Գինձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գինձ ցանքային
Գինձ ցանքային
Գինձի (համեմ) ծաղկող խոտաբույսի ընդհանուր տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Հովանոցածաղկավորներ
Ընտանիք Հովանոցավորներ
Ցեղ Գինձ
Տեսակ Գինձ ցանքային
Լատիներեն անվանում
Coriandrum sativum L.


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 29622
NCBI 4047

Գինձ, համեմ (գինձ ցանքային լատ.՝ Coriandrum sativum) միամյա խոտաբույս է հովանոցավորների ընտանիքից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատն առանցքային է, ցողունը՝ ուղղաձիգ, 20-120 սմ բարձրությամբ, մերկ, վերևում ճյուղավորված։ Տերևները պատյանավոր են, հերթադիր, կրկնակի-եռակի փետրաբաժան, մերկ։ Համեմը պոլիգամ բույս է, ծաղկաբույլը հոնանոց է, ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն, դեղին, ծաղկում է ամռանը` հունիս-հուլիս ամիսներին։ Պտուղը գնդաձև սերմիկ է, դրսից՝ մուգ, իսկ ներսից՝ բաց շագանակագույն, ունի ինը կող։ Պտուղները պարունակում են եթերայուղ`0.5-1, 2%, վիտամին C, շաքար, օսլա, դաբաղող և ճարպայուղ`20%։ Տերևները հարուստ են վիտամիններով E, A-նախավիտամիններով, հանքային աղերով:

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերայուղը կիրառում են ձեռքի օճառների, օծանելիքի և այլնի արտադրության մեջ։ Ճարպայուղը կիրառվում է շոկոլադ պատրաստելու համար։ Բույսը մշակվում է և լայնորեն օգտագործվում որպես համեմունք։ .Բուժական նպատակով օգտագործում են սերմերի թուրմը, որն ունի հակասեպտիկ, սպազմոլիտիկ և ցավամեղմացուցիչ` ստամոքսի խոցի և տասներկումատնյա աղիքի ցավերի դեպքում։Այդ թուրմը բարերար ազդեցություն ունի նաև մարսողության և նյարդային գրգռվածության ժամանակ։

Բուժական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ունի հանգստացնող, քնաբեր հատկություն։ Օգնում է գլխացավերի, ինչպես նաեւ ականջացավի դեպքում։ Կրծքով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում համեմ ուտել, քանի որ այն ավելացնում է կրծքի կաթը։ Համեմն օգտակար է նաև մեջքացավերի դեպքում, փափկացնում է կարծր ուռուցքները։ Սակայն այն վնասակար է աչքերի համար։ Համեմին կարող է փոխարինել երիցուկը։ Մի թեթև խաշած համեմը դրեք դուրս եկած թութքի վրա. դա կհանգստացնի և կթեթևացնի ցավերը։ Չափաբաժինը` 14,7 գրամ։Հին մոնղոլական ժողովրդական բժշկության մեջ համեմի թուրմը հանդիսանում է նաև շաքարային դիբետի կանխարգելման միջոց։ Նախնական փուլում հնարավոր է վիճակի զգալի բարելավում։ Քրոնիկ բնույթի դեպքում հնարավոր է նվազեցնել ներարկվող ինսուլինի չափաբաժինը։ Համեմը գերազանց մեղրատու է, մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլև կատարում խաչաձեւ փոշոտում, ինչը նպաստում է սերմի բարձր բերքատվությանը։ Եթե մեղվափեթակը գտնվում է համեմի ցանքի մոտակայքում, ապա մեղուների հավաքած ծաղկի հյութի եւ փոշու ընդհանուր քաշը կազմում է օրական 3,5-5 կգ։ Ծաղկման շրջանում 1 հա համեմի հոծ դաշտի մեղրատվությունը հասնում է 500 կգ։ Մեղրն ունի սուր, հաճելի բուրմունք, յուրահատուկ համ, սաթի գույն, բյուրեղանում է քամելուց 4-6ամիս անց։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Diederichsen A. Promoting the conservation and use of underutilized and neglected crops 3։ Coriander Coriandrum sativum L. — 1996. — 83 с.
  • Смолянова А. М. Эфиромасличные культуры. — М.։ Колос, 1976.
  • Лукьянов И. А. Кориандр. — Белгород։ Белгородское кн. изд-во, 1960. — 75 с.
  • Полуденный Л. В., Сотник В. Ф., Хлапцев Е. Е Эфирномасличные и лекарственные растения. — М.։ Колос, 1979.
  • Կարեն Աֆրիկյան «Հայաստանի վայրի ուտելի և համեմունքային խոտաբույսերը», Երևան 2013թ.