Jump to content

Ջերմակարգավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերկ հողափոր՝ միակ սառնարյուն կաթնասուն կենդանին

Ջերմակարգավորում, օրգանիզմի ջերմաստիճանի հարաբերական կայունությունը (անկախ արտաքին միջավայրի ջերմաստիճանի տատանումներից) ապահովող մեխանիզմների ընդհանրությունն է։

Բնորոշ է կայուն ջերմաստիճան ունեցող (տաքարյուն) կենդանիներին և մարդուն։ Փոփոխական ջերմաստիճան ունեցող (սառնարյուն) կենդանիները զուրկ են այդ մեխանիզմներից և նրանց մարմնի ջերմաստիճանը փոփոխվում է միջավայրի ջերմաստիճանի տատանումներից։ Ջերմակարգավորումը կատարվում է քիմիական և ֆիզիկական ջերմակարգավորիչ պրոցեսների շնորհիվ։

Քիմիական ջերմակարգավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական ջերմակարգավորումը իրականանում է օրգանիզմի տարբեր հյուսվածքներում օքսիդացման, հետնաբար ջերմագոյացման ինտենսիվության փոփոխությամբ։ Ցուրտ պայմաններում ջերմագոյացումն ուժեղանում է (հատկապես կմախքային մկաններում, լյարդում, երիկամներում), տաք պայմաններում՝ հակառակը։

Ֆիզիկական ջերմակարգավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական ջերմակարգավորում իրականանում է օրգանիզմի ջերմատվությամբ, տեղի է ունենում ջերմաճառագայթման, ջերմափոխադրման և գոլորշիացման ճանապարհով։ Արտաքին միջավայրի +20 °C-ի պայմաններում ջերմաճառագայթմամբ օրգանիզմից անջատվում է հեռացվող ջերմության մոտ 65%-ը, ջերմափոխադրմամբ՝ 15%-ը, գոլորշիացմամբ՝ 20 %-ը։ Որքան միջավայրի ջերմաստիճանը բարձր է, այնքան մեծ է գոլորշի ացման նշանակությունը։ Եթե օդի ջերմաստիճանը հավասար է կամ բարձր օրգանիզմի ջերմաստիճանից, ապա ջերմատվությունը կատարվում է միայն գոլորշիացման միջոցով։

Քրտինքի գոլորշիացումն ուղեկցվում է 580 կկաl ջերմության կորստով։ Ջերմակարգավորումը կառավարվում է հատուկ ջերմակարգավորիչ կենտրոնով, որը տեղադրված է միջանկյալ ուղեղի ենթատեսաթմբում։ Դրան մասնակցում են նաև գլխուղեղի մեծ կիսագնդերը և նրանց կեղևը։ Ջերմակարգավորուման գործում մեծ դեր ունեն նաև որոշ ներզատիչ գեղձեր, հատկապես վահանագեղձը և մակերիկամները, որոնց արտադրած հորմոններն ազդում են հյուսվածքներում կատարվող նյութափոխանակության ինտենսիվության և բնույթի վրա։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։