց։ Լսելով անծանոթ ձայն, իգուանան շրջում է գլուխը և փորձում է որոշել առարկան, որը արձակում է այն։

Լինելով սառնարյուն կենդանի, իգուանան չի կարող ինքնուրույն պահել իր մարմնի ջերմաստիճանը և դրա համար օգտագործում է արտաքին աղբյուրները։ Մողեսի մարմնի համար կատարյալ ջերմաստիճանը կազմում է մոտ 30 °C, նրա զգալի բարձրացման կամ նվազման ժամանակ լսողությունը վատանում է, հատկապես վերին դիապազոնում[17]:

Ատամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մողեսի ատամները շատ սուր են, լայն և տերևի նման հարթ, կողքերից փոքրիկ ատամիկներով։ Վայրի բնության մեջ իգուանը հեշտությամբ կտրում է տերևները, իսկ անհրաժեշտության պայմաններում կարող է նաև ցավոտ կծել, այդ թվում նաև մարդուն[3]: Երբ 19-րդ դարի առաջին կեսում հայտնաբերեցին առաջնային մողեսներից մեկի ատամների մնացորդ, որը ձևով նման էր իգուանայի ատամին, նրանք ենթադրեցին, որ հայտնաբերել են հսկայական իգուանայի մնացորդներ, նրան անվանելով իգուանոդոն: Հետագայում պարզվեց, որ այս կենդանիների մոտ ցեղակցություն չկա, սակայն այդ հնագույն սողունի անվանումը այդպես էլ պահպանվեց[18]: Իգուանայի ատամները տեղակայված են ծնոտի ներքին մասում, այդ պատճառով նրանց երբեմն դժվար է տեսնել, հատկապես երիտասարդ և ոչ մեծ չափերով առանձնյակների մոտ[19]:

Այլ օրգաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծամասամբ բուսակեր կենդանիներ են։ Կանաչ իգուանան խնդիրներ ունի օսմոկարգավորման (օսմոտիկ ճնշման կարգավորում) հետ։ Բուսական բջիջները պարունակում են մեծ քանակությամբ կալիում, սակայն օգտակար նյութերի փոքր տոկոս, այդ պատճառով նյութափոխանակության համար մողեսին անհրաժեշտ է մեծ քանակությամբ սնունդ։ Կենդանու օրգանիզմը չի կարող կուտակել հեղուկ կոնցետրացիոն մեզ և կալիումի ու նատրիումի ավելցուկը հեռացվում է հատուկ օրգանի՝ աղային գեղձերի փռշտոցի միջոցով, որոնք գտնվում են գլխի վրա։ Այդ պատճառով մողեսները պարբերաբար փռշտում են, տերարիումի վրա սպիտակ հետքեր թողնելով[20]:

Գվատեմալայում և հարավային Մեքսիկայում մի շարք իգուանաներ աչքերի արանքում և քթանցքների վրա ունեն եղջյուր, մինչդեռ մյուս պոպուլյացիաների մոտ այդ օրգանը բացակայում է կամ թույլ է զարգացած[10]: Նախկինում մասնագետները այդ մողեսներին առանձնացնում էին Iguana iguana rhinolopha ենթատեսակի մեջ, սակայն, ինչպես նշվեց վերևում, մոլեկուլային հետազոտությունները ցույց չեն տվել միտոքոնդրիումային ԴՆԹ-ի որևէ տարբերություն և դասակարգումը այժ չգործող է։ Բացի այդ, տարբեր պոպուլյացիայի առանձնյակները ազատ խաչասերվում են[3][10]:

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ իգուանան Գվադելուպայում

Կանաչ իգուանան մողեսների ամենատարածված տեսակներից է[9], որի առաջնային արեալը ընդգրկում է արևմտյան կիսագնդի արևադարձային շրջանները՝ հարավային Մեքսիկայից (Սինալոա և Վերակրուս նահանգներ) հարավ մինչև կենտրոնական Բրազիլիա, Պարագվայ և Բոլիվիա, դեպի արևելք Կարիբյան ծովի Փոքր Անտիլյան կղզիներ՝ գլխավորապես Գրենադա, Կյուրասաո, Տրինիդադ և Տոբագո, Սենտ-Լյուսի, Գվադելուպա, Սենտ Վինսենտե, Ուտիլներ և Արուբա[21][22]: Բացի այդ, 20-րդ դարի երկրորդ կեսին մողեսներ տեղափոխել են նաև Մեծ Կայման կղզի, Պուերտո Ռիկո, Ամերիկյան և Բրիտանական Վիրջինյան կղզիներ, մայրցամաքային Ֆլորիդա և Տեխաս նահանգներ, ինչպես նաև Հավայներ[22][23]:

Բնակության միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ իգուանան ԱՄՆ-ում

Բնակության միջավայրը խիտ ծառային բուսատեսակներով տարատեսակ բիոտոպներ են, գլխավորապես արևադարձային խոնավ անտառները, ինչպես նաև կիսախոնավ անտառները, մանգրյան ջրիմուռները և ծովափերի չոր, բաց տարածքները։ Կյանքի մեծ մասը անց են կացնում ծառերի վրա, որոնք, որպես կանոն աճում են դանդաղահոս գետերի ափերին։ Իգուանաները ակտիվ են օրվա լուսավոր հատվածում[10][24]: Սառը գիշերները անց են կացնում միջին բարձրության ծառերի հաստ և լայն տերևների վրա, սակայն արևի ծագելուն պես փորձում են վերև բարձրանալ, որտեղ երկար ժամանակ տաքանում են։ Արևային լոգանքները մեծացնում են մարմնի ջերմաստիճանը, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթները արտադրում են վիտամին D և նպաստում մարսողությանը[25][26]: Միայն մի քանի ժամ տաքանալուց հետո սողունները իջնում են սաղարթի ստորին հատվածներ՝ սնունդ հայթայթելու համար։ Ամպամած կամ ցուրտ եղանակին կենդանիները մնում են ցամաքին մոտ՝ այդ կերպ ավելի լավ են պահպանում ներքին ջերմաստիճանը[27]:

