Շագասի հիվանդություն
Շագասի հիվանդություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Ենթադաս | Տրիպանոսոմոզներ[1][2][3], Էնդեմիկ հիվանդություններ[4] և հիվանդություն |
Պատճառ | T. cruzi? |
Բուն պատճառ | C84629[5] |
Փոխանցման ձև | insect borne transmission? |
Հիվանդության ախտանշաններ | chagoma?, Romana's sign?, կարդիոմիոպաթիա, Սրտամկանի բորբոքում, լյարդի մեծացում, սպլենոմեգալիա և megacolon? |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում և Լուսային մանրադիտակ |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն և պարատիզոլոգիա |
Հիվանդությունների բազա | 13415 |
MedlinePlus | 001372 |
eMedicine | 214581 |
MeSHID | D014355 |
Disease Ontology | DOID:12140 |
NCI Thesaurus | C84629[5] |
Անվանվել է | Կարլուս Շագաս |
![]() |
Շագասի հիվանդություն կամ Ամերիկյան տրիպանոսոմոզ, Trypanosoma cruzi նախակենդանիների միջոցով հարուցվող հիվանդություն[6]։ Սովորաբար փոխանցվում է միջատների, հատկապես տրիատոմային փայտոջիլների միջոցով[6]։ Ախտանշանները փոխվում են հիվանդության ընթացքին զուգահեռ և սկզբնական շրջանում դրանք սովորաբար բացակայում են, կամ էլ թույլ են արտահայտվում։ Վաղ նշաններն են տենդ, ավշային հանգույցների մեծացում, գլխապտույտ և կծած հատվածի կարմրություն[6]։ 8-12 շաբաթ անց սկսվում է հիվանդության քրոնիկ փուլը և 60-70 % դեպքերում ախտանշաններն այլևս չեն կրկնվում[7][8]։ 30-40 % դեպքերում 10-30 տարվա ընթացքում տեղի է ունենում հիվանդության զարգացում[8]։ Նկատվում է սրտի փորոքների լայնացում, որը 20-30 % դեպքերում բերում է սրտային անբավարարության։ Հիվանդների 10 % մոտ նկատվում է կերակրափողի լայնացում և հաստ աղու մեծացում[6]։
Սովորաբար T. cruzi -ով մարդիկ վարակվում են արյունածուծ տրիատոմային փայտոջիլների միջոցով[9]։ Այս միջատները տարբեր երկրներում ունեն տարբեր անվանումներ․ vinchuca՝ Արգենտինայում, Բոլիվիայում, Չիլիում և Պարագվայում, barbeiro (վարսավիր)՝ Բրազիլիայում, pito՝ Կոլումբիայում, chinche՝ Կենտրոնական Ամերիկայում, chipo՝ Վենեսուելայում։ Հիվանդությունը կարող է փոխանցվել նաև արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման ժամանակ, սննդի միջոցով և մորից՝ պտղին [6]։ Հիվանդության սկզբնական շրջաններում ախտորոշումը իրականացվում է մանրադիտակով արյան մեջ մակաբույծի հայտնաբերմամբ[8]։ Հիվանդության քրոնիկ փուլում ախտորոշումը իրականացվում է արյան մեջ T. cruzi նկատմամբ հակամարմինների որոշմամբ[8]։
Հիվանդությունը սկզբնական փուլում բուժվում է բենզնիդազոլով և նիֆուրտիմոքսով[6]։ Այս դեղամիջոցների արդյունավետությունը նվազում է վարակման տևողության երկարացման հետ։ Քրոնիկ փուլում դեղամիջոցները նվազեցնում կամ կանխում են վերջնական փուլի ախտանշանները։ Հիվանդների կեսի մոտ բենզնիդազոլը և նիֆուրտիմոքսը առաջացնում են ժամանակավոր կողմնակի երևույթներ, օրինակ՝ մաշկի ախտահարում, նեյրոտոքսիկ երևույթներ և մարսողական համակարգի օրգանների բորբոքումներ[7][10][11]։
