Ինվազիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինվազիա (լատիներեն invasio - հարձակում, ներխուժում), մարդկանց, կենդանիների և բույսերի վարակումը կենդանական մակաբույծներով (նախակենդանիներ, որդեր, տզեր, միջատներ)։ Տարբերում են ակտիվ ինվազիա, որի դեպքում մակաբույծներն օրգանիզմ են անցնում վնասված կամ չվնասված մաշկի միջով, և պասսիվ ինվազիա, երբ մակաբույծներն օրգանիզմ են թափանցում ջրի, սննդի և այլ ճանապարհներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 349