Կատարյալ մագլցող են, մողեսը կարող է ընկնել 15 մ բարձրությունից և ջարդվածք չստանալ (ընդ որում վայրէջքի ժամանակ իգուանաները հետին վերջույթների ճանկերով փորձում են կառչել տերևներից)[10][11][16]: Մողեսը նաև լավ լողում է, ընդ որում մարմինը ամբողջությամբ պահում է ջրի տակ և թաթերը երկարացնում է մարմնի երկայնքով, իսկ տեղաշարժվում է պոչի ոլորապտույտ շարժումների շնորհիվ[27]:

Ինվազիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորիդայում, որտեղ իգուանաները բնակվում են մերձափնյա տարածքներում, նրանք համարվում են ինվազիոն օրգանիզմներ, խախտելով տեղանքի էկոլոգիան[19][22]: Կենդանիների մի մասը թերակղզի է թափանցել փոթորիկների հետ, որնք եկել են Կարիբյան կղզիների և Մեքսիկայի կողմից։ «Էմիգրատների» երկրորդ ալիքը ճանապարհորդում էր նավամբարներում, որոնք Հարավային Ամերիկայից մրգեր էին տեղափոխում[28]: Վերջապես, որոշ կենդանիներ դուրս են շպրտվել կամ փախել են տերերից, կամ էլ համարվում են այդպիսիների սերունդները[29]: Իգուանաները ոչ հազվադեպ վնաս են հասցնում այգիներին և կանաչ տնկարկներին։ Վայրի բնության մեջ որպես սնունդ օգտագործում են քիչ հանդիպող Cordia globosa ծառի տերևներով և տեղի ցեզալպինիայի սերմերով։ Մարկո կղզում (անգլ.՝ Marco Island)՝ Ֆլորիդայի արևմտյան ափերին, իգուանաները զբաղեցնում են բվիճակների բույները՝ բվեր, որոնց կարգավիճակը Կարմիր գրքում համարվում է խոցելի (NT կարգավիճակ)[22][28]:

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի բնության մեջ իգուանաների մեծամասնությունը սկսում է բազմանալ 3 կամ 4 տարեկանում, թեև նրանցից ոմանք բազմացման պատրաստ են զգալի շուտ[3]: Բազմացման սեզոնի բացումը հիմնականում տեղի է ունենում հունվարին կամ փետրվարին, սակայն տատանվում է բնակության տարածքից կախված․ խոնավության տատանման սեզոնային ցիկլում ամուսնական խաղերը տեղի են ունենում չոր շրջանի առաջին կեսում, ձվադրումը՝ երկրորդ (այդ ժամանակ հողի ջերմաստիճանը բավական բարձր է և ջրի հետ կապված ծինի խախտումները ավելի քիչ են), իսկ ձվից դուրս գալը՝ անձրևային շրջանի սկզբին, երբ երիտասարդ անտառը սերունդների համար տասլի է առատ սնունդ[9]:

Երիտասարդ առանձնյակ

Ամուսնական շրջանում, որը շարունակվում է մոտ երկու շաբաթ, արուները ընտրում են ապագա բեղմնավորման վայրը, տարածքը նշում են հետին թաթերի ծակոտկիներից արտադրվող նյութով և մոտակայքում գտնվող մրցակիցների նկատմամբ դառնում են ավելի ագրեսիվ։ Վայրի բնությունում նրանց միջև ուղղակի ընդհարումները բավական հազվադեպ են, վտանգի ժամանակ առավել թույլ մողեսը կոնֆլիկտի դեպքում գերադասում է հեռանալ օտար տարածքից, այլ ոչ թե կռվել։ Եթե փախուստի հնարավորությունը սահմանափակ է (օրինակ անազատության պայմաններում), ապա կենդանիները սկսում են կծել միմյանց։ Արուի ցուցադրական պահվածքը իրենից ներկայացնում է գլխի հաճախակի ճոճումը, կոկորդային պարկի ուռցնելը և մարմնի գունավորման փոփոխությունը առավել վառ գույնի[30]: Տեսակին բնորոշ է բազմակնության և բազմաամուսնության համադրումը, այսինքն ոչ հազվադեպ մեկ արուն միառժամանակ հետևում է մի քանի էգերի, իսկ էգը բնակվում է մի քանի արուների հետ։ Սիրատածման ժամանակ արուները հոտոտում և թեթևակի կծում են էգերի պարանոցը[3][31][32]:

Հղիությունը տևում է մոտ 65 օր[3][32]: Վերջում էգերը լքում են իրենց ավանդական բնակության տարածքները տեղափոխվելով գետափեր[13]: Ավազի մեջ փորվում է 45 սմ-ից 1 մ խորությամբ փոս, որտեղ էգը երեք կամ ավելի օրվա ընթացքում ածում է մեծ քանակությամբ ձու (20-71)։ Ձվերը մեծ են, 35-40 մմ երկարությամբ, 15,4 մմ տրամագծով, կաշվե և փափուկ, սակայն ամուր թաղանթով[31]: Տարածքի քչության պայմաններում մեկ փոսից կարող են օգտվել միառժամանակ մի քանի մողեսներ[3][31]: Պանամայում հայտնի են մեկ բնի օգտագործում իգուանայի և ամերիկական կոկորդիլոսի, իսկ Հոնդուրասում իգուանայի և կոկորդիլոսանման կայմանի (Caiman crocodilus) կողմից[22]: Ձվերը դնելուց հետո մողեսները զգուշությամբ ծածկում են փոսը և լքում են վայրը, սերնդի մասին այլևս հոգ չտանելով[33]:

Ինկուբացիան տևում է 90-120 օր՝ շրջակա միջավայրի 30-32 °C պայմաններում[34]: Ձագերը լույս աշխարհ են գալիս հիմնականում մայիսին, կճեպը ջարդում են ճակատի վրայի հատուկ մկանային խուլի՝ կարունկուլի միջոցով, և դուրս են գալիս հողի մակերես։ Իրենց գույնով և ձևով գրեթե չեն տարբերվում հասուն առանձնյակներից[33]: Երիտասարդ մողեսները բավական ինքնուրույն են, թեպետ լույս աշխարհ գալու ժամանակ կարող են ունենալ փոքրիկ դեղնուցապարկ, որը պարունակում է առաջին 1-2 շաբաթների համար նախատեսված սնունդ[32]: Ձագերը իրար հետ մնում են կյանքի մեկ տարում[33]: Խմբում արուները իրենց մարմնով գիշատիչներից պատսպարում են էգերին՝ առանձնահատկություն, որը բնորոշ է միայն այս տեսակի սողուններին[35]:

Վայրի բնությունում իգուանաները միջինում ապրում են մոտ 8 տարի։ Անազատության մեջ ճիշտ խնամքի պայմաններում իգուանաները կարող են ապրել 20 տարուց ավել[3][31]:

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգուանա, որը սնվում է բուգենվիլեայի տերևներով

Ի տարբերություն ընտանիքի տեսակների մեծ մասի, կանաչ իգուանան բացառապես բուսակեր է, սննդի մեջ օգտագործում է մոտ 100 տեսակի արևադարձային բույսերի տերևներ, ընձյուղներ, ծաղիկներ և պտուղներ[3][33]: Այսպես, Պանամայում մողեսի սիրած անուշեղենը համարվում է դեղին մոմբիան (Spondias mombin)[27]: Այն ծառատեսակները, որոնց տերևներով և պտուղներով սնվում են իգուանաները համարվում են սուրբ բոսվելիան (Bursera simaruba), ուղղաձիգ տեկոման (Tecoma stans), սրացած անոնան (Annona acuminata), ամֆիլոֆիումի լիանան (Amphilophium paniculatum), մերեմիա ամբելատան (Merremia umbellata) և այլն[36]: Երիտասարդ մողեսները ոչ հազվադեպ ուտում են մեծ կենդանիների գոմաղբը, որպեսզի վերականգնեն իրենց պահանջը միկրոֆլորայի նկատմամբ, ինչը անհրաժեշտ է քիչ կալորիական սննդի մարսման համար[27][33]: Կենդանիները չեն կարողանում ծամել սնունդը, նրանք ընդամենը իրենց մանր ատամներով կտրում են բավական մեծ կտորներ և միանգամից կուլ են տալիս։ Հազվադեպ իգուանաները ջուր են խմում՝ գլխի մի մասը ջրի մեջ իջացնելով և այն կուլ տալով կամ էլ խոտի վրայից լիզում են կաթիլներ[37]:

Երբեմն տեղեկագրքերում հայտնվում են հաղորդագրություններ այն մասին, որ իգուանաները վայրի բնության մեջ սնվում են նաև միջատներով[21]: Եվս մեկ աղբյուր պնդում է, որ մողեսները սննդի մեջ օգտագործում են նաև թռչնի ձվեր և լեշեր[21]: Սակայն ոչ մի հրապարակված գիտական հետազոտություն չի հաստատում, որ կենդանիները յուրացնում են կենդանական ծագման սպիտակուցներ: Առավել ևս, բոլոր հրապարակումները վկայում են, որ մողեսի հասունացման համար բոլոր նյութերը նրանք ստանում են բուսական սննդից, իսկ սպիտակուցային սննունդը վնասակար է նրանց համար[38]: Մողեսների ստամոքսի մեջ իրոք կարող են հայտնվել միջատներ և այլ անողնաշարավորներ, բայց մասնագետները կարծում են, որ դրանք հայտնվում են պատահաբար՝ բուսական սննդի հետ միասին․ օրինակ, իգուանան կարող է կուլ տալ միջատ, որը նստած է ծաղկի վրա՝ ծաղկի հետ միասին։ Բացի այդ, սոված մողեսը կարող է սնվել կենդանիներով՝ այլ սննդի բացակայության պայմաններում[37]: Մյուս կողմից, Մայամիի օվկիանարիումի (անգլ.՝ Miami Seaquarium) և Ֆլորիդայի Կի-Բիսքեյն կղզու (անգլ.՝ Key Biscayne) դիտարկումները ցույց են տվել իգուանայի կողմից սատկած ձկան ուտելու դեպքեր։ Ֆիլիպ դե Վոսժոլին իր գրքում պնդում է, որ անազատության մեջ իր օրգանիզմին առանց որևէ վնաս հասցնելու իգուանան կարող է սնվել կրծողների մսով[3]:

Գիշատիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լալկան բազեն (Buteo magnirostris) հաճախ է որսում երիտասարդ առանձնյակներ[39]

Բնության մեջ իգուանաները շատ թշնամիներ ունեն, նարնց թվին դասվում են ճուռակները և այլ գիշատիչ թռչունները, կոկորդիլոսները, վասիլիսկա մողեսները, աղվեսները, կզաքիսները, առնետները և օձերի որոշ տեսակները[40]: Առաջին հերթին, մողեսներին գիշատիչներից պաշտպանում է հովանավորող գունավորումը, որի շնորհիվ նրանք միախառնվում են շրջակա միջավայրի հետ։ Շվեդ հայտնի կենդանաբան և Հարավային Ամերիկայի կենդանատեսակների հետազոտող Ե․ Գելդին, որը 20-րդ դարի սկզբին Բրազիլիայում դիտարկում էր իգուանաներ, գրել է․

Aquote1.png Նորեկը այս վայրերում առաջին հերթին նկատում է ծեր, խոշոր առանձնյակներին, որոնք ծածկված են սև մաշկով: Անհրաժեշտ է ավելի փորձառու աչք, որպեսզի նկատի երիտասարդ մողեսներին, երբ նրանք՝ իրենց շքեղ հանդերձով, անշարժ նստած են հյութալի տերևների բարձիկների վրա[13]․․․ Aquote2.png


Վտանգի դեպքում մողեսը առաջին հերթին փորձում է փախչել, այդ ընթացքում սովորաբար ցատկում է ջրի մեջ և արագ լողում է[27]: Հանկարծակիի եկած իգուանան ուռցնում է կոկորդային պարկը, ինչպես նաև մարմինը, այն դարձնելով ամուր, ֆշշում է և գլխով հարձակվում է թշնամու վրա[10]: Եթե այս միջոցները չեն օգնում, ապա կենդանին կարող է պոչով ուժեղ հարվածել, կծել կամ էլ ճանկերով ճանկռտել։ Վիրավորված կենդանիները, որպես կանոն, իրենց ավելի ագրեսիվ են պահում, գերադասելով մարտնչել, քան փախչել[27]:

Գիշատիչների հայտնվելու ժամանակ իգուանաների բնորոշ վարքը օգտագործվում է որսորդների կողմից։ Նշվում է, որ լսելով ճուռակի ճիչը, իգուանը քարանում է։ Այդպիսի ձայների օգտագործման դեպքում որսորդները հեշտությամբ որսում են մողեսին[27]:

Իգուանան և մարդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգը և պահպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա պահին Կարմիր գրքում իգուանայի մասին տեղեկություն բացակայում է, այսինքն կարգավիճակը մնում է անորոշ[41]: Բայց և այնպես, կենդանին ընդգրկված է CITES-ի (անգլ.՝ Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora) II Կոնվեկցիայի ծրագրի մեջ։ Տվյալ կարգավիճակը կենդանուն չի դասում վերացողների շարքը, սակայն հռչակում է, որ «տվյալ տեսակի առևտուրը պետք է լինի կարգավորված, որպեսզի ապագայում չկանգնեն վերացման վտանգի առաջ»[42]:

Խնամակալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերարիումում

Կանաչ իգուանան մի շարք երկրներում մեծ հեղինակություն է վայելում որպես տարաշխարհիկ ընտանի կենդանի։ Միայն 1995 թվականին ԱՄՆ-ից արտահանվել է ավելի քան 800 հազար կենդանի, որոնք գլխավորապես բազմացվել են իրենց բնակության երկրների ֆերմաներում՝ Հոնդուրասում, Սալվադորում, Կոլումբիայում և Պանամայում[43]: Չնայած հսկայական պահանջարկի, այս սողունները ողջ կյանքի ընթացքում պահանջում են ճիշտ և մշտական խնամք։ Դրա բացակայության դեպքում սողունը կարող է սատկել ձեռք բերելուց մի քանի տարի անց[3][44]:

Իգուանան Հարավային Աֆրիկայի «Թիթեռների աշխարհը» կենդանաբանական այգում

Տնային պայմաններում իգուանաները պահվում եմ բավական մեծ տերարիումներում, որոնք սովորաբար ունենում են կողային անցքեր կամ ցանց՝ օդի ցիրկուլյացիայի համար։ Պետք է հաշվի առնել, որ երիտասարդ մողեսը մեծանում է, և տարիքի հետ նրան ավելի մեծ ազատ տարածություն է անհրաժեշտ։ Վայրի բնության մեջ իգուանայի նորմալ ջերմաստիճանը տատանվում է 26-35 °C, այդ պատճառով անհրաժեշտության դեպքում տերարիումում պետք են ջերմակարգավորիչներ։ Բացի այդ, կենդանուն անհրաժեշտ է ուլտրամանուշակագույն ճառագայթման աղբյուր, որի միջոցով իրենց օրգանիզմը արտադրում է վիտամին D՝ կալցիումի նյութափոխանակության կարևոր կոմպոնենտ։ Այս տարրի պակասությունը բերում է ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների և, որպես հետևանք, կենդանու մահվան։ Տերարիումում ավելացնում են նաև մեծ ճյուղ, որով մողեսը կարող է մագլցել վերև, և տաք ջրի փոքր ավազան[3][16]:

