Մանանեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մանանեխ (այլ կիրառումներ)
Մանանեխ սև
Մանանեխ սև
Բույսի ընդհանուր տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Խաչածաղկավորներ
Ընտանիք Կաղամբազգիներ
Ցեղ Կաղամբ
Տեսակ Մանանեխ սև
Լատիներեն անվանում
Brassica nigra (L.) W.D.J.Koch, 1833


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Մարձակ , (լատ.՝ Brássica nígra),(խարտալ-hardal-թրք.) -(մանանեխ-պարս.nanxuah),(Ախունա-արաբ axkuna), կաղամբազգիների (խաչածաղկավորների) ընտանիքի (Brassica) ցեղի միամյա, ձիթատու, մեղրատու բույսեր։ ԽՍՀՄ-ում մշակվում էր հիմնականում 2 տեսակ՝ կապտամոխրագույն մանանեխ (B. juncea) և սպիտակ մանանեխ (Sinapis alba)։ Վայրի տեսակները հանդիպում են Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի[1] տրոպիկներում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական նկարազարդումը «Köhler’s Medizinal-Pflanzen» գրքից, 1887
Brassica nigra 001.JPG

Ցողունը կանգուն է, պարզ կամ խիստ ճյուղավորվող, թավոտ, հազվադեպ՝ մերկ, բարձրություն՝ 10-100 սմ[2], ներքևի տերևները խոշոր են, քնարանման, ամբողջական կամ խիստ կտրտված, իսկ վերինները՝ մանր, նշտարաձև, ամբողջական։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է մայիս-հոկտեմբերին։ Պտուղը պատիճ Է՝ 16-20 սերմով։ Սերմերը գնդաձև են, մուգ շագանակագույն կամ դեդին 1000 սերմի[3] կշիռը 2,0-2,5 գ է։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է 35-47% բուսական և 0,5-1,7% եթերային յուղ։ Սերմը պարունակում է մինչև 42% ճարպային յուղեր, 20% սպիտակուց, 15% լորձ, 12 % եթերային յուղ, գլյուկոզիդ սինիգրին, ֆերմենտ միրոզին։ Տերևը պարունակում է կարոտին, ասկորբինաթթու, կալցիում, երկաթ։

Մանանեխի յուղը հարուստ է A, B6, E, K, PP վիտամիններով, պարունակում է նաև քոլին, օմեգա 3 ճարպաթթուներ, յուղն ամրացնում է մազարմատները և բարձրացնում առաձգականությունը, նպաստում օրգանիզմի աճին և լակտացիային։ սպիտակ մանանեխի ցողունը ծածկված է կոպիտ մազմզուկներով, ներքևի տերևներն ունեն երկար, իսկ վերինները՝ կարճ կոթուն։ Պատիճը գլանաձև է՝ 4-7 սերմով։ 1000 սերմի կշիռը 4,7 գ է։ Պարունակում է 30-40% բուսական յուղ։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում մանանեխ մշակվում էր Վոլգոգրադի, Սարատովի, Ռոստովի մարզերում, Մարիական և Ուդմուրտական ԻԽՍՀ-ներում։ Սերմի բերքատվությունը 12-15 ց/հա է, կանաչ զանգվածինը՝ 200-250 ց/հա։ Բերքը հավաքում են լրիվ հասունացման շրջանում, վերասարքավորված կոմբայնով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանանեխ (ռուս.՝ горчица, լատ.՝ Brassica juncea), հնագույն ժամանակներից օգտագործվել է՝ որպես համեմունք։ Կան տեղեկություններ, որ այն հայտնի է եղել Հնդկաստանում 5000 տարի առաջ։ Հին եգիպտական մագաղաթներում դեռևս 3500 տարի առաջ խորհուրդ էր տրվում մանանեխի սերմն ավելացնել ուտեստներին։ Համարվում է, որ սև մանանեխի հայրենիքը Հյուսիսային Աֆրիկան է։

Հին հույներն իմացել են սպիտակ մանանեխի բուժիչ հատկությունների մասին, իմաստասեր և բնագետ Թեոֆրաստը գրում է,

Aquote1.png որ այն անվանվում է sinapis, քանի որ ջրի մեջ տրորած սերմն արցունք է առաջացնում` վնասել աչքերը։ Aquote2.png


Հանճարեղ Պյութագորասը համարել է, որ բույսի սերմը լավացնում է հիշողությունը։

Քրիստոնեական մշակույթում մանանեխը հավատի խորհրդանիշ է.

