Սրտամկանի սնուցախանգարում
Սրտամկանի սնուցախանգարում |
---|
Սրտամկանի սնուցախանգարում, միոկարդիոդիստրոֆիա (միո․․․, հուն․՝ καρδία` սիրտ և հուն․՝ δυατροφή` սնուցախանգարում), կարդիոմիոպաթիա, սրտամկանի ոչ բորբոքային բնույթի ախտահարումներ, որոնց հիմքում ընկած է սրտամկանի նյութափոխանակության խանգարումը։
Հիվանդության պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատճառներն են՝ սնուցման (սննդային սնուցախանգարում, ավիտամինոզներ և այլն), սպիտակուցային փոխանակության խանգարումները, պոդագրան, ածխաջրատային, էլեկտրոլիտային փոխանակությունների խանգարումները, ներզատիչ գեղձերի հիվանդությունները, թթվածնային քաղցը, սրտամկանի գերլարվածությունը, թունավորումները (ածխածնի օքսիդով, ալկոհոլով և այլն)։ Սրտամկանի սնուցախանգարման սկզբնական շրջանում ախտանշանները հաճախ բացակայում են։ Կարող են լինել հևոց, տհաճ զգացումներ սրտում։ Սրտամկանի սնուցախանգարումն ընթանում է սրտի տոների խլացմամբ, սիստոլային աղմուկով, էքստրասիստոլայով (երբեմն առիթմիայի այլ ձևերով), էլեկտրասրտագրի փոփոխություններով։ Արտահայտված սրտամկանի սնուցախանգարումը թուլացնում է սրտամկանի կծկողական ուժը և կարող է սրտային անբավարարության պատճառ դառնալ։ Փոփոխությունները դարձելի են և կարող են վերանալ հիմնական հիվանդության բուժումից հետո։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական պատճառի վերացում, սրտամկանի նյութափոխանակության պրոցեսները կարգավորող դեղամիջոցներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 172)։ |