Բարեհաջող խնամակալության կարևոր գործոններից մեկը համարվում է ճիշտ սննդակարգը։ Իգուանան հաճույքով սնվում են իրեն առաջարկած միջատներով, մկներով և այլ մսային ուտելիքներով, սակայն սպիտակուցի ավելցուկը կենդանու մոտ տանում է երիկամների լուրջ խանգարման և տանում է մահվան[16][25]: Հեղինակների մեծ մասը խորհուրդ է տալիս իգուանաներին կերակրել բացառապես բուսական սննդով, այդ փաստը հաստատելով կենդանու առանձնահատկություններով և գիտական ուսումնասիրություններով[38]: Կանաչ իգուանաների ընկերությունը (անգլ.՝ Green Iguana Society) խորհուրդ է տալիս ռացիոնի 90 %-ը տալ խոտաբույսեր և բանջարեղեններ՝ կաղամբի, շաղգամի, մանանեխի, հասարակ ջրկոտեմի տերևներ, խատուտիկի, էսկարիոլի, կանաչ բակլայի, դդմի, լոբու, վայրի ստեպղիի, ծնեբեկի տերևներ և ծաղիկներ, բամիայի, առվույտի, քաղցր պղպեղի, գազարի, քաղցր կարտոֆիլի պտուղներ և այլն։ իգուանաներին մեծ քանակությամբ արգելվում է սպանախ, խավարածիլ, բազուկ և նեխուր[25]: Հազարը պարունակում է մեծ քանակությամբ ջուր, բայց չի պարունակում օգտակար սննդանյութեր[16]:

Իգուանան որպես սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջից ուտեստ, որը պատրաստվել է կանաչ իգուանայի ձվերից

Իգուանաների երկու տեսակների՝ կանաչ և Վիգմանի սև իգուանայի (Ctenosaura pectinata) եփած միսը և ձվերը համարվում են Մեքսիկայի արևմտյան նահանգների՝ Հալիսկոյի, Միչոականի և Կոլիմայի, ազգային խոհանոցի մի մասը։ Ընդ որում սովորական իգուանայից պատրաստված կերակուրը մեծ հանրաճանաչություն է վայելում։ Միսը 20-30 րոպե պահում են աղաջրում, այնուհետև տապակում են կամ խաշում։ Ազգային ուտեստները, որոնցում օգտագործվում է իգուանայի միսը հետևյալն են՝ տապակած գիսադո (guisado), պոսոլե (pozole, ավելացնում են պղպեղ և եգիպտացորեն), բիրիա (birria)[45]: Կոկոսով համեմված խաշած միսը նույնպես սովորական երևույթ է կոլումբիական Գուահիրո դեպարտամենտի քաղաքներում[46]:

Մշակութային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկարագուայում իգուանայի վաճառք խանութում
  • Անցյալում Մայայի քաղաքակրթության բնակիչները հավատում էին, որ աշխարհը գտնվում է հսկայական տան մեջ, և չորս իգուանաներ, որոնց հնդկացիները անվանում էին «իցամ» (Itzam), կատարում են նրա պատերի դերը։ Յուրաքանչյուր իգուան խորհրդանշում է աշխարհի որոշակի կողմերը և ունեին յուրահատուկ գույն։ Երկնքում իգուանաների պոչերը միանում էին, այդ կերպ ձևավորելով երկինքը։ Այդ տունը մայաները անվանում էին «Իցամ նա» (Itzam Na, բառացիորեն «իգուանա-տուն»)[47]: Դասական ժամանակաշրջանում որոշ քաղաքներում Իցամնային պաշտում էին որպես աստծու, որը մարմնավորում էր ոչ միայն իգուանային, այլ նաև ընդհանուր աշխարհը։ Աստված այնքան հզոր և համապարփակ էր, որ նրան հազվադեպ էին պատկերում նկարներում։ Կլասիցիզմի ավարտից հետո իգուանայի պաշտանմունքը սկսեց մարել, սակայն 16-րդ դարում իսպանացի միսիոներ Դիոգո դե Լանդան հետևել է, թե ինչպես էին հնդկացիները կանաչ իգուանային զոհաբերում աստվածներին[48]:
  • Մոչե կուլտուրայի հնդկացիները, որոնք զարգացել են Պերուի արևմուտքում, նույնպես խոնարհվում էին մի շարք կենդանիներին, այդ թվում նաև կանաչ իգուանային։ Պահպանվել են կենդանու բազմաքանակ արձանիկներ և պատկերներ, այդ թվում նաև Լիմայի Լարկո թանգարանում[49]: Առավել շատ հանդիպող աստվածներց մեկը, որը հանդիպում է մի շարք նկարներում, ուներ իգուանայի գլուխ, բաշ և պոչ։ Այս աստվածությունը, հաճախ այլ աստվածների հետ հանդես է գալիս որպես մահվան արարողությունների կարևոր դերակատար[50]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Integrated Taxonomic Information System — 1996.
  2. The Reptile Database / P. Uetz — 2015.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 Philippe De Vosjoli, Susan Donoghue, Roger Klingenberg, David Blair. The Green Iguana Manual. — BowTie Press, 2003. — ISBN 1882770676.
  4. Педро де Сьеса де Леон. (2008-07-24)։ «Хроника Перу. Часть Первая.»։ www.kuprienko.info (А. Скромницкий)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին։ Վերցված է 2012-11-12 
  5. 5,0 5,1 Bradford D. Hollingsworth. Iguanas: Biology and Conservation. — University of California Press, 2004. — ISBN 9780520238541.
  6. Catherine Stephen. Genetic Studies Update // Iguana Journal of the International Iguana Society. — 2006. — Vol. 13. — № 2. — P. 127.
  7. Douglas Taylor. Iwana ∼ yuana iguana // International Journal of American Linguistics. — 1958. — Vol. 24. — № 2. — P. 157-158.
  8. William Coles. (2002)։ «Green Iguana»։ U.S.V.I. Animal Fact Sheet #08։ Department of Planning and Natural Resources US Virgin Islands Division of Fish and Wildlife։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-19-ին։ Վերցված է 2 августа 2009 
  9. 9,0 9,1 9,2 Wouter D. van Marken Lichtenbelt, Koen. B. Albers. Reproductive Adaptations of the Green Iguana on a Semiarid Island // Copeia. — 1993. — Vol. 3. — P. 790-798.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Phillip Samuelson. The Lizard King // Reptiles Magazine. — 1995. — Vol. 3. — № 2. — P. 64-84.
  11. 11,0 11,1 John L. Bebler, F. Wayne King. The Audubon Society Field Guide to Reptiles and Amphibians of North America. — New York: Alfred A. Knopf, 1979. — P. 511-512. — ISBN 0394508246.
  12. Ф. А. Брокгауз, И. А. Ефрон. Энциклопедический словарь. — СПб.: Полрадис, 1993-1998. — Т. 24. — ISBN 5-900741-01-X.
  13. 13,0 13,1 13,2 А. Г. Банников, И. С. Даревский, М. Н. Денисова, Н. Н. Дроздов, Н. Н. Иорданский. Жизнь животных. — М.: Просвещение, 1969. — С. 235.
  14. Massimo Capula. Simon & Schuster's Guide to Reptiles and Amphibians of the World. — N. Y.: Simon & Schuster, 1989. — ISBN 0671690981.
  15. 15,0 15,1 Henry Brames. Aspects of Light and Reptile Immunity // Iguana: Conservation, Natural History, and Husbandry of Reptiles (International Reptile Conservation Foundation). — 2007. — Vol. 14. — № 1. — P. 19-23.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Arthur Rosenfeld. Exotic Pets. — New York: Simon & Schuster, 1989. — P. 105. — ISBN 0671476548.
  17. 17,0 17,1 James W. Hatfield. Green Iguana: The Ultimate Owner's Manual. — Dunthorpe Press, 2004. — ISBN 1883463505.
  18. David B. Norman. «Basal Iguanodontia». in Weishampel, D. B., Dodson, P., and Osmólska, H. (eds.). The Dinosauria (2nd ed.). — Berkeley: University of California Press, 2004. — P. 413-437. — ISBN 0-520-24209-2.
  19. 19,0 19,1 Roger Conant, Joseph Collins. A Field Guide to Reptiles and Amphibians Eastern/Central North America. — Boston: Houghton Mifflin Company, 1991. — P. 94-95. — ISBN 0395583896.
  20. Lisa C. Hazard. Iguanas: Biology and Conservation. — University of California Press, 2004. — P. 84-85. — ISBN 9780520238541.
  21. 21,0 21,1 21,2 J. D. Lazell. The lizard genus Iguana in the Lesser Antilles // Bulletin of the Museum of Comparative Zoology. —New York, 1973. — Vol. 145. — P. 1-28.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 Kenneth L. Krysko, Kevin M. Enge, Ellen M. Donlan, Jason C. Seitz. Distribution, Natural History, and Impacts of the Introduced Green Iguana in Florida // Iguana: Conservation, Natural History, and Husbandry of Reptiles (International Reptile Conservation Foundation). — 2007. — Vol. 14. — № 3. — P. 142-151.