Aquote1.png «Եվ թող ձեր հավատը համապատասխանի մանանեխի սերմին, այսինք մանանեխի չափ հավատք ունեցեք»։ Aquote2.png

Փոքրիկ սերմը պահպանում է իր ծլունակությունը 50 տարի, այն կարող է ճեղքել բնական ապարը, ասֆալտը, բետոնը, չորադիմացկուն է։

Տարածում և էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենիքը համարվում է Միջին Ասիան։ Վայրի վիճակում հանդիպում է Եվրոպայի և Ասիայի տրոպիկներում, Հյուսիսային Աֆրիկայում (Ալժիր, Եգիպտոս, Թունիս, Էրիթրեա, Եթովպիա, Մարոկկո)։ Մշակում են Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ռումինիայում, Թուրքիայում, Հնդկաստանում, Չինաստանում և այլ երկրներում։

Սև մանանեխի սերմեր

Տարածված է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է դաշտերում, մարգերում, ճանապարհների մոտ, աղբոտում ցանքերը։ Տարածված էր կապտամոխրագույն մանանեխի «ժոլտոսեմեննայա» և սպիտակ մանանեխի «ՎՆԻԻՄԿ-162» սորտերը։ Աճում է գետի ափին, աղբոտ վայրերում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանանեխի բուսական յուղը օգտագործվում է հացաթխման, հրուշակեղենի արդյունաբերության, իսկ եթերային յուղը՝ մանանեխային սպիրտի ձևով, բժշկության մեջ։ Մանանեխի քուսպի փոշուց պատրաստում են ծեփուկ և սեղանի մանանեխ։ Մանանեխի սերմերից ստանում են եթերայուղեր, օգտագործվում է բժշկության մեջ, բուսական յուղ՝ սննդի արտադրությունում (հացաթխման, հրուշակեղենի, պահածոյի) մեջ։ Մանանեխի քուսպի փոշուց պատրաստում են սեղանի մանանեխ։ Մեղրատու է։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանանեղի տեսակը մտնում է Brassica դասի, կաղամբազգիների ընտանիքի Brassicaceae և խաչածաղկավորների (Brassicales) բաժնի մեջ։

  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  մոտ 70 դաս  
         
  Բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    Ընտանիք Կաղամբազգիներ     տեսակ Մանանեխ սև
               
  Թագավորություն Բույսեր     Բաժին Խաչածաղկավորներ     դաս Կաղամբ    
             
  13-16 բաժիններ   14 ընտանիք (համաձայն APG II Համակարգի),   ևս մոտ 30 տեսակ և հիբրիդներ
     

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. По данным сайта GRIN (см. раздел Ссылки)
  2. Koch in Rohling, Deutschl. Fl. ed. 3, 4: 713. 1833. Hook. f., l.c. 156; Sinskaya in Kom., l.c. 466; Hedge in Davis, l.c. 265; in Rech. f., l.c. 37.
  3. Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь: Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 182. — ISBN 5-06-000085-0

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Синская Е. Н. Род 649. Капуста — Brassica // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Н. А. Буш. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1939. — Т. VIII. — С. 466. — 696 + XXX с. — 5200 экз.
  • Губанов И. А. и др. 640. Brassica nigra (L.) C.Koch — Капуста, или Горчица чёрная // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.։ Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2003. — Т. 2. Покрытосеменные (двудольные։ раздельнолепестные). — С. 267. — ISBN 9-87317-128-9.
  • Дудченко Л. Г., Козьяков А. С., Кривенко В. В. Пряно-ароматические и пряно-вкусовые растения։ Справочник / Отв. ред. К. М. Сытник. — К.։ Наукова думка, 1989. — 304 с. — 100 000 экз. — ISBN 5-12-000483-0.
  • Машанов В. И., Покровский А. А. Пряноароматические растения. — М.: Агропромиздат, 1991. — С. 21—22. — 287 с. — 100 000 экз. — ISBN 5-10-000601-3
  • Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 103. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 213 CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png