Որոշ գնահատականներով Շագասի հիվանդությամբ տառապում է 7-8 միլիոն մարդ, հիմնականում՝ Մեքսիկայում, Կենտրոնական Ամերիկայում և Հարավային Ամերիկայում[6]։ 2006 թվականի տվյալներով հիվանդության պատճառով տարեկան գրանցվում է 12 500 մահ[7]։ Վարակվածների մեծ մասը սոցիալական անապահով խավի ներկայացուցիչներ են և նրանց մեծ մասը տեղյակ չէ իր վարակակիր լինելու մասին[12]։ Մեծաբասշտաբ միգրացիայի պատճառով Շագասի հիվանդության տարածքը մեծացել է և ներկայումս ընդգրկում է ԱՄՆ և բազմաթիվ եվրոպականան երկրներ[6]։ Հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է Կարլուս Շագասի կողմից 1909 թվականին և այդ պատճառով էլ անվանվել է նրա պատվին։ Այս հիվանդությամբ հիվանդանում են նաև մոտ 150 տեսակի կենդանիներ[7]։
Հարուցիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրիպանոսոմները տրիպանոսոմատիդների ենթակարգի միաբջիջ մակաբույծ նախակենդանիներ են, որոնք հանդիպում են հասարակածային և մերձհասարակածային գոտիներում, ընդ որում հարավամերիկյան Trypanosoma cruzi -ն հանդիսանում է Շագասի հիվանդության հարուցիչը, իսկ աֆրիկյան ենթատեսակը՝ քնախտի հարուցիչը [13]։
Trypanosoma cruzi -ն մտրակավորների դասին է պատկանում և ունի 15—20 մկմ երկարություն։ Այն ողնաշարավորների ներբջջային մակաբույծ է և զարգացման ցիկլը կազմված է մի քանի կենսափուլերից։ Ասպես, թափանցելով տարբեր օրգանների և հյուսվածքների բջիջների մեջ այն վերածվում է ամեստիգոտի, որը ունի ձվաձև կառուցվածք և զուրկ է մտրակներից։ Բազմացումը ներբջջային է, ընթանում է մոտ 2 մկմ չափ ունեցող պրոմաստիգոտների առաջացմամբ։ Վերջիններիս մոտ մտրակները տեղակայված են բջջի սկզբնամասում։ Հաջորդիվ տեղի է ունենում S-աձև տրիպոմաստիգոտների առաջացում, որոնց մոտ մտրակները տեղակայված են բջջի վերջնամասում։ Տրիպոմաստիգոտները անցնում են արյան հուն և կարող են տարածվել տիրոջ օրգանիզմում[14][15]։
Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Շագասի հիվանդության տարածման շրջանը ընդգրկում է Լատինական Ամերիկայի զգալի հատվածը, սկսած Մեքսիկայից մինչև Արգենտինա և Չիլի։ Մեքսիկայի Առողջապահության նախարարության տվյալներով 1,8 մլն մեքսիկացի վարակված է այս հիվանդությամբ։
Շագասի հիվանդությունը պատկանում է տրանսմիսիոն զոոանթրոպոզ հիվանդությունների դասին։ Հիվանդության փոխանցող են համարվում տրիատոմային փայտոջիլները, հատկապես՝ Triatoma infestans[en] և Triatoma infestans[en][16][17]։ Տրիատոմային փայտոջիլները հիմնականում կծում են քնած մարդկանց՝ շրթունքների լորձաթաղանթի, կոպերի և դեմքի այլ հատվածների շրջաններում։ Այս պատճառով փայտոջիլները ստացել են «համբույրային ոջիլներ» անվանումը։ Փայտոջիլի վարակումը տեղի է ունենում առաջին արյունածծման ժամանակ և տրիպանոսոմները նրանց օրգանիզմում պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում (մոտ երկու տարի) [18]։
Հիվանդին կծելուց հետո փայտոջիլը Շագասի հիվանդությունը կարող է փոխանցել մեկ-երկու շաբաթ անց։ Տրիպանոսոմները մարդու օրգանիզմ են թափանցում փայտոջիլների արտաթորանքների միջոցով․ մարդը բնազդաբար քորում է փայտոջիլների կծած տեղը և առաջացած միկրովնասվածքների միջոցով հարուցիչները թափանցում են մարդու օրգանիզմ։ [19].
