Բակլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բակլա
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Vicia faba


Բակլա (Vicia faba), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Մշակվում են մոտ 150 տեսակներ և սորտեր, որոնք բաժանվում են 2 խմբի՝ կերային և պարենային (բանջարային), ՀՀ-ում՝ Լոռու, Արարատի, Սյունիքի մարզերում, սիլոսի համար՝ ամենուրեք։

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատն առանցքային է, իլիկաձև, ցողունը՝ ճյուղավորվող, քառակող, մերկ, սնամեջ, կանգուն, բարձրությունը՝ 50-150 սմ։ Տերևները բարդ զույգփետրաձև են։ Ծաղկաբույլը կարճ ողկույզ է, ծաղիկները՝ տերևաևութային, խոշոր, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է մայիսի սկզբին։ Պտուղն ունդ է, սերմը՝ ձվաձև, գնդաձև, երիկամաձև, վարդագույն, կանաչ, մանուշակագույն, սև, երբեմն՝ գորշ։

Կիրառական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարենային է, օգտագործում են ապուրների, աղցանների մեջ, նաև պահածոյում։ Բակլան հարուստ է սպիտակուցներով, ածխաջրերով և վիտամիններով։ Հնագույն մշակաբույս է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
  1. Linnaeus C. Species Plantarum: Exhibentes plantas rite cognitas ad genera relatas — 1753. — Vol. 2. — P. 737.