Մելանխոլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արձան «Մելանխոլիկ», հեղինակ՝ Յոհան Գոթֆրիդ (1715—1779)

Մելանխոլիկ (հունարեն՝ μέλαινα χολή, mélaina chole - «սև լեղիь»[1]), չորս խառնվածքներից մեկը՝ ըստ Հիպոկրատի[2] (օրգանիզմում գորակշռում է սև լեղին): Մելանխոլիկ խառնվածք ունեցողներին կարելի է բնութագրել որպես հեշտ կոտրվող, անհաջողությունների համար խորապես անհանգստացող մարդ[2]: Մելանխոլիկ խառնավածք են ունեցել այնպիսի ականավոր մարդիկ, ինչպիսիք են ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտը, անգլիացի Չարլզ Դարվինը, ռուս գրող Նիկոլայ Գոգոլը[3], լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը, ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին[3]: Նրանք կարողացել են հաղթահարել այս խառնվածքի բարդություններն ու ստեղծագործաբար օգտագործել առավելությունները: Նյարդային համակարգի բարձր զգայունությունը, զգացմունքների ամենափոքր երանգներին տրվող նուրբ ռեակցիան, խորը էմոցիոնալ փորձը, բնութագրվում է մեծ դիմադրությամբ: Արիստոտելը և այլք պնդում էին, որ բոլոր հայտնի և ականավոր մարդիկ եղել են մելանխոլիկներ[4]: Պավլովն այս խառնվածքը դասել է թույլ տիպի մեջ[5]:

Ոչ բարենպաստ պայմանների արդյունքում նրանց մոտ կարող է ի հայտ գալ էմոցիոնալ բարձր խոցելիություն, մեկուսացում, օտարում[2][6]: Հանգիստ, նրանց համար սովորական պայմաններում մելանխոլիկները կարող են հաջողությամբ հաղթահարել կյանքի խնդիրները:

Մելանխոլիկներն ունեն բարձր ինտուիտիվ վերաբերմունք իրենց շրջապատող մարդկանց հետ հարաբերությունների նկատմամբ: Համարվում է, որ մելանխոլիկները ինտրովերտներ են, որ նրանք ավելի հաճախ են տառապում աֆեկտիվ[7] և տագնապային խանգարումներով, քան այլ խառնվածքի մարդիկ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Большая советская энциклопедия: В 30 т. — М.: «Советская энциклопедия», 1969—1978.
  2. 2,0 2,1 2,2 Словарь практического психолога. — М.: АСТ, Харвест. С. Ю. Головин, 1998.
  3. 3,0 3,1 И. М. Кондаков. Психологический словарь. — 2000.
  4. Артур Шопенгауэр. Афоризмы житейской мудрости.
  5. Психологический словарь
  6. Краткий психологический словарь. — Ростов-на-Дону: «ФЕНИКС». Л. А. Карпенко, А. В. Петровский, М. Г. Ярошевский, 1998.
  7. Ախտանիշներ Աֆեկտիվ խանգարումներ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Большая советская энциклопедия: В 30 т. — М.: «Советская энциклопедия», 1969—1978.
  • И. М. Кондаков. Психологический словарь. — 2000.
  • Краткий психологический словарь. — Ростов-на-Дону: «ФЕНИКС». Л. А. Карпенко, А. В. Петровский, М. Г. Ярошевский, 1998.
  • Словарь практического психолога. — М.: АСТ, Харвест. С. Ю. Головин, 1998.
  • Современная энциклопедия. — 2000.