Հարուցիչների կոտակման աղբյուր հանդիսանում է ոչ միայն մարդը, այլ նաև որոշ ընտանի կենդանիներ՝ շները, կատուները, ճագարները, խոզերը, ինչպես նաև կապիկները,կրծողները և այլն[18]։
Հիվանդությունը վտանգավոր է ամբողջ տարվա ընթացքում և բոլոր տարիքների համար, բայց հատկապես այն վտանգավոր է երեխաների համար։ Մեծահասակների մոտ այն հաճախ ընթանում առանց նշանների։ Հազվադեպ հանդիպում են համաճարակներ։
Ախտաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շագասի հիվանդության ախտաբանական երևույթների հիմքում ընկած են տոքսիկո-ալերգիկ ռեակցիաները։ Աղեստամոքսային համակարգի նյարդային և մկանային բաժնի տոքսինով ախտահարման հետևանքով կարող է դիտվել նրա այս կամ այն հատվածի լայնացում (մեգաէզոֆագուս,մեգադուոդենում,մեգասիգմա,մեգակոլոն)[20]։ Տեղի են ունենում բորբոքային-դիստրոֆիկ երևույթներ սրտամկանում և կմախքային մկաններում։ Գլխուղեղում և ողնուղեղում դիտվում են արյունազեղումներ։ Մակերիկամներում դիտվում են բորբոքային երևույթներ, լյարդում՝ հեպատոցիտների ճարպային դեգեներացիաներ։ Տրիպանոսոմներով ախտահարված բջիջների շրջակայքում նկատվում են լեյկոցիտներով ինֆիլտրատներ[21]։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ախտորոշումը հիմնված է կլինիկական պատկերի, հարցումների արդյունքի և լաբորատոր հետազոտությունների հիման վրա։ Լաբորատոր հետազոտությունները ներառում են․
- արյան մանրադիտակային հետազոտություն
- սերոլոգիական հետազոտություն
- քսենոախտորոշում (հետազոտվող արյունով չվարակված փայտոջիլների կերակրում և արտաթորանքների ուսումնասիրում)
- հիվանդի արյունը լաբորատոր կենդանիներին ինոկուլյացիան։
Շատ արդյունավետ է Հերրեյր-Մաշադի թեստը[22]։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Համարվում էր, որ Շագասի հիվանդության արդյունավետ բուժող դեղամիջոց չկա։ Ներկայումս հիվանդության սուր փուլի բուժման համար օգտագործում են նիֆուրտիմոքս և բենզնիդազոլ, չնայած նրանք ունեն բազմաթիվ հակացուցումներ։ Հիվանդության սկզբնական փուլում այս դեղամիջոցները ունեն գրեթե 100 % արդյունավետություն, սակայն հիվանդության ընթացքի խորացմանը զուգահեռ դեղամիջոցների արդյունավետությունը նվազում է[23]։
Համարվում է, որ Շագասի հիվանդության ժամանակ ներքին օրգանների ախտահարումները անդարձելի են։
Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանխարգելումը հիմնականում իրականացվում է փայտոջիլների դեմ պայքարով և նրանց խայթոցներից խուսափելով[6], ինչպես նաև փոխներարկման համար նախատեսված արյան սկրինինգով։ 2013 թվականի տվյալներով հիվանդության դեմ պատվաստանյութը դեռևս մշակված չէ։ Սանիտարահամաճարակաբանական կառույցներին ԱՀԿ-ն աշխարհագրական դիրքը հաշվի առնելով խորհուրդ է տալիս իրականացնել հետևյալ միջոցառումները․
- տների և հարակից կառույցների միջատասպան նյութերով մշակում
- տների վերակառուցում՝ փայտոջիլների տարածումը կանխելու նպատակով
- արյան դոնորների սկրինինգ
- դոնորների և օրգանների ռեցիպիենտների թեստավորում
- նորածինների և տարիքային այլ խմբերի սկրինինգ[24]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Disease Ontology — 2016.
