Մերկ հողափոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերկ հողափոր
Մերկ հողափոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Հողափորավորներ
Ցեղ Մերկ հողափորներ
Heterocephalus
Rüppell, 1842
Տեսակ Մերկ հողափոր
Լատիներեն անվանում
Heterocephalus glaber
Rüppell, 1842
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում





Մերկ հողափոր[1] (լատ.՝ Heterocephalus glaber), փոքր փորող կրծող հողափորների ընտանիքից: Տեսակը առանձնանում է կաթնասունների համար յուրահատուկ հատկություններով՝ գաղութի բարդ սոցիալական կազմակերպությամբ, սառնարյունությամբ[2], ցավի որոշ ձևերի հանդեպ անզգայությամբ, օրինակ, ջերմային այրվածքներին և թթուներից առաջացած քիմիական այրվածքներից, CO2 բարձր կոնցենտրացիաների հանդեպ դիմացկունությամբ: Սկզբում կարծում էին, որ անհատները ընդհանուր առմամբ իմունիտետ ունեն քաղցկեղի հանդեպ[3], սակայն 2016 թվականի փետրվարին ամերիկացի գիտնականները հայտնաբերեցին քաղցկեղի երկու դեպք, հայտնաբերված մերկ հանքափորերի մոտ: Չնայած այս դեպքերին, քաղցկեղի դեպքերի մակարդակը չափազանց ցածր է մյուս կաթնասունների համեմատ:[4].

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր կրծողներ` 8-10 սմ մարմնի երկարությամբ, պոչ` 3-4 սմ, կշռում են 30-35 գրամ: Էգերը ավելի մեծ են, կշռում են 50-ից 80 գրամ: Արտաքին տեսքը ցույց է տալիս հարմարեցումը ստորգետնյա ապրելակերպին: Գլուխը համեմատաբար մեծ է, ցածր և լայն, կարճ պարանոցի վրա, որը բնորոշ է մյուս փորող կրծողներին,(մասնավորապես, բոլոր հողափորներին և կուղբերներին): Մազածածկույթը գրեթե բացակայում է: Խիտ մազերը աճում են միայն թաթերի մատների արանքում, ավելացնելով իրենց մակերեսը, ինչը օգնում է կենդանիներին փորել: Վերջույթները կարճ են և բարակ: Խոշոր ցցված ատամները ետևից առանձնացված են շրթունքների արտաքին մասով, որոնց շնորհիվ փորելու ընթացքում հողը չի ընկնում բերանը: Ընդհանուր մկանային զանգվածի շուրջ 25% -ը կազմում են ծնոտի մկանները (այս համամասնությունն ունեն մարդու ոտքերի մկանները): Մաշկը մերկ և կնճռոտ է, վարդագույն կամ դեղնավուն:

Զգայարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքերը փոքր են` 0.5 մմ, ունեն թույլ տեսողություն: Արտաքին ականջները վերացել են, բայց լսողությունը սուր է, ինչի մասին վկայում է հանքափորերի հնչյունների լայնածավալ ռեպերտուարը: Նրանք ունեն սուր երկբազային հոտառություն, որը կրծողներն օգտագործում են հիմնականում սննունդ որոնման նպատակով, այլ ոչ թե իրենց ցեղակիցներին տարբերելու համար:[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]