Մոգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Japanese Foxtail millet 02.jpg

Մոգար (Setaria italica subssp․ mocharicum Al), իտալական կորեկախոտ, չումիզա, դաշտավլուկազգիների ընտանիքի միամյա բույս։ Արմատային համակարգը փնջաձև է, թափանցում է մինչև 1,0 մ․ Ցողունի բարձրությունը 50-150 սմ է, ծաղկաբույլը՝ հասկանման հուրան, սև, դեղին, սպիտակ։ 1000 հատիկի կշիռը՝ 1,5-3,0գ։ Մոգարն օգտագործվում է կերի և պարենի համար։ Մշակվում է մերձարևադարձային և բարեխառն գոտու երկրներում։ Վայրի վիճակում աճում է Ասիայում։ ԽՍՀՄ-ում՝ Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում, Մոլդավիայում, Ղազախստանում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում մշակվում է խոտի, կանաչ կերի և որպես արոտավայրային բույս։ Մոգարի հատիկները ծլում են 8—10 °C-ում, ծիլերը տուժում են -2°-3 °C սառնամանիքներից։ Չորադիմացկուն է։ Նպաստավոր պայմաններում հնձվում է երկու անգամ։ 100 կգ կանաչ զանգվածը համապատասխանում է 17, խոտը՝ 55 կերային միավորի։ Բերքատվությունը՝ 200—250 ց/հա։ Տարածված սորտերն են՝ Դնեպրոպետրովսկի 11, Օմսկի 10 և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 661 CC-BY-SA-icon-80x15.png