Կաննա հնդկական
Կաննա հնդկական | |
Կաննա հնդկական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Իմբիրածաղկավորներ (Zingiberales) |
Ընտանիք | Կաննաազգիներ (Cannaceae) |
Ցեղ | Կաննա (Canna) |
Տեսակ | Կաննա հնդկական (C. indica) |
Միջազգային անվանում | |
Canna indica |
Կաննա հնդկական, կաննաազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, կոճղարմատավոր ծաղկաբույս։ Հայրենիքը Հնդկաստանն է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևները խոշոր են, բրոնզակարմրավուն, կանաչ և կապտավուն՝ մինչև 50 սմ երկարությամբ և 25 սմ լայնությամբ։ Ծաղիկները խոշոր են՝ հավաքված հասկանման ծաղկաբույլերում, կարմիր, վարդագույն կամ դեղին։ Պսակաթերթերի վրա երբեմն լինում են բծեր կամ շերտիկներ։ Ծաղկաբույլերը բացվում են ուղղաձիգ ցողունների գագաթին։
Բազմանում է կոճղարմատների բաժանման և սերմերի ցանքի միջոցով։ Հայաստանի պայմաններում կոճղարմատները բաց գրունտում ձմռանը ցրտահարվում են այդ պատճառով բույսը պահում են 5°-6 °C պայմաններում։ Ցանքը կատարում են փետրվար-մարտ ամիսների։ Ծիլերը երևում են 20-25 օր հետո։ Սերմնաբույսերը մեկական տնկում են թաղարներում։ Մայիսիսն բույսերը տեղափոխում են ջերմոց։
Ջերմասեր բույս է։ Տնկում են ցրտահարությունների վտանգը անցնելուց հետո։ Լավ է աճում տաք, արևոտ ու լուսավոր, չափավոր խոնավ, սննդանյութերով հարուստ փուխր, ստրուկտուրային հողերում։ Տնկում են բույսը բույսից 50-70 սմ հեռավորության վրա։
Օգտագործում են միայնակ տնկումներում (սոլիտեր) և խոշոր խմբեր ստեղծելու համար։ Տարածված տեսակներն են՝
- Ոսկե թռչուն (պսակաթերթիկները դեղին են՝ սպիտակ եզրերով)
- Հրե թռչուն (ծաղիկները շատ խոշոր են և կարմիր)
- Պրեզիդենտ
- Յուլիուս Կոխ (ծաղիկները կարմիր են)
- Թագավոր Հումբերդ (ծաղիկները խոշոր են և կարմիր)[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաննա հնդկական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաննա հնդկական» հոդվածին։ |
|