Հոռոմ-սամիթ սովորական
Արտաքին տեսք
| Հոռոմ-սամիթ սովորական | |
Հոռոմ-սամիթ սովորական | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
| Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
| Ցեղ | Foeniculum |
| Տեսակ | Հոռոմ-սամիթ սովորական (F. vulgare) |
| Միջազգային անվանում | |
| Foeniculum vulgare | |
Հոռոմ-սամիթ սովորական (լատիներեն՝ Foeniculum vulgare), նեխուրազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1-2 մ բարձրությամբ խոշոր, խիստ կտրտված տերևներով բազմամյա խոտաբույս է, որը արտաքինով շատ նման է սովորական սամիթին։ Բարդ փետրաձև տերևները մասնատված են գծային նեղ հատվածների։ Հոտավետ, բարդ հովանոցներում խմբված ծաղիկները մանր են և դեղին։ Երկարավուն երիսերմիկ պտուղը հասունանալիս բաժանվում է երկու մասի[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես մոլախոտ աճում է խոտառատ լանջերին, առուների եզրերին, ցանքսերում։ Հանդիպում է ամենուրեք, որոշ շրջաններում նաև աճեցվում է[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժական նպատակներով օգտագործում են հոռոմ-սամիթի պտուղները, որոնք ունեն քաղցր համ և հաճելի անիսոնի հոտ։ Պտուղներից ստացվող եթերային յուղը կիրառում են դեղագործության և օծանելիքի արտադրության մեջ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոռոմ-սամիթ սովորական» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոռոմ-սամիթ սովորական» հոդվածին։ |
| ||||||||||||||
|