Jump to content

1493 թվական՝ Կոլումբոսի ստեղծած Նոր երկրի հայտնաբերումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1493 թվական՝ Կոլումբոսի ստեղծած Նոր երկրի հայտնաբերումը
անգլ.՝ 1493: Uncovering the New World Columbus Created
Անգլերեն հրատարակչության տիտղոսաթերթը
ՀեղինակՉարլզ Ման
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնոնֆիքշն և պատմագրություն
ԹեմաԿոլումբոսի փոխանակում
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր560
Նախորդ1491: New Revelations of the Americas Before Columbus
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչAlfred A. Knopf
Հրատարակման տարեթիվ2011 թ.
OCLC682893439

1493 թվական՝ Կոլումբոսի ստեղծած Նոր երկրի հայտնաբերումը, ամերիկացի գրող և լրագրող Չարլզ Մանի գիրք՝ հրատարակված 2011 թվականին[1]։ Գիրքը նվիրված է Կոլումբոսյան փոխանակությանը, որ հաջորդել է Քրիստափոր Կոլումբոսի Ամերիկա հասնելուն և այժմյան համաշխարհային քաղաքակրթության աղբյուր ծառայելուն։ Այս գիրքը Մանի մեկ այլ գրքի՝ 1491 թվական՝ նոր բացահայտումներ՝ կապված մինչկոլումբոսյան Ամերիկայի հետ-ի շարունակությունն է[2] և զարգացնում է «Կոլումբոսյան փոխանակության» պատմությունը։

Մեծ Բրիտանիայում գիրքը թողարկվել է Granta Books հրատարակչության կողմից1493։ How the Ecological Collision of Europe and the Americas Gave Rise to the Modern World վերնագրով։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանն իր գրքում դիտարկում է բազմաթիվ էկոլոգիական, տնտեսագիտական և մշակութային փոխհարաբերություններ, որոնք առաջացել են Հին և Նոր Աշխարհների միջև Կոլումբոսի՝ Ամերիկան բացահայտելուց հետո։ Օրինակ, նա դիտարկում է Կոլումբոսյան փոխանակության հետևյալ դրվագները.

  • XVI-XVII դարեր. ամերիկյան արծաթի տեղափոխում Ֆիլիպիններ մանիլյան գալեոնների կողմից և հետագայում՝ Չինաստան, որ սուր կարիք ունի ներքին առևտրի համար։ Դրա փոխարեն՝ Ամերիկա տեղափոխում էին մետաքս և այլ չինական ապրանքներ, որոնց մեծ մասը հետագայում արտահանվել էր Եվրոպա Արծաթե նավատորմի կողմից։ Այդ փոխանակությունը բերեց մարդկանց, կենդանիների և բույսերի փոխադարձ ներթափանցման Ամերիկայի և Ասիայի միջև[3]։
  • Ամերիկան կարտոֆիլի հայրենիքն է, հնդկացիները հարյուրամյակներ շարունակ հարյուրավոր և հազարավոր տարատեսակներ են մշակել, ինչն ապահովել է նրանց կայունությունը մակաբույծների նկատմամբ։ Կարտոֆիլի մասսայական օգտագործումը Եվրոպայում հիմնված էր միայն մի քանի (հաճախ միակ) տարատեսակների վրա։ Մշակվող բույսի միօրինակությունը բերեց բերքի համատարած մահվան և անտանելի սովի Իռլանդիայում այն բանից հետո, երբ Ամերիկայից Եվրոպա տեղափոխվեց մակաբույծներից մեկը[4]։
  • Եռանկյուն առևտուր, որի արդյունքում Աֆրիկայից Ամերիկա ստրուկների հետ միասին մալարիա բերեցին։ Մալարիան դարձավ եվրոպացիների մահվան ավելի բարձր աստիճանի հիմնական պատճառը։ Մալարիան փոխանցվում է մոծակների միջոցով, որոնք նախընտրում են տաք և չոր կլիմա։ Նրանց՝ դեպի հյուսիս տարածման սահմանը, որ գրեթե համընկնում էր Մեյսոն Դիքսոնի ուղու հետ, ծառայեց որպես նահանգների բաժանման պատճառ՝ հարավային ստրկատիրական (որոնցով ավելի շահավետ էր տեղափոխել ստրուկներ) և հյուսիսային ոչ ստրկատիրական (որտեղ ավելի շահավետ էր Եվրոպայի վերաբնակիչների տեղափոխությունը)[5][6]։
  • Գուանոյի և կաուչուկի արդյունաբերական օգտագործումը սկսվել է այն բանից հետո, երբ եվրոպացիները ուշադրություն դարձրին հնդիկների կողմից այդ նյութերի օգտագործմանն ու տեխնիկայի կատարելագործմանը[4][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mann, Charles C. (2011). 1493: Uncovering the New World Columbus Created. New York: Knopf. ISBN 978-0-307-26572-2.
  2. Mann, Charles C. (2005). 1491: New Revelations of the Americas Before Columbus. New York: Knopf. ISBN 1-4000-4006-X.
  3. Mann, 2011, Chapters 4 and 5
  4. 4,0 4,1 Mann, 2011, Chapter 6
  5. Mann, 2011, Chapter 3
  6. Barnes, Samuel. «Malaria and the Mason-Dixon» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21–ին-ին.(չաշխատող հղում) Իրենք՝ մոծակները, կարող են ապրել և այդ ուղուց հյուսիս, բայց միևնույն դեպքում դադարում էին հիվանդության տեղափոխող լինել
  7. Mann, 2011, Chapter 7
  • , [1] — 560 p։
  • Barnes, Samuel. «Malaria and the Mason-Dixon» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21–ին-ին.
  • Morris, Ian (2011 թ․ օգոստոսի 19). «Seeds, Germs and Slaves». The New York Times Sunday Book Review. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.