Նեխուր բուրավետ
| Նեխուր բուրավետ | |
Նեխուր բուրավետ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
| Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
| Ենթաընտանիք | Նեխուրայիններ (Apioideae) |
| Տրիբա | Apieae |
| Ցեղ | Նեխուր (Apium) |
| Տեսակ | Նեխուր բուրավետ (A. graveolens) |
| Միջազգային անվանում | |
| Apium graveolens | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Նեխուր բուրավետ (լատիներեն՝ Apium graveolens), նեխուրազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եռակի փետրաձև մասնատված տերևներով և հաստ իլիկաձև արմատով երկամյա կամ բազմամյա խոտաբույս է։ Նիստավոր ցողունը սնամեջ է և 1 մ բարձրությամբ։ Երկար կոթուններով տերևները աճում են ցողունի ստորին մասում։ Բարդ, հովանոցաձև ծաղկաբույլերում հավաքված են մանր, սպիտակ, հնգանդամ ծաղիկները։ Կողավոր պտուղները մանր են։ Նոխուրը հայտնի բանջարանոցային բույս է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճեցվում է ամենուրեք, սովորաբար խոնավ վայրերում։ Վայրի պայմաններում աճում է ստորին լեռնային գոտու մարգագետիններում, թույլ աղակալած, խոնավ հողերում, աղբավայրերում։ Տարածված է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժական նպատակով օգտագործում են նեխուրի պտուղներն ու արմատը։ Լայնորեն կիրառում են նաև սննդարդյունաբերության և օծանելիքի արտադրության մեջ։ Արմատները և տերևներն ունեն յուրահատուկ հոտ և օգտագործում են որպես համեմունք աղցաններում, ապուրներում, թթու, մարինադ և տարբեր կերակրատեսակներ պատրաստելիս[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեխուր բուրավետ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեխուր բուրավետ» հոդվածին։ |
| ||||||||||
|