  23. M. Seidel, R. Franz. «Amphibians and reptiles (exclusive of marine turtles) of the Cayman Islands», The Cayman Islands: natural history and biogeography. — The Netherlands: Kluwer Academic Publishers, 1994. — P. 407-434. — ISBN 9780792324621.
  24. Harold Cogger, Richard Zweifel. Reptiles & Amphibians. — Sydney, Australia: Weldon Owen, 1992. — P. 140. — ISBN 0831727861.
  25. 25,0 25,1 25,2 Е. Рыбалтовский. Зелёная игуана. Содержание, разведение, профилактика заболеваний. — Аквариум ЛТД, 2005. — С. 10. — ISBN 5-85684-570-6.
  26. J. B. Bernard, O. T. Oftedal, D. E. Ullrey. (19 апреля 2007)։ «Idiosyncrasies of Vitamin D Metabolism in the Green Iguana (Iguana iguana)»։ Melissa Kaplan's Herp Care Collection։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-19-ին։ Վերցված է 9 августа 2009 
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 27,5 27,6 Paul L. Swanson. The Iguana: Iguana iguana iguana // Herpetologica. — 1950. — Vol. 6. — P. 187-193.
  28. 28,0 28,1 Howard Youth. Florida's Creeping Crawlers // Zoogoer. — 2005. — Vol. 34. — № 3. — P. 22-28.
  29. Tamara Lush. Florida's Iguana Infestation // St. Petersburg Times. — 2005.
  30. Allison C. Alberts, Ronald L. Carter, William K. Hayes, Emilia P. Martins. Iguanas: Biology and Conservation. — University of California Press, 2004. — ISBN 9780520238541.
  31. 31,0 31,1 31,2 31,3 Fredric L. Frye. Iguana Iguana: Guide for Successful Captive Care. — Krieger Pub Co, 2005. — ISBN 0894648926.
  32. 32,0 32,1 32,2 J. Masterson.։ «Iguana iguana»։ Smithsonian Marine Station at Fort Pierce։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-19-ին։ Վերցված է 2009-08-07 
  33. 33,0 33,1 33,2 33,3 33,4 Gordon Burghart. Iguanas: Biology and Conservation. — University of California Press, 2004. — ISBN 9780520238541.
  34. Paul Licht, Walter R. Moberly. Thermal Requirements for Embryonic Development in the Tropical Lizard Iguana iguana // Copeia. — 1965. — Vol. 1. — P. 515-517.
  35. Jesus Rivas, Luis E. Levin. Iguanas: Biology and Conservation. — University of California Press, 2004. — ISBN 9780520238541.
  36. A. S. Rand, B. A. Dugan, H. Monteza, D. Vianda. The Diet of a Generalized Folivore: Iguana iguana in Panama // Journal of Herpetology. — 1990. — Vol. 24. — № 2. — P. 211-214.
  37. 37,0 37,1 «Feeding Iguanas»։ Green Iguana Society։ Վերցված է 7 августа 2009 
  38. 38,0 38,1 Adam Britton. (19 апреля 2007)։ «Animal Protein and Claw Trimming»։ Melissa Kaplan's Herp Care Collection։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-19-ին։ Վերցված է 2009-08-08 
  39. J. A. Rivas, C. R. Molina, T. M. Avila. Iguana iguana (Green iguana): juvenile predation // Herpetological Review. — 1998. — Vol. 29. — № 4. — P. 238-239.
  40. H. W. Greene, G. M. Burghardt, B. A. Dugan, A. S. Rand. Predation and the defensive behavior of green iguanas (Reptilia, Lacertilia, Iguanidae) // Herpetology. — 1978. — Vol. 12. — № 2. — P. 169-176.
  41. «IUCN Red List»։ IUCN։ 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-19-ին։ Վերցված է 2013-03-23 
  42. «Appendices I, II, and III»։ Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora։ CITES։ 13 сентября 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-19-ին։ Վերցված է 2009-08-03 
  43. «Green Iguana»։ Reptiles and Amphibians Fact Sheets։ CITES։ 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-19-ին։ Վերցված է 2009-08-09 
  44. P. Loukopoulos, A. Komnenou, E. Papadopoulos, V. Psychas. Lethal Ozolaimus megatyphlon infection in a green iguana (Iguana iguana rhinolopa) // Journal of Zoo and Wildlife Medicine. — 2007. — Vol. 38. — P. 131-134.
  45. Gabriel and Esperanza Salazar Zenil, Campos Martínez. Recetario Colimense de la iguana. — Mexico, Conaculta: Culturas Populares, 2000.
  46. Catalina Arango Patiño. (Май 2006)։ «Comida de la Guajira»։ Журнал Avianca։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-23-ին։ Վերցված է 2009-08-10 
  47. Victoria Schlesinger. Animals and Plants of the Ancient Maya: A Guide. — University of Texas Press, 2002. — P. 226. — ISBN 0292777604.
  48. Victoria Schlesinger. Animals and Plants of the Ancient Maya: A Guide. — University of Texas Press, 2002. — P. 228. — ISBN 0292777604.
  49. Katherine Berrin, Larco Museum. The Spirit of Ancient Peru: Treasures from the Museo Arqueológico Rafael Larco Herrera. — N. Y.: Thames & Hudson, 1997.
  50. Christopher B. Donnan, Donna McClelland. (1979)։ «The burial theme in Moche iconography»։ Dumbarton Oaks Research Library and Collection, institute of Harvard University։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-19-ին։ Վերցված է 2009-08-09 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Allison C. Alberts, Ronald L. Carter, William K. Hayes, Emilia P. Martins. Iguanas: Biology and Conservation. — University of California Press, 2004. — ISBN 9780520238541.(անգլ.)
  • John L. Bebler, F. Wayne King. The Audubon Society Field Guide to Reptiles and Amphibians of North America. — New York: Alfred A. Knopf, 1979. — P. 511-512. — ISBN 0394508246.(անգլ.)
