Jump to content

Նեխուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեխուր
(Apium repens)
Հովանոցավորների տիպիկ ներկայացուցիչ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Հովանոցավորներ
Ընտանիք Նեխուրազգիներ
Ցեղ Նեխուր
Լատիներեն անվանում
Apiaceae



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 500042
NCBI 4037
EOL 4200

Նեխուր (լատին․՝ Apium), լախուր, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ երկամյա խոտաբույսերի մոնոտիպ ցեղ։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոխուր Բուսաբանական նկարազարդում գրքից «Atlas des plantes de France» 1891

Հայաստանում հայտնի է 1 տեսակ՝ նեխուր բուրավետ (A. graveolens)։ Ունի 3 տարատեսակ՝ տերևային, արմատային և տերևակոթունային։ Հայաստանում, որպես համեմունքային բույս, մշակվում է տերևային նեխուր։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկամյա է։ Արմատը հաստացած իլիկանման է։ Ցողունը կանգուն է, նիստավոր-ակոսավոր, մերկ, ճյուղավորվող, բարձրությունը՝ 80-100 սմ։ Տերևները փայլուն են, մուգ կանաչ, կրկնակի փետրաձև, եռաբլթակ կտրտված տերևիկներով։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Պտուղը երկսերմիկ է։

Դեղաբույս է. պարունակում է վիտամիններ C, PP, B1, B2, շաքարներ, եթերայուղ, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի աղեր և այլն Բժշկության մեջ կիրառվում է հևոցի և շնչառական ուղիների այլ հիվանդությունների ժամանակ։ Օգտագործվում է նաև տարբեր ճաշատեսակների, թթուների, պահածոների մեջ։

Բուժիչ նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեխուրը հին ժամանակներից հայտնի էր եգիպտացիներին, հույներին և հռոմեացիներին։

Հին Հնդկաստանի, Տիբեթի և Չինաստանի բժշկության մեջ քաղցկեղով հիվանդներին խորհուրդ էին տալիս օգտագործել սննդի մեջ, իսկ ջրով կամ քացախով տարրալուծած հյութը որպես՝ հակափխսեցնող միջոց։

Ժողովրդական բժշկությունն այն օգտագործում է հիպովիտամինոզների, աղեստամոքսային ուղու հիվանդությունների ժամանակ։ Արմատներից, սերմերից և տերևներից պատրաստած թուրմը բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը, կարգավորում է ախորժակը և մարսողությունը։ Կալիումի աղերի առկայությունը բարենպաստ ազդեցություն ունի սրտանոթային համակարգի վրա, մագնիումը՝ նյարդային համակարգի, իսկ երկաթը՝ արյունաստեղծման։

Ժամանակակից բժշկությունը նեխուրի արմատները և խոտը խորհուրդ է տալիս իբրև բուժիչ դիետիկ միջոց մարսողական ուղու հիվանդությունների ժամանակ գաստրիտ, խոցային հիվանդություններ, քրոնիկ կոլիտներ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բնությունը՝ հարուստ դեղատուն, Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Չինար հրատարակչություն, Երևան-2007

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • She Menglan (佘孟兰), Mark F. Watson: Apium. In: Flora of China. 14, S. 76 (online, abgerufen am 17. Oktober 2008).
  • E. Nasir: Apium. In: Flora of Pakistan. 20 (online, abgerufen am 17. Oktober 2008).
  • Walter Erhardt u. a.: Der große Zander. Enzyklopädie der Pflanzennamen. Band 2. Verlag Eugen Ulmer, Stuttgart 2008. ISBN 978-3-8001-5406-7

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեխուր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեխուր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 215