- ↑ Zhou X. Preventing the transmission of American trypanosomiasis and its spread into non-endemic countries // Infectious diseases of poverty — BMC, Springer Science+Business Media, 2015. — Vol. 4. — P. 60. — ISSN 2049-9957; 2095-5162 — doi:10.1186/S40249-015-0092-7 — PMID:26715535
- ↑ Chatelain E., Konar N. Translational challenges of animal models in Chagas disease drug development: a review // Drug Des. Dev. Ther. — Dove Medical Press, 2015. — Vol. 9. — P. 4807—23. — ISSN 1177-8881 — doi:10.2147/DDDT.S90208 — PMID:26316715
- ↑ https://fieldresearch.msf.org/bitstream/handle/10144/114145/091014_Brun_HAT_Lancet-2009-375-148_REVIEW.pdf
- ↑ 5,0 5,1 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 «Chagas disease (American trypanosomiasis) Fact sheet N°340»։ World Health Organization։ March 2013։ Վերցված է փետրվարի 23, 2014
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Rassi A, Rassi A, Marin-Neto JA (April 2010)։ «Chagas disease»։ Lancet 375 (9723): 1388–402։ PMID 20399979։ doi:10.1016/S0140-6736(10)60061-X
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Rassi A Jr, Rassi, A, Marcondes de Rezende, J (June 2012)։ «American trypanosomiasis (Chagas disease).»։ Infectious disease clinics of North America 26 (2): 275–91։ PMID 22632639։ doi:10.1016/j.idc.2012.03.002
- ↑ «DPDx – Trypanosomiasis, American. Fact Sheet»։ Centers for Disease Control (CDC)։ Վերցված է մայիսի 12, 2010
- ↑ Bern C, Montgomery SP, Herwaldt BL և այլք: (November 2007)։ «Evaluation and treatment of chagas disease in the United States: a systematic review»։ JAMA 298 (18): 2171–81։ PMID 18000201։ doi:10.1001/jama.298.18.2171
- ↑ Rassi A, Dias JC, Marin-Neto JA, Rassi A (April 2009)։ «Challenges and opportunities for primary, secondary, and tertiary prevention of Chagas' disease»։ Heart 95 (7): 524–34։ PMID 19131444։ doi:10.1136/hrt.2008.159624
- ↑ Capinera John L., ed. (2008)։ Encyclopedia of entomology (2nd ed. ed.)։ Dordrecht: Springer։ էջ 824։ ISBN 9781402062421
- ↑ Тропические болезни, 1984, էջ 133, 139
- ↑ Тропические болезни, 1984, էջ 139
- ↑ Хаусман К. Протозоология. — М.: Мир, 1988. — 336 с. — ISBN 5-03-000705-9 — С. 55—56, 229.
- ↑ «Triatominae, kissing bugs»։ Сайт MetaPathogen.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-10-ին։ Վերցված է 2014-12-19
- ↑ Gilbert C., Schaack S., Pace J. K., Brindley P. J., Feschotte C. A role for host-parasite interactions in the horizontal transfer of transposons across phyla // Nature, 2010, 464 (7293). — P. 1347—1350. — .
- ↑ 18,0 18,1 Тропические болезни, 1984, էջ 140
- ↑ «Transmission of Chagas disease»։ World Health Organization։ Վերցված է 23 ноября 2018
- ↑ Pajecki D., Zilberstein B., dos Santos M. A. A., Quintanilha A. G., Cecconello I., Gama-Rodrigues J. Microbiota do megaesôfago e carcinogênese // Arquivos de Gastroenterologia, 2003, 40 (1). — P. 16—19. — .
- ↑ Тропические болезни, 1984, էջ 141
- ↑ «Guerreiro — Machado reaction»։ Сайт Whonamedit?։ Վերցված է 2014-12-19
- ↑ «Treatment of Chagas disease»։ World Health Organization։ Վերցված է 23 ноября 2018
- ↑ «Prevention of Chagas disease»։ World Health Organization։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-11-ին։ Վերցված է փետրվարի 24, 2018