  • Katherine Berrin, Larco Museum. The Spirit of Ancient Peru: Treasures from the Museo Arqueológico Rafael Larco Herrera. — New York: Thames & Hudson, 1997.
  • Henry Brames. Aspects of Light and Reptile Immunity // Iguana: Conservation, Natural History, and Husbandry of Reptiles (International Reptile Conservation Foundation). — 2007. — Vol. 14. — № 1. — P. 19-23.(անգլ.)
  • Massimo Capula. Simon & Schuster's Guide to Reptiles and Amphibians of the World. — New York: Simon & Schuster, 1989. — ISBN 0671690981.(անգլ.)
  • Harold Cogger, Richard Zweifel. Reptiles & Amphibians. — Sydney, Australia: Weldon Owen, 1992. — P. 140. — ISBN 0831727861.(անգլ.)
  • Roger Conant, Joseph Collins. A Field Guide to Reptiles and Amphibians Eastern/Central North America. — Boston: Houghton Mifflin Company, 1991. — P. 94-95. — ISBN 0395583896.(անգլ.)
  • M. Seidel, R. Franz. «Amphibians and reptiles (exclusive of marine turtles) of the Cayman Islands», The Cayman Islands: natural history and biogeography. — The Netherlands: Kluwer Academic Publishers, 1994. — P. 407-434. — ISBN 9780792324621.(անգլ.)
  • Fredric L. Frye. Iguana Iguana: Guide for Successful Captive Care. — Krieger Pub Co, 2005. — ISBN 0894648926.(անգլ.)
  • James W. Hatfield. Green Iguana: The Ultimate Owner's Manual. — Dunthorpe Press, 2004. — ISBN 1883463505.(անգլ.)
  • H. W. Greene, G. M. Burghardt, B. A. Dugan, A. S. Rand. Predation and the defensive behavior of green iguanas (Reptilia, Lacertilia, Iguanidae) // Herpetology. — 1978. — Vol. 12. — № 2. — P. 169-176.(անգլ.)
  • Kenneth L. Krysko, Kevin M. Enge, Ellen M. Donlan, Jason C. Seitz. Distribution, Natural History, and Impacts of the Introduced Green Iguana in Florida // Iguana: Conservation, Natural History, and Husbandry of Reptiles (International Reptile Conservation Foundation). — 2007. — Vol. 14. — № 3. — P. 142-151.(անգլ.)
  • J. D. Lazell. The lizard genus Iguana in the Lesser Antilles // Bulletin of the Museum of Comparative Zoology. —New York, 1973. — Vol. 145. — P. 1-28.(անգլ.)
  • Paul Licht, Walter R. Moberly. Thermal Requirements for Embryonic Development in the Tropical Lizard Iguana iguana // Copeia. — 1965. — Vol. 1. — P. 515-517.(անգլ.)
  • P. Loukopoulos, A. Komnenou, E. Papadopoulos, V. Psychas. Lethal Ozolaimus megatyphlon infection in a green iguana (Iguana iguana rhinolopa) // Journal of Zoo and Wildlife Medicine. — 2007. — Vol. 38. — P. 131-134.(անգլ.)
  • Tamara Lush. Florida's Iguana Infestation // St. Petersburg Times. — 2005.(անգլ.)
  • Walter Meshaka, Richard Bartlett, Henry Smith. Colonization Success by Green Iguanas in Florida // Iguana. — 2004. — Vol. 11. — № 2. — P. 154-161.(անգլ.)
  • David B. Norman. «Basal Iguanodontia». in Weishampel, D. B., Dodson, P., and Osmólska, H. (eds.). The Dinosauria (2nd ed.). — Berkeley: University of California Press, 2004. — P. 413-437. — ISBN 0-520-24209-2.(անգլ.)
  • A. S. Rand, B. A. Dugan, H. Monteza, D. Vianda. The Diet of a Generalized Folivore: Iguana iguana in Panama // Journal of Herpetology. — 1990. — Vol. 24. — № 2. — P. 211-214.(անգլ.)
  • J. A. Rivas, C. R. Molina, T. M. Avila. Iguana iguana (Green iguana): juvenile predation // Herpetological Review. — 1998. — Vol. 29. — № 4. — P. 238-239.(անգլ.)
  • Arthur Rosenfeld. Exotic Pets. — New York: Simon & Schuster, 1989. — ISBN 0671476548.(անգլ.)
  • Phillip Samuelson. The Lizard King // Reptiles Magazine. — 1995. — Vol. 3. — № 2. — P. 64-84.(անգլ.)
  • Victoria Schlesinger. Animals and Plants of the Ancient Maya: A Guide. — University of Texas Press, 2002. — ISBN 0292777604.
  • Catherine Stephen. Genetic Studies Update // Iguana Journal of the International Iguana Society. — 2006. — Vol. 13. — № 2. — P. 127.(անգլ.)
  • Paul L. Swanson. The Iguana: Iguana iguana iguana // Herpetologica. — 1950. — Vol. 6. — P. 187-193.(անգլ.)
  • Douglas Taylor. Iwana ∼ yuana iguana // International Journal of American Linguistics. — 1958. — Vol. 24. — № 2. — P. 157-158.(անգլ.)
  • Philippe De Vosjoli, Susan Donoghue, Roger Klingenberg, David Blair. The Green Iguana Manual. — BowTie Press, 2003. — ISBN 1882770676.(անգլ.)
  • Wouter D. van Marken Lichtenbelt, Koen. B. Albers. Reproductive Adaptations of the Green Iguana on a Semiarid Island // Copeia. — 1993. — Vol. 3. — P. 790-798.(անգլ.)
  • Howard Youth. Florida's Creeping Crawlers // Zoogoer. — 2005. — Vol. 34. — № 3. — P. 22-28.(անգլ.)
  • Gabriel and Esperanza Salazar Zenil, Campos Martínez. Recetario Colimense de la iguana. — Mexico, Conaculta: Culturas Populares, 2000.(իսպ.)
  • А. Г. Банников, И. С. Даревский, М. Н. Денисова, Н. Н. Дроздов, Н. Н. Иорданский. Жизнь животных. — Москва: Просвещение, 1969. — С. 235.
  • Ф. А. Брокгауз, И. А. Ефрон. Энциклопедический словарь. — СПб.: Полрадис, 1993-1998. — Т. 24. — ISBN 5-900741-01-X.
  • Е. Рыбалтовский. Зелёная игуана. Содержание, разведение, профилактика заболеваний. — Аквариум ЛТД, 2005. — ISBN 5-